Հուլիսի սկզբին Հայաստանում կսկսվի ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգերի արտադրությունը. Ռուսաստանում հաստատել են Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Դավիթ Անանյանը հրաժարական է ներկայացրել
5
Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ. «Գազպրոմ Արմենիա» Փաշինյանի ճեպազրույցը՝ Ա.Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ. ուղիղ Կոտրում ենք Covid-19-ի մասին միֆերը. Արմեն Մուրադյանն ուղիղ եթերում պատասխանում է հարցերի Сегодня ты играешь джаз а завтра Родину продашь կամ Հռոմի Պապից ավելի կաթոլիք լինելը անպատվաբեր է բոլորի համար Արամ Զավենիչի սիրտը Ավինյանի աթոռն է ուզում Անդրանիկ Թևանյան. Փաշինյանի հաշվիչը միացված է Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստերը. Օրակարգում 49 հարց է. Տեսանյութ Հեռավար անցկացնում եմ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հերթական նիստը. վարչապետ. Տեսանյութ Եթե մեկը Ալիեւին կառուցողական է համարում, էլ կոշիկ լիզելը պոզով-պոչո՞վ է լինում. Արա Սահակյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյան. «Վատ լուրեր ունեմ: Առողջապահության համակարգն արդեն ճկվում է, 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 697 դեպք». Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Ձախողիր, որ պաշտոնավարես․ Ավետիք Իշխանյան Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամադու դի է հայտնաբերվել Երկիրն աղետի մեջ է․ առաջին պատասխանատուն և առաջին օրինախախտը դու ես՝ Նիկո՛լ Հայ գիտնականների ստեղծած ախտահանող նյութը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց Նիկոլի վիճակը իրոք ծանր է, գլոբալ առումով փախնելու տեղ էլ չունի Չմոռանանք, որ խոսքը հազարավոր մարդկանց մասին է. Վահե Դավթյանը՝ «Գազպրոմ Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիչակի մասին Ասում եք` կորոնավիրուսի առաջ բոլորը հավասա՞ր են Միանում եմ բժիշկ Լիլիթ Մուսեյանի կոչին. Փաշինյանը գրառում է արել Նույնիսկ համավարակի պարագային սահմանները փակելը չկանխեց արտագաղթը Ես՝ որպես 30 օր COVID 19-ի հետ քյալա տված ու հաղթած մարդ, ասեմ՝ դաժե հեռախոսով խոսալուց կարամ ջոգեմ՝ մարդը վարակված է, թէ չէ Արցախի նախագահը՝ լեգենդար ազատամարտիկ և հրամանատար Սամվել Սաֆարյանի դստեր մահվան մասին. Լուսանկար Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմից ստացել եմ քաղաքական առաջարկ, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ. Նարեկ Թադևոսյան Հուլիսի սկզբին Հայաստանում կսկսվի ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգերի արտադրությունը. Ռուսաստանում հաստատել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել Հայազգի բիզնեսմենը ԱՄՆ-ից ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում պատմել է՝ ինչպես է պաշտպանել «Պուշկին» ռեստորանը հարձակումից. Տեսանյութ Մարտունու և Սեւանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է. 6 անձի մեղադրանք է առաջադրվել Վարչապետի հրապարակած լուսանկարը այսօրվա չէ, քանի որ այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել. ամոթ է մի՛ արեք. քահանա Ռաֆիկ Մաշադյանը և այլք հրաժարականներ են ներկայացրել Է. Մարուքյանի հաղորդման հիման վրա պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Մարդը, ով երկիր է ղեկավարում, մի քանի անգամ ապատեղեկատվություն է հրապարակել Հեռուստադիտողի արձագանքը՝ Արցախում «5-րդ ալիքի» հեռարձակման դադարեցմանը Թեև էական առաջընթաց չկա, բայց լավատեսությունը պահպանվում է. Զախարովան գնահատել է ՌԴ ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության պահպանմանը. Տեսանյութ Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Կորոնավիրուսից մահացել է 33 տարեկան պացիենտ․ իրավիճակը գնալով սրվում է․ Արսեն Թորոսյան. Տեսանյութ Վարակի նոր դեպքերն արդեն 700-ի հասան, բայց ոչինչ, քո առողջապահության նախարարը դրա մեղքը թող Լուսավոր Հայաստանի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի վրա գցի Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար․ Աննա Նաղդալյան Նիկոլ Փաշինյան, քանի որ ողջ օրը պարապ նստած ես ֆեյսբուքում, վստահ եմ` կկարդաս, բայց դեղերդ խմիր` նոր կարդա Թե բա՝ ժողովուրդը կարգապահ չի, անգիտակից ա և այլն. բա որ գիտակից լիներ, քեզ իշխանության կբերե՞ր Քրեակատարողական ծառայությունը շարունակում է պահպանել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների արգելքը՝ առանց դատարանի որոշման․ Հայկ Ալումյան Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ով, ինչ ասում է Նիկոլի մասին դեմ են տալիս աներձագ Հրաչին. Նիկոլի արած հիմարությունների պատասխանատվությունը կիսել ցանկացող չկա Նիկոլ Փաշինյանի վերջին հենարանը մնացել է կորոնավիրուսը ու հենց այդ իսկ պատճառով է այսպես կառչել այդ թեմայից Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ. «Գազպրոմ Արմենիա» Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման համար ԲԴԽ նիստի օրը հայտնի է Փաշինյանի ճեպազրույցը՝ Ա.Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ. ուղիղ Հունիսի 5-ից սկսած կիրականացվեն մի շարք չվերթներ. ուղղությունները հայտնի են Դոնի Ռոստովից «Armenia» ընկերության օդանավով Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի Դավիթ Անանյանը հրաժարական է ներկայացրել Ես հասկացա, որ այդ պատգամավորն է այս գործողության քավորը, որովհետև անգամ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները հերքում են, որ մեզ փակել են. Հ. Հարությունյան Կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց անունները հրապարակելու վերաբերյալ նյութերն ԱԱԾ-ում են Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու Հունիսի 3-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում Ստանում եք այն, ինչին հասաք մեծամտությամբ, անտարբերությամբ և ապաշնորհներին պաշտոններ նվիրելու հետևանքով, պատրաստվեք առերեսվելու սարսափին. Տիգրան Ուրիխանյան STOP NIKOL 2020 Լուկաշենկոն նոր վարչապետ և կառավարության նոր անդամներ է նշանակել Այսօրվանից՝ դիմակներ կարող եք ձեռքբերել նաեւ այս ինքնաշխատ տաղավարներից՝ 2 հատը 200 դրամով. վարչապետ. Լուսանկար Կոտրում ենք Covid-19-ի մասին միֆերը. Արմեն Մուրադյանն ուղիղ եթերում պատասխանում է հարցերի Վրաստանում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել Հակոբ Արշակյանին որևէ զինված անձ չի ուղեկցել. Lurer.com-ը ապատեղեկատվություն է տարածում. ՏՍԿ

Չկայացած կուսակցություններ, չինքնորոշված քաղաքացիական հասարակություն. մաս 1-ին

«Պառլամենտի նպատակն է փողոցային կռիվը

փոխարինել լեզվակռվով»։

Ուինսթոն Չերչիլ

Հայաստանում անբնական քաղաքական հարաբերություններ են ձևավորվել, երբ քաղաքական ու քաղաքացիական հասկացությունները միախառնվել են, միմյանց փոխարինել, ու արդյունքում ստացել ենք անհասկանալի մի խառնուրդ։ Առաջ շարժվելու համար այս երևույթի պատճառները պետք է փորձել վերլուծել և դա հաղթահարելու ուղիներ որոնել։

Հատկապես վերջին տասնամյակում քաղաքական կուսակցությունները վերջնականապես հեղինակազրկվեցին, իսկ կուսակցական լինելը սկսվեց ընկալվել որպես բացասական երևույթ։ Արդյունքում ընդվզման և քաղաքական կյանքի լոկոմոտիվի դերը ստանձնեցին քաղաքացիական (բնապահպանական, իրավունքների համար, տարբեր սոցիալական խնդիրների լուծմանը միտված) շարժումները։ Դրանցից էին «Մաշտոցի պուրակը», «100 դրամը», «Էլեկտրիկ Երևանը» և այլն, իսկ փորձագիտական հանրությունը սկսեց դրսևորվել ՀԿ-ների տանիքի ներքո։ Դրամաշնորհները մասնագիտական դրսևորման, լսելի դառնալու, ինչպես նաև իշխանությունից ֆինանսական, հետևաբար նաև ստեղծագործական անկախություն ունենալու համարյա միակ հնարավոր տարբերակն էին։

Մինչ 2018-ը քաղաքական կուսակցությունները տարբեր ֆորմատներով կա՛մ կոալիցիաներ էին ստեղծում իշխող կուսակցության հետ, կա՛մ կատարում էին ընդդիմադիրների դեր՝ դրանով տարբեր ծառայություններ մատուցելով իշխանություններին (մի առիթով Սերժ Սարգսյանը նրանց անվանեց հաճախորդներ)։ Արդյունքում հանրության համար որպես վստահելի ընդդիմադիրների դերը սկսեցին կատարել քաղաքացիական շարժումերը և հասարական կազմակերպությունները, իսկ 2018-ից հետո, ըստ հանրային ընկալման, իշխանության եկան քաղաքացիական ակտիվիստները՝ արդեն կուսակցական պատմուճանով, տարբեր ՀԿ-ների ու քաղաքացիական ակտիվիստների հենարանը ունենալով։ Իսկ կուսակցությունները, ըստ էության, սկսեցին կատարել արտախորհրդարանական ընդդիմության դերը։ Արդյունքում անբնական, ինչ-որ տեղ այլասերված քաղաքական համակարգի պատկեր ենք ստացել, ինչը ռեֆլոքսիայի ենթարկելու կարիքն ունի։

Հասարակության համար կարևոր շարժումներն ապակուսակցականացվել էին, իսկ կուսակցությունները, ըստ էության, ապահանրայնացվեցին, այսինքն հանրության և կուսակցությունների միջև ստեղծվել էր անջրպետ։ Արդյունքում առաջացան կուսակցություններ, որոնք սկսեցին իրենց ներկայացնել որպես «քաղաքացիական», զորօրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»: Այսինքն, չնայած նրան, որ կուսակցությունները վարկաբեկվել էին, այնուամենայնիվ քաղաքական պայքարի համար, ըստ Սահմանադրության պահանջի, պետք է գրանցվել որպես կուսակցություն: Լուծումը մեկն էր, կուսակցությունը հայտարարել քաղաքացիական շարժման տարրատեսակ, այսինքն ձևով՝ կուսակցություն, բովանդակությամբ՝ քաղաքացիական:

Ինչ-որ առումով այդ գործընթացն ուներ հիմք։ 1995-1996 թվականներից սկսած հանրության վստահությունն ընտրական գործընթացների հանդեպ սկսեց մարել։ Կուսակցությունների հիմնական գործառույթն ընտրություններին մասնակցելն է։ Եթե չկա վստահություն ընտրությունների հանդեպ, ապա անհասկանալի է դառնում նրանց գոյության իմաստը։ Առաջ է գալիս փողոցային պայքարի ակտուալացումը, որն արդեն հանրային օրակարգում է կարող գտնվել ու իր բնույթով քաղաքացիական տիրույթում է։

Մյուս կողմից, 2018-ի իշխանափոխությունից հետո անհասկանալի է դարձել քաղաքացիական հասարակության դերակատարման իմաստը, որովհետև քաղաքացիական հասարակության հիմնական նպատակը քաղաքացիների տարաբնույթ շահերի պաշտպանությունն է։ Սակայն այսօր այդ հանրության հրապարակային հատվածը հիմնականում աֆիլացվել է գործող իշխանությունների հետ և հանդես է գալիս որպես իշխանական քարոզչամեքենայի կարևորագույն գործիք։

Ինչպես 2018-ից առաջ քաղաքական կուսակցությունների դերակատարությունն էր անբնական, այնպես էլ այսօր քաղաքացիական հասարակության դերակատարությունն է դարձել հակաբնական։

Կուսակցությունները 2018-ից առաջ,դադարել էին լինել քաղաքական օրակարգ ձևավորող մարմիններ, մյուս կողմից, 2018-ից հետո քաղաքացիական ակտիվիստները սկսեցին տրանսֆորմացվել քաղաքական գործիչների: Հատկապես հետաքրքրական է այն ֆենոմենը, որ քաղաքացիական ակտիվիստների ու իրավապաշտպանների մի ստվար զանգված վերածվել է իշխանության «պահապան հրեշտակների»՝ երբեմն դրա ամենաբացասական դրսևորումներով, իսկ նախկին իշխանության որոշ անդամներ վերածվել են բավականին արդյունավետ իրավապաշտպանների։

Այս պարագայում անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը և որոնք են նրա գործառույթները, ինչպես նաև՝ որն է քաղաքական կուսակցությունների առաքելությունը և որոնք են նրանց հիմնական գործառույթները՝ հատկապես հանրային դաշտում։

Այս հարցերն ավելի հանգամանալից կդիտարկենք հոդվածի հաջորդ հատվածում։

Շարունակելի․․․

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan