Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ են նվաճել Ֆրանսիայում

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Ֆրանսիայի Նիս քաղաքում փետրվարի 1-4-ն անցկացվելու էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ֆրանսիա էր մեկնել Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հետևյալ մարզիկներով.
Ռուդիկ Մկրտչյան / 55 կգ / , Գևորգ Ղարիբյան / 60 կգ /, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Արսեն Ջուլֆալակյան / 77 կգ /, Մաքսիմ Մանուկյան / 87 կգ / , Արթուր Շահինյան/ 97 կգ / և Հրանտ Կալաչյան / 72 կգ /:
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գերազանց ելույթն ունեցավ Նիսի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարվա առաջին մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը: Բրոնզե մեդալ նվաճեցին Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը:
Հետևե՛ք մեզ Telegram-ում