«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին
19
Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Պատերազմ Արցախում
ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան

Այս բոլոր իրադարձությունների արդյունքում, ՍԴ անդամների համար էլ անսպասելի, մենք ունեցանք անկախ Սահմանադրական դատարան. Տիգրան Աթանեսյան

Հարցազրույց փաստաբան «Այս բոլոր իրադարձությունների արդյունքում, իշխանությունների համար էլ անսպասելի, մենք ունեցանք անկախ Սահմանադրական դատարան». Տիգրան Աթանեսյան հետ

– Վերջին մեկուկես տարում մեր երկրում ծավալված իրադարձություններն ավելի շատ իրավակա՞ն, թե՞ քաղաքական տիրույթում եք դիտարկում:

– Բնականաբար, քաղաքական: Իրավական հիմնավորումները կամ ուշանում են, կամ չկան:

– Դատարաններն այսօր անկա՞խ են:

– Ոչ: դատարանները մեր երկրում անկախ էին երևի 3 ամիս, երբ զանգեր չկային: Այնուհետև, և դա իմ ներքին համոզմունքն է, Ռոբերտ Քոչարյանի գործի պատճառով, նրան ամեն կերպ կալանավորելու և դատելու սկզբունքով վերականգնվեց նախկին իրավիճակը՝ մի փոքր այլ տեսքով, բայց որ ուղղորդումներ կան, ակնհայտ է:

– Դրանք կարո՞ղ են լինել առանց պետության ղեկավարի գիտության:

– Ուղղորդումներ կան. ես չեմ ասում, որ ինքն է: Եթե վարչապետը գիտի, վատ է, եթե չգիտի, կրկին վատ է: Երկու դեպքում էլ շատ վատ է:

– Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակի մասին եթե խոսենք, Դուք է՞լ եք կարծում, որ այս զարգացումները կրկին Ռոբերտ Քոչարյանի գործի հետ էին կապված:

– Ենթադրվում է, որ այդպես է: Այլ շարժառիթ չեմ տեսնում: Բայց, բախտի բերմամբ թե պատահմամբ, իրենց համար էլ անսպասելի, այս բոլոր իրադարձությունների արդյունքում մենք ունեցանք անկախ Սահմանադրական դատարան: Երևի ՍԴ այդ 8 անդամներն իրենք էլ չգիտեին, որ կդառնան անկախ դատական մարմին: Այդպես ստացվեց: Ինչքան կդիմանան, չգիտեմ:

– Ի վերջո, Հրայր Թովմասյանին կկալանավորե՞ն:

– Եթե խոսքը գնում է այն ցուցմունքի մասին, որից ես տեղյակ եմ աշխատանքի բերումով, որովհետև այդ անձն առերեսվել է իմ պաշտպանյալի հետ, շատ զավեշտալի կլինի, եթե այդ ցուցմունքով փորձեն ձերբակալել ՍԴ նախագահին, անկախ անձից:

– Օրեր առաջ Ձեր ֆեյսբուքյան էջում գրառում էիք կատարել, որում մասնավորապես նշել էիք. «Վազգեն Մանուկյան, Արթուր Վանեցյան, Ռոբերտ Քոչարյան, Միքայել Մինասյան… Հաջորդ վարչապետի անունը երևի այս մարդկանց մեջ կարելի է գտնել։ Հետաքրքիր է միայն, թե երբ և ինչպես…»: Ի՞նչ վերլուծությամբ եք հանգել այս մտքին:

– Ոչ մի դավադրության տեսություն այս ամենի մեջ չկա: Պարզապես, որպես ՀՀ շարքային քաղաքացի, բնականաբար, իրավունք ունեմ նաև իմ քաղաքական դիտարկումներն անել: Ես շատ լավ հասկանում եմ, որ փնտրվում է ուժի կենտրոն, որը կփոխարինի այս իշխանություններին: Եթե մեր իշխանությունները վերջապես չսթափվեն, վերջապես լուրջ ծրագիր չառաջարկեն, չդադարեցնեն այս իրավական վակխանալիան, ապա իրենք կանգնած կլինեն իշխանությունը կորցնելու վտանգի առաջ: Կհեռացվեն իշխանությունից, և դա պատմագիտությունն է հիշեցնում: Տրամաբանությունն է հուշում, որ ոչ ոք 21-րդ դարում չի թողնի, որ թեկուզ փոքրիկ, բայց տարածք երկրագնդի վրա մատնվի անտերության: Իսկ թե ո՞վ կարող է գլխավորել այլընտրանքային կենտրոնը… պարզապես իմ մտորումներն են:

– Ձեր նշած անձանց մեջ Դուք նախընտրելի թեկնածու ունե՞ք:

– Ոչ:

– Ինչո՞ւ են ընդդիմադիրները ձգտում դեպի Ձեզ: Ձեր վստահորդների, պաշտպանյալների մեջ շատ են հակահեղափոխականները:

– Չկա հեղափոխական, ու չկա հակահեղափոխական: Եթե հեղափոխության նպատակը եղել է այն, որ ստեղծենք մի խումբ մարդկանց, անունը դնենք հակահեղափոխական ու ոչնչացնենք, ուրեմն յուրաքանչյուր ազնիվ հայի պարտքը դրան դեմ գնալը պետք է լինի: Բայց ես համոզված եմ, որ նման բան չկա: Իսկ թե ինչո՞ւ են մարդիկ ինձ դիմում, երևի թե պետք  իրենց հարցնենք: Ես միշտ փաստաբան եմ մնում իմ գործի մեջ, և եթե ստանձնում եմ ինչ-որ մի անձի պաշտպանություն, ապա դա անում եմ մինչև վերջ, ինչքան որ կարողանում եմ:

– Սրանից շատ տարիներ առաջ էլ ընդդիմադիրներն էլի Ձեզ էին դիմում: 2008թ. դեպքերից հետո ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է Ձեր պաշտպանյալը եղել: Վերջին շրջանում շփվե՞լ եք վարչապետի հետ:

– Չէ: Հանդիպել եմ հեղափոխությունից առաջ, պատահական:

– Իսկ Ձեր տպավորությամբ՝ 10 տարվա կտրվածքով Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործիչն ու վարչապետը նույն ա՞նձն է, թե՞…

– Ես երբեք որևէ պարագայում իմ վստահորդների անձերը չեմ քննարկում: Դա կլինի փաստաբանական էթիկայի կոպտագույն խախտում:

– Նաև չեք մեկնաբանում վարչապետի հայտարարությունները: Թերևս, բացառություն էր կազմում միայն դատարանները շրջափակելու կոչը: Ի՞նչն էր Ձեզ այդ ժամանակ վտանգավոր թվում:

– Իմ համոզմամբ՝ գալու է ժամանակ, երբ իրավական գործընթացներ կլինեն այդ օրվա հետ կապված, որովհետև դա իշխանության 3-րդ ճյուղի գործունեության տապալում էր: Ես կհասկանայի, եթե դատարանների դեմ լինեին բողոքի ակցիաներ, բայց դատարանների դռները փակելը և դատավորներին ներս չթողնելն իշխանության ճյուղի տապալում է ու շատ վատ նախադեպ, որին պետք չէր գնալ: Ես համոզված եմ, որ դա էմոցիոնալ որոշում էր, քաղաքական, բայց պետական որոշում չէր:

– Օրերս ծանուցում եք ստացել ՀՀ Փաստաբանների պալատի (ՓՊ) կարգապահական գործերը համակարգողից, ՓՊ նախագահի որոշմամբ՝ «փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին» որոշման մասին: Ի՞նչ վարույթի մասին է խոսքը:

– Սա արդեն 14-րդ վարույթս է: Դա Արա Զոհրաբյանի բաղձալի երազանքն էր՝ ինձ նորից զրկել արտոնագրից:

Մանրամասները՝ «168 ժամ»-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan