Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով
16
Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ)

ԱՀ ԱԺ հայտարարությունը Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ

Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ 1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվել են նախապես ծրագրված և կազմակերպված զանգվածային ջարդեր հայ բնակչության նկատմամբ:

Օգտվելով ամենաթողությունից և գործի դնելով դաժանության բոլոր հնարավոր գործիքները՝ ջարդարարներն անողոքաբար սպանել ու խոշտանգել են մի քանի տասնյակ հայերի, իսկ քաղաքն իրենց ձեռքով կառուցած ավելի քան 20 000 հայ անձանց ենթարկել բռնությունների ու թալանի:

Սումգայիթում Ադրբեջանի կողմից իրականացված սոսկալի կոտորածը 20-րդ դարի սկզբներին հայությանն իր հայրենքիում ոչնչացնելու թուրքական քաղաքականության շարունակությունն էր` այս անգամ որպես պատասխան ԼՂԻՄ մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշման՝ մարզը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ կազմ տեղափոխելու վերաբերյալ:

Օգտվելով ԽՍՀՄ ղեկավարության անտարբերությունից և փորձելով խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը՝ Ադրբեջանը շարունակել է իր հայատյաց քաղաքականությունը` ցեղասպանության ալիքը ընդլայնելով նաև Ադրբեջանական ԽՍՀ այլ հայաշատ բնակավայրերում, մասնավորապես, 1988թ. նոյեմբերին` Կիրովաբադում և 1990թ. հունվարին` Բաքվում:

Քաղաքակիրթ աշխարհն այսօր էլ լռում է` համարժեք գնահատական չտալով այդ վայրագություններին: Ավելին, օգտվելով միջազգային հանրության պասիվ կեցվածքից` Ադրբեջանի բռնատիրական ղեկավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել հայատյացության քաղաքականություն, որի ակներև հետևանքն են 2016 թվականի ապրիլին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները և դրանց ընթացքում իրականացրած միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառված խոշտանգումները:

Կողմերի միջև հավասարության նշան դնելու միջազգային հանրության որդեգրած վարքագիծն այս օրերին էլ ադրբեջանական կողմին զինադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական սադրանքներ հրահրելու առիթ է տալիս:

Հարգելով Սումգայիթի ջարդերին ու բռնի տեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը, պահանջատեր լինելով նրանց խախտված իրավունքների վերականգնմանը և դատապարտելով այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

պնդում է, որ Սումգայիթի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը,

վերահաստատում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Ազգային ժողովի վճռականությունը՝ վարելու հետևողական քաղաքականություն ադրբեջանահայության ցեղասպանությունը կազմակերպողներին և իրականացնողներին միջազգային իրավունքի նորմերին համաձայն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,

կոչ է անում միջազգային հանրությանը և բոլոր երկրների խորհրդարանական կառույցներին դատապարտել Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերը՝ դրանց տալով պատշաճ իրավական գնահատական:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan