Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Պաշտպանյալս ոչ թե ամբոխի ոտքերի տակ պետք է հայտնվի, այլ հումանիտար միջանցքով հեռանա..Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի մասին վերջին հայտարարություններն ավելի շատ ուղղված էին արտաքին լսարանի համար եւ դրանք արվեցին ի պատասխան բանակցությունները տապալելու մեղադրանքների մասին բազում հայտարարությունների: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂ կարգավորման հարցում դավադրությունները բացառվում են: «Հիմա էլ թեզ են դնում շրջանառության մեջ, որ, այ, քանի որ կառավարությունը կամ վարչապետը, ես անձամբ, չեն համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, կամ, կներեք, եթե ես շատ կոպիտ ասեմ, չեն համաձայնվում հողերը հանձնել, նշանակում է՝ բանակցությունները մտել են փակուղի, և, ահա, սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով, և կոնկրետ այդ թեմայով կոնկրետ բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում, և այլն, և այսպես շարունակ», - ասաց վարչապետը:

Քաղաքագետի գնահատմամբ կան բոլոր հիմքերը մեղադրելու, որ Փաշինյանը բանակցությունները մտցրել է փակուղի. «Փաշինյանը կամ ինչպես ես եմ կոչում՝ պաշտպանյալս, ամեն ինչ խճճել է եւ հակասական հայտարարություններ է անում:

Սկզբում հայտարարել էր, թե այդ հարցով բանակցություն չի վարվելու, քանզի ինքը չի ներկայացնում արցախահայությանը, ուստի Արցախն էլ պետք է մասնակցի բանակցություններին եւ նստի սեղանի շուրջ:

Հաջորդ հայտարարությամբ ասաց, որ տեղյակ չէ բանակցային պատմությունից, նոր մարդ է, իրեն ժամանակ է պետք, բայց պարզվեց, որ այդ ժամանակում, երբ ինքը սովորում էր ու փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում, իր ուսուցիչներից մեկն Ալիեւն էր, քանի որ ասում էր որ Դավոսում Ալիեւի հետ բանակցային պատմությունից էինք խոսում: Այսինքն Ալիեւն է եղել իր ուսոցի ու լիկբեզ անողի կարգավիճակում: Հաջորդ հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, ապա նաեւ՝ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ժողովուրդներին: Երբ իմի ենք բերում այս բոլոր հայտարարություններն առաջանում է փակուղի». ասում է Անդրանիկ Թեւանյանն ու բացատրում, երբ հայտարարում ենք, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, ուրեմն ինքը չի կարող լինել Հայաստանի մարզ, ինչի մասին հայտարարվում է:

Մյուս կողմից՝ եթե պետք է Ադրբեջանի պահանջներն էլ բավարարվեն որպես կողմ եւ լուծումն այդպես պետք է լինի, ապա դա նշանակում է, որ պետք է օրակարգ բերենք նաեւ Սյունիքի մարզը.«Գաղտնիք չէ, որ Ալիեւը նման հավակնություններ ունի, ավելին՝ Երեւանն էլ համարում է Ադրբեջանի խանություն՝ Էրվան, որը պետք է վերադարձվի Ադրբեջանին», հետեւաբար քաղաքագետի մոտ հարց է առաջանում՝ այդ ինչպես պետք է բավարարել հայ ժողովրդի, ադրբեջանցիների, եւ մանավանդ արցախցիների պահանջները.«Եթե հասարակության մեջ որեւէ հարցի շուրջ կա տարբեր կարծիքներ, դա կոչվում է բազմակարծություն, բայց եթե նույն հարցի շուրջ մեկ գլխում կան տարբեր կարծիքներ, դա կոչվում է շիզոֆրենիա: Հիմա այս հակասական հայտարարությունները քաղաքական շիզոֆրենիայի դրսեւորում է, սա միաժամանակ կոչվում է պոպուլիզմ, ստախոսություն»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan