Հայաստանի հավաքականը չի մասնակցի Անթալիայում կայանալիք Ուզբեկստանի հավաքականի հետ խաղին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Հանդիպումը նախատեսված էր անցկացնել փետրվարի 12-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի բնույթ են կրում ահաբեկչական ակտերը, անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից:

