Ղարաբաղի հարցում դավադրությունները բացառվում են. լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար. Փաշինյան. Տեսանյութ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումների և շահարկումների մասին, որոնք տեղի են ունենում վերջին 1,5 տարվա ընթացքում:
Նա ներկայացրեց մի քանի դիտարկումներ: «Առաջին դիտարկումն այն է, որ լուրեր են շրջանառվում, թե ՀՀ կառավարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը մտադիր են Ղարաբաղը հանձնել: Հետո շրջանառվության դրվեց այն թեզը, թե ես ներքաշված եմ Ղարաբաղի դեմ դավադրության մեջ և, ըստ ամենայնի, պայմանավորված պատերզամով Ղարաբաղը հանձնվելու է:
Մանրամասները տեսանյութում։