Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք Մայիս-հունիս ամիսներին ՀՀ-ում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ Մի շարք չինովնիկներ գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին
ԼՐԱՀՈՍ
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա Ղարաբաղյան հակամարտություն՝ փոքր քայլերով դեպի մեծ կարգավորում. Մինսկի խմբի նախկին համանախագահ Եղա՞ն արդյոք մարդիկ, որոնք գտնվելով Փաշինյանի մերձավոր թիմում, հրաժարվեցին իրենց առաջարկված պաշտոններից Դի է հայտնաբերվել ՊՆ ուղղաթիռ է մեկնել Աղվերան Աղվերանում Ֆրանսիայի քաղաքացին մնացել է ձնահյուսի տակ և մահացել Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի (ֆոտոշարք) Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել. Էդուարդ Շարմազանով Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան «Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում». Արտակ Զեյնալյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» «ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռևս մնում են». Թրամփ Արցախյան շարժման պատմություն չկա Արայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին հայտնված լուրերին Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը Արմավիրում կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տան պատուհանները, ապա մտել տուն Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 «Ամերիա»-ում 4-ամյա երեխային չեն թույլատրել զուգարան մտնել Թավշյա հեղափոխությունից հետո 5 հազարից ավելի խուզարկության միջնորդություն է ստացվել Արայիկ Հարությունյանը անցել է «պահակության» Ինչո՞ւ են Էջմիածնի քաղաքապետին «անլվա» ասել Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երվանդ Բոզոյան. Լեռնային Ղարաբաղը մեր համար կյանքի հարց է, Ադրբեջանի համար՝ տարածքի (Տեսանյութ) Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք Անդրանիկ Թևանյան. Բանակցային սեղանի շուրջ Հայաստանը ոչ թե պետք է իր տեղը զիջի Արցախին, այլ տեղ բացի Արցախի համա (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանին հիվանդանոցում ավտոմատներով են հսկում Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին Մայիս-հունիս ամիսներին ՀՀ-ում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ անելիքներ ունի Հայաստանում. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ) Դավոսում Փաշինյանը ինչ-որ թեզերի շուրջ համաձայնությունների է եկել. Նա իր թիմակիցներին «սաստել է» ՌԴ ներկայությունը Կովկասի տարածաշրջանում խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը եւ ապակայունացմանը․ ՀՀ ՊՆ Մի շարք չինովնիկներ գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին Դատական հայցեր Հայկ Մարությանի դեմ. նա գլխացավանքների մեջ է հայտնվել «Դու ո՞վ եղար, լակոտ». Ինչու են ոստիկանության հետեւից ընկել Արմեն Սարգսյանի հանդիպումները Փաշինյանի մտքերն իրար են խառնել Կարդացի օրվա տնտեսական լրահոսը․ ամեն ինչ կար, բացի տնտեսական տեղեկատվությունից Գարո Փայլան. «Մայրենին պատիվդ է» Լսեցի ու զարմացա էս աստիճան ինքնահավան վիճակի վրա. Անահիտ Բախշյանը՝ Լենա Նազարյանին (տեսանյութ) Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովման վերաբերյալ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում բռնաբարության համար մեղադրվող կալանավորը ինքնասպան է եղել. հարուցվել է քրեական գործ Աննա Հակոբյանը հաստատել է, որ եղել է Դավոսում (տեսանյութ) Փետրվարի 21-ի առավել ուշագրավ լուրերը.Տեսանյութ ԵՊՀ գիտական խորհուրդը իշխանության ներկայացուցիչներին ուղղված հայտարարություն է տարածել Նազարբաևը ցրել է երկրի կառավարությունը ՌԴ դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների դեռեւս չօգտագործված ներուժի մասին. հանդիպում ԱԺ-ում ԵԱՀԿ-ն դրական ազդակ է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն` ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն. Պոլսահայ երգչուհին հայկական շքերթի հատուկ հյուրն է ԱՄՆ նախագահի թեկնածուն 1 օրում հավաքել է մոտ 6 մլն դոլար ԵՄ-ն Հայաստանին շուրջ 32 մլն եվրո կտրամադրի Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ծրագիրը Վերջին շրջանում հաճախացել են Քննչական կոմիտեի նախագահի հանդիպումները ամերիկյան կառույցների ներկայացուցիչների հետ Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն`ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում (ֆոտոշարք) Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Երևանում պայթյուն է որոտացել Վանեցյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հնարավորության մասին ԱԱԾ-ի նոր բացահայտումը Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ բանակցությունները կասեցնելու առաջարկը ԱԱԾ պետը՝ Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելու և օդից կախված այլ լուրերի մասին Քաղաքացին պիցցայի խմորի մեջ մեխ է հայտնաբերել.լուսանկարներ Անկարայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ «ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրության ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության այս փուլում». ՊՎԾ-ն պարզաբանում է Կարող ենք գերանդին առնել, աջ-ձախ անել, «հնձել» բոլորին․ Նիկոլ Փաշինյան Պետական մարմինների աշխատակիցները մասնակցում են հրաձգության հանրապետական մրցույթին. Տեսանյութ Գազի բալոնի արտահոսքից թունավորվել են 3 քաղաքացի Բացահայտվել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպք. ԱԱԾ Լավրովն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին իր գործունեության վեց ամսվա ընթացքում մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ․ Ա․ Հակոբյան ՔԿ վարչության պետ Դավիթ Թումասյանն աշխատանքից ազատման դիմում է գրել Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է նաև շատ դրական գործեր․ ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)
Հարցում

Հանրության զգալի մասը, և կոնկրետ ես, դժգոհ ենք առաջին հերթին «նոր» պաշտոնյաներից. Ավետիք Չալաբյան

Վերլուծաբան Ավետիք  Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ենթադրում եմ, որ այսօր շատերն են լսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության ծրագրի ներկայացումը, լրիվ կամ մասամբ, և փորձում են հիմա մարսել, թե այնուամենայնիվ ինչ ասեց մեր հարգարժան վարչապետը, և ինչ սպասել նրանից առաջիկայում։ Քանի որ նա լեզվի ճարտարության անսպառ պաշար ունի, հաճախ ասած հետաքրքիր մտքերի և շրջադարձների հետևում մութ է մնում չասածը ու վարպետորեն շրջանցածը, ուստի նրան լսելը լուրջ զգոնություն է պահանջում։ Ինչպես միշտ, սկսեմ ինձ համար դրականից, ինչին ես համաձայն կլինեի, անկախ ասողից։

ա) միարժեք դրական է ինձ համար շեշտադրումը մարդկանց գիտակցության փոփոխության վրա՝ օրինապահության, հարկային կարգապահության և սեփական աշխատանքով բարեկեցության հասնելու վրա։ Մեր ժողովուրդը շատ երկար է ապրել օտարի լծի տակ, նրա մի մասը արդյունքում համապատասխան վատ հատկություններ է ձեռք բերել, և պետք է դրանցից հետևողական հրաժարվի, եթե մենք ուզում ենք անկախ, կենսունակ ու հզոր պետություն կառուցել՝ դրանում կասկած չկա։

բ) կարևոր է նաև շեշտադրումը ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների վրա՝ մենք արդեն մի քանի տարի հետևողական զբաղվում ենք այդ ոլորտների զարգացմամբ, և միայն ուրախ կլինենք տեսնել մի Կառավարություն, որը դա դարձնում է իրական գերակայություն, մեր երկիրը ուրիշ զարգացման այլընտրանք չունի

Գ) դրական էր նաև տնտեսական աճի տեսանկյունից շեշտադրումը ենթակառուցվածքների հետագա զարգացման, մասնավորապես, ջրամբարների շինարարության վրա, դա մեր ցավոտ տեղն է, երկրի ջուրը անիմաստ հոսում է Ադրբեջան, և եթե մենք այն կարողանանք գոնե մասամբ պահպանենք և ուղղենք ոռոգման նպատակների, կարող ենք հսկայական տնտեսական արդյունք ստանալ։

դ) Նշեմ նաև, որ թեև "Իմ քայլի" մի շարք պատգամավորներ փորձեցին նորից վերակենդանացնել այդ թեման, վարչապետը խուսափողական պատասխաններ տվեց "Անցումային արդարադատության" մարմինների ստեղծման վերաբերյալ, թերևս արդեն ինքն էլ գիտակցելով, որ դա անկանխատեսելի վտանգների և երկրում քաղաքացիական պատերազմի դուռ բացող գաղափար է, որից պետք է սահուն հրաժարվել, եթե ցանկանում ես երկրում որևէ տնտեսական զարգացում և բարեկեցության աճ ունենալ։

Անցնեմ այն խնդիրներին, որոնք գրավեցին իմ ուշադրությունը, ենթադրում եմ, որ շատերդ նաև այլ խնդիրներ եք նկատել՝

ա) խոսելով պաշտոնյաների վարքագծից, վարչապետը բավական վիրավորական արտահայտվեց նախկին համակարգից մնացած պաշտոնայների մասին, որոնք, իր իսկ խոսքերով, համակարգում 90% են կազմում։ Իրականում, հանրության զգալի մասը, և կոնկրետ ես, դժգոհ ենք առաջին հերթին "նոր" պաշտոնյաներից, նրանց դիլետանտությունից և մեծամտությունից, և առնվազն տարօրինակ էր սլաքները ուղղել այն մարդկանց վրա, որոնք շնորհիվ պետական կառավարման համակարգը այս ընթացքում քիչ թե շատ կայունություն է ապահովել, և որոնք ազնվաբար իրենց պարտքն են կատարում երկրի առաջ։ Զարմանալի չի, որ նրանցից շատերը այսօր ինքնակամ հեռանում են պետական ծառայությունից, տեսնելով այս անշնորհակալ վերաբերմունքը։

բ) Արցախի հարցում վարչապետը նորից խույս տվեց պատասխանելուց, թե ինչում է իր դիրքորոշումը կարգավորման հարցում, նորից վերադառնալով իր մանիպուլյատիվ հնարքին, որ դա Արցախի ժողովրդի որոշելիքն է։ Արցախի համար կռվել է ողջ հայ ժողովուրդը, պատերազմից հետո էլ Արցախի սահմանները պաշտպանում է, տարբեր ձևերով, ևս ողջ հայ ժողովուրդը, և նրա գլխավոր, հայաստանյան հատվածի ընտրված ղեկավարը առնվազն պետք է դիրքորոշում ունենա կարգավորման նպատակների և մոտեցումների վերաբերյալ, և չվախենա դա ի լուր աշխարհի հայտնել, այլապես մեզ չեն հարգի մյուս կողմերը, ու կշարունակեն մեր նկատմամաբ պարտադրանք բանեցնելը։

գ) Խոսելով Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների լուծարման մասին, Նիկոլ Փաշինյանը շարունակեց բանեցնել նույն մանիպուլյատիվ հնարքները։ Ինձ համար առնվազն ակնհայտ է, որ այս նախարարությունների լուծարումը ոչ մի խելամիտ հիմնավորում չունի, և դրա նպատակը համազգային մասշտաբի ցանկացած խնդրի ստորադասումն է Հայաստանի ներքաղաքական օրակարգին, դրանով փորձ է արվում քաղաքացիների մոտ ստեղծել այն գիտակցությունը, որ միասնական հայ ազգ կամ մշակույթ գոյություն չունի, և Հայաստանի Հանրապետության բնակիչները պետք է ապրեն միայն իրենց հոգսերով, և հատուկ չմտածեն Սփյուռքում ապրող, առնվազն կրկնակի մեծ հայկական համայնքների հետ իրենց մշակույթային, պատմական, և քաղաքական շահերի ընդհանրության մասին։ Պատահական չի, որ որևէ անդրադարձ չեղավ նաև պետության կողմից հայրենադարձության աջակցությանը՝ Նիկոլը Փաշինյանը շրջանցեց այս թեման, փաստացի վերադառնալով այս հարցում նախորդ իշխանությունների խուսափողական մոտեցմանը։

դ) խոսելով տնտեսական զարգացումից, Նիկոլ Փաշինյանը, բացի ենթակառուցվածքներից, փաստացի ուրիշ որևէ լծակ չնշեց, և իր կողմից շրջանառության մեջ դրված "տնտեսական հեղափոխություն" կասկածելի եզրույթը փորձեց հիմնավորել քաղաքացիների վարքագծի փոփոխությամբ, մոռանալով թռիչքաձև աճի, վիթխարի ներդրումների մասին տված իր բարձրագոչ խոստումները, և շրջանցելով այն, որ սեփական իսկ ծրագրում տնտեսական աճի թիրախը դրված է ընդամենը 5%, այն դեպքում, երբ մինչև հեղափոխությունը այն կազմում էր 7-8%: Հիշեցնեմ, որ 7% տնտեսական աճը այն նվազագույն մակարդակն է, որի դեպքում Հայաստանում տեղի է ունենում աշխատատեղերի աճ, այլապես երկրում առկա հսկայական գործազրկությունը և արտագաղթը հնարավոր չի հաղթահարել։

ե) Նիկոլ Փաշինյանը նաև իր ողջ ճարտասանությունը օգտագործեց՝ ևս մեկ անգամ հիմնավորելու իր սուպերվարչապետական լիազորությունները։ Ակնհայտ է արդեն, որ Կառավարության նոր կառուցվածքում Ոստիկանությունը և ԱԱԾ-ը առանձին նախարարություններ չեն դառնում, իսկ Սահմանադրական փոփոխությունների մասին Կառավարության ծրագրում նույնիսկ խոսք չկա։ Նիկոլ Փաշինյանը շատ արագ տրվեց իր նախորդի գայթակղությանը՝ անմնացորդ վերցնել ամբողջ իշխանությունը, և իրեն ենթարկել բոլոր ուժային կառույցները, այսօր իրեն դեռ ծափ տվողները (զգալիորեն պակասած) պետք է գիտակցեն, որ բացարձակ իշխանությունը բացարձակ էլ այլասերում է, և դա վերջի սկիզբն է դառնալու, ինչպես արդեն եղել է նախկինում, երբ Սերժ Սարգսյանի կողմից բոլոր ուժային կառույցների անմիջական վերահսկողությունը բերեց դրանց իսկ դեգրադացիայի, և ի վերջո դրանց դեմ ժողովրդական համատարած ընդվզման։

Ամփոփելով, ցանկանում եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանը բազմադեմ և ճկուն մտքի տեր գործիչ է, և արագ է ադապտացվում փոխվող իրավիճակին, ընկալելով նաև բազմաթիվ հեռանկարային գաղափարներ, որոնցից շատերը վաղուց շրջանառվում էին մասնագիտական շրջանակներում։ Սակայն նույնիսկ ամենաճարտար լեզուն չի կարող քողարկել այն, ինչ ակնհայտ է դառնում աստիճանաբար բոլորի համար՝ հեղափոխույթան օրերին տրված արմատական խոստումների մեծ մասը, որոնք օգտագործվեցին իշխանությունը գրավելու համար, ի սկզբանե սին էին և հիմա նրբորեն դուրս են բերվում շրջանառությունից, իսկ փոխարենը այսօր օրակարգ են բերվում նաև այնպիսի հարցեր, որոնք բոլորովին չեն բխում մեր ազգային շահերից, և վտանգի տակ են դնում նույն իսկ հեղափոխության ժողովրդավարական նվաճումները։

Լսելով նաև ելույթին հաջորդած հարցուպատասխանի մի մասը, չեմ կարող թաքցնել իմ հիասթափությունը բազմաթիվ հարցերի տառացիորեն կենցաղային մակարդակից։ Ես, իհարկե, կասկած չունեմ, որ "Իմ քայլ" դաշինքը անվերապահ կքվեարկի այս կառավարության ծրագրին, սակայն շատ կուզենայի գոնե մյուս երկու խմբակցություններից տեսնել ավելի սկզբունքային մոտեցումներ, և բարձրացված, ինչպես նաև բազմաթիվ այլ խնդիրների վերաբերյալ իրական ընդդիմադիր դիրքորոշում, այլապես այս իշխանությունը մեծ գայթակղություն կունենա շարունակել բազմապատկել այն սխալները, որոնք այն անում է՝ օգտվելով հեղափոխական ոգևորության վրա իր ստացած անվերապահ մանդատից»։

 

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan