Միամտություն կլիներ արդարադատություն ակնկալել դատավոր Դանիբեկյանից. Լեւոն Քոչարյան. Տեսանյութ
Դիտել նաև
Փաշինյանին ասել են՝ STOP. անցել ես անդառնալիության կետը. Քոչարյան (տեսանյութ)
Ով ուզում է՝ ցուցմունք տա, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով (տեսանյութ)
«Այն, ինչ ուզում է անել այս իշխանությունը, սխալ է և անթույլատրելի՛». Լևոն Քոչարյան
Բագրատ Միկոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին
Միամտություն կլիներ արդարադատություն ակնկալել դատավոր Դանիբեկյանից: Երկրորդ նախագահի որդի Լեւոն Քոչարյանն այսպես արձագանքեց դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանը, որը մերժեց նախկին նախագահի փաստաբանների միջնորդությունը նրան գրավով ազատելու մասին:
«Սա հերթական անօրինական որոշումն է», - արձանագրեց Լեւոն Քոչարյանը: Նա միաժամանակ նշեց, որ որոշումը սպասելի էր, քանի որ դատավորը վաղուց ցույց է տվել, որ ստիպված չենք արդարադատություն ակնկալել:
Քոչարյանի որդին նաեւ նշեց, որ Ռ. Քոչարյան ընտանիքի աներեւակայելի կարողության մասին ասեկոսեները իրականությանը լիովին չեն համապատասխանում: «Ժամանակին չէինք արձագանքում, քանի որ չէինք կարծում, որ նման բանը կարող է իշխել մտքերին: Օրինակ՝ ընտանիքին վերագրվող պղնձամոլիբդենային գործարանը»,- նշեց Լեւոն Քոչարյանը:
Zham.am