Դու կողմ ես, բայց արդյոք դրան կո՞ղմ է ձեզ իշխանության բերած «անգրագետ Պողոսը»
Զարուհի ջան, էն որ դու կողմ ես, մենք ոչ մի րոպե չենք կասկածել: Բայց արդյո՞ք դրան կողմ է ձեզ իշխանության բերած «անգրագետ Պողոսը»: Այս է հարցը: Եվ դա պարզելու կա միայն մեկ ճանապարհ` հանրաքվե: Եթե այդքան ժողովրդական և ժողովրդավար իշխանություն եք, ապա ինչու՞ չհարցնել ժողովրդից: Պարզ է, որ ժողովրդի 99% չի էլ լսել ու չի հասկանում Ստամբուլյան կոնվենցիան ինչ է և ինչի մասին և հենց դրա համար էլ դուք շտապում եք այն վավերացնել: Բայց այսպիսի շտապողականությունը մեծ վտանգներ է պարունակում:
Այս հարցը պետք է որոշվի միայն հանրաքվեով: Իսկ դրա համար պետք չի շտապել, պետք է տալ ժամանակ, որպեսզի բոլոր կողմ և դեմ արտահայտվողները կարողանան իրենց փաստարկները հասցնեն «անգրագետ Պողոսներին»: Այ երբ «անգրագետ Պողոսը» կկարողանա հստակ պատասխանել ստամբուլյան կոնվենցիան ինչ է և ինչի մասին, այդ ժամանակ անցկացրեք հանրաքվե և թող ժողովուրդը իր կարծիքը հայտնի: Հուսով եմ այդ ժամանակ նաև պատրաստ կլինի սահամանդրական փոփոխությունների փաթեթը, որով նույնպես մարդիկ կկարողանան կարծիք հայտնել: Չէ որ այդ աշխատանքը հիմա ակտիվ տարվում է, որ էն վատ, հակաժողովրդական, արնախում իշխանությունների, Սերժի համար գրած սահմանադրությունը այլևս չգործի:
Այ էդ 2 հարցով մի տարուց անցկացրեք հանրաքվե:
Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից