Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհարի անձրևանոցը կամ ինչ է խոսում ֆեյսբուքահայությունը (լուսանկար, տեսանյութ)

Հանգստյան օրերը ֆեյսբուքահայության շրջանում բավականին բուռն են անցնում: Այս անգամ պատճառը ՀՀ ԱԺ նախագահ Արարար Միրզոյանն ու նրա տիկնոջ երկօրյա այցն է Արցախ: Բանն այն է, որ Ստեփանակերտի հուշահամալիր այցի ժամանակ, որը համընկավ եղանակային անբարենպաստ պայմանների հետ, Արարատ Միրզոյանի տիկնոջը անձրևից փրկելու համար նրա գլխավերևում անձրևանոց է պահել, հավանաբար, թիկնապահներից մեկը: Այս փաստը զայրացրել է ֆեյսբուքի հայ օգտատերերին: Նրանցից շատերը հիշել են նաև այն դեպքը, երբ Արարատ Միրզոյանին վերարկուն օգնել էր հագնել թիկնապահը, այլ ոչ թե նա՝ ինքնուրույն:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում որոշ գրառումներ Ֆեյսբուքի հայկական տիրույթից:
***
ԱՄՆ-ի բյուջեն փաստորեն չի հերիքում, որ իր պրեզիդենտների գլխին զոնտիկ բռնող պահի ;))))
Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան էլ են «քյասիբ ու քծիպ մեռնում»։
Միակ «դուխովնի աղա տղերքն ու աղջկերքը» փաստորեն Հայաստանի ՀՀՇ-2 ն է։
Հ.Գ. Առաջին նկարում Թրամփն է։
Հաջորդ նկարում Բրիտանիայի թագուհին։
Երրորդ նկարում Օբաման է։
Չորրորդ նկարում Մերկելն ու Հոլանդն են։
Հինգերորդ նկարում Բուշն է։
Վերջին նկարում ձեր թոփ թազա նաչալնիկի տիկինն է։
Նայեք այս նկարին ու հասկացեք, թե Հայաստանն ինչու երբեք պետություն չի դառնա։
«չտեսան պատից կախ»-շարքից
Նաիրի Բադալյանի ֆեյսբուքյան էջից
Փաստորեն սկի Ռիտան իրեն թույլ չէր տալիս զոնտիկ բռնող պահի........
Էս ու՞ր ենք գնում, էդ եմ ուզում իմանամ
Դուխով անունով օգտատերի էջից
Իհարկե, գտնվել են նաև հակադարձողներ՝ նույն գրառման տակ մեկ այլ օգտատեր տեղադրել է այս լուսանկարը:
Այսպիսի գրառումներ ու հակադարձումներ՝ բազմաթիվ են: Ոմանք պաշտպանում են, ոմանք՝ քննադատում՝ ինչու՞ պետք է նման կերպ «մսխվի» ՀՀ պետական բյուջեն:
Ով է ճիշտ, ով՝ սխալ, թողնում ենք Ձեզ, հարգելի ընթերցող:
Zham.am
Հետևե՛ք մեզ Telegram-ում