«Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին». Արսեն Թորոսյան Այս երկու մարդը չեն փոխվելու։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Իրար ատելով՝ իրար արժեն Հուլիսյան ստուգման արդյունքում EASA-ն եկել է այն եզրակացության, որ ՔԱԿ-ը համակարգված կերպով չի պահպանել սերտիֆիկացման համար սահմանված ընթացակարգը
8
70 երկիր մշակում է #COVID_19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը․ ԱՀԿ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխան գրություն է ուղարկել Ապրիլյան քննիչ հանձնաժողովին Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ ՄԻՊ-ը Քոչարյանի պաշտպանի 2 դիմումների վերաբերյալ գրություն է պատրաստում ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը ստանալու համար Մտորումներ կորոնավիրուսի, աշխարհի վերջի և Հայաստանի ապագայի մասին. մաս 1-ին Ադրբեջանամետ Մաքսիմ Շևչենկոյին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով Վարչապետի կողմից տեսնում եմ հստակ ցանկություն՝ անել ամեն բան, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս երկար պահեն կալանքի տակ. Հայկ Ալումյան. Տեսանյութ Կորոնավիրուսի վարակման 28 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 881-ի. կա մահ
Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենի Իտալիայում մեկ օրում ռեկորդային թվով պացիենտ է բուժվել կորոնավիրուսից. Բոլերի Apple-ը ստեղծել է դիմակ-վահան` կորոնավիրուսից պաշտպանվելու համար «Կեղծ լուրերի, ատելության խոսքի պապան Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանն են». Տեսանյութ 70 երկիր մշակում է #COVID_19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը․ ԱՀԿ Հայտնում եմ Հանրայինի էջին ադմին դառնալու պատրաստակամությունս. Դավիթ Խաժակյան 51-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Բանաստեղծը կասեր` ո՜վ մարդկային արդարություն, թո՛ղ որ թքեմ քո ճակատին Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Իշխանությունների կողմից փորձ է արվել թաքցնել կորոնավիրուսի տարածման փաստացի վիճակը. «COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի հայտարարությունը «Covid-19 Armenia հավելվածի միջոցով 12 թեստավորվածներից 4-ի արդյունքը դրական է եղել». փոխվարչապետի խորհրդական Թուրքիայում կորոնավիրուսից սկսել են պաշտպանվել Աթաթուրքի ստորագրությամբ շնչադիմակներով «Վարակված կինը բազմաթիվ շփումներ է ունեցել նաև Բերձորում». Հայկ Խանումյան «Սա իսկական աղետ էր իր օրվա հացը հողից արարող գյուղացու համար». Լուսանկար «50 եվրոյով Իտալիա» չարաբաստիկ փիառի հետևանքով մենք հիմա ունենք 800-ից ավելի վարակված Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի Չինաստանից Հայաստան տեղափոխվող բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը «Ավիացիայի մասին շատ լացողները երկար տարիներ քանդել են այն». Նիկոլ Փաշինյան ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխան գրություն է ուղարկել Ապրիլյան քննիչ հանձնաժողովին Արարատի մարզում կորոնավիրուսի երկու նոր դեպք է արձանագրվել Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից Ապրե՛ք, հասնում է իրենց «Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին». Արսեն Թորոսյան Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ ՄԻՊ-ը Քոչարյանի պաշտպանի 2 դիմումների վերաբերյալ գրություն է պատրաստում ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը ստանալու համար Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատրաստվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հույս ունենք, որ գործող իշխանությունները ականջալուր չեն լինի առաջին նախագահի հորդորներին․ «Մեդիա պաշտպան» Երվանդ Բոզոյան․«Այսօրվա ճգնաժամն իր տեսակով նման է սողացող բնույթի երրորդ համաշխարհային պատերազմի, որտեղ չկա ոչ պատերազմի տեսանելի ճակատ, ոչ էլ տեսանելի թիկունք» ՄԻՊ-ն իրականացնում է մշտադիտարկում ընտանիքում բռնության հարցերով արտակարգ դրության ժամանակ Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 725-ի Ապրիլյանի հանձնաժողովը «ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել». Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի Տեսահոլովակի պրեմիերա․ Արա Մարտիրոսյան և Իվետա Մուկուչյան՝ «Полу я» Տաթևիկ Ռևազյանն առնվազն պետք է հրաժարական տա, չնայած նրան այդ լուրջ պաշտոնին նշանակողն ավելի մեծ մեղքի բաժին ունի «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է ԱԱԾ-ն հաստատել է՝ ԿԳՄՍ պաշտոնատար անձանց առնչվող քրգործ է քննվում Չեռնոբիլում կրկին հրդեհ է բռնկվել Աղվան Վարդանյան.«Տեր-Պետրոսյանի հոդվածում ոչ մի խոսք չկա այն մասին, որ տարիներ շարունակ ինքն է պառակտում ու թշնամանք սերմանել, որ այս երկու տարում իր անմիջական շրջապատի մարդիկ են ատելություն սերմանում» 1918թ․ ապրիլի 12-ին Կարսը հանձնվեց թուրքերին Սա կլասիկ օրինակ է՝ իրավապաշտպանության ընտրովիության և արգումենտացիայի երկակի ստանդարտների. Արամ Օրբելյան Կրասնոդար ժամանած ՀՀ քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս Արտադրողների բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մտորումներ կորոնավիրուսի, աշխարհի վերջի և Հայաստանի ապագայի մասին. մաս 1-ին Դուք մնացեք տանը, մենք համերգը կբերենք ձեր բակ. պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությունը. Տեսանյութ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը երբևէ ներգրավված չի եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ․ հայտարարություն Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում Դեբիլների կամանդը գտավ լուծումը. գործից հանեցին քաղավիացիայի ոլորտից հասկացող ու տիրող քաոսի մասին բարձրաձայնող մարդուն Արմեն Թավադյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է Բոչելին Սբ Զատկին ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենա Միլանի դատարկ տաճարում Շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով Հայկ Ալումյան.«Վարչապետի կողմից տեսնում եմ հստակ ցանկություն՝ անել ամեն բան, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս երկար պահեն կալանքի տակ»

Եվ ո՞վ ու ի՞նչն է խուսափում արդարադատությունից

Ինչպեսև կռահելի էր, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) մերժեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Ինչո՞ւ էր կռահելի: Շատ պարզ է: Եթե այլ բան չասվի, ապա այն ճնշումներից հետո, որ ընդգծված թիրախավորմամբ կիրառվեցին և կիրառվում են այս գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու օրինական որոշում ընդունած դատավորների վրա, նրանց դեմ գործադիր իշխանության նախաձեռնած հետապնդումները, ընդհուպ՝ քրեական հետապնդման գործընթաց սկսելը, ինչ խոսք, ուղղված են մյուս բոլոր դատավորների ու դատական իշխանության դեմ, ընդհանուր վերցրած: Մեկին կամ երկուսին ճնշում ու հետապնդում են, իսկ մյուսներին հենց այդպիսով արդեն ահաբեկում ու հասկացնում՝ իշխող ուժի համար անցանկալի որոշման դեպքում որևէ դատավորի սպառնում է դատվելու հեռանկարը, չհաշված արդեն թիրախավորված վարկաբեկման արշավը:

Նման պայմաններում որևէ դատավոր պետք է իսկապես չափազանց խիզախ անձնավորություն լինի, գերուժեղ անհատ՝ միայն օրենքով և օրինականությամբ առաջնորդվելու ճոխությունն իրեն թույլ տալու համար: Տվյալ պահին նախագահող դատավորն ակնհայտորեն այդ համարձակ կերպարը չէ, «հոլիվուդյան կինոյի դատավոր» չէ: Հետևաբար՝ կանխատեսելի էր, որ փաստաբանների նաև այս միջնորդությունը մերժվելու է:

Անկարևոր է հարցը, թե որքանո՞վ էր հիմնավորված ու փաստարկված միջնորդությունը, որ, անկասկած, Հայաստանի այսօրվա լավագույն փաստաբաններն էին կազմել ու ներկայացնում: Անկարևոր է, որովհետև իրավական հանգամանքները, փաստերն ու փաստարկները այս գործում ի սկզբանե ոչ մի նշանակություն չունեն: Ասենք, ինչո՞ւ միայն ա՛յս գործում: Նշանակություն ունի բացառապես օրվա իշխանության քաղաքական որոշումը և քմահաճույքը: Մնացյալը հարմարեցվում է դրան:

Շատ է արծարծվել նաև «արդարադատությունից խուսափելու» կապակցությունը: Մեղադրանքի կողմի այն հիպոթետիկ «հիմնավորմամբ», թե նախագահ Քոչարյանը, հայտնվելով ազատության մեջ, կարող է խուսափել արդարադատությունից կամ կարող է փորձել ճնշում գործադրել վկաների վրա: Ռոբերտ Քոչարյանն ինքը, նոյեմբերի 5-ի դատական նիստում բոլորից շատ ավելի հստակ խոսեց այդօրինակ մեղադրական ենթադրությունների անհեթեթ լինելու մասին: Իսկ իր անհատական հատկանիշներն ու պետական, քաղաքական գործչի նկարագիրը հաշվի առնելով՝ նաև նման խոսակցությունների վիրավորական հնչերանգի մասին:

Մինչդեռ, արդեն իսկ աչքի է զարնում, որ «նոր» Հայաստանում եթե արդարադատությունից խուսափող որևէ երևույթ կա, ապա դա ինքը՝ արդարադատությունն է, արդարադատություն իրականացնելուն կոչված դատական իշխանությունն է, գումարած՝ քննչական մարմինները: Տեղին էր ասված, որ խորհրդանիշները կան, շենքերն ու պաշտոնյաներն էլ կան, բայց չկա ինքը՝ արդարադատությունը:

Ո՞վ է խուսափում արդարադատությունից: Սա հռետորական հարց է այնքանով, որքանով որ ակնհայտ է, թե՝ ո՛վ կամ ովքե՛ր: Իրականում արդարադատությունից խուսափում, գուցե նաև վախենում է նա, ով ամբողջ իշխանական թիմը վազեցնում է բոլոր դատարանների դռները, ելումուտն արգելափակելու: Եվ մոռանալով, որ իրենք այլևս գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ են, թիմակիցները քայլավազքով գնում են դատարանների շենքերն արգելափակելու, դատավորների շարժն ու աշխատանքը խոչընդոտելու, գուցե անգամ չգիտակցելով, որ թույլ են տալիս ոչ միայն օրենքի կոպիտ խախտում, այլ իրավական պետության համար հիմնարար սկզբունքի խայտառակ ոտնահարում: Մի բան, որն, անկասկած, հաջորդ իշխանափոխությունից հետո հիշեցվելու է:

Չնայած, ինչո՞ւ չգիտակցելով: Լավ էլ գիտակցաբար են արել, ինչն է՛լ ավելի է ընդգծում արարքի ծանրությունը քրեաիրավական առումով, նաև ի ցույց է դնում խուսափելու կամ վախի աստիճանը:

Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan