ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

Ո՞ր ներդրումային ծրագրերն են արտոնություններ ստացել Կառավարության կողմից

Կառավարության որոշումներով բավարարվել են «Պրոֆպանել» և «Էսկո-ֆարմ» Որոշման նպատակն է թույլատրել «Արմենիա վայն գործարան» ՍՊԸ-ների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Դրանք չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությունների անհրաժեշտ տեխնիկական չափանիշները։

«Պրոֆպանել» ներմուծվող հումքերն ու նյութերն օգտագործվելու է արևային մարտկոցների արտադրության համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կազմելու են՝ 4 մլրդ 500 մլն ՀՀ դրամ։ Ներդրումները կկազմեն 250 մլն ՀՀ դրամ։ Իսկ «Էսկո-ֆարմ» ՍՊԸ ներմուծվող հումքը և նյութերն օգտագործելու է դեղագործության ոլորտում։ Ընկերությունը կանխատեսում է իրականացնել մոտ 247 մլն 120 հազար ՀՀ դրամի ներդրում։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Կառավարությունն ընդունել է նաև ներդրումային ծրագրի շրջանակում «Ռոյալ Ռուս», «Ավալանժ», «ԱՆԴ» «Վիսավտ» ՍՊԸ-ների կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին որոշումներ: «Ռոյալ Ռուս» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում զբաղվել ծխախոտի արտադրությամբ։ Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 0,5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 205 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ:

«Ավալանժ» ընկերությունը նախատեսում է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում զբաղվել ջերմոցային տնտեսությամբ՝ բարձրակարգ վարդեր աճեցնելու նպատակով։ Ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 160 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 47,5 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 20 աշխատատեղ: «ԱՆԴ» ընկերությունը նախատեսում է զբաղվել այգեգործությամբ (խնձորի այգիներ) և մեղվաբուծությամբ: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 37,9 մլն ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 28,3 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 36 աշխատատեղ: «Վիսավտ» ընկերության նպատակն է ԼՂՀ, Շահումյանի շրջանի Թարթառ գետի վերին հատվածում կառուցել 1,2 ՄգՎտ փոքր հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա: Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 4,6 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 1 մլրդ ՀՀ դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 20 աշխատատեղ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ «Ֆիկուս պակս Սի Այ Էս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՈ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ նորարական տեխնոլոգիաներով փաթեթավորման նյութերի արտադրության իրականացման համար: Նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ արտադրությունը կազմակերպելիս մաքսիմալ կնվազեցվի բնությանը հասցվող վնասները՝ կրճատելով անցանկալի անտառհատումները և թունավոր արտանետումների ծավալը։ Նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալը կկազմի մոտ 1,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են` ԱՄԷ, Հնդկաստան, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ։ Ծրագրի շրջանակում (5 տարում) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար։ Առաջին տարում կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 200 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով, իսկ 5-րդ տարում՝ ավելի քան 20 նոր աշխատատեղ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan