Այս երկու մարդը չեն փոխվելու։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Իրար ատելով՝ իրար արժեն Հուլիսյան ստուգման արդյունքում EASA-ն եկել է այն եզրակացության, որ ՔԱԿ-ը համակարգված կերպով չի պահպանել սերտիֆիկացման համար սահմանված ընթացակարգը Պուտինին նախկինում վիրավորած լրագրողը հիմա արդեն վիրավորել է հայերին
8
Մտորումներ կորոնավիրուսի, աշխարհի վերջի և Հայաստանի ապագայի մասին. մաս 1-ին Ադրբեջանամետ Մաքսիմ Շևչենկոյին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով Վարչապետի կողմից տեսնում եմ հստակ ցանկություն՝ անել ամեն բան, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս երկար պահեն կալանքի տակ. Հայկ Ալումյան. Տեսանյութ Կորոնավիրուսի վարակման 28 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 881-ի. կա մահ «Կորոնավիրուսը մեզ ծնկի է բերել». բրիտանացի բուժքրոջ ցնցող խոստովանությունը. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը` բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների մասին. Տեսանյութ Հայելի, որի մեջ չենք ուզում տեսնել մեր դեմքը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը անմիջապես պետք է փոխվի. Արամ Վարդեւանյան. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի գործով երեսունից ավելի խախտում ենք արձանագրել, դրանք ուղարկել եմ Էմանուել Մակրոնին․ Սևակ Թորոսյան. Տեսանյութ Ուշագրավ. Ո՞ւմ նկատի ուներ վարչապետը. ով է ներգրավված եղել աֆրիկյան երկրներում զենքի վաճառքի մեջ
1918թ․ ապրիլի 12-ին Կարսը հանձնվեց թուրքերին Սա կլասիկ օրինակ է՝ իրավապաշտպանության ընտրովիության և արգումենտացիայի երկակի ստանդարտների. Արամ Օրբելյան Կրասնոդար ժամանած ՀՀ քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս Արտադրողների բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մտորումներ կորոնավիրուսի, աշխարհի վերջի և Հայաստանի ապագայի մասին. մաս 1-ին Դուք մնացեք տանը, մենք համերգը կբերենք ձեր բակ. պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությունը. Տեսանյութ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը երբևէ ներգրավված չի եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ․ հայտարարություն Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում Դեբիլների կամանդը գտավ լուծումը. գործից հանեցին քաղավիացիայի ոլորտից հասկացող ու տիրող քաոսի մասին բարձրաձայնող մարդուն Արմեն Թավադյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է Բոչելին Սբ Զատկին ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենա Միլանի դատարկ տաճարում Շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով Հայկ Ալումյան.«Վարչապետի կողմից տեսնում եմ հստակ ցանկություն՝ անել ամեն բան, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս երկար պահեն կալանքի տակ» Ադրբեջանամետ Մաքսիմ Շևչենկոյին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով Այս երկու մարդը չեն փոխվելու։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Իրար ատելով՝ իրար արժեն Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանի հայցադիմումն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները․ Հակոբ Ճաղարյան ՌԴ-ից Հայաստան բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում. Տեսանյութ Հայկական ինքնաթիռների թռիչքը կարող է արգելվել գրեթե ամբողջ աշխարհում․ Ռևազյանի նվերը. Լուսանկար «Գեղեցկուհի». Աննա Դովլաթյանի նուրբ կերպարը. Լուսանկար Այո՛, ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը, որ դու պատասխանատվության ես ենթարկվելու Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանապետին Հիմա էլ «պատերազմականի» պատրվակո՞վ են ցանկանում փակել լրատվամիջոցների բերանը Պատերազմի երկրորդ ճակատ բացում և վարում են օրվա իշխանությունները Պատերազմական վիճակ այսօր միայն ֆեյսբուքում է, պետք չի մարդկանց պատերազմով վախեցնել Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից Տեր-Պետրոսյանը հոգեզավակին հերթական դասն է տալիս Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1175 նոր դեպք Օրական 1000 թեստ ու բոլորի՞ն... ստախոս, չկա այդքան թեստ, այն էլ ամբողջությամբ կեղծիքի ու ավերակների վրա կառուցած քո թավշյա թագավորությունում Covid-19-ի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր, Երևանում. Շուշան Ստեփանյան Եղանակը կտրուկ ցրտում է Վարչապետի կողմից տեսնում եմ հստակ ցանկություն՝ անել ամեն բան, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս երկար պահեն կալանքի տակ. Հայկ Ալումյան. Տեսանյութ Ինչո՞վ է օգնում միլիոնատեր Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում Կորոնավիրուսի վարակման 28 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 881-ի. կա մահ «Կորոնավիրուսը մեզ ծնկի է բերել». բրիտանացի բուժքրոջ ցնցող խոստովանությունը. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը` բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների մասին. Տեսանյութ Հուլիսյան ստուգման արդյունքում EASA-ն եկել է այն եզրակացության, որ ՔԱԿ-ը համակարգված կերպով չի պահպանել սերտիֆիկացման համար սահմանված ընթացակարգը Կորոնավիրուսով վարակված արցախցու վիճակը կայուն է. նրա հետ շփված անձանց թիվը 20 է Առաջիկայում կձևավորվի մի հանձնախումբ, որը հստակ գնահատականներ կտա տնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ Էս նախագիծը չբերեք խորհրդարան. սրանով ջնջխելու եք ազատ խոսքն ու երկրի բնապահպանական անվտանգություն. Նաիրա Զոհրաբյան Մենք հայերս, ի հեճուկս քեզ ու քո հոգեզավակների, կապրենք ու դեռ մի բան էլ կբարգավաճենք մեր հողի վրա Պուտինին նախկինում վիրավորած լրագրողը հիմա արդեն վիրավորել է հայերին Հայելի, որի մեջ չենք ուզում տեսնել մեր դեմքը Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208-ի Որևէ մեկը թող չերևակայի, իբր Հայաստանի ներկա իրավիճակով ու ապագայով ավելի մտահոգ է, քան երկրորդ և երրորդ նախագահները Տեր-Պոտրոսյանն երկարատեւ կտրվածքով ուղակի փուռն ա տալիս Նիկոլին, դրդելով այնպիսի քայլերի, որոնց տակ վերջում Նիկոլը կմնա... «Ինչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով որոշեց ակնհայտորեն և հրապարակային այլևս ցուցումներ տալ իր քաղաքական սանին». Գևորգ Գևորգյան «Կերեք էդ բյուջեն, սովածներ». Արամ Մանուկյան Մինչև առնվազն ութ զոհ չլինի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը չի խոսում․ Արա Վարդանյան Լևոն Տեր-Պետրոսյանի նկատած «պատերազմը» չպետք է հնարավորություն հանդիսանա, որ Նիկոլ Փաշինյանը գլխատի իր ընդդիմախոսներին. Աղասի Ենոքյան

Մաթևոսյան. Փաշինյանը նման է Գորբաչովին: Վերջինս էլ չէր պատկերացնում, որ իր քայլերը կփլուզեն ԽՍՀՄ-ը

«ՍԴ պետք չի, ՍԴ-ն պետք է ցրել», «Հանրային խորհուրդ պետք չի՝ այն պետք է լուծարել»: Չի բացառվում, որ այս շարքը կարող է շարունակվել, տարածվել այլ ինստիտուտների ու կառույցների վրա:

Ըստ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի, այս տրամաբանությունը շատ վտանգավոր է: Այս մասին նա նշեց Past.am-ի հարցազրույցում: 

«Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ մեզ ո՛չ ոստիկանություն է պետք, ո՛չ Ազգային ժողով, եկեք թողնենք միայն կառավարությունը և վարչապետի գրասենյակին առընթեր ինչ-որ առանձին կառույցներ ստեղծենք: Իրականում այս տրամաբանությամբ մենք գնալու ենք ամբողջատիրական իշխանության:

Իշխանության առանձին ներկայացուցիչներ շատ կոնկրետ պետական կառույցների են թիրախավորում, որոնց ղեկավարներն ունեն սեփական տեսակետ և չեն վախենում հանրային լայն լսարանի առաջ ներկայացնել այն:

Իսկ այս իշխանության պարագայում շատ վտանգավոր է և անգամ անընդունելի է ունենալ տեսակետ, որը չի համապատասխանում ինչպես Նիկոլ Փաշինյանի անձնական, այնպես էլ իր քաղաքական թիմի տեսակետին»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծում է քաղաքագետը՝ նշելով, որ այս մոտեցման պատճառով նման անձանց դեմ շատ կոնկրետ և թիրախավորված պայքար է իրականացվում, որոշների դեպքում էլ փորձ է արվում ամեն կերպ հեռացնել պաշտոնից:

Արդյո՞ք իշխանությունը կգնար այլ ճանապարհով, եթե չլիներ անձերի խնդիրը:

Բենիամին Մաթևոսյանը, բերելով մի շարք օրինակներ, շեշտում է՝ կարևոր է հենց անձերի հանգամանքը:

«Օրինակ՝ հայտարարվում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախորդ իշխանություններից մնացած կադր է, և, հետևաբար, իր գործունեության նկատմամբ չի կարող վստահություն լինել:

Զուգահեռ՝ նախորդ իշխանությունների կադր է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն այս իշխանությունների գործունեության տրամաբանության շրջանակներում ձեռնարկում է որոշակի քայլեր, ինչի արդյունքում մնում է իր պաշտոնին:

Իսկ քանի որ ո՛չ ՍԴ նախագահը, ո՛չ Վազգեն Մանուկյանը չեն անում նույն քայլերը, իրենց դեմ արշավ է սկսվում: Այստեղ անձերի պահն է կարևոր:

Հայաստանում, փաստորեն, կան չինովնիկներ, որոնք պատրաստ են ցանկացած իշխանության պարագայում հարմարվել, և կան մարդիկ, որոնք ունեն իրենց սեփական կարծիքը և չեն վախենում արտահայտել այն»,-ասաց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ, խնդիրը ոչ թե այդ անձանց պաշտպանելն է, այլ վտանգի գիտակցումը.

«Մենք պետք է գիտակցենք հետևյալը. անկախ ամեն ինչից՝ մեզ անհրաժեշտ է ունենալ հավասարակշռված և զսպումների մեխանիզմներ ունեցող համակարգ, իսկ դա հնարավոր չէ անել այն պարագայում, երբ երկրում թե՛ գործադիրը, թե՛ օրենսդիրը և թե՛ դատական համակարգը կոնկրետ մեկ անձի են ենթարկվում:

Նկարագրված վարքագիծը պայմանավորված է նրանով, որ այսօր Հայաստանում իշխանության է գտնվում մի անձ, որը կարծում է, թե պետությունը ինքն է:

«Պետությունը ես եմ» կոնցեպտի շրջանակում նա փորձում է իրեն ենթարկեցնել բոլոր մարմիններին և բոլոր հնարավոր կառույցներին:
Ուղղակի սա պատմության ո՛չ առաջին, ո՛չ էլ, երևի, վերջին դեպքն է, երբ կոնկրետ մի անձը փորձ է անում շատ կոշտ տոտալիտար համակարգ կառուցել իր սեփական անձի շուրջ»:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով, կան նման համակարգեր ունեցող երկրների օրինակներ, որոնք ունեն նաև հարուստ բնական պաշարներ:

Այդ ռեսուրսները, ըստ քաղաքագետի, նրանց որոշակիորեն ազատություն են տալիս՝ կառուցելու ոչ էֆեկտիվ համակարգ, ոչ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորել իշխանությունը:

«Իսկ մեր պագայում, երբ չունենք այդքան մեծ ռեսուրսներ, «դատապարտված» ենք ունենալ ժողովրդավարական երկիր, ինչպես նաև էֆեկտիվ տնտեսական համակարգ:

Այս ամենը, սակայն, հակասության մեջ է մտնում Նիկոլ Փաշինյանի անձնական ձգտումների հետ: Հետևաբար, քայլերի տրամաբանությունը մեզ համար վտանգավոր է: Հիմա տարածված է մի տեսակետ, թե Ն. Փաշինյանը հատուկ է վնասում պետությանը:

Ես հակված չեմ այդ տեսակետին: Մի օրինակ եմ ուզում բերել:

Երբ Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը սկսում էր, այսպես կոչված, «պերեստրոյկան», վստահ եմ, որ նա չէր պատկերացնում, որ իր ծավալած գործունեության վերջնարդյունքը ԽՍՀՄ փլուզումն է լինելու: Նույնն էլ այս պարագայում է:

Ես հասկանում եմ, որ Ն. Փաշինյանն իր որոշակի ձգտումներում, իր մոտեցումներում փորձում է ինչ-որ լավ ու դրական բաներ անել, բայց իր գործունեության տրամաբանությունը տանում է նրան, որ նա երկրի համար շատ լուրջ խնդիրներ է առաջացնում:

Նա իսկապես երևի կարծում է, որ կարող է բոլորից լավ տիրապետել երկրի տնտեսական զարգացման հարցերին, բոլորից լավ օրենքներ մշակել, կադրային նշանակումներ անել և այլն:

Նա, միգուցե, դրական ինչ-որ մտքեր ունի, բայց իր գործունեության տրամաբանությունը տանելու է նրան, որ երկիրը շատ լուրջ խնդիրներ է ունենալու:

Այս առումով նա շատ նման է Միխայիլ Գորբաչովին»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Այն հանգամանքը, որ Ն. Փաշինյանը վերջին շրջանում սկսել է հաճախակի տեսաուղերձներ հղել՝ «լայվի» միջոցով դիմել քաղաքացիներին, քաղաքագետը մի քանի գործոնով է պայմանավորում:
«Էյֆորիայի նվազման հետ մեկտեղ մարդկանց մոտ շատ հարցեր են առաջանում:

Օրինակ՝ շատ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ երկրում իրավիճակը չի փոխվում, ինչո՞ւ տնտեսական թռիչքային աճ ու զարգացում մենք չենք տեսնում, բայց շատ կոնկրետ նեղ խմբի համար այդ աճն ակնհայտ է:

Սրան կարող ենք ավելացնել առանձնատան ծախսերը: Ի դեպ՝ վերջին «լայվերից» մեկի ժամանակ նա չանդրադարձավ ինքնաթիռ գնելու մտադրությանը, բայց փորձեց «մուննաթի» տոնով խոսել այն մարդկանց մասին, որոնք հանդգնում են իրեն քննադատել:

Իրականում Ն. Փաշինյանը չի հասկանում, որ իր «լայվերով» ավելի է խորացնում հարցերը թե՛ իր, թե՛ իր գործունեության նկատմամբ:

Հետևաբար, այդ «լայվերն» իրենց նպատակին չեն հասնում:

Բացի այդ, իմ տպավորությամբ, «լայվերի» քանակը ուղիղ համեմատական է կառավարության անգործությանը, այսինքն՝ արդյունքների բացակայությանը: Որքան արդյունքները վատ լինեն, այնքան «լայվերի» քանակը կավելանա:

Իրականում տեսաուղերձներ հղելը դրական է, երբ հստակ ասելիք կա՝ ուղղված ընտրողներիդ ու հանրությանն առհասարակ:

Բայց երբ դաշտը դատարկ է, քաղաքական դիսկուրս չկա, երբ չկա նաև տնտեսական զարգացում, այդ «լայվերը» պարզապես վերածվում են օրակարգի մի այնպիսի մասի, որը տեղավորվում է «հիմա մենք ձեզ հետ քննարկում ենք, բայց դրանից գլոբալ ոչինչ չի փոխվում» տրամաբանության մեջ»,-ասաց քաղաքագետը: Խոսելով անկարևորի ու կարևորի, սպասելիքի ու իրականության թնջուկում առկա խնդիրների մասին՝ Բ. Մաթևոսյանը նշեց.

«Ես շարունակում են մնալ իմ այն կարծիքին, որ այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի, անհրաժեշտ էր մեզ: Մեր երկրին լուրջ փոփոխություններ էին պետք:

Նախկինում կառավարող էլիտան, բազում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, չէր կարողանում ապահովել երկրի համաչափ զարգացումը, տնտեսական տեսանելի աճը, կար նաև անարդարության որոշակի զգացում, և շատ այլ խնդիրներ, որոնք տասնյակ հազարավոր մարդկանց շատ մեծ սպասելիքներով փողոց հանեցին:

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, արդեն լուրջ հարց է կոնկրետ այսօրվա իշխանությունների համար:

Եթե պատկերավոր ասենք, այս իշխանությունները, այսպես կոչված, քանդող բրիգադի անդամներ են. իրենք շատ լավ կարողացան քանդել նախորդ իշխանական համակարգը, բայց իրենց քաղաքական առաքելությունը ավարտվեց 2018թ. ապրիլի 23-ին, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը:

Դրանից հետո իրենք պետք է կարողանային կոնստրուկտիվ դաշտ գալ, երկրի զարգացմանն ուղղված տրամաբանական ինչ-որ ծրագրեր ներկայացնել:

Պետք է հստակ պարզ լիներ, թե մեկ-երկու տարի անց մենք որտե՞ղ ենք լինելու, ի՞նչ ենք անելու, մեր պետությունն ի՞նչ ճանապարհով է գնալու: Այդուհանդերձ, մեկուկես տարի է, ինչ ունենք մի իրավիճակ, երբ բոլորիս համար անհասկանալի է, թե, օրինակ՝ մեր երկրի համար կարևորագույն հարցերից մեկի՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ մեր երկրի ղեկավարն ի՞նչ տեսակետ ունի:

Փաշինյանն ուզո՞ւմ է, որ Արցախը ինքնորոշվի և միջազգային հանրության կողմից ճանաչվի իր այսօրվա փաստացի սահմաններով, թե՞ նա կարծում է, որ ինչ-որ տարածքային զիջումների կարելի է գնալ՝ ի պատասխան ստանալով միջազգային ճանաչում:

Իսկ միգուցե կարծում է, որ Արցախը պետք է միանա Հայաստանին, դառնա մա՞րզ: Իսկ արդյո՞ք պատկերացնո՞ւմ է դրա հետևանքները, հաշվարկներն արե՞լ է, թե՞ ոչ:

Ընդամենը մի կարևորագույն հարցի առումով մենք պատասխան դեռ չենք ստացել, էլ չեմ խոսում այլ հանգամանքների մասին, որոնց թվում են տնտեսական զարգացումը, քաղաքական համակարգի կայունությունը:

Մանրամասները՝ Past.am-ում:

 

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan