20
1.5 տարում ոչ մի հեղափոխական փոփոխություն չի արվել. Սերժ Սարգսյանը քննադատեց իշխանություններին Բողոքի ցույց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին Սորոսից». Ուղիղ Ի՞նչ էր ռուս լրագրողներին ակնարկում Փաշինյանը Ղարաբաղի հարցի լուծման ուղիների վերաբերյալ Ավինյանը դրական կարծիք ունի «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ «Համալսարանում մեզ չեն ողջունում, բայց շարունակելու ենք դասադուլը»․ ուսանողները քայլերթ են անցկացնում դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք. Տեսանյութ Սյունիքի նախկին մարզպետին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ Փաշինյան. Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, ոչ մի տեսակ կապ այժմ չկա. Տեսանյութ Իրանում ավելի քան 100 ցուցարար է մահացել Ինձ համար անակնկալ էր Ռուսաստանի հետ հարաբերություններում Նժդեհի հարցի առկայությունը․ ՀՀ վարչապետ. Տեսանյութ Մեր արտաքին առևտրի կառուցվածքը
Երևանում թալանել են միջնակարգ դպրոցի տնօրենի բնակարանը «Հայոց լեզուն» և «Հայոց պատմությունը» պետք է պաշտպանել Նիկոլ Փաշինյանից. Աղվան Վարդանյան. Տեսանյութ Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք, դա ամենամեծ բանն է, որ կարող եք անել Հայաստանի համար. Միլանում հայ գիտնականը՝ Փաշինյանին. Տեսանյութ Քիմ Քարդաշյանը հրապարակել է խորհրդանշական անմոռուկն ու կից գրառում կատարել Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը». Տեսանյութ Արթուր Ալեքսանյանը Երեխաների օրվա առիթով տորթ է թխել փոքրիկների հետ Ամենատարօրինակ փաստը 1.5 տարում ոչ մի հեղափոխական փոփոխություն չի արվել. Սերժ Սարգսյանը քննադատեց իշխանություններին «Չաստվածաշնչյան» պատվիրաններ հատուկ Նիկոլի համար Հայաստան վերադառնալու եմ բուժմանս ավարտից հետո․ հետաքրքիր է, թե ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունք տվել. Սուրիկ Խաչատրյան Նստացույց անող երիտասարդները փայտի վառարան են տարել նախարարությունների շենքի մոտ Մարտակերտի շրջանի բնակիչները ձի են մորթել Հարգելի պողոսնե՛ր, դուք տեղյա՞կ եք, որ այս օրենքը ԶՐԿՈւՄ է ձեզ նպաստից Մի փոքր՝ քաղաքական ռեինկարնացիայի մասին 2020 թվականին ջրի գինը չի բարձրանա. բաժանորդները կվճարեն 180 դրամ/խմ սակագնով Փաստերը կոծկվում են՝ ի շահ իշխանական Տրդատի Հատկանշական էր «Վերնատուն» նախաձեռնության մուտքը քաղաքական դաշտ. իշխանությունների համար քաղաքական ուժերի նման կոնֆիգուրացիան անընդունելի էր Էյֆորիկ կտի վերջին չափաբաժինն ընկավ Սուրիկ Խաչատրյանի վրա ԱԻՆ-ը կոչ է անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով Ջրամատակարարման դադարեցում՝ Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում Նիկոլապետություն․ Նիկոլի այցից 13 օր անց հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարարը Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել Մեդվեդևն Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները «ԲՀԿ»-ն Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասով դիրքորոշում կներկայացնեն քննարկումից հետո 2020-ի բյուջեի նախագիծը ոչ մի ընդհանուր բան չունի տնտեսական հեղափոխության հետ. ԲՀԿ Իջևանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա Բողոքի ցույց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին Սորոսից». Ուղիղ Մի խումբ մոտոցիկլիստներ մոտոերթ են իրականացնում «Տղա´ եղեք» կարգախոսով․ Տեսանյութ Իրանի քաղաքացին Հայաստան է ներկրել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ․ ԱԱԾ-ի բացահայտումը Քոչարյանի պաշտպանները դիրքորոշում են ներկայացրել Եվրոպական դատարան ու սպասում են խորհրդատվական կարծիքի Նիկոլ Փաշինանը խեղաթյուրում է հայոց պատմությանը, իսկ Հ1-ը փորձում է սրբագրել Փաշինյանի սխալները (ՓԱՍՏԵՐ) Փաշինյանը գրառում կատարեց Մխիթարյան միաբանության «Ոսկե» գրքում. լուսանկար Ինչպես «Իմ քայլը» հիմնադրամը խաբելով մարդկանց գումար աշխատեց Silk Note փառատոնի ժամանակ. Լուսանկարներ Ի՞նչ էր ռուս լրագրողներին ակնարկում Փաշինյանը Ղարաբաղի հարցի լուծման ուղիների վերաբերյալ Սիրուշոն նոր շուկաներ է գրավում Արթուր Վանեցյանը՝ Սաթիկ Սեյրանյանի մոտ Ավինյանը դրական կարծիք ունի «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ Կառավարությունը թող ինձ՝ իբրև շատերի բկին մնացած ոսկորի, վճարի ԱԺ լիազորությունների մնացած ժամկետի աշխատավարձն, ու ես հրաժարական կտամ Պաշտոնանկություն՝ Տիգրան Ավինյանի որոշմամբ Ձերբակալություն անձնագրային բաժանմունքում Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 3-10 աստիճանով, սպասվում են տեղումներ, որոշ մարզերում՝ ձյան տեսքով Մարիամ Փաշինյանը մեկնաբանել է իր կողմից փաբ բացելու լուրերը Սպայկայի կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց Դատարանն արձանագրել է՝ Բաբայանի իրավունքները խախտված են եղել. փաստաբան «Համալսարանում մեզ չեն ողջունում, բայց շարունակելու ենք դասադուլը»․ ուսանողները քայլերթ են անցկացնում դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք. Տեսանյութ Փաշինյան Նիկոլը մյուս անգամ որ ժողովրդի անունից խոսա կամ ասի, թե մարդը արժեք է «Նոր Հայաստանում», էս ֆոտոն կճպցնեք դեմքին. դրսում -3 է Ձանձրացա այս միօրինակությունից, 60 օր է՝ ասում եմ առանց տեղումների եղանակ․ Սուրենյան Շոկ: Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հակահեղափոխական քայլեր են անում. Տեսանյութ «Ազգային արժեքներն են, որ մարդուն ազատ են դարձնում». Աղասի Ենոքյան. Տեսանյութ Սյունիքի նախկին մարզպետին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ

Ոչ մի կերպ չի հաջողվում լուծել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման խնդիրը

«Փաստ» թերթը գրում է. «Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն այն կարևորագույն խնդիրներից է, որը ծառացած է Փաշինյանի գլխավորած կառավարության առաջ։

Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնում էր վարչապետի պաշտոնը, մեծ խոստումներ էր տալիս աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման և տնտեսության թռիչքային զարգացման մասին։

Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում առանձին բաժին էր նվիրված սոցիալական պաշտպանության կայուն համակարգ ստեղծելու հարցին, որում նշված էր, թե մինչև 2023 թվականը վերացնելու են ծայրահեղ աղքատությունը, աղքատությունը նվազեցնելու են առնվազն 10 տոկոսային նիշով, գործազրկությունը` 5 տոկոսային նիշով։ 

Սակայն ժամանակն անցավ, իսկ երկրում տեսանելի տնտեսական զարգացում և աղքատության մակարդակի կրճատում տեղի չունեցավ։ 

Ավելին՝ չեն երևում այն քայլերը, որոնք գոնե տեսանելի ապագայում կարող են դրական փոփոխություններ նախանշել այս ուղղությամբ: 

Եվ այս առումով կառավարության գործունեության բացերը քողարկելու համար վարչապետը սլաքներն ուղղեց քաղաքացիների ուղղությամբ, թե աղքատությունը նրանց գլխում է, և նրանք ցանկություն չունեն իրենց գլուխներում այդ աղքատությունը հաղթահարել։ 

«Չի կարող որևէ մարդ, որն այստեղ աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա, նա իրական աղքատությունը չի հաղթահարի, թեկուզ ամեն օր 1000 դոլար տուր:

Եթե ինքը գլխում աղքատությունը չի հաղթահարել, աղքատությունը չի հաղթահարի», 2019 թ. փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարում էր նա՝ ընդգծելով, որ տնտեսական հեղափոխությունը պետք է անեն աղքատությունը հաղթահարած քաղաքացիները։ 

Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ իր ասածները մեկնաբանվում են որպես կառավարության պատասխանատվությունը բնակչության վրա գցելու փորձ, վարչապետը փորձում է սրբագրումներ կատարել իր խոսքում՝ կառավարության նիստում հայտարարելով, որ աշխատանքն է միայն աղքատությունը հաղթահարելու միջոցը:

Բայց վարչապետը չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է քաղաքացիները աշխատանք գտնեն, երբ աշխատատեղեր չեն ստեղծվում։ Կառավարությունը մեկուկես տարի ժամանակ ուներ ներդրումներ ներգրավելու և աշխատատեղերի բացումը խրախուսելու համար, սակայն այդ գործի միայն չնչին մասն է արվել։

Եվ դա է պատճառը, որ մարդիկ չկարողանալով համապատասխան աշխատանք գտնել Հայաստանում, ստիպված են լինում արտագաղթել։

Իսկ իշխանությունները, որ խոստացել էին մեծ ներգաղթ ապահովել դեպի երկիր, ոչ միայն արտագաղթի ցուցանիշները չեն հրապարակում, այլ փորձում են մանիպուլյատիվ տվյալներ ներկայացնել, թե իբր գործազրկությունը երկրում նվազել է։ 

Բայց մարդիկ հարց են տալիս՝ եթե աշխատատեղեր չեն ստեղծվել, ապա ինչի՞ հաշվին է գործազրկությունը կրճատվել, մարդիկ նաև հասկանում են, որ արտագաղթողների հիմնական մասը եղել են գործազուրկները։ 

Թեպետ, իհարկե, քիչ չեն նրանք, որոնք, ունենալով աշխատանք ու բավարար եկամուտներ, արտագաղթում են հուսահատության և մեծ հիասթափության պատճառով: Այս համատեքստում ուշագրավ է, որ ընդամենը վերջին 3 ամիսների ընթացքում Հայաստանի աշխատանքային ռեսուրսները նվազել են շուրջ 51500-ով, այդ թվում` շուրջ 46400–ը գործազուրկներ են, և այդ նվազումը հիմնականում արտագաղթի արդյունք է։ 

Ստացվում է, որ Փաշինյանին չի հաջողվում լուծել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման խնդիրը, նվազեցնել աղքատությունը, այլապես արտագաղթը շարունակություն չէր ունենա կամ գոնե նման մեծ ծավալներ չէր ստանա։ 

Իսկ երբ վարչապետի՝ ժողովրդին տված խոստումներն իրականություն չեն դառնում, բնականաբար իշխանության վարկանիշը պետք է նվազի, քանի որ մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում հեղափոխության բերած դրական փոփոխությունների շունչը, իրավիճակը մնում է այնպիսին, ինչպես կար նախկինում։ 

Եվ եթե իրավիճակը փոխելու ուղղությամբ քայլեր չարվեն, ապա հանրային դժգոհության ծավալումը մոտակա շրջանում անխուսափելի կլինի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Websiite by Sargssyan