Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

«Ի՞նչ եք կառուցել ու ստեղծել, որ այդպես ավերում եք անխնա». «Երկիր Ծիրանի»-ի անդամ

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ, բանասեր Թամարա Հարությունյանի հոդվածը՝ ուղղված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:

Երբեք այնքան անհայրենիք չենք, քան երբ դադարել ենք մտածել, գործել, զոհաբերել մեր Հայրենիքի համար:

Գարեգին Նժդեհ

«Մենք մշակույթ ու արվեստ ենք կերտել հազարամյակներ, սերնդեսերունդ փոխանցել մեր հոգևոր արժեքներն ու մասունքները։ Երբեմն փոխանցել ենք պայքարի ու արյան գնով, փոխանցել ենք այն մեծ հավատամքով, որ հայ ազգը պիտի ապրի այս խառնակ աշխարհում, պիտի պատվո հարթակներից ու ամբիոններից հնչեցնի հայ խոսքն ու ներկայացնի հայ արվեստը։ Դարերի հարափոփոխ հորձանուտների մեջ հայը սրբությամբ պահեց երկու բան՝ գիրն ու արվեստը։ Դժնի թափառումների ու գաղթի ժամանակ իր գիրն ու արվեստի կոթողներն էր փրկում։ Դժվարին ճանապարհ անցնելով՝ հայը կերտեց իր ինքնությունը, գրականությունն ու մշակույթը, հոգևոր մի ողջ գանձարան։
     Սակայն այսօր, 21-րդ դարում, երբ երկարամյա պայքարից հետո ձեռք բերեցինք ազատություն ու անկախություն, երբ հնարավորություն է ընձեռված զարգացնել հայրենին ու հայրենականը, մենք օտարի սառնությամբ ու անտարբերությամբ ոտնատակ ենք տալիս հայեցին, որդեգրում այլասեռ «արժեքներ» ու ամենակարևորը՝ գլխատում ենք մեր մայր լեզուն ու պատմությունը։ Ակամա հարց է առաջանում՝ դուք՝ պաշտոնյա այրեր, որ այսօր բազմել եք իշխանական թավշյա բազմոցներին, ի՞նչ եք կառուցել ու ստեղծել, որ այդպես ավերում եք անխնա, դուրս նետում հայեցին։
     Խոսքս հատկապես հղում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։
     Ձեր պաշտոնավարման այս մեկ տարվա ընթացքում ոչ միայն ոչինչ չարեցիք ի նպաստ հայ կրթության և գիտության, այլև այլախեղեցիք եղածը։ Ձեր իսկ իշխանության կողմից դատափետման ենթարկած նախկին իշխանավորների կյանքի կոչած կրթական ծրագրերից և ոչ մեկը չվերանայվեցին, չփոփոխվեցին։ Ձեր իսկ ժանտ քաղաքականության արդյունքում ցանկանում եք դպրոցական ծրագրից դուրս մղել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան։ Հիշեցնեք, որ հայ եկեղեցու շնորհիվ հայը չկորցրեց իր գիրը, այդ խորաններում հնչեց հայ խոսքն ու շարականը, այդ սուրբ պատերի ներսում գրվեց հայի պատմությունն ու արարվեց հայ գիտությունը։ Ձեր թոթովախոս մտքի բարբաջանքով այսօր ստեղծել եք մի նախագիծ՝ համաձայն որի հայի լեզուն, գրականությունն ու պատմությունը դուրս է մղվում բուհական կրթօջախներից։ Զուր չէ, որ շեշտում եմ հայի լեզուն, գրականությունն ու պատմությունը, հայի, հայի, քանզի եթե դուք հայ լինեիք, երբևէ ընթերցած լինեիք, թե ինչպես է Դեր-Զորի անապատում մայրը սովյալ մանկանն ավազի վրա գիր սովորեցրել, գուցե Ձեզ, որպես հեղափոխության, իսկ ավելի ճիշտ հայափոխության ներկայացուցչի թույլ չտայիք այդպիսի խայտառակ նախագիծ անգամ կազմել ու ուր մնաց իրագործել։
     «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում բացակայում է այն դրույթը, ըստ որի` բուհերին պարտադրվում է ուսուցման ծրագրերում պարտադիր կերպով ներառել հայագիտական նշանակության «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները։ Ըստ այդմ ՝ բուհերի ղեկավարությունն ազատ է և ինքն է որոշելու՝ ներառե՞լ դրանք ուսումնական պլանի մեջ, թե՞ ոչ։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս նախագիծը։ Արմատախիլ անել հայ ժողովրդին իր իսկ արմատներից՝ ավելի արագ ու արդյունավետ։ Արդյոք լեզվի և պատմության չիմացությունը և, դրանով պայմանավորված, ազգային նկարագիր կորցնելը պատճառ չի դառնա, որ մեր ապագա մասնագետներն օտարվեն սեփական ազգությունից, հեշտությամբ ծառայեն օտարերկրյա ուժերի։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում վերանայել նախագիծը և կայացնել ողջախոհ և հայանպաստ որոշում, քանզի լեզուն ու պատմությունն է մեր գոյության ու լինելիության հիմնաքարը եղել ու կլինի, առանց այս երկու կարևոր գործոնների դատապարտված ենք հոգևոր ոչնչացման»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan