Փաշինյանի յուրային ձրիակեր Վահե Գրիգորյանը 7 ամսում 10 մլն դրամից ավելի գումար է ստացել բյուջեից ԱԱԾ պետի պաշտոնակատարը չպատասխանեց հեղաշրջման մասին հարցին. Տեսանյութ Օ՛ ժամանակներ, օ՛ բարքեր
28
«ՍՈՒ-30»-երի նոր խմբաքանակը շուտով կհասնի. Դավիթ Տոնոյան Անդրանիկ Թևանյան. Պաշտպանել բանակին Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը Աստված ձեզ պահապան, տղե՛րք. Հրայր Թովմասյան Ալեն Սիմոնյանը հայտ ներկայացրեց դառնալ Նիկոլ Փաշինյանի մահապարտ կողմնակիցը` քծնելով նրան «գերմանական» ձևով «Թող Աստված պահապան լինի մեր հայրենյաց պաշտպաններին, թող նրանց բազուկն անհաղթ լինի, կամքն՝ անկոտրում». Բակո Սահակյան Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ․ Փաշինյան ՀՀ քաղաքական և ռազմական վերնախավը Եռաբլուրում է. Ուղիղ Կարգավիճակը Փաշինյանին պարտավորեցնում է «խուլ հղումներ» չանել. Ս.Տառասով Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Ազգային բանակի օրը
«ՍՈՒ-30»-երի նոր խմբաքանակը շուտով կհասնի. Դավիթ Տոնոյան Անդրանիկ Թևանյան. Պաշտպանել բանակին Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Բանակի օրվա կապակցությամբ Ձեր շնորհիվ են մեր երկրի լուսաբացները խաղաղ, իսկ երեկոները՝ հանգիստ. Աննա Հակոբյան Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են. Սեյրան Օհանյան Հրավիրում եմ փաստաբանական համայնքի ուշադրությունն այս «նոր» (իրականում՝ «լավ մոռացված հին») խնդրին Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է Հայոց բանակի ազդեցությունն է թույլ տալիս միջազգային ատյաններում հակահարված տալ թշնամական փուչ հռետորաբանությանը. ԲԴԽ Փաշինյանի յուրային ձրիակեր Վահե Գրիգորյանը 7 ամսում 10 մլն դրամից ավելի գումար է ստացել բյուջեից ԱԱԾ պետի պաշտոնակատարը չպատասխանեց հեղաշրջման մասին հարցին. Տեսանյութ Արման Բաբաջանյանին տեղավորել են «էլիտար թաղամասում» Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը Աստված ձեզ պահապան, տղե՛րք. Հրայր Թովմասյան Օ՛ ժամանակներ, օ՛ բարքեր Պարո՜ն վարչապետ, լյարդի ցեռոզով կին եմ, 4 երեխաների մայր. Եռաբլուրում մոտեցան Փաշինյանին. Տեսանյութ «Ո՞նց Արցախ այցը չեղարկվեց»․ Դավիթ Տոնոյանը՝ լրագրողին. Տեսանյութ Գարեգին Նժդեհի հրապարակում քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել «Ոստիկանապետը ուրիշ հերոսի անուն չգիտի». Վստրեչի Ապերի եղբոր որդուն տարել են ոստիկանություն Ալեն Սիմոնյանը հայտ ներկայացրեց դառնալ Նիկոլ Փաշինյանի մահապարտ կողմնակիցը` քծնելով նրան «գերմանական» ձևով 10 օրից կրկին մեկնում եմ, տղա եք, մի թողեք. Արմեն Աշոտյան. Տեսանյութ «Թող Աստված պահապան լինի մեր հայրենյաց պաշտպաններին, թող նրանց բազուկն անհաղթ լինի, կամքն՝ անկոտրում». Բակո Սահակյան Սարսափելի է, երբ երկրի ղեկավարը հումորային սկետչեր է հղում անում․ Լուսինե Սահակյան. Տեսանյութ Ոչ հանձնաժողովին, մերսի՝ Արարատ Միրզոյանին. Ինչու էր Հայկ Մարությանը եկել ԱԺ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն անցկացնելուց և ոչինչ չգտնելուց հետո նոր որոշում են կայացրել ԵՊՀ ռեկտորի պաշտոնի մրցույթին իշխանությունը որոշել է սաբոտաժ կազմակերպել, քանի որ չունի թեկնածու Ալեն Սիմոնյանի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը. Թումանյան փողոցում «Նոր Զովք» խանութ չկա ԱԱԾ-ն լծվել է «գողերին» բռնելու գործին. կազմվել է 2 ցուցակ. մեկում 12 «օրենքով գողեր» են Փաշինյանը կալանքի տակ է պահում ոչ միայն ՌԴ նախագահի, այլ նաև ՌԴ վարչապետի ընկերոջը ԱԺ փոխխոսնակի հարցազրույցը ինքնին քծնանք էր Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր անձի․ Գարեգին Բ Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ․ Փաշինյան Սևազգեստ մայրերը որոշել են փակել Փաշինյանի ճանապարհը Ես կսերժացնեմ քեզ մինչեև վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Երբ ամբողջ համացանցը Սիմոնյանին էր բզկտում, Տ. Ավինյանն ու Ռ. Բադասյանը բարձր տրամադրությամբ երեկոն էին վայելում. Տեսանյութ Պարզունակ ավանտյուրիստներն արդյունքի հասնելու համար ընտրում են հեշտ ճանապարհը Ուղիղ սադրանք է թվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արեց Կապանում. Մոսկվան պետք է ինչ-որ կերպ այն հաշվի առնի. Տրոֆիմչուկ Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս. ՍԴ վեհ կեցվածքն անհանդուրժելի է դառնում նրանց համար. Գոհար Մելոյան ԳՐԻՉ-ի մասին ողջ ճշմարտությունը լսելուց հետո լուրջ բաների մասին խոսելու ցանկությունս երկար ժամանակով կորչում է ՀՀ քաղաքական և ռազմական վերնախավը Եռաբլուրում է. Ուղիղ ՍԴ-ն վերիշխանական մարմին է, որի դիրքորոշումները պետք է լրիվ այլ պրիզմայով դիտարկվեն. Արամ Վարդևանյան Ամբողջ պետական համակարգը շունչը պահած սպասում է նրա հերթական բլթոցին Կարգավիճակը Փաշինյանին պարտավորեցնում է «խուլ հղումներ» չանել. Ս.Տառասով Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Ազգային բանակի օրը Ծնվելով անօրինակ սխրանքներով լի պատերազմում՝ Հայոց բանակը հընթացս կոփվեց ու դարձավ հզոր և անպարտելի. Արշավիր Ղարամյան Փաշինյանը կործանարար է, պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե դատարանը չվճռեց, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով. Հովհաննես Սահակյան. Տեսանյութ Փաշինյանի 10 միլիոն դրամանոց «ձրիակերային» անտեղյակությունը ՍԴ-ում Բարեկամներին ու ընկերներին իրար դեմ հանող բացիլի մասին «Իշխանությանը քննադատելու ցանկացած փորձ կարելի է մեկնաբանել որպես հիբրիդային հեղաշրջման փորձ, սա վտանգավոր է»․ Հարությունյան. Տեսանյութ Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Թող մեր ժողովրդի հաղթանակները լինեն նաեւ տնտեսության, գիտության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում. Սեյրան Օհանյան

Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին

Sputnik Արմենիան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի միջոցով մի քանի թեմա է առաջարկել հնարավոր հարցազրույցի համար։ Հասկանալի պատճառներով ոչ թե հարցազրույց է ստացվել, այլ բացառիկ տեքստ, որը հեղինակը պատրաստել է քննչական մեկուսարանում։

. . .

Այսօր մենք համաշխարհային քաղաքականության հիմնարար փոփոխությունների ականատեսն ենք դառնում, երբ ԱՄՆ անքննելի առաջնորդությունը արդյունավետորեն կասկածի տակ է դրվում վերելք ապրող նոր գլոբալ խաղացողների կողմից: Համաշխարհային առաջատարը, սպառելով գերակայության ռեսուրսը, պատրաստ չլինելով զիջել իր դիրքերը, ապարդյուն փորձում է խոչընդոտել աճող մրցակիցների մեծացող հզորությունն ու ազդեցությունը: Այսպիսի գործընթացները հայտնի են պատմությանը, լավ ուսումնասիրված են մասնագետների կողմից և մշտապես ուղեկցվում են անորոշությամբ, անկայունությամբ, իսկ հաճախ նաև՝ փոքր ու մեծ պատերազմներով:

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող մտացածին պատժամիջոցների շարքը, միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ դուրս գալը, ԱՄՆ օտարացումը մերձավորարևելյան դրամայից, բոլորի համար անսպասելի Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը Սիրիրայի հարցով, Ռուսաստան-Աֆրիկա տպավորիչ ֆորումը նոր բազմաբևեռ աշխարհակարգի կազմավորման համոզիչ հատկանիշների ոչ ամբողջական ցանկն է միայն: Ստեղծված իրավիճակը խոր իմաստավորում և հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պահանջում, որն ի զորու կլինի չեզոքացնել Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող նոր վտանգներն ու մարտահրավերները:

Սա համաշխարհային քաղաքականության նոր ծավալվող իրականությունն է, ինչի հետ ստիպած են լինելու հաշվի նստել բոլորը: Ի դեպ, այդ իրականությունն արդեն ուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի անվտանգության վրա: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայի համար գլխավոր դաշնակիցները և միաժամանակ զսպող գործընկերներն էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Սակայն Սիրիա զորք մտցնելու հարցում Վաշինգտոնի և Բրյուսելի սաստող կոչերը Թուրքիայի վրա զրոյական ազդեցություն ունեցան:

Դոնալդ Թրամպի՝ Էրդողանին ուղղված զգուշացնող նամակը հայտնվեց թուրքական առաջնորդի աղբամանում: Սիրիայում ռուսական ներկայությունն էր միայն, որ ազդեցության բավականաչափ ներուժ ունեցավ թուրքերին կանգնեցնելու համար: Այսօր տարածաշրջանում Թուրքիային միակ զսպող գործոնը մնացել է Ռուսաստանը:

Տարածաշրջանային գործերում տարածաշրջանի պետությունների փաստացի դերը որոշիչ է դարձել: Ակնհայտ է նաև, որ վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել` դրանով հանդերձ անկյունաքարային դառնալով վերածնված պանթուրքիստական ձգտումների կոնտեքստում, ինչն ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին և Ղարաբաղին: Վերջերս թրքալեզու պետությունների Բաքվի գագաթնաժողովում Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին Ալիևի հայտարարությունը ամենևին պատահական չէր: Դա թուրքական ազգերի բնակեցման աշխարհագրական անընդհատության մոռացված գաղափարի արդիականացման ուղղությամբ արված քայլ էր:

Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը: Սիրիայի հյուսիսում քրդերի հետ տեղի ունեցող ողբերգությունը պետք է քաղաքական կարճատեսության հետևանքների ակնառու դաս լինի:

Ընկալո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի ունեցող գործընթացների բարդությունը և դրանցից բխող վտանգները։ Ի վիճակի՞ են նրանք գտնել այդ վտանգների չեզոքացման կամ գոնե դրանց նվազեցման արդյունավետ ճանապարհները։ Այդ ընկալումը փաստող ոչ մի ցուցիչ չկա, և դրա բացակայության պատճառները շատ ավելի խորն են, քան միայն աշխարհաքաղաքական գործընթացները չհասկանալը կամ դրանց միաչափ ընկալումը: Դրանք մասամբ թաքնված են նաև երկրի համար նոր ներքաղաքական իրողության մեջ:

Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին

Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:

Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և որպես կանոն «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաև ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արևմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության և Ռուսաստանի հանդեպ պարբերական ռևերանսներ անելու պայմաններում:

Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները և գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը և բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արևմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից և շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է։

Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների և պրակտիկ գործողությունների միջև գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա:

Արդյունքում Հայաստանն ապրում է առանց զարգացման կոնցեպտուալ ծրագրերի՝ մեկօրյա հոգսերի, դատարկ լոզունգների և արտաքին քաղաքական անորոշ ուղենիշների ռեժիմով:

Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին

Ինչպիսի՞ն է գլոբալ և տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն:

Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձևակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը: Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության և իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով:

Հրադադարի պահպանման ներուժը թուլացել է նաև այն պատճառով, որ գլոբալ հակասությունների ավելացման հետ մեկտեղ համաշխարհային հանրության մոտ նկատելիորեն կրճատվել է խաղաղության պարտադրման ռեսուրսը: Պետք է նաև հասկանալ, որ պատերազմի դեպքում դրա մասշտաբները և կործանարար հետևանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր: Չափազանց մեծ է հակամարտության կողմերի մոտ կուտակված զենքի և զինամթերքի քանակը: Գուցե այս ամենի ընկալումը կսթափեցնի և պատասխանատվություն կավելացնի իշխանության և նրա ֆեյսբուքյան կողմնակիցների մոտ, որոնք ոչ մի պատկերացում չունեն պատերազմի մասին:

Պատրա՞ստ է արդյոք սևերի և սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների։ Երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից և զինամթերքի քանակից ու որակից: Հասարակական տրամադրությունները և ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարևոր գործոններ են հանդիսանում:

Ներկայիս ՝ հակասություններով ծվատվող վիճակում մեր հասարակությունը երբեք չի եղել: Բարդ հարաբերությունները Հայաստանի և Արցախի կառավարող էլիտաների միջև, պատերազմի հերոսների դիվայնացումը, մարտական ճանապարհ անցած գեներալների նվաստացումը, զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը հասարակության հայրենասիրական ներուժի վտանգավոր թշնամիներ են: Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս և նորմատիվ բառապաշարի սահմաններում:

Ես ներկայացրի իմ նկատառումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերի լայն համատեքստում: Փորձեցի խոշոր գծերով ուրվագծել ակնհայտ մարտահրավերները և վտանգները, սակայն դրանով հանդերձ կոնկրետ լուծումներ չեմ առաջարկել: Ոչ այն պատճառով, որ ես դրանք չունեմ, պարզապես անվտանգությունը դա պետության բացառիկ պատասխանատվության ոլորտն է, իսկ ներկայիս իշխանությանը որևէ բան խորհուրդ տալն անիմաստ է: Սեփական իշխանության, հարմարավետության և անձնական անվտանգության ամրապնդումը նրանց համար գլխավոր և դատելով ամենից՝ միակ առաջնահերթությունն է, իսկ մնացածի համար ոչ ռեսուրս է մնում, ոչ ժամանակ:

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan