Քաղաքացին Փաշինյանի համար «մատերիալ» է․ Տեսանյութ Փաստաբան. Դատարանները ամբողջությամբ անհասանելի կդառնան մեր բնակչության անապահով խավի համար Ի՞նչ է նշանակում ՍԴ դատավորների վերաբերյալ Եվրադատարանի որոշումը․ մեկնաբանում է սահմանադրագետը
9
ԲԴԽ-ն մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթի ենթարկելու վերաբերյալ․ Տեսանյութ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսելու համար սպասում է մեկ ազդանշանի՝ հայ-ռուսական հարաբերությունների կազմաքանդման. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց է, որից չի զեկուցվում 19-ը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526, մահվան՝ 20 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 346 է Հայաստանի կորսված հնարավորությունը. ոսկին թանկացել է ավելի քան 10 տոկոսով Ժողովուրդը պետության կառավարման հետ աղերս չպետք է ունենա․ Հարություն Մեսրոպյան. Տեսանյութ Կորոնավիրուսի, Փաշինյանի, ԱԱԾ-ի, Հրայր Թովմասյանի, «Գելլափի», Սոֆի Լորենի, և Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների մասին. Տեսանյութ «Ռազբորկաներ» իշխանության ներսում. Ինչպե՞ս են որոշե» պայքարել 102-րդ ռազմաբազայի դեմ Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի. ԲՀԿ նախագահի փաստաբանական խմբի հայտարարությունը ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ 3 դատավորի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դիմումների միայն միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, իրավունքի խախտման մասով դիմումները վարույթ են ընդունվել Գլխավորը Կորոնավիրուսի մասին
«Հեղափոխության» մի քանի դրական պահերից մեկն այն է, որ սկսվել է անկախ դատական համակարգի կայացման գործընթացը Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության մոտ բողոքի ակցիա անող՝ ռեստորանային բիզնեսի աշխատողներին ԲԴԽ-ն մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթի ենթարկելու վերաբերյալ․ Տեսանյութ Քաղաքացին Փաշինյանի համար «մատերիալ» է․ Տեսանյութ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է ՄԻԵԴ-ը ՍԴ դատավորների դիմումը չի մերժել, քանզի դեռ դիմում չեն էլ ներկայացրել ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ պաշտոնանկ եղած անդամների դիմումը. այսպիսին էին Նիկոլահաճո վերնագրերը Նիկոլահաճո լրատվամիջոցներում Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին ՍԴ նախագահի և դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում․ Եվրոպական դատարանը հանձնառել է գործի անհապաղ քննություն Նագիևը «գաղտնի» դուստր ունի Ինչու՞ են ԱՄՆ-ի սենատորները պահանջել են անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ` տուգանքի մատերիալ է Օձունում քաղաքացիական հագուստով մարդիկ տուգանել են հարևանիս, ով գյուղի հանդամասում իր անասունն էր պահելիս եղել Նիկոլիզմը՝ մերժելու իսկական մատերիալ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 76 մարդ է բուժվում Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչը գնացել է արոտավայր և չի վերադարձել․ փրկարարները որոնում են նրան «Կյանքի խոսքի» նպատակն է առավելագույնս նմանվել Հայ առաքելական սբ. եկեղեցուն, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց թակարդը գցեն Շոու բիզնեսի ներկայացուցիչները Կառավարության դիմաց պահանջում եմ աշխատելու թույլտվություն.Տեսանյութ Նիկոլն իրեն դրել է Մայր օրենքի տեղը, ասում է՝ ե՛ս եմ Սահմանադրությունը․ Մենուա Հարությունյան․ Տեսանյութ Երևանում թալանել են «Քառյակ Մեդիա» ընկերության տնօրենի Mercedes-ը Սա ցինիզմ չէ, սա քաղաքական անմեղսունակության ու մեծամտության դրսևորում է Փաստաբան. Դատարանները ամբողջությամբ անհասանելի կդառնան մեր բնակչության անապահով խավի համար Ա՛յ քեզ պատահականություն․ այսօր կառավարությունը որոշում ընդունեց հենց այդ գույքը սեփականաշնորհելու մասին Փաշինյանի կոչը՝ կորոնավիրուսին Ի՞նչ ենք խոստացել արևմուտքին, որ աչք են փակում օրենքի բացահայտ ոտնահարումների վրա Ի՞նչ է նշանակում ՍԴ դատավորների վերաբերյալ Եվրադատարանի որոշումը․ մեկնաբանում է սահմանադրագետը Բացահայտվել է սահմանի խախտման 5 դեպք, ձերբակալվել է 7 սահմանախախտ. ԱԱԾ Սա ցինիզմ չէ, սա քաղաքական անմեղսունակության ու մեծամտության դրսևորում է․ Շարմազանով Կառավարությունը իսպանական դատարանում իր շահերը պաշտպանելու համար կհատկացնի 420 հազար եվրո Սահմանափակումներ, որոնք դեռ գործում են Վրաստանում Որ դեպքում քաղաքացիները կտուգանվեն՝ դիմակ չկրելու համար. Ավինյանը մանրամասնեց Սա թավշյա ցեղասպանություն է. Գևորգ Պետրոսյան Այո, ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ. Փաշինյանը՝ «հայտնի շրջանակներին». Տեսանյութ Սա է մեր ու այս քաղաքական իշխանության տարբերությունը. Լուսանկար Խափանվել է ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի աշխատանքը Հակաճգնաժամային ծրագրի կետերը կփոխվեն. ինչ արտոնություններ կստանան տնտեսվարողները. Տեսանյութ Տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք. Տեսանյութ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսելու համար սպասում է մեկ ազդանշանի՝ հայ-ռուսական հարաբերությունների կազմաքանդման. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լրիվ Հյուսիսային Կորեա վիճակ ա. պարտադրված մասկա, սահմանները՝ փակ, թվանոց գույքահարկեր․ մնում է մեկ էլ գնդակահարության պատը Արցախում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել, վարակակիրը բուժանձնակազմից է Ուսման վարձի փոխհատուցման և ուսման վարկի հարցում ոչ միատեսակ մոտեցում. ՄԻՊ-ի դիտարկումը 14-րդ միջոցառման վերաբերյալ Կորոնավիրուսից մահացած անձանցից ամենաերիտասարդը 52 տարեկան կին է, իսկ ամենատարեցը՝ 90-ամյա կին «Շանգրի լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից․ 700 նոր գործազուրկ Հայաստանում Քանյե Ուեսթը հիվանդացել էր COVID-19-ով Վարազդատ Կարապետյանը շատ է մեկուսացել խմբակցությունից. Որն է պատճառը Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց է, որից չի զեկուցվում 19-ը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526, մահվան՝ 20 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 346 է «Ադրբեջանում ոչ միայն ցամաքում են գետերը, այլ նաև սկսել են կանաչել լճերը». Կարեն Հովհաննիսյան Տեղ հասանք․․․ Նույնիսկ հարևան Վրաստանը չի ուզում հարաբերվել մեզ հետ

Իմ հայրենիքում՝ Ավստրալիայում, քվեարկությունը բոլոր քաղաքացիների համար պարտադիր է

Իմ հայրենիքում՝ Ավստրալիայում, քվեարկությունը բոլոր քաղաքացիների համար պարտադիր է: Եթե քվեարկության տարիքում եք ու առանց հիմնավոր պատճառի չեք մասնակցել քվեարկությանը, ապա տուգանվում եք: Այս համակարգի կենսունակությունն ու արդյունավետությունը վերապահելով ժամանակին, ուղղակի ցանկանում եմ նկատել, որ այն շեշտում է ընտրության գնալու կարևորությունը: Եվ, ահա ինչու:

Շատերս կարծում ենք, թե քվեարկությունը կարևոր չէ, որ մեր ձայնը ոչինչ էլ չի որոշում: Երբեմն էլ մտածում ենք՝ ավելի լավ է չքվեարկել և մնալ տանը, կամ որ ավելի վատ է, ասենք վաճառել ձայնը՝ 20,000 դրամով (երբեմն նույնիսկ ավելի ցածր գնով)՝ «մեկ է, որոշողը մենք չենք, գոնե մի քիչ գումար աշխատենք» տրամաբանությամբ:

Բոլոր այս արդարացումները հնարավոր են և հաճախ լսելի Հայաստանում, բայց այս ինքնախաբեությանը հավատացողն իրավունք չունի մինչ հաջորդ ընտրություն բողոքելու, փնթփնթալու ու որևէ փոփոխություն ակնկալելու: Դուք չեք կարող պահանջել առողջապահության, կրթության, հարկային, էկոլոգիական համակարգերից ավելի լավ աշխատանք, ավելի բարձր մակարդակ, որովհետև ձեզ՝ մեկ-երկու օրվա համեղ ընթրիքի գնով վաճառելով թույլ եք տվել շարունակել այն, ինչ ձեզ չէր գոհացնում: Դե, առաջ, վաճառեք ձեր ձայնը կամ մի քվեարկեք: Բայց պետք է պինդ փակեք ձեր բերանները հաջորդ մի քանի տարիների ընթացքում: Պայմանավորվեցի՞նք:

Այլ տարբերակ ևս կա. կարող եք քվեարկել ապագայի այն տեսլականի համար, որին հավատում եք: Ընտրեք ոչ թե կոնկրետ անձ կամ բնավորություն, այլ տեսլական, ձեր սատարած քաղաքական կուսակցության ունեցած երկրի տեսլականը, որը ձեզ առավել խելամիտ ու իրագործելի է թվում:

Բավականին սպասելի է, երբ մարդ ետ է քաշվում՝ ասելով, թե ինչպես կարող է իր մեկ ձայնը փոխել ինչ-որ բան: Իրապես, այս սենտիմենտն արտահայտում են շատ մարդիկ (այն հատկապես տարածված է երիտասարդների շրջանում)՝ ժողովրդավարական տարբեր երկրներում, ամբողջ աշխարհով մեկ:

Սակայն այս դատողությունը ոչնչի չի հանգեցնի: Նայեք աշխարհի ժողովրդավար երկրներին և տեսեք նրանց քվեարկության արդյունքները: Դեմոգրաֆիկ այն խմբերը, որոնք գերադասում են տանը նստել, խորհրդարանում, կոնգրեսում, կառավարությունում ամենաքիչ ներկայացվածն են դառնում: Ահա թե ինչու քվեարկության նկատմամբ ավելի ցինիկ վերաբերմունք ունեցող խմբի՝ երիտասարդների շահերը ամենաքիչն են ներկայացված: Եթե ընտրազանգվածում երիտասարդների թիվն աճի, իշխանավորները ստիպված կլինեն սկսել ավելի շատ լսել նրանց: Եվ երիտասարդներն ավելի քաջալերված կլինեն մտնելու քաղաքական դաշտ:

Եթե ձեզ համար կարևոր են այնպիսի հարցերը, ինչպիսիք են տրանսպորտի, առողջապահության, կրթության համակարգերը, ազգային հարստությունը, ձեր վճարելիք հարկերի չափը և այն, թե ինչպես է կառավարությունն օգտագործում ձեր ստեղծած ռեսուրսները, պարտավոր եք քվեարկել: Հակառակ դեպքում՝ մի՛ բողոքեք:

Ցինիզմը որդեգրելը շատ դյուրին է, սակայն նաև շատ վտանգավոր: Բայց մի մոռացեք, որ մենք՝ որպես մեկ ամբողջություն ավելի ուժեղ ենք, քան որպես առանձին մասեր: Իմ սիրելի լատինական ասացվածքը թարգմանելով կասեմ հետևյալը. «Այն, ինչ անդրադառնում է բոլորի վրա, պետք է հաստատվի բոլորի կողմից»: Սա կարևոր ճշմարտություն է, որի մասին, հատկապես քաղաքական անցողիկ փուլերում, պետք չէ մոռանալ:

Դրական, սակայն ճշմարտացի տոնայնությամբ ավարտելու համար կցանկանայի առանձնացնել, որ չնայած շատ զայրացած ձայներին և խիստ դատող մարդկանց, հայկական ժողովրդավարությունը զարմանալիորեն ուժեղ է: Ինձ չեք համոզի, որ Ռուսաստանում (կամ հետխորհրդային շատ այլ երկրներում) այդքան հեշտ է քաղաքի սրտում կանգնելն ու Նախագահի հասցեին վիրավորանքներ կամ վիրավորական արտահայտություններ բղավելը: Ընդամենը մի քանի օր առաջ ես լսեցի, թե ինչպես է ծերունիների մի խումբ հրապարակում կանգնած վիրավորում Սերժ Սարգսյանին: Նման բանը մեր հարևան երկրներից շատերում,օրինակ՝ հարևան Ադրբեջանում, Իրանում և Թուրքիայում, դուք երբեք չէիք մարսի: Սակայն Հայաստանում կառավարությունը հանդուրժողական է հակընդդեմ կարծիքների, անգամ՝ անձնական վիրավորանքների հանդեպ: Եվ, ի վերջո, ի տարբերություն հարևանների, այստեղ այլակարծության համար քեզ բանտ չի սպառնում:

Կարծում եմ, շատ հայեր և արտասահմանցիներ չափազանց դանդաղ են հասկանում, թե որքան ուժեղ են Հայաստանի ժողովրդավարական արժեքները (ժողովրդավարության տվյալ վիճակը հաշվի առնելով, այսքան երիտասարդ ժողովրդավարական պատմությունը, և տարածաշրջանի մյուս երկրների հետ համեմատելով): Փողոցում բացահայտ կերպով երկրի նախագահին վիրավորել կարողանալը լավ բան է, դա մեր ժողովրդավարության ուժի գրավականն է: Իհարկե, կարող էր ավելի լավ լինել, և ցանկալի կլիներ, որ անձնական վիրավորանքների փոխարեն մենք քննարկեինք աշխատանքը, նպատակներն ու արդյունքները, այդ դեպքում երկուստեք ավելի կշահեինք: Սակայն այդ ուղղությամբ մենք անասելի դանդաղ ենք շարժվում: Փաստացի, մի փոքր կատակի տարր ավելացնելով, կարող ենք ասել, որ մեր ժողովրդավարությունը ներկա պահին ավելի լավ է աշխատում, քան Միացյալ Նահանգներինը: Ընդամենը 1 շաբաթ առաջ նախագահ Թրամփը, ում նախագահության վերջին մի քանի շաբաթներն ապացուցեցին, որ նա բավականին զգայուն «ես» ունի և տանել չի կարողանում իր վարչակազմի հասցեին ուղղված վիրավորանքները, արգելեց չափազանց կարևոր և հզոր մեդիաների ներկայացուցիչների մասնակցությունը Սպիտակ Տան ճեպազրույցներին: Դա հստակ հաղորդագրություն էր ուղղված բոլոր մարդկանց, որ եթե նրանք վիրավորում են Թրամփին, ապա կարգելափակվեն: Վիրավորեք նախագահ Ալիևին և դուք կազատազրկվեք: Վիրավորեք Էրդողանին և դուք կազատազրկվեք: Փառք Աստծո, մեր վարչակազմը նման փխրուն «ես» չունի, և մենք ազատորեն կարող ենք խոսել, չհամաձայնվել, վիրավորել երգիծորեն գրոհել իշխանավորներին: Դա լավ բան է, խոսքի ազատությունն աշխարհն ավելի լավն է դարձնում՝ եթե կառուցողական է ու թիրախավորված:

Ժողովրդավարությունը գործընթաց է: Այն գոյություն չունի որպես կատարյալ իրավիճակ: Ըստ իր սահմանման, այն չի կարող լինել կատարյալ, չի կարող բոլորի կողմից սիրելի լինել: Ժողովրդավարությունը և խորհրդարանական քաղաքականությունը (ինչպիսին են Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի խորհրդարանական համակարգերը) կրկին կհաղթեն, եթե դու չես քվեարկում և քո թեկնածուն չի հաղթում: Մի ընտրության ընթացքում ձեր կուսակցությունը հաղթում է և դուք ուրախանում եք: Մյուսին ձեր կուսակցությունը մասնակցում է և պարտվում: Դուք կրկին պետք է ուրախ լինեք: Բայց եթե դուք չեք քվեարկում, դուք ուրախ չեք լինի և դուք իրավունք չեք ունենա բողոքելու դրա համար: Դուք կարող եք անտարբեր լինել, իսկ աշխարհը քանդվում է հենց անտարբերների ձեռքերով, որովհետև շատ ավելի լավ է դեմ լինել, պայքարել, հակաճառել ու կռվել քո տեսակետի համար, քան անտարբեր լինել:

Չհաշվարկվող ձայն չկա: Հնարավոր է ձեր անունը չլինի քվեաթերթիկում, սակայն քվեաթերթիկում կլինի առաջխաղացումը, ժողովրդավարությունը, արդարությունը, մեր զինվորների ֆինանսավորումը, մեր վճարելիք հարկերի չափը, ավելի լավ ճանապարհները, բիզնեսի վարման ավելի բարենպաստ պայմանները, լավ դպրոցները, Ռուսաստանի և Եվրամիության հետ մեր հարաբերությունները…

Կան թեկնածուներ, որոնք կպայքարեն այս կարևոր կետերի համար, և թեկնածուներ, որոնք կընտրեն այլ թիրախներ: Բայց ձեր ձայնը լսելի է: Ստիպեք, որ այն լսելի դառնա, անտարբերությունը չարիք է ծնում: Գնացեք ընտրության, դուք որոշիչ ձայն եք մեր երկրում:

Սիրով` ձեր Արիանա

Աղբյուրը՝ «Ճամփորդ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan