Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

Ուրիշ Հայաստանի դասերը․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանի նորագույն պատմության ընդամենը 1.5 տարին հնարավորություն է տալիս երկրում կատարվողի և կատարվելիքի մասին կարևոր հետևություններ անել։

2018-ի մայիսից մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում։ «Նորը» և « հինը» զանգվածների համար նախատեսված պարզունակ հնարքներ են, որոնք արդեն կորցնում են իրենց նախնական մոգական ազդեցությունը։ Իսկ այ «ուրիշը» փաստ է, որից պարտավոր ենք հետևություններ անել՝ Հայաստանի առաջիկա մոդեռնիզացիայի և ավելի առողջ, ժամանակակից պետություն ունենալու համար։

«Ուրիշ Հայաստանի» պարամետրերը պետք է հնավորինս ճիշտ հասկանալ՝ ապագայի համար։ Այդ պարամետրերը կան և կախված չեն մեր նախասիրություններից։

1. «Ուրիշ Հայաստանը» շոկային եղանակով ձևավորել է նոր մոտեցում։ Դա առաջին հերթին վերաբերում է պաշտոնյաների խավի մտածողության փոփոխությանը և օլիգարխների, մերձօլիգարխիկ մտածողության փոփոխությանը։ Պարզ ասած՝ նրանց անսահման բեսպրեդելային պահվածքից գրեթե բան չի մնացել։ Ցանկացած հաջորդ իշխանություն սա պետք է դարձնի անդառնալի պրոցես։ Այն վիճակը, երբ պաշտոնը համարվում էր փող աշխատելու նորմալ երևույթ, իսկ ամենաթողությունը և անպատժելիությունը՝ օլիգարխիկ և մերձօլիգարխիկ շրջանակների համար սովորական նորմ, այլևս երբեք չպետք է լինի Հայաստանում։ Անկեղծ ասած՝ դա պետք է վերացած լիներ 10-15 տարի առաջ, բայց այդպես չեղավ, ու հասարակությունը սկսեց խեղդվել արևելյան ու կիսագողական բարքերի մեջ։

2. Ընտրակաշառքով ընտրությունների էջը Հայաստանում փակվել է։ Այլևս մեշոկով անթաքույց փող բաժանելով ընտրություններում հաղթել կամ ԱԺ-ում հայտնվել չի լինելու։ Հետևաբար՝ փոխվում է քաղաքական և ընտրական պայքարի ողջ տրամաբանությունը։ Բայց սա դեռ չի նշանակում, որ երաշխավորված են ազատ քվեարկությունը և բովանդակային ընտրությունը։

3. Բոլոր ոլորտների տոտալ միակուսակցականությունը չի փոխվում։ Տեղի է ունեցել զուտ հասցեի փոփոխություն՝ Մելիք-Ադամյանի փոխարեն այսօր գործում է այլ հասցե։ Սա ակնհայտ խնդիր է, որը խորքային լուծում է պահանջում։ Հակառակ պարագայում բացառված է երկրի առաջընթացը։

4. Նախորդ կետի և այլ գործոնների ուղիղ հետևանքն է այն, որ իշխանությունից դուրս ավելի մեծ ինտելեկտուալ պոտենցիալ և էֆեկտիվ աշխատանքի ավելի մեծ ռեսուրս է կուտակվում, քան՝ իշխանության մեջ։ Սա խոսում է իշխանության որակական աղքատության և անարդյունավետության մասին։

5. Պետական ինստիտուտների ձևավորման և կայացման առումով Հայաստանն իր պետականության ընդամենը 27 տարում բավական լուրջ հաջողություններ է ունեցել։ Կյանքը ցույց տվեց, որ մեզ հաջողվել է անել այն, ինչն այլ պետությունների և ժողովուրդների չի հաջողվում ժամանակի շատ ավելի երկար հատվածում։

6. Այդպես էլ չի գտնվում քաղաքական դաշտի առողջացման կամ, ավելի ճիշտ, ձևավորման բանալին։ Չկա դրա կարևորության գիտակցումը՝ պետության զարգացման համար։ Քաղաքական դաշտում գաղափարական հակակշիռների բացակայությունը շարունակում է վնասել երկրի զարգացման տրամաբանությանը՝ ամենանուրբ մակարդակներում, բայց դա լայն հանրության և նաև վերնախավի մեծամասնության կողմից, ցավոք, չի նկատվում։

7. «Ուրիշ Հայաստանը» իր ստեղծմամբ ապացուցեց, որ չի կարելի անընդհատ հետաձգել, ուշացնել բարեփոխումները, չի կարելի ճահճացնել մթնոլորտը և անտեսել փոփոխությունների պահանջի հանրային տրամադրությունները։ Երբ հանրության տրամաբանական պահանջները չեն կատարվում, գալիս է պատահական լուծումների տարբերակը։

8. Մյուս կողմից՝ ընթացիկ փուլը ցույց է տալիս, որ հնարավոր չէ (կամ չի կարելի) հանրությանն անընդհատ սուտ և կեղծ իդեաներ ներարկել։ Դա միայն սահմանափակ ժամանակահատվածում է ազդելու հանրային տրամադրությունների վրա։ Դա ժամանակավոր գործիք է և սովորաբար վատ հետևանքներ է ունենում։

9. Մյուս հետևությունը, որը հընթացս անում ենք, հետևյալն է. այնքան, որքան առաջին գիծն է մոտիկ Երևանի կենտրոնին, նույնքան էլ խաղաղությունից դեպի պատերազմ ճանապարհն է կարճ՝ մի քանի ժամվա հեռավորություն։ Սա պետք է հասանելի լինի բոլորին։ Սա նշանակում է, որ անմիտ սխալները կամ մտածված վտանգավոր քայլերը (դրանց ցանկը ցավալիորեն մեծ է) կարող են հանգեցնել պատերազմի։

10. Իրավապահ համակարգի և դատարանների կտրուկ բարեփոխումները հրամայական են։ Այդ համակարգերն իրենց այսօրվա որակներով չունեն ապագա և չեն կարող ապահովել երկրի առաջիկա զարգացումը։ Կյանքը ցույց տվեց, որ դրանց հիմքում ընկած են մեկ մարդու ցանկություններն ու հրահանգները, և չի գործում օրինական դիմադրության համակարգը։ Հաջորդ իշխանության համար սա առաջնային խնդիր է. նվազագույնը պետք է ունենալ մի վիճակ, որը բացառի այսօրվա դատախազության կամ ՀՔԾ-ի գոյությունը։ Այսօրվա իշխանությունը դատաիրավական ռեֆորմի իր հնարավորությունը վատնել է։

11. «Ուրիշ Հայաստանը» հասարակության տարբեր շերտերի օր օրի ավելի տեսանելի կերպով ապացուցում է, որ առանց գրագետ թիմերի, առանց գրագետ ծրագրերի, առանց հստակ պատկերացումների Հայաստանում լուրջ հաջողությունների, բեկումնային փոփոխությունների հասնել հնարավոր չէ։ Մեկը մյուսին փոխարինող վերամբարձ լոզունգներն ու լայվերը ոչ մի երկրի իրական հաջողության չեն բերել։ Այս դասն աստիճանաբար հասանելի է դառնում ավելի լայն շերտերի։

12. Երբ նախորդ դրույթի ազդեցությունը դառնա դոմինանտ, Հայաստանը մուտք կգործի իր զարգացման հաջորդ ամենահետաքրքիր ու արդյունավետ փուլը՝ գրագետ աշխատանքի, ինտենսիվ ստեղծագործ մտքի փուլը։ Բայց այսօրվա Հայաստանը հուշում է, որ դա հնարավոր կլինի միայն մեկ պայմանի՝ ներհասարակական առողջացման կամ, ավելի ճիշտ ձևակերպմամբ՝ հաշտեցման դեպքում։ Ներհայաստանյան հասարակական հաշտեցումը բարդ ու կարևորագույն պրոցես է, և մենք դրա միջով անպայման անցնելու ենք։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan