Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք Մայիս-հունիս ամիսներին ՀՀ-ում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ Մի շարք չինովնիկներ գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին
ԼՐԱՀՈՍ
ՊՆ ուղղաթիռ է մեկնել Աղվերան Աղվերանում Ֆրանսիայի քաղաքացին մնացել է ձնահյուսի տակ և մահացել Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի (ֆոտոշարք) Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել. Էդուարդ Շարմազանով Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան «Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում». Արտակ Զեյնալյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» «ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռևս մնում են». Թրամփ Արցախյան շարժման պատմություն չկա Արայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին հայտնված լուրերին Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը Արմավիրում կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տան պատուհանները, ապա մտել տուն Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 «Ամերիա»-ում 4-ամյա երեխային չեն թույլատրել զուգարան մտնել Թավշյա հեղափոխությունից հետո 5 հազարից ավելի խուզարկության միջնորդություն է ստացվել Արայիկ Հարությունյանը անցել է «պահակության» Ինչո՞ւ են Էջմիածնի քաղաքապետին «անլվա» ասել Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երվանդ Բոզոյան. Լեռնային Ղարաբաղը մեր համար կյանքի հարց է, Ադրբեջանի համար՝ տարածքի (Տեսանյութ) Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք Անդրանիկ Թևանյան. Բանակցային սեղանի շուրջ Հայաստանը ոչ թե պետք է իր տեղը զիջի Արցախին, այլ տեղ բացի Արցախի համա (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանին հիվանդանոցում ավտոմատներով են հսկում Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին Մայիս-հունիս ամիսներին ՀՀ-ում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ անելիքներ ունի Հայաստանում. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ) Դավոսում Փաշինյանը ինչ-որ թեզերի շուրջ համաձայնությունների է եկել. Նա իր թիմակիցներին «սաստել է» ՌԴ ներկայությունը Կովկասի տարածաշրջանում խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը եւ ապակայունացմանը․ ՀՀ ՊՆ Մի շարք չինովնիկներ գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին Դատական հայցեր Հայկ Մարությանի դեմ. նա գլխացավանքների մեջ է հայտնվել «Դու ո՞վ եղար, լակոտ». Ինչու են ոստիկանության հետեւից ընկել Արմեն Սարգսյանի հանդիպումները Փաշինյանի մտքերն իրար են խառնել Կարդացի օրվա տնտեսական լրահոսը․ ամեն ինչ կար, բացի տնտեսական տեղեկատվությունից Գարո Փայլան. «Մայրենին պատիվդ է» Լսեցի ու զարմացա էս աստիճան ինքնահավան վիճակի վրա. Անահիտ Բախշյանը՝ Լենա Նազարյանին (տեսանյութ) Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովման վերաբերյալ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում բռնաբարության համար մեղադրվող կալանավորը ինքնասպան է եղել. հարուցվել է քրեական գործ Աննա Հակոբյանը հաստատել է, որ եղել է Դավոսում (տեսանյութ) Փետրվարի 21-ի առավել ուշագրավ լուրերը.Տեսանյութ ԵՊՀ գիտական խորհուրդը իշխանության ներկայացուցիչներին ուղղված հայտարարություն է տարածել Նազարբաևը ցրել է երկրի կառավարությունը ՌԴ դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների դեռեւս չօգտագործված ներուժի մասին. հանդիպում ԱԺ-ում ԵԱՀԿ-ն դրական ազդակ է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն` ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն. Պոլսահայ երգչուհին հայկական շքերթի հատուկ հյուրն է ԱՄՆ նախագահի թեկնածուն 1 օրում հավաքել է մոտ 6 մլն դոլար ԵՄ-ն Հայաստանին շուրջ 32 մլն եվրո կտրամադրի Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ծրագիրը Վերջին շրջանում հաճախացել են Քննչական կոմիտեի նախագահի հանդիպումները ամերիկյան կառույցների ներկայացուցիչների հետ Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն`ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում (ֆոտոշարք) Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Երևանում պայթյուն է որոտացել Վանեցյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հնարավորության մասին ԱԱԾ-ի նոր բացահայտումը Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ բանակցությունները կասեցնելու առաջարկը ԱԱԾ պետը՝ Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելու և օդից կախված այլ լուրերի մասին Քաղաքացին պիցցայի խմորի մեջ մեխ է հայտնաբերել.լուսանկարներ Անկարայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ «ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրության ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության այս փուլում». ՊՎԾ-ն պարզաբանում է Կարող ենք գերանդին առնել, աջ-ձախ անել, «հնձել» բոլորին․ Նիկոլ Փաշինյան Պետական մարմինների աշխատակիցները մասնակցում են հրաձգության հանրապետական մրցույթին. Տեսանյութ Գազի բալոնի արտահոսքից թունավորվել են 3 քաղաքացի Բացահայտվել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպք. ԱԱԾ Լավրովն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին իր գործունեության վեց ամսվա ընթացքում մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ․ Ա․ Հակոբյան ՔԿ վարչության պետ Դավիթ Թումասյանն աշխատանքից ազատման դիմում է գրել Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է նաև շատ դրական գործեր․ ԱԱԾ տնօրեն (տեսանյութ) Ադրբեջանը կարող է գնել ամերիկյան F16 և ռուսական Су-30СМ կործանիչներ. Պավել Ֆելգենգաուեր Ֆլեշի Բարսեղի սիրտը շատ փող է ուզում, իսկ Սերժի Վաչոյի ազգականին համաներմամբ ազատել են. մամուլն այսօր. Տեսանյութ Ես որեւէ բան անգիր չեմ սիրում հիշել. Արայիկ Հարությունյանը՝ Թումանյանի քառյակը թղթից կարդալու մասին Թուրքիան զորավարժություններ է անցկացնում Հայաստանի հետ սահմանին (լուսանկար)
Հարցում

«Հուսով եմ՝ վարչապետը մեզ համար այնպիսի պայմաններ չի ստեղծի, որ այլ անձանց պաշպանելու փոխարեն ստիպված անցնենք մեր իրավունքների պաշտպանությանը». Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև փաստաբաններին է հրավիրել երկխոսության, կապված հարկային խնդիրների հետ:

Առաջարկին նախորդած մտքերից պարզ է դառնում, որ փաստաբաններս իրավական հռչակված պետության իշխանությունների կողմից ընկալված չենք:

Վարչապետի մի քանի մտքի կցանկանայի արձագանքել:

Վարչապետի խոսքով՝ «Մենք գիտենք, որ փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա։ Եկեք մտնենք «Դատալեքս» և կտեսնենք փաստաբան, որը հարյուր հատ գործ ունի, բայց տեսեք՝ ինչքան եկամուտ է ցույց տվել ինքը, այդ հարյուր գործի եկամուտը ցույց տվե՞լ է, թե՞ ոչ։ … Ես համաձայն չեմ այն տրամաբանության հետ, որ յուրաքանչյուր մասնագիտական խավ համարում է, որ ինքը պետք է լինի այն խավը, որ հարկեր չվճարի։»:

Փաստաբանական համայնքը երբեք չի համարել և այժմ էլ չի համարում, որ փաստաբանները պետք է հարկեր չվճարեն: Հակառակը, փաստաբանների պալատը մշտապես փաստաբաններին հորդորում է վճարել սահմանված հարկերը՝ թեկուզև փաստաբանի անկախության համար: Վերջին անգամ, 18.10.2018թ. բոլոր փաստաբաններին այդ մասով գրություն է հղվել: Հասկանալի չէ, թե նոր հարկային բեռի հետ կապված փաստաբանների արդարացված դժգոհությունը ինչու՞ է ներկայացվում օրինախախտի լույսի ներքո:

Կրկին անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ՝
– Հայաստանի Հանրապետությունը նաև սոցիալական և իրավական պետություն է.
– Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է.
– Շրջանառության հարկն արտոնություն չէ, այլ՝ հարկման հատուկ համակարգի հարկ.
– Շրջանառության հարկը վճարում է տարեկան մինչև 115 մլն. ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտը.
– Փաստաբաններին շրջանառության հարկի ռեժիմից դուրս բերելը, պայմանավորված միայն իրավապաշտպան գործունեության բնույթով, անկախ շրջանառության ծավալից, խտրական վերաբերմունքի դրսևորում է, որի չունի որևէ հիմնավորում.
– Փաստաբանների գործերի զգալի մասը (այդ թվում՝ դատալեքս համակարգում արձանագրված) անհատույց (pro bono) գործեր են, որը կապված է մեր բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի հետ.
– Հարկային նոր բեռը թանկացնելու է փաստաբանական ծառայությունների արժեքը և վնասելու է փաստաբանության զարգացմանը:

Վարչապետի խոսքով՝ «Քանի որ փաստաբանները կազմակերպված ժողովուրդ են, և սիրում են պաշտպանվել, ամեն օրենսդրական փոփոխությունից պաշտպանվում են։ Մենք չունենք գործուն մեխանիզմ՝ եկամուտները հաշվառելու։ Ոչ միայն փաստաբաններին, այլև մյուսներին հրավիրում ենք երկխոսության ու խոսակցության։ Մենք այստեղ որևէ մեկի հակառակորդը չենք, որևէ մեկին հարվածելու խնդիր չունենք, խնդիր ունենք ընդհանուր ջանքերով խնդիրը լուծելու»։

Վարչապետն իրավացի է: Փաստաբանները ներկայացնում են կազմակերպված համայնք և սիրում են պաշտպանվել: Հուսով եմ վարչապետը մեզ համար այնպիսի պայմաններ չի ստեղծի, որ այլ անձանց պաշպանելու փոխարեն ստիպված անցնենք մեր իրավունքների և շահերի ակտիվ պաշտպանությանը:

Ցավալի է, որ ֆինանսների նախարարությունը ժամանակին չի սկսել երկխոսությունը փաստաբանական համայնքի հետ և նախագծին կից չի ներկայացրել այդ խտրական մոտեցման հիմնավորումը: Հիմա վարչապետին փաստի առաջ են կանգնեցրել: Կամ «խոսքի տեր» լինելով առաջ են տանում օրինագիծն այդ տեքստով, դրանով իսկ բախվելով փաստաբանների վճռական դիմադրությանը (գործողությունների պլանը նախապես հրապարակել ենք) և բացասական հետևանքներին, կամ փորձում են իրական (ոչ ձևական) երկխոսության միջոցով կարգավորել խնդիրը:

Ընդունում ենք վարչապետի երկխոսության առաջարկը, նախապես ամրագրելով հետևյալ հայեցակարգային պայմանները՝

1. Փաստաբանները պետք է վճարեն օրենքով սահմանված հարկերը.

2. Փաստաբանների նկատմամբ, կապված իրավապաշտպան գործունեության բնույթի հետ, խստացնող խտրական վերաբերմունքն անթույլատրելի է»:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan