Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն

Թուրքիայի հայերի բաց նամակը Ամենայն հայոց կաթողիկոսին

Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված է հատուկ ժողով՝ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի մասնակցությամբ և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի գլխավորությամբ: Հանդիպման նպատակը, ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման առթիվ ծագած անհամաձայնությունների և խնդիրների հարթումը ու համատեղ լուծում գտնելն է: Հաղորդում է «Ermenihaber.am»-ը:

Այդ հանդիպումից առաջ Թուրքիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին՝ պահանջելով հորդորել Արամ Աթեշյանին հրաժարական տալ:

Ներկայացնում ենք նամակի թարգմանությունն ամբողջությամբ.

«Նորին Ս. Օծություն Տ. Տ. Գարեգին 2-րդ ,

Արդեն ամբողջ 8 տարի է՝ ինչ Թուրքիայի հայերի պատրիարքի պաշտոնը թափուր է: Եկեղեցու և համայնքի որոշ առաջնորդներ, պետությունը պատրվակ դարձնելով, հետաձգում են ընտրությունները:

Մենք այս վիճակի մասին Ձեզ տեղեկացրել էինք՝ ավելի քան հինգ հազար ստորագրությամբ մի նամակով: Բայց, ցավոք, Մայր Աթոռից որևէ պատասխան չստացանք:
Այս ութ տարվա ընթացքում բազմաթիվ բացասական միջադեպեր տեղի ունեցան: Հակառակ մեր ավանդույթներին՝ պետության կողմից փոխանորդ նշանակված Արամ Աթեշյան Սրբազանը ժողովրդի կողմից իրեն չտրված, անարդարացիորեն ձեռք բերած այդ պաշտոնում անպատասխանատու կերպով է գործում:
Ցավոք, առաջնորդական ձիրք չունեցող Արամ Աթշյան Սրբազանը, արհամարհելով 1915թ. մեր կորուստները, այդ ցավն իրենց սրտում կրող և ամեն առիթով բարձրաձայնողների հոգիներում խորը վերքեր է բացել: Մեր միակ մխիթարանքն այն է, որ չնայած այդ՝ ենթարկվողի դիրքորոշմանը, Թուրքիայի տարբեր քաղաքներում դեռևս շարունակում են իրականացվել ապրիլի 24-ի հիշատակի արարողություններ:
Պատրիարքարանն ինքը խնդիրներ ստեղծողի դերում է հայտնվել, մինչդեռ անհրաժեշտ էր, որ եղած խնդիրները լուծի: Որոշ հոգևորականներ,չդիմանալով իրենց դեմ կիրառվող ճնշումներին, մեղքի հանցակից են դարձել: Արդյունքում թուլացել են հայ համայնքի և եկեղեցու միջև եղած կապերը: Առանց հովվի մնացած մեր եկեղեցական համայնքը օր օրի թուլացավ: Ի վերջո, մարդկանց համբերությունն այն աստիճան սպառվեց, որ նրանք անգամ պատրիարքարանի դիմաց ցույցի դուրս եկան:


Վեհափառ Տեր,

Մի շարք դժվարույթուններից հետո այսօր, ի վերջո, պատրիարքական ընտրությունները հնարավոր են դարձել: Մենք գիտենք նաև, որ որոշները ամեն ջանք կթափեն, որպեսզի այդ ընտրությունները տեղի չունենան: Սակայն մենք այս ընտրությունները կատարելու հարցում առավել քան երբևէ վճռական ենք տրամադրված:
Չպետք է մոռանալ, որ ընտրված պատրիարքը ոչ միայն եկեղեցու առաջնորդը պետք է լինի, այլև պետք է Թուրքիայի հայերի ներկայացուցիչը լինի պետության առաջ:
Մենք գոհունակությամբ ենք ընդունում մեր եկեղեցում ծագած խնդրին Ձեր՝ թեկուզ մի փոքր ուշացած միջամտությունը՝ որպես մեր մեծի:
Մենք՝ Թուրքիայի հայերս, վճռական ենք տրամադրված՝ սեփական խնդիրները սեփական ցանկությամբ լուծելու հարցում:

Որպեսզի պատրիարքական ընտրությունները անցկացվեն արդար և թափանցիկ, խնդրում ենք Ձեզանից, որ խորհուրդ տաք Արամ Աթեշյան Սրբազանին՝ մի կողմ թողնել անձնական կրքերը և հրաժարվել փոխանորդի պաշտոնից, իսկ մեր հոգևորականներին առաջարկեք անկողմնակալ տեղապահ ընտրել:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մենք միայն եկեղեցական համայնքն առաջնորդող հոգևորական չենք ընտրում, այլ ընտրում ենք մի առաջնորդի, ով միևնույն ժամանակ ողջ հայ համայնքի ներկայացուցիչը կլինի պետության և օրենքի առաջ, ներսում և դրսում:

Վեհափառ Տեր,
Մեզ համար Ձեր մտահոգությունն ու խնդիրը լուծելու ջանքերը մեզ ուժ են հաղորդել:
Այս նամակը գրի է առնվել՝ փոխանցելու համար Թուրքիայի հայերի մեծ մասի հույզերն ու զգացմունքները:


Հարգանքներով՝
Տիգրան Ալթուն, Նազարեթ Բինաթլը, դոկ. Ավետիս Դեմիր, Խոսրով Քյոլեդավիթօղլու, Գարո Գաբրիելյան, Թալար Հիսարլը Հորոզօղլու, Լուիզ Ալաչամ, դոկ. Ադամ Սագիս, Նատալի Բըլդըրջըն, Արփինե Չիզմեջիյան, Գարբիս Եվյափան, Հրաչյա Սուրեն, Նվարդ Բաքըրօղլու, Էլիզաբեթ Փեյնիրջի, Սուզան Սուզի, Արեն Դադըր»:

Աղբյուր` Ermenihaber.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan