ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

Չկայացած կուսակցություններ, չինքնորոշված քաղաքացիական հասարակություն. մաս 2-րդ

Հոդվածի 1-ին մասն՝ այստեղ

Չինքնորոշված քաղաքացիական հասարակություն

Քաղաքացիական հասարակություն հասկացությունն երկու ընկալում ունի.

  • Առաջին` իշխանությունից անկախ հասարակական տարբեր միավորումներ՝ մասնագիտական, արհեստակցական, կրոնական, ըստ հետաքրքրությունների և այլն, որոնք ունեն խմբային շահեր և կարող են իրենց շահերը հետապնդել տարբեր եղանակներով,
  • Երկրորդ՝ մարդու իրավունքները հետապնդող կազմակերպություններ, որոնք հիմնականում զբաղվում են իրավապաշտպանությամբ:

Առաջին տարբերակը գոյություն ուներ անգամ Սովետական Միությունում (պետության վերահսկողության ներքո) և մինչ այժմ կան այդ տարիներից ժառանգված կազմակերպություններ՝ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների և այլ միություններ: Չնայած նրան, որ նման կազմակերպությունները, ֆորմալ առումով, մինչ այժմ գոյություն ունեն, սակայն հանրային կյանքում որևէ ազդեցություն չունեն, անգամ իրենց շահերի լոբինգը չեն կարողանում իրականացնել (իրականում չեն էլ փորձում): Կայացած են այն հասարակությունները, որտեղ նման անկախ կազմակերպությունները հանդիսանում են քաղաքացիական հասարակության հիմքը՝ դառնալով իրական ժողովրդավարական համակարգերի առանցքը: Ցավոք, մեր հասարակությունն այդպիսին չէ:

Երկրորդ տարբերակի քաղաքացիական հասարակությունն սկսեց ձևավորվել Սովետական Միության անկումից հետո (եթե չհաշվենք այն ժամանակվա դիսիդենտական շարժումները, որոնք գաղափարականացված էին ու հատապնդվում էին պետության կողմից): Մենք կկենտրոնանանք երկրորդ տարբերակի վրա, որը ներկայացված է ՀԿ-ների և ոչ ֆորմալ քաղաքացիական տարբեր նախաձենությունների տեսքով:

ՀԿ-ներն, այս կամ այն չափով, կայացել են տարբեր միջազգային կազմակերպությունների աջակցության շնորհիվ: Դա հիմնադրամներից ֆինանսական և գաղափարախոսական կախվածություն է ենթադրում։ Համենայնդեպս աջակցությունը ստացվում է արտերկրում կայացրած օրակարգերի հիման վրա: Օրակարգերի կենտրոնում են մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակության կայացումը, իրավական նախաձեռնություններ, ինստիտուցիոնալ կայացում և այլն:

Միջազգային իրավունքում հասարակական կազմակերպությունները (NGO-Non-governmental organizations) բնորոշվում են որպես ոչ կառավարական, որով շեշտվում է նրանց անկախ լինելու հանգամանքը։ Բնականաբար, այդ կազմակերպությունները կարող են տարբեր առաքելություններ ունենալ և մասնագիտանալ տարբեր ոլորտներում, սակայն «ոչ կառավարական» արտահայտությունը նրանց հիմնական էությունն է։

Անկախությունը հանրային ազդեցության համար պարտադիր պայման է, հակառակ դեպքում գործ ունենք գոնգոների (Government-organized non-governmental organization), բառացի՝ կառավարական (կամ ավելի դիպուկ՝ կառավարելի) հասարակական կազմակերպությունների հետ, ինչը նման կազմակերպությունների համար ծանրագույն մեղադրանք և վիրավորանք է։

Մինչ 2018 թվականը իրավիճակը հասկանալի էր, քաղաքացիական հասարակությունը պայքարում էր իշխանության դեմ՝ հանուն բարձր արժեքների, ինչն ընկալելի էր հասարակության մեծամասնության համար: «Ատելի» իշխանությունների դեմ պայքարում՝ հանուն մարդու իրավունքների, արդյունավետ պարտնյորներ էին հանդիսանում միջազգային կառույցները՝ դա էր հիմնական ընկալումը և հանրության լայն շերտերը նման տեսակետը կիսում էին։

2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը խառնեց իրերի դասավորվածությունը և գործող քաղաքացիական հասարակությանը նոր մարտահրավերների առջև կանգնեցրեց։ 2018-ից քաղաքացիական հասարակությունը հայտնվել է երկիմաստ վիճակում, քանի որ մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ հայտնվեցին խորհրդարանում, իսկ հիմնական ՀԿ-ները սատարեցին նոր իշխանություններին։

2018-ի իշխանափոխությունից հետո իրավիճակը փոխվում է՝ «անկախները» հայտնվում են իշխանության կողքին և իրենց առաքելություններն իրականացնելու համար սկսում են համագործակցել կառավարության և խորհրդարանում հայտնված նախկին գործընկերների հետ։ ՀԿ-ների մի զգալի հատվածը դարձել է իշխանության պրոպագանդայի ավանգարդը։ Այս իրավիճակը շատ լուրջ խնդիրներ է առաջացնում, որի հետևանքով, ժամանակի ընթացքում, այդ կազմակերպությունները հայտնվել են ճգնաժամի առջև, ինչը հանրային գիտակցության մեջ «քաղաքացիական հասարակություն» ասվածը վարկաբեկում է։

Այս ճանապարհով են անցել Վրաստանը և Ուկրաինան: Վրացի և Վրաստանում երկար տարիներ աշխատած փորձագետները շատ բնորոշ փաստեր են ներկայացնում Սահակաշվիլիի իշխանության տարիներից։ Երբ Սահակաշվիլին եկավ իշխանության, նրա հանրային վարկանիշը 90%-ից բարձր էր։ «Միշիկոն» ազգային հերոս էր, որը սպանել էր «վիշապին»՝ կոռումպացված իշխանությանը։ Վրացական ՀԿ-ների ակտիվիստները և անկախ լրատվամիջոցների ղեկավարները դարձան իշխանական չինովնիկներ և պետական պրոպագանդայի հենասյուներ։ Սահակաշվիլիի իշխանությանը քննդատողների պակաս կար։ Հետագայում, երբ վրացական հեղափոխության հիմնական ֆինանսավորողներից մեկը՝ Իվանիշվիլին, հանրության մեջ տարածեց բանտերում տեղի ունեցող խոշտանգումների տեսաերիզները, վրաց հասարակությունը շոկի մեջ էր հայտնվել։ Դա Սահակաշվիլիի՝ քննադատությունից վեր լինելու արդյունքն էր։

Մյուս կարևոր գործոնը ՀԿ-ների ֆինանսավորման քաղաքականությունն էր, որը հիմնականում կատարվում էր տարբեր հիմնադրամների միջոցով։ Հիմնադրամների քաղաքականությունը հստակ էր՝ իշխանության է եկել արևմտյան արժեքները կրող կառավարություն, որին պետք է աջակցել, դա բնական և հասկանալի ցանկություն է։ Բնականաբար, ֆինանսավորումը հաճախ կատարվում էր կառավարության հետ խորհրդակցելով, որպեսզի օժանդակեն կարևորագույն ռեֆորմների իրականացմանը’ մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության կայացմանը և ցույց տան իրենց լոյալությունը նոր իշխանությանը։ Երբ իշխանությունը «հակաժողովրդական» էր, հիմնադրամները ֆինանսավորում էին «ռեժիմի» դեմ պայքարողներին՝ հանուն ժողովրդավարական արժեքների, սակայն այս դեպքում իշխանությունը դառնում է գործընկեր։

Մյուս, ոչ պակաս կարևոր գործոնը ֆինանսավորման խնդիրն է։ Ոչ ժողովրդավարական ռեժիմների պայմաններում, երբ քաղաքացիական հասարակության անդամները ֆինանսական բլոկադայի մեջ են հայտնվում, հիմնադրամների ֆինանսավորումը թույլ էր տալիս այդ անձանց լուծել իրենց կենսական խնդիրները անկախ դիրքորոշումը պահպանելու համար: Հեղափոխություններից հետո այդ «հովանոցն» այլևս չի գործում՝ հիմնադրամները դարձել են իշխանության պարտնյորները, ինչի հետևանքով քաղաքացիական հասարակությունը դառնում է ձեռնասուն և կորցնում իր ազդեցությունը՝ անկախ լինելն արդեն հարգի չի։

Վրացական և ուկրաինական փորձը ցույց է տալիս, որ ցանկացած իշխանություն ժամանակի ընթացքում վարկաբեկվում է, առավել ևս, երբ չի զգում իր ետևից շնչող քաղաքական ընդդիմության տաք շունչը։ Կայուն ժողովրդավարական երկրներ են դառնում այն երկրները, որտեղ և իշխանությունն է կրում ժողովրդավարական արժեքները, և հիմնական ընդդիմությունը։ Այլապես, «վարկաբեկված» ժողովրդավարական իշխանությանը հետագայում գալիս է փոխարինելու ոչ ժողովրդավարական քաղաքական կազմակերպությունը։

Նոր կարգավիճակում քաղաքացիական հասարակությունը կարող է իշխանության գործընկերը դառնալ շրջադարձային փոփոխություններ իրականացնելու հարցում՝ այնպիսի փոփոխություններ, որոնք անկյունաքարային են մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների համար: Սակայն իշխանության կողմից նման բարեփոխումներ հստակորեն հայտարարված չեն, ճիշտ հակառակը՝ գործող իշխանությունը հրաժարվել է մի շարք «հեղափոխական» խոստումներից՝ իշխանությունների հավասակշռության հաստատում, օրենքի իշխանության կայացում, անկախ դատական համակարգի ձևավորում։ Իրականում ճիշտ հակառակն է կատարվում, եթե պաշտոնական դեմագոգիան մի կողմ դնենք։

Այսօրվա քաղաքացիական հասարակության մի ստվար զանգված կարելի է բնութագրել հետևյալ կերպ․

  • Իրավախախտումների նկատմամբ երկակի ստանդարտների դրսևորում։ Մասնավորապես, երբ ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը և վարչապետը մասնակից են դատավորների հանդեպ ճնշումներին (ցանկալի վճիռներ ստանալու համար), իրավապաշտպանները դրան ըմբռնումով են վերաբերվում կամ երբ պաշարվում են դատարանները, լռություն են պահպանում (հատուկենտ դեպքերում համեստորեն անհամաձայնություն են հայտնում)։ Խոսքի իրավունքի պաշտպանները հրապարակայնորեն ատելության քարոզ են անում և հայհոյանքներով ու սպառնալիքներով են տեսակետ հայտնում, ակնհայտ քաղաքական հետապնդումները ողջունվում են, կասկածելի մեղադրանքների ժամանակ անհամաչափ կալանքներ են կիրառվում և այլն։ Այսինքն դրսևորում են քաղաքական կողմին բնորոշ պահելակերպ։
  • ՀԿ-ները այդպես էլ չկարողացան (հիմնականում) սեփական օրակարգ ձևավորել։ Քաղաքական նոր իրավիճակում, երբ սեփական անդամներով ներկայացված են իշխանության մեջ, չեն կարողնաում օրախնդիր օրակարգեր ներկայացնել՝ աշխատելով հին եղանակներով։ Հայտնի իրավական փաստ է, որ մարդու իրավունքները խախտում է իշխանությունը և աֆիլացվելով գործող իշխանության հետ, պարզ չէ արդեն, թե ումից են պաշտպանում մարդու իրավունքները։ Այսինքն կորցնելով անկախ լինելու կարգավիճակը՝ քաղաքացիական հասարակության մի ստվար զանգված հայտնվել է երկիմաստ և անբնական վիճակում, ինչի արդյուքով արդեն վարկաբեկվում են «քաղաքացիական հասարակություն» և «իրավապաշտպան» հասկացությունները։
  • Մյուս խնդիրն արդեն քաղաքական կամ, ավելի ճիշտ, աշխարհքաղաքական հարթությունում է գտնվում։ Քաղաքացիական հասարակության այն հատվածը, որը զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ, չի կարող հանդես գալ աշխարհքաղաքական նախասիրություններով։ Իրապաշտպանության խնդիրը իրավունքների պաշտպանությունն է (կներեք տաֆտալոգիայի համար), այսինքն, պաշտպանվում են ցանկացած մարդու իրավունքները, անկախ իրենց քաղաքական ու մշակութաբանական կամ այլ տիպի հայացքներից (թեկուզ լինեն մարքսիստ, տրոցկիստ, նժդեհական, արևպաշտ, լուսնապաշտ, վեգան և այլն)։ Քաղաքական կամ աշխարհքաղաքական հակումները կասկածի տակ են դնում չեզոքության սկզբունքը։

Այս ցուցակը կարելի է երկար շարունակել։ Անկախ նրանից՝ մենք այդ երևույթների մասին խոսում ենք, թե ոչ, միևնույն է, կյանքն իր գործը կատարում է, և հանրությունը մի օր իր վերաբերմունքը «քաղաքացիական հասարակության» նման դրսևորումների հանդեպ ցուցադրելու է։

Հոդվածի հաջորդ մասում կքննարկենք չկայացած կուսակցությունների հարցը։

Շարունակելի․․․

Ստեփան Դանիելյան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan