Հրդեհ Շամբ լճակի մոտակայքում
Փետրվարի 22-ին, ժամը 11:38-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Շամբ լճակի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 12:30-ին:
Այրվել է 1.5 հա բուսածածկույթ:

