Մանվել Գրիգորյանը ապրիլի 2-ից առաջին գծում է եղել, բայց չի տեսել, որ զինտեխնիկան վառելիքի պատճառով գործի չդրվի
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Եռաբլուր պանթեոն այցելած՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որ ապրիլյան ռազմական գործողություններին զինտեխնիկան չի աշխատել վառելիքի պատճառով: Մանվել Գրիգորյանի խոսքով՝ ինքն ապրիլի 2-ից առաջին գծում է եղել, բայց նման դեպք չի տեսել, որ զինտեխնիկան վառելիքի պատճառով գործի չդրվի:
«Վարչապետ է կարող է հայտարարի էլ, կարող է չհայտարարի էլ: Մի հատ սենց խոսք ասեմ՝ արջը մեծ գազան է, ինչ կուզի՝ կանի»,- ասել է Մանվել Գրիգորյանը։
Zham.am

