Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Պատերազմ Արցախում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ

Փաշինյանական Հայաստանը մնալու է «06»-ի ու «գազ-31»-ի հույսի՞ն

«... Չի կարելի ստանդարտից դուրս ստեղծագործական աշխատանքն անվանել սատանիզմ...»: Այս մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին լայն քննարկման առարկա դարձած «ՀուԶանք ու Զանգ» ֆուտուրիստական միջոցառմանը:

Ավելին, նա փորձեց այդ միջոցառումը յուրօրինակ պաշտպանել` բերելով համեմատությունը նախկինում «06»-ի հանդեպ կաղապարված վերաբերմունքի վերաբերյալ:

«... Մինչև 90-ականների կեսերը Հայաստանում շատ մարդիկ մտածում էին, թե «06»-ը աշխարհի ամենալավ ավտոմեքենան է, կային մարդիկ, որոնց հետ հնարավոր չէր այս թեմայով վիճել։ «06»-ի մասին մի բան ասեիր՝ կթշնամանային հետդ, կասեին՝ դու ո՞վ ես արա, որ «06»-ին բան ես ասում, «06»-ի նման ավտո կա՞ երկրագնդի վրա. Էդ ի՞նչ են էդ պլաստմասե թղթերը, մեքենան պիտի «24»-ի նման լինի, որ 5 տոննա չուգունը վրեն լինի՝ տեղից չկարողանա շարժվել։ Ես էլ եմ ժամանակին այդպես մտածել։ Ես ունեցել եմ «06»։ Իմ պատկերացումը փոխվեց, 2000-ականներն էր, Շահումյանի արձանի դիմաց՝ հրապարակում վթար էր տեղի ունեցել, «TOYOTA» և «ГАЗ-31» մակնիշներն էին բախվել։ Տեսա, որ «TOYOTA»-ն թեթև վնասվել էր, իսկ «ГАЗ-31»-ը ճզմվել էր. դա ինձ համար մշակութային շոկ էր...»,- վերջում եզրակացրեց «ժողովրդի» վարչապետը:

Այսպիսով` Փաշինյանը փորձում էր ցույց տալ, որ չի կարելի կաղապարներով մտածել նոր երևույթների մասին, բերելով նաև իր փորձից:

Բացի այդ Փաշինյանը իր այս մոտեցմամբ  փորձում էր ցույց տալ, որ ինքը «ամենանորի» կողմ է, քանզի մերժում է բոլոր տեսակի «հնամաշ» պատկերացումները:

Սակայն այս մեծ աղմուկից հետո  իշխանությունները որոշել են դադարել աջակցել  այս «նորարարներին», որպեսզի հանրության մեծ մասի  զայրույթի և  համբերության բաժակը չլցվի:

Ստացվում է, ըստ Փաշինյանի, որ  «նոր» Հայաստանը  արժեքների մասով  «շարունակելու է մնալ «06»-ի հույսին և այլևս մերսեդեսներ չի տեսնելու»:

Բա ո՞ւր մնաց Ձեր խոստումը,  պարոն վարչապետ, կաղապարներից դուրս նոր Հայաստան կերտելը:

Սակայն իշխանությունների համար կարող է գործել այս պարագայում  չկա չարիք առանց բարիքի հայտնի սկզբունքը: Հանրության այս արձագանքից հետո Փաշինյանը հետագայում կհիմնավորի, որ «... Հայաստան ներդրումներ չեն գալիս, որոհետև   երկրում արժեքային հեղափոխություն չի կատարվել...»:

Չե՞ք հավատում: Մենք էլ չէինք հավատում, բայց ՍԴ-ի դեմ պայքարում Փաշինյանն ու իր կողմնակիցները հենց այդ հիմնավորումն էին բերում:

Այնպես որ երկրում փաշինյանական փոփոխությունների դեմ պայքարող մտավորականությունը շուտով նույնպես հայտնվելու է «հակահեղափոխական» դասի մեջ, քանզի խոչնդոտում է, որ երկրում իրականանա «տնտեսական հեղափոխություն»:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan