Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ
16
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Գլխակեր իշխանություն Պատերազմ Արցախում
Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են «Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում Փաշինյանի «խռխռոցը» լսվեց․ եկեղեցու դեմ նոր հարձակումը պատահական չէ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը

Արթուր Մեսչյանի 68-րդ տարեդարձն է. կենսագրական հետաքրքիր մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ և պարզապես տաղանդավոր մարդ Արթուր Մեսչյանն այսօր տոնում է իր 68-րդ տարեդարձը:

Նա ծնվել է 1949 թ. մարտի 3-ին Երևան քաղաքում։ Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տղաների երգչախմբում։ Դպրոցական տարիներից սկսել է երաժշտություն գրել։

Հասուն տարիքում՝ 1973 թվականին, մոտ մեկ տարի Արթուր Մեսչյանը երգել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողել նրա ստեղծագործությունների վրա։

Դեռևս դպրոցում ուսանելու տարիներին՝ 1965 թ., գրվել են «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը։ 

1966 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ։ Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղացել մտերմությունը հայտնի պատմաբան, ազգագրագետ Հովսեփ Օրբելու աշակերտ Սեդրակ Բարխուդարյանի հետ։

1967 թ. ստեղծվում է «Առաքյալներ» ռոք խումբը, որն սկզբնական շրջանում չուներ սեփական անվանում և հանդես էր գալիս որպես ճարտարապետական ֆակուլտետի խումբ։ Խմբում բացի Մեսչյանից (հեղինակ, վոկալ, կիթառ, ստեղնաշարային և ջութակ) ընդգրկված էին նաև Լևոն Մելիքյանը (բաս կիթառ) և Գրիգոր Նալբանդյանը (հարվածային գործիքներ)։ Արդեն երրորդ կուրսում խումբը հանդես է գալիս համերգներով, որոնք հսկայական հաջողություն են ունենում ուսանող երիտասարդների շրջանում։ Միաձուլելով հայ հոգևոր երաժշտությունը այդ տարիներին ծաղկում ապրող ռոքի հետ՝ խումբն անմոռանալի տպավորություն է թողնում ունկնդիրների վրա և դառնում իսկական հայտնություն։ Խմբի առաջին համերգները տեղի են ունենում պոլիտեխնիկական ինստիտուտում և հանդիպում կոմերիտական ակտիվիստների դիմադրությանը։ Վերջիններս խմբի անդամներին բնորոշում էին որպես «նորընծա առաքյալներ», ինչն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի խումբը կոչվի «Առաքյալներ» («Apostles»)։

«Առաքյալներ»-ի ցնցող հաջողությանը խոչընդոտ չհանդիսացավ անգամ 1970-ականների խորհրդային ցենզուրան, և տասնյակ հազարավոր հայեր լսում էին նրանց ձայնագրությունները։ «Խենթանոց» («The Insane Asylum») ներկայացումը, որն առաջին հայկական ռոք օպերան է (բառերի և երաժշտության հեղինակ Ա. Մեսչյան) էլ առավել ամրապնդեց խմբի հանրաճանաչությունը։ Սրան հաջորդեցին ելույթները խորհրդային հանրապետությունների տարբեր համալսարաննրում։ Խումբը մեծ հաջողությամբ ելույթ ունեցավ խորհրդային ռոք երաժշտության առաջացման կենտրոններ համարվող Էստոնիայում և Մոսկվայում: Մեծ հաջողությամբ էին անցնում «Առաքյալների» ելույթները Կիրովականում, Լենինականում և Երևանում: «Առաքյալներն» առաջին խումբն էր նախկին ԽՍՀՄ տարածքում, որ սեփական երգերը կատարում էր մայրենի լեզվով, այն դեպքում, երբ խմբերի ճնշող մեծամասնությունը կատարում էին արևմտյան ռոք կոմպոզիցիաներ և երգեր։

1971 թվականին «Առաքյալներ»-ը հրավիրվում են մասնակցելու Լեհաստանում տեղի ունեցող խորհրդային պետությունների երիտասարդական երաժշտական փառատոնին, բայց Լեհաստան մեկնելու թույլտվություն տալիս են միայն Մեսչյանին՝ կոմսոմոլ ակտիվիստների ուղեկցության պայմանով։ Մեսչյանը ելույթը մեծ հաջողությամբ է պսակվում։

1972 թ. Մեսչյանը գերազանց պաշտպանում է դիպլոմային աշխատանքը և ԽՍՀՄ-ի նկատմամբ ունեցած «անհավատարմության» պատճառով ստիպված է լինում աշխատանքի որոնման երկարատև փորձությունների միջով անցնել։

Միայն 1974 թվականին Մեսչյանն ընդունվում է աշխատանքի «Հայպետնախագիծ»-ում, և մասնակցում է «Զվարթնոց» օդանավակայանի նախագծման աշխատանքներին։ 1973 թ.-ին Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, որտեղ և ծանոթանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն I Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Վերջինս բավական մեծ համակրանք էր տածում երիտասարդ երաժշտի և նրա արվեստի նկատմամբ, ինչն էլ հիմք հանդիսացավ, որ 1974 թ. Մեսչյանին առաջարկվի Եղեռնի Զոհերի հիշատակին նվիրված Ռեքվիեմ գրել։ Տեքստային նյութերի որոնման ընթացքում Մեսչյանի ուշադրությունը գրավում է արևմտահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի «Տառապանք» բանաստեղծությունների ժողովավածուն, որը ԽՍՀՄ-ում արգելված գրականություն էր համարվում։ Հեղինակի թույլտվությամբ Մեսչյանը օգտագործում է նրա բանաստեղծությունները «Ռեքվիեմ»-ն ստեղծելու համար։

Ստանալով Կաթողիկոսի օրհնությունը՝ 1975 թվականին «Ռեքվիեմ»-ն առաջին անգամ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում՝ Հայաստանի և սփյուռքի մշակութային վերնախավի ներկայությամբ ու Կաթողիկոսի աջակցությամբ։ Մեծ դժվարություններ հաղթահարելով՝ հաջողվում է կատարել ձայնագրությունը, սակայն ԽՍՀՄ-ում այս տեսակի ստեղծագործությունների թողարկումը անհնար էր։ ԱՄՆ-ում ձայնագրելու ու թողարկելու գաղափարը խափանվեց, քանի որ «Ռեքվիեմ»-ի երգերը առանց հեղինակի իմացության և թույլտվության արդեն 1975 թվականին հայտնվում են նահանգներում, և շատ երգեր խեղաթյուրվեով Հարութ Փամբուկչյանի կողմից, կատարվում են ռեստորանային միջավայրում։ Այդ դեպքից հետո երկար տարիներ Մեսչյանը «Ռեքվիեմ»-ից ոչ մի երգ չէր կատարում, սակայն հետագայում ընկերների և երկրպագուների խնդրանքով մոտավորապես 15 տարի անց մի քանի երգեր որոշակի վերամշակված տեսքով ընդգրկվում են նրա 90-ականների սկզբերին թողարկված ձայնասկավառակներում։

1978 թվականին Արթուր Մեսչյանը ելույթ է ունենում ազգային երկրորդ հեռուստաալիքով և կատարում իր ստեղծագործությունները քաղաքական ենթատեքստ ունեցող «Մարդակեր» հեռուստաներկայացման ընթացքում։

Հաջորդ տասնամյակի սկզբներին «Առաքյալներ»-ն անսպասելիորեն անհետացան երաժշտական բեմից։ Իր գոյության ընթացքում խմբում պարբերաբար նվագում էին Գևորգ Մանգասարյանը, Աշոտ Ադամյանը (կիթառ), Վիգեն Ստեփանյանը, Գևորգ Ջանգուլյանը, Մովսես Մուրադյանը ու Աշոտ Եղիկյանը (ստեղնաշարային), Ստանիսլավ Բունիաթյանը, Ռոստոմ «Պեսոկ» Օհանյանը և Գրիգոր Բալայանը (հարվածային)։

1984 թ. Մեսչյանն սկսում է իր սեփական ուղին։ Նրան միանում են իր երկու աշակերտները՝ Վահան Արծրունին և Գուրգեն Մելիքյանը։ 1980-ականների սկզբում Մեսչյանն իր ուժերն է փորձում նաև կինոյում։ Համաձայնում է մասնակցել «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմի նկարահանումներին՝ Միքայել Նալբանդյանի դերում, այն պատճառով, որ հնարավորություն կար իր ստեղծագործություններն ընդգրկել ֆիլմում։ Սա առիթ հանդիսացավ, որպեսզի Մեսչյանը ԽՍՀՄ-ում վերջին անգամ պրոֆեսիոնալ ձայնագրություն կատարի Մոսկվայի «Մելոդիա» ստուդիայում։ Արդյունքում ֆիլմում ընդգրկվեցին Մեսչյանի երեք ստեղծագործություններ՝ «Երկիր հնամյա», «Տապանագիր» և «Հարություն»: Երկրորդ ֆիլմը «Եվ կրկնվելու է ամեն ինչ»-ն էր, որի պրիմերիան տեղի ունեցավ 1989 թ., երբ Մեսչյանը արդեն տեղափոխվել էր ԱՄՆ։ 80-ականների սկզբներին Մեսչյանը «Հայարդնախագծի» ճարտարապետական արվեստանոցի ղեկավարն էր։ Այդ ընթացքում մշակվում է Մոսկվայում գտնվող Լազարյան ճեմարանի (ներկայումս Ռուսաստանում ՀՀ դեսպանատան) վերանորոգման նախագիծը (1981-1982)։ 1985 թ. նախագծում է Երևանում կառավարության ընդունելությունների տան շենքը։ 1987-88 թթ.՝ Մատենադարանի նոր մասնաշենքը, որի շինարարությունը կասեցվում է երկրաշարժի պատճառով և վերսկսվում միայն 2007 թ.-ին։

1989 թ.՝ դեռևս Խորհրդային իշխանությունների օրոք, Մեսչյանը կնոջ և երկու որդիների հետ տեղափոխվում է Բոստոն (ԱՄՆ), որտեղ նրան վերջապես հաջողվում է ձայնագրել երկու տասնամյակում կուտակած ստեղծագործությունները։ ԱՄՆ-ում գտնվելու առաջին տարիները բավական դժվար էին Մեսչյանի համար՝ հարմարվելու գործընթացը, աշխատանքի որոնումը, ծանր ֆինանսական վիճակը (տեղափոխվելուց անմիջապես հետո նա հրաժարվեց ներգաղթյալների համար նախատեսված պետակական ֆինանսական աջակցությունից՝ գտնելով, որ իրավունք չունի գտնվել պետական հոգածության ներքո նույնիսկ օրինավոր հիմունքներով)։ Չնայած դժվարություններին 1989 թ. երկրպագուների բազմաթիվ խնդրանքներից հետո Մեսչյանն իր առաջին համերգն է տալիս Բոստոնի Հայկական եկեղեցում։ Հետագայում՝ 1990 թվականին, Մեսչյանը համերգներ է ունենում Հայ բարեգործական ընդհանուր միության կենտրոնում և Լոս Անջելեսի «Wilshire Ebell Theatre» -ում։ Այս համերգներից գոյացած միջոցներով 1990 թ. ձայնագրվում, իսկ 1991 թ. լույս է ընծայվում առաջին ալբոմը՝ «Catharsis»-ը, վինիլային ձայնասկավառակի և ձայներիզի տեսքով՝ ոչ մեծ խմբաքանակով։ Սկավառակը անմիջապես հայտնվում է Հայաստանում և պատճենահանվում անօրինական ճանապարհով։ Մեսչյանի երգերն այս եղանակով սկսում են հնչել ռադիոյով։

1990 թ. Մեսչյանն ստեղծում է «Առաքյալներ 90» խումբը, որի կազմում հանդես էին գալիս Վեին Ջոնսոնը (Wayne Johnson)՝ կիթառ, Ջոն Լեֆտվիչը (John Leftwich)՝ բաս կիթառ և Արտ Ռոդրիգեսը (Art Rodrigues)՝ հարվածային գործիքներ։ 1993 թ. խումբը հանդես է գալիս համերգներով Փասադենայում (Կալիֆորնիա), որոնց ժամանակ ներկայացվում են երգեր նոր՝ «Ցնորված ջութակահարի մենախոսությունը» ալբոմից։ Ալբոմը ձայնագրվում է 1993 թ.-ին։ Երկու տարի անց՝ 1995 թվականին, ձայնագրվում է նաև «Թափառում» («Wander») ալբոմը, որն իր մեջ է ընգրկում մի քանի ստեղծագործություն «Ռեքվիեմից»: Նույն թվականին ստեղծվում է «Հաղորդությունը», որը հեղինակը համարում է իր արվեստի գագաթնակետը։ Առաջին անգամ «Հաղորդությունը» հնչում է 1996 թվականի հուլիսին՝ Փասադենայի (Կալիֆորնիա) «First church of Nazarene» դահլիճում։ Նույն թվականի հոկտեմբերին սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ «Հաղորդությունը»-ը հնչեց նաև Երևանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում։ 1996 թ., գտնվելով ԱՄՆ-ում, Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում զբաղեցնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ Արթուր Մեսչյանը սկսում է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ։ Վերաբերվելով գործին մեծ պատասխանատվությամբ՝ անմիջապես սկսում է իրականացնել վերափոխումներ, ուղղված առ այն, որպեսզի կարգավորվեն և թափանցիկ դառնան քաղաքաշինությանը վերաբերող որոշումները։ Սակայն անմիջապես հանդիպում է իշխանությունների կոշտ դիմադրությանը, մասնավորապես Երևանի քաղաքապետի, ում խնդրանքով և առաջարկով էլ Մեսչյանը ստանձնել էր այդ պաշտոնը։ Հասկանալով, որ նման իրավիճակում իր բոլոր ջանքերն ապարդյուն են՝ Մեսչյանը 1997 թվականի փետրվարին հրաժարվում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից և վերադառնում է Բոստոն։

2001 թ. Արթուր Մեսչյանը լույս է ընծայում երգերի հավաքածուն՝ բաղկացած 4 սկավառակից (Hit Collection), որտեղ ընգրկված էին իր՝ «The monologue of a Crazy Violinist («Ցնորված ջութակահարի մենախոսությունը») «Catharsis»-ը, «Catharsis 2»-ը և «Communion» («Հաղորդությունը»)։ 2003 թ. Մեսչյանը համերգ է տալիս Լոս Անջելոսի Կոդակ համերգասրահում, որտեղ ներկայացնում է նոր կատարումներ՝ այդ թվում «Սայաթ-Նովա» ստեղծագործությունը։ Արթուր Մեսչյանի՝ իրադարձություններով լի կյանքում նոր էջ բացվեց 2005 թ., երբ 17 տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո կնոջ հետ վերադարձավ հայրենիք։ Վերդարձին հաջորդած համերգաշարը մեծագույն իրադարձություն էր Մեսչյանի արվեստի բազմաթիվ սիրահարների համար, ում բախտ վիճակվեց կրկին տեսնել նախկին առաքյալին բեմում։ 2005-2006 թթ. Մեսչյանը համերգներ է տալիս Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Համերգների տրամաբանական շարունակությունը հանդիսացան երկու համերգային ձայնասկավառակները։ 2007 թ. սկսվում է Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունը՝ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ։ Շինարարական աշխատանքները հաջողվում է ավարտին հասցնել 2011 թ.:

ՀՀ անկախության 20-ամյակի նախօրեին բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների ներկայությամբ տեղի է ունենում մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը։ Չնայած զբաղվածությանը՝ 2009 թվականի աշնանը կայանում են Մեսչյանի համերգները Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելոսում, որտեղ նորովի հնչող հին կատարումները զուգակցվում են նոր ստեղծագործություններով։ 2015 թ. հունվարի 29 ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվեց Կոմիտաս վարդապետի թանգարանը, որի ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Սա անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է։ Այն ունի գիտահետազոտական կենտրոն, 200 տեղանոց ունիվերսալ համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։ 2011 թ. Արթուր Մեսչյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Արթուր Մեսչյանը 2012 թվականի օգոստոսի 10-ին պարգևատրվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով՝ բնագավառում նշանակալի ավանդի համար։ 2013 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի[2]՝ Մատենադարանի նոր մասնաշենքի համար։ Չնայած երաժշտական ասպարեզում ունեցած մեծ հաջողություններին՝ Մեսչյանը չի շտապում ներկայացնել նոր աշխատանքները։

Zham.am-ը սրտանց շնորհավորում է մաեստրոյին՝ մաղթելով նրան նույնքան անկոտրուն կամք, ստեղծագործական նոր հաջողություններ և երկար տարիների կյանք: 

Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan