«Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը»․ Սեդրակ Քոչարյան Հեղափոխություն իրականացնելու թեմայով ԱՄՆ Կոնգրեսի փողերով Երևանում անցկացված դասընթացներին է անդրադարձել նաև Դմիտրի Կիսելյովը. տեսանյութ Քրգործը 76 հատորից է բաղկացած. Քոչարյանի փաստաբանների թիմը ժամանակ է խնդրել Գագիկ Հարությունը Տեր-Պետրոսյանից օգնությո՞ւն է խնդրում Փաշինյանից պաշտպանվելու համար Որ համայնքում ով է ընտրվել Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը առաջարկում Փաշինյանին փոխել երկրի կառավարման համակարգը Քոբերտ Քոչարյանի կալանավորումը վենդետա է. Գուրգեն Եղիազարյան Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 հատ Սու-30ՍՄ կործանիչ գնել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Բրիտանական ոչ պաշտոնական ակումբի անդա՞մ է Ուրցաձորը դեղին քարտ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին
ԼՐԱՀՈՍ
Դատախազությունը հրապարակեց Հարություն Մաշադյանի զինգրքույկն ու զինծառայության ընթացքում արված լուսանկարները Քիմ Քարդաշյանի չափազանց համարձակ տեսքը` Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը (լուսանկարներ) Գազի սպառման ծավալների որոշակի ավելացումը հիմնականում պայմանավորված է օդի ջերմաստիճանով. «Գազպրոմ Արմենիա» Լիդիան Արմենիան զգուշացնում է ՀԷՑ-ը բաժանորդներին հորդորում է էլեկտրաէներգիայի ծախսերի և վճարումների հետ կապված հարցերով դիմել իրենց «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի «Պարո՛ն քաղաքապետ, ժողովրդավարություն բառը միայն ասելու համար չէ». Թեհմինա Վարդանյան Դու հասար դրան, հիմա ուշադիր լսիր...Էդմոն Մարուքյանը բարկացավ.Տեսանյութ 80-ամյա կնոջը կախված են գտել. կողքը երկտող է եղել Էրդողանի ուշագրավ հարցը Պուտինին. «Մեքենան զրահապա՞տ է» (տեսանյութ) Ի՞նչ նպատակով է Հայաստանը 100 մլն դոլարի վարկ վերցնելու Ռուսաստանից Կանանց ֆուտբոլի 3×3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում «Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը»․ Սեդրակ Քոչարյան Հեղափոխություն իրականացնելու թեմայով ԱՄՆ Կոնգրեսի փողերով Երևանում անցկացված դասընթացներին է անդրադարձել նաև Դմիտրի Կիսելյովը. տեսանյութ Մհեր Եղիազարյանի մահվան օրը հիմնարկում չի եղել ոչ բժիշկ, ոչ բուժակ Լրագրողն իր հարցով «նեղը գցեց» Լենա Նազարյանին. տեսանյութ Հունվար ամսվա գազի, լույսի վարձավճարներն աննախադեպ բարձր են. ահազանգ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ջրադուլ և հացադուլ են հայտարարել Բնակարանում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դի Օհանյանի փաստաբանը պահանջում է բացատրել մեղադրանքի էությունը Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա. Տիգրան Աբրահամյան Քրգործը 76 հատորից է բաղկացած. Քոչարյանի փաստաբանների թիմը ժամանակ է խնդրել Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Թուրքիայի քաղաքացու Դատապարտյալների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի դիմաց Ասադը՝ քրդերին. «Սիրիան չպաշտպանելու դեպքում, կդառնաք թուրքերի ստրուկը» «Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին պետք է լինի Նիկոլ Փաշինյանը». Լենա Նազարյան Փաշինյանը փոխել է կարծիքը, թող ասի՝ ինչու է փոխել. Էդմոն Մարուքյան Գագիկ Հարությունը Տեր-Պետրոսյանից օգնությո՞ւն է խնդրում Փաշինյանից պաշտպանվելու համար Որ համայնքում ով է ընտրվել Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը առաջարկում Փաշինյանին փոխել երկրի կառավարման համակարգը Ավետիք Էլոյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական «Ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել ձեռ առնելու, մուննաթի, որոշ դեպքերում՝ սպառնալիքի». Էդմոն Մարուքյան Քոբերտ Քոչարյանի կալանավորումը վենդետա է. Գուրգեն Եղիազարյան Մոսկվայում փոթորիկ է Սաքունցը «խաղաղության քարոզի» համար հունվարի 7-ին 130.000 դոլար է ստացել (լուսանկար) Քաղսիում հաղթել է Սասուն Միքայելյանի ընկերոջ 27-ամյա որդին «Ամենամեծ արժեքը «թավշյա հեղափոխությունն է»». Հասարակության բթացմանը նվիրած սեմինարներ են կազմակերպվում (Տեսանյութ) Լենա Նազարյանը՝ ՀԱԿ-ի առաջարկի մասին. տեսանյութ Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 հատ Սու-30ՍՄ կործանիչ գնել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Բրիտանական ոչ պաշտոնական ակումբի անդա՞մ է Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 Այս մարդը կոտրեց «ողջ ժողովուրդը պահանջում է», «սա ժողովրդի պահանջն է» արտահայտությունների միֆերը Արման Մարգարյանն արձագանքում է թմրանյութերի սկանդալին Ռիհաննան ներքնազգեստի հավաքածու է ստեղծել սիրո տոնի կապակցությամբ (լուսանկար) Իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավելի է արձանագրվել. «Իմ քայլի» պատգամավոր Նոր օրենքի վնասները. Կոնյակագործները առաջարկ են ներկայացնում վարչապետին (Ֆոտոշարք) Ուրցաձորը դեղին քարտ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ.Շարմազանով Սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների ճեպազրույցը՝ ուղիղ «Ամերիկան առաջատարը չէ, նա զիջում է դիրքերը». Der Spiegel Դավիթ Տոնոյանը ԱՄԷ պաշտոնյաներին ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության մեկնարկը «Ուրցաձորի ընտրողներն առաջնորդվեցին «շատ մի սիրիր ատել կա, շատ մի ատիր սիրել կա» կարգախոսով. շխանությունները մտածելու շատ բան ունեն…» ՊԵԿ նախագահի տեղակալի որդու վերաբերյալ դատախազությունը պարզաբանում է տարածել Վարդենիսում քաղաքապետ է ընտրվել Արամ Մելքոնյանը. ՔՊ-ական թեկնածուն պարտվել է Հաղորդավար Արման Մարգարյանը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Կառավարության անդամներն ու «Իմ քայլի» պատգամավորները ֆուտբոլ են խաղում (ֆոտո) Արայիկ Հարությունյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին Սաակաշվիլին թեստ է անցել. նա հայ չէ (լուսանկար) ՔՊ եւ ԲՀԿ թեկնածուները պարտվել են Երևանում և 5 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Տեսնես հիմա՞ ում է մուծվում Սամվել Ալեքսանյանը, այն էլ՝ 25 տոկոսով ավելի Իշխանության պահանջով հրաժարական տված համայնքապետը հաղթել է «Արեգս առաջին անգամ հյուր էր գնացել»․ Քրիստինե Պեպելյանի որդու նոր լուսանկարը Վաճառողն անձամբ է պարանը փաթաթել պարանոցին և հանցագործություն բեմականացրել․ ոստիկանություն ՏԻՄ ընտրություններին, ժամը 11-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 9,85 տոկոսը Սպասվում են տեղումներ Լևոն Աղասյանը, հաղթելով ադրբեջանցի և թուրք մարզիկներին, ճանաչվել է աթլետիկայի Բալկանյան երկրների չեմպիոն Թուրքիայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Պուտինն ու Մակրոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի հարցը Մամեդյարովը Մնացականյանի հետ հանդիպելու առիթը բաց չի թողնում. Աշոտ Ասատրյան Երևանում 33-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար «Աշխարհի լավագույն զինտեխնիկայի ցուցահանդես». Արծրուն Հովհաննիսյան Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ. վարչապետը մասնակցել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հանդիպման ընթացքում ինչ են քննարկել Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը Այսօր ՀՀ 24 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահին Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպել է Հայաստանի նոր կառավարության առաջին ներկայացուցիչը
Հարցում

Մեր ծովը դուք եք. Սերժ Սարգսյանը՝ Սփյուռքին

Ֆրանսիայի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում անդրադարձել է անկախությունից ի վեր անցած 25 տարիներին Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին ու մարտահրավերներին, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, սիրիահայերին աջակցելու գործում իրականացված և շարունակվող ծրագրերին, Հայաստան-սփյուռք գործակցության արդի փուլի գերակա ուղղություններին և կոչ արել` առավել միաբանվել ու ջանքերն ուղղել համազգային նպատակների իրականացմանը, այդ թվում նոր՝ ավելի ազատ, ավելի արդար, ավելի անվտանգ և ավելի առաջավոր Հայաստան կերտելու գործին: «Այսօր Հայաստան-սփյուռք հարաբերություններում կարիք կա կենտրոնանալու ազգը միավորող գաղափարների ու սկզբունքների վրա՝ հաղորդելով համագործակցությանը նոր որակ ու բովանդակություն:

Մեր նպատակը մեկն է՝ կառուցել արդյունավետ և բարեկեցիկ Հայաստան։ Միայն այդպիսի Հայաստանն է ունակ պաշտպանելու ինքն իրեն և զորավիգ կանգնելու սփյուռքի իր քույրերին ու եղբայրներին:

Մենք որևէ ձևով չենք թերագնահատում մինչև օրս կատարված հսկայածավալ աշխատանքը և կյանքի կոչված բազմաբնույթ ծրագրերը: Ավելին, մեր երախտագիտության անկեղծ խոսքն ենք հայտնում դրանք իրականություն դարձրած մեր քույրերին և եղբայրներին: Մենք հրավիրում ենք մեր հայրենակիցներին անմիջական մասնակիցը դառնալու տարբեր բնագավառների զարգացման քաղաքականության մշակման և կյանքի կոչման աշխատանքներին:
Մենք առաջարկում ենք քննարկել գործակցության նոր մեխանիզմներ: Որևէ լուրջ նախաձեռնություն չպետք է դուրս մնա ուշադրությունից: Սկզբունքորեն պետք է պահպանվի թափանցիկ աշխատաոճը, բացառվեն արհեստական խոչընդոտները, և պատասխանատվություն կրեն ներգրավված բոլոր կողմերը։

Սիրելի՛ բարեկամներ,

Մենք պետք է փորձենք ակտիվորեն օգտագործել սփյուռքի մասնագիտական ներուժը, այդ թվում նաև երիտասարդ ու արհեստավարժ շրջանակների հնարավորությունները, հմտությունները, նորարարական տաղանդը։ Հայը, անկախ բնակության վայրից, մշտապես աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և շնորհքով։ Մեր ժողովուրդը ծնել է աշխարհահռչակ գիտնականներ, արվեստագետներ, բժիշկներ, գյուտարարներ, գործարարներ։ Դա է մեր մեծ նվաճումը՝ մեր մարդկային խոշոր կապիտալը:

Դուք՝ սփյուռքի մեր հայրենակիցներդ, հային ճանաչելի եք դարձրել ամբողջ աշխարհում: Այժմ եկել է Հայաստանը լայնորեն ճանաչելի դարձնելու ժամանակը: Անհրաժեշտ է աշխատել Հայաստան երկրի և պետության համար ավելի բարձր հեղինակություն և համբավ վաստակելու ուղղությամբ:

Եթե ուրիշներն ունեն նավթ, գազ, ծով, ապա մեր «ծովը», մեր «ելքը դեպի արտաքին աշխարհ» դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ։ Այս հսկայական ներուժի ճիշտ ուղղորդման պարագայում կարող ենք ցանկալի հաջողությունների հասնել։ Հզորացնե՛նք մեր բոլորի հայրենիքը։ Սփյուռքը համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի ինտեգրման հուսալի և ամենաարդյունավետ կամուրջ է:

Պատմության անարդարության հետևանքով աշխարհը դարձել է շատ հայերի տունը, բայց Հայաստանը եղել ու մնում է սփյուռքահայության օջախն ու հարազատ հանգրվանը: Սիրիայի ողբերգությունը և, մասնավորապես, սիրիահայության վիճակը բոլորիս ցավն են: Բայց այսօր, ի տարբերություն մեկ դար առաջ տեղի ունեցած աղետի, մենք ունենք մխիթարություն, որ Հայաստան պետությունն է:

Հավաստիացնում եմ ձեզ, որ մայր հայրենիքը անում է հնարավորը սիրիահայերին աջակցելու գործում: Մեզ համար նրանք փախստականներ չեն, այլ հայրենադարձներ, որ վերադարձել են իրենց տուն: Մենք ջանքեր ենք գործադրում, որ նրանք հիմնավորվեն հայրենիքում և հարմարվեն նոր պայմաններին: Նրանցից շատերն արդեն նոր երանգ են հաղորդել մեր հասարակությանը և նույնիսկ բիզնես միջավայրին: Այո՛, դժվար է, և շատերը դեռ սպասողական վիճակում են, քանի որ մեծ է քաղաքական անորոշությունը:
Այսուհետ պետք է բոլորս մեկ բռունցք դառնանք և մեր ջանքերն ուղղենք նոր Հայաստանի կերտմանը: Դա պետք է լինի նոր՝ ավելի ազատ, ավելի արդար, ավելի անվտանգ և ավելի առաջավոր երկիր:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայ գործարարները զգալի ավանդ ու կշիռ ունեն համաշխարհային տնտեսության բազմաթիվոլորտներում: Միաժամանակ, սփյուռքահայ գործարարների համագործակցությունը Հայաստանում և արտերկրում մնում է ոչ բավարար: Հայաստան-սփյուռք գործակցության արդի փուլի գերակա ուղղություններից մեկն է սփյուռքի գործարարների մասնակցության ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում:

Սփյուռքի գործարարները, ներգրավելով իրենց կապերը, կարող են նպաստել Հայաստանում օտարերկրյա ներդրումային ծրագրերի իրագործմանը: Սակայն դրանից ոչ պակաս կարևոր է գործարար մշակույթի ձևավորման գործում ժամանակակից հմտությունների կիրառումը: Դա առաջին հերթին կարող են անել հենց եվրոպական զարգացած միջավայրում աշխատող հայ գործարարները՝ բերելով իրենց հետ աշխատանքի կազմակերպման ամենաառաջադեմ մշակույթը:

Սփյուռքի ներդրումներն այսուհետ պետք է թիրախավորված և նպատակային բնույթ կրեն՝ միտված լինելով Հայաստանի արդյունաբերության զարգացմանը և երկրի տնտեսության մյուս ճյուղերի խթանմանը: Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ենթակառուցվածքների զարգացումը տնտեսության կայացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Այս առումով սփյուռքը պետք է լինի գիտելիքի և հմտությունների կարևորագույն աղբյուրը Հայաստանը տարածաշրջանում գործարար և ներդրումային միջավայրի լավագույն վայրը դարձնելու համար։

Մենք, սիրելի՛ բարեկամներ, քաղաքացիական հասարակությունը մշտապես դիտարկել ենք որպես գործընկեր և ո՛չ որպես հակառակորդ: Մենք կարևորում ենք համահայկական քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացը: Հեռահաղորդակցության արդի տեխնոլոգիաների պայմաններում դա թերևս անխուսափելի իրողություն է: Եթե մենք ձեզ հետ միասին ուզում ենք, որ Հայաստանը լինի ավելի ազատ, ավելի արդար և ավելի ժողովրդավար, ապա մեկմեկու պահանջներ ներկայացնելու փոխարեն մենք պետք է իրար հետ խոսենք և ոչ միայն խոսենք, այլև համագործակցենք:

Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները պետք է լինեն անշրջելի: Այդ նպատակով մեզ անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել կրթության բնագավառը: Այստեղ կարևոր են նաև սփյուռքի մտավոր ներուժի ներգրավումը, նոր գիտելիքի և հմտությունների ներդրումը կրթության ոլորտում՝ խորհրդատվությունից մինչև դասավանդում:

Հայաստանը և սփյուռքը համատեղ ջանքերով կարող են աստիճանաբար հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը՝ միաժամանակ զերծ մնալով հուսախաբությունից և հիասթափությունից: Անհրաժեշտ է գտնել նոր լուծումներ, համախմբվել, դառնալ մեկ բռունցք և մեկս մյուսին լրացնելով ու օգնելով՝ առաջ շարժվել այս դժվարին ժամանակներում:

Սիրելի՛ բարեկամներ,

Վստահ եմ՝ քաջատեղյակ եք, որ առաջիկայում Հայաստանում թևակոխելու է նոր ժամանակաշրջան՝ անցնելով պետական կառավարման խորհրդարանական համակարգի, ինչը ենթադրում է նոր քաղաքական մշակույթ, համակարգային լայնածավալ բարեփոխումներ։ Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու որոշումը պայմանավորված էր մեր երկրի վաղվա օրն ավելի ժողովրդավար, անվտանգ և բարեկեցիկ տեսնելու ցանկությամբ և անհրաժեշտությամբ։

Կասկածից վեր է, որ այդ փոփոխությունները ենթադրում են նաև սփյուռքի հետ գործակցության նորացված օրակարգ։ Այդ օրակարգը կարող է ամփոփվել հետևյալ կարգախոսով. «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն»։

Պատմության ընթացքում հայ ժողովուրդը զարմանալիորեն միաբանվել է օրհասական իրավիճակներում։ Ի՞նչն է խանգարում մեզ դա անել խաղաղ պայմաններում, և ի՞նչն է խանգարում մեզ առաջ տանելմեր երկիրը՝ շենացնելու ու զորացնելու այն։ Ես այդ ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեմ տեսնում:

Համոզված եմ, որ այսօր մենք ունենք բոլոր նախադրյալներն ու նախապայմանները՝ նոր թափ հաղորդելու մեր գործակցությանը։ Սա է մեր տեսլականը, սա է մեր պատկերացումը, սա է մեր վաղվա հաջողության անժխտելի գրավականը։

Սիրելի՛ բարեկամներ,

Եզրափակելով խոսքս՝ ևս մեկ անգամ խորին երախտագիտություն եմ հայտնում բոլորիդ այստեղ լինելու համար։ Հավատացած եմ, որ մենք ի զորու ենք հաղթահարելու մերօրյա մարտահրավերները, սեփական թերահավատությունը և այդպիսով հավաքական ջանքերով պայքարելու հանուն մեր լուսավոր ապագայի:

Միմյանց սատարելով՝ մենք կարող ենք զինվորագրվել պետականաշինության գործին և դրա անմիջական մասնակիցը դարձնել մեր փայլուն երիտասարդությանը։ Մենք պետք է լինենք առավել խիզախ ու նպատակասլաց, փոխադարձ հարգանքով լեցուն: Մենք պետք է տեր կանգնենք մեր վերանվաճած հայրենիքին:

Մենք պետք է զորանանք, որ զորացնենք դարերով փայփայած մեր դրախտավայր հայրենիքը՝ Հայաստանը:

Ուրեմն, եկեք բոլորս միասին գործենք:

Շնորհակալություն»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակներում երեկոյան հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` «Վեոլիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոյի հետ, ում գլխավորած ընկերության հիմնադրած «Վեոլիա Ջուր» ընկերությունը հաղթելով 2016 թվականին հայտարարված միջազգային բաց մրցույթում` ստանձնել է ջրամատակարարման և ջրահեռացման գործառույթները Հանրապետության 45 քաղաքային համայնքներում, այդ թվում՝ Երևանում, ինչպես նաև շուրջ 360 գյուղական համայնքներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ընկերության պայմանագրային պարտավորությունների շրջանակներում ջրային տնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին` մատուցվող ծառայություններին և զարգացման ծրագրերին:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan