ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ տարաձայնությունները կարգավորման ընթացքում են. Պեսկով «Մարտի 1»-ի երթի դրդապատճառները. Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը. Ստեփան Դանիելյան Սերժ Սարգսյանը ելույթ կունենա, իսկ Մանվելի սենյակը ավտոմատներով են հսկում. մամուլն այսօր.Տեսանյութ Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել.Տեսանյութ Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ
ԼՐԱՀՈՍ
ՊՆ պաշտոնյան զինապարտ քաղաքացուց կաշառք է ստացել՝ նրա զինգրքույկում կեղծ տեղեկություններ գրանցելու դիմաց. ԱԱԾ (տեսանյութ) Զոհված զինծառայողներից 2-ի ընտանիքները հատուցում կստանան Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Թալանել են Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի տունը Մենք միշտ էլ թիրախային կրակոցներին ենք պատասխանել. Պն խոսնակը՝ նախագահի խորհրդականի գրառման մասին 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ կա. Հովհաննես Գալստյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ տարաձայնությունները կարգավորման ընթացքում են. Պեսկով ՄԻԵԴ-ը 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելը օրինական է համարել «Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր կարևոր խնդիրն է». Ն. Փաշինյան Վիգեն Չալդրանյանը հրաժարվել է պաշտոնից Մանրամասներ Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացի վիճակի մասին «Մարտի 1»-ի երթի դրդապատճառները. Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը. Ստեփան Դանիելյան Վանեցյանը մարտահրավեր նետեց Սերժ Սարգսյանը ելույթ կունենա, իսկ Մանվելի սենյակը ավտոմատներով են հսկում. մամուլն այսօր.Տեսանյութ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա Ղարաբաղյան հակամարտություն՝ փոքր քայլերով դեպի մեծ կարգավորում. Մինսկի խմբի նախկին համանախագահ Եղա՞ն արդյոք մարդիկ, որոնք գտնվելով Փաշինյանի մերձավոր թիմում, հրաժարվեցին իրենց առաջարկված պաշտոններից Դի է հայտնաբերվել ՊՆ ուղղաթիռ է մեկնել Աղվերան Աղվերանում Ֆրանսիայի քաղաքացին մնացել է ձնահյուսի տակ և մահացել Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի (ֆոտոշարք) Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել. Էդուարդ Շարմազանով Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել.Տեսանյութ Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան «Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում». Արտակ Զեյնալյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» «ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռևս մնում են». Թրամփ Արցախյան շարժման պատմություն չկա Արայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին հայտնված լուրերին Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը Արմավիրում կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տան պատուհանները, ապա մտել տուն Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 «Ամերիա»-ում 4-ամյա երեխային չեն թույլատրել զուգարան մտնել Թավշյա հեղափոխությունից հետո 5 հազարից ավելի խուզարկության միջնորդություն է ստացվել Արայիկ Հարությունյանը անցել է «պահակության» Ինչո՞ւ են Էջմիածնի քաղաքապետին «անլվա» ասել Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երվանդ Բոզոյան. Լեռնային Ղարաբաղը մեր համար կյանքի հարց է, Ադրբեջանի համար՝ տարածքի (Տեսանյութ) Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք Անդրանիկ Թևանյան. Բանակցային սեղանի շուրջ Հայաստանը ոչ թե պետք է իր տեղը զիջի Արցախին, այլ տեղ բացի Արցախի համա (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանին հիվանդանոցում ավտոմատներով են հսկում Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին Մայիս-հունիս ամիսներին ՀՀ-ում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ անելիքներ ունի Հայաստանում. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ) Դավոսում Փաշինյանը ինչ-որ թեզերի շուրջ համաձայնությունների է եկել. Նա իր թիմակիցներին «սաստել է» ՌԴ ներկայությունը Կովկասի տարածաշրջանում խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը եւ ապակայունացմանը․ ՀՀ ՊՆ Մի շարք չինովնիկներ գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին Դատական հայցեր Հայկ Մարությանի դեմ. նա գլխացավանքների մեջ է հայտնվել «Դու ո՞վ եղար, լակոտ». Ինչու են ոստիկանության հետեւից ընկել Արմեն Սարգսյանի հանդիպումները Փաշինյանի մտքերն իրար են խառնել Կարդացի օրվա տնտեսական լրահոսը․ ամեն ինչ կար, բացի տնտեսական տեղեկատվությունից Գարո Փայլան. «Մայրենին պատիվդ է» Լսեցի ու զարմացա էս աստիճան ինքնահավան վիճակի վրա. Անահիտ Բախշյանը՝ Լենա Նազարյանին (տեսանյութ) Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովման վերաբերյալ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում բռնաբարության համար մեղադրվող կալանավորը ինքնասպան է եղել. հարուցվել է քրեական գործ Աննա Հակոբյանը հաստատել է, որ եղել է Դավոսում (տեսանյութ) Փետրվարի 21-ի առավել ուշագրավ լուրերը.Տեսանյութ ԵՊՀ գիտական խորհուրդը իշխանության ներկայացուցիչներին ուղղված հայտարարություն է տարածել Նազարբաևը ցրել է երկրի կառավարությունը ՌԴ դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների դեռեւս չօգտագործված ներուժի մասին. հանդիպում ԱԺ-ում ԵԱՀԿ-ն դրական ազդակ է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն` ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն. Պոլսահայ երգչուհին հայկական շքերթի հատուկ հյուրն է ԱՄՆ նախագահի թեկնածուն 1 օրում հավաքել է մոտ 6 մլն դոլար ԵՄ-ն Հայաստանին շուրջ 32 մլն եվրո կտրամադրի Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ծրագիրը Վերջին շրջանում հաճախացել են Քննչական կոմիտեի նախագահի հանդիպումները ամերիկյան կառույցների ներկայացուցիչների հետ Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն`ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում (ֆոտոշարք) Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Երևանում պայթյուն է որոտացել
Հարցում

Ո՞վ է Ջոն Բոլթոնը, և ինչպիսի՞ն են նրա պատկերացումները՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ. Տեսանյութ

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում սրընթաց իր տեղն է փորձում զբաղեցնել ԱՄՆ-ի նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, որի ակտիվությունը շատերի համար անսպասելի էր, քանզի ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարներից ոչ ոք այսչափ ակտիվություն մինչ այսօր չէր ցուցաբերել այս հարցում:

Ավելին, վերջին դավոսյան Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո, Փաշինյանին հենց առաջինը Բոլթոնն էր զանգահարել, իսկ որոշ ժամանակ անց նա զանգահարեց նաև Ալիևին: Նրա այս ակտիվությունը այնքան տարօրինակ է, որ կուլիսներում նույնիսկ հռետորական հարցադրում են անում՝ կարո՞ղ է կողմերը բանակցային ամերիկյան նոր՝ առաջարկ են քննարկում: Մասնավորապես, ադրբեջանական մամուլը գրեթե բացահայտ նշում է դրա մասին և արձանագրում, որ «Լավրովյան պլանին եկել է փոխարինելու Բոլթոնյան պլանը, որն ավելի ձեռնտու է Ադրբեջանին»: Ինչքանով է ստույգ այս ամենը, պարզ կդառնա մոտ ժամանակներս: Համենայնդեպս, եթե այդպիսի պլանն առկա է, ապա Փաշինյանն ու իր թիմը երկար չեն կարողանա թաքցնել դա հանրությունից:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ո՞վ է Ջոն Բոլթոնը, և ինչ ծրագրեր նա ունի մեր տարածաշրջանի համար:

Ով՞ է նա՝ Ջոն Բոլթոնը

Բոլթոնը ծնվել է 1948 թվականին, ամերիկյան Բոլթիմոր քաղաքում, հասարակ ընտանիքում: Հայրը հրշեջ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: 1972 –ին ավարտել է հեղինակավոր Ելի համալսարանը, բակալավրի կոչումով, իսկ 1974 –ին Ելի իրավունքի դպրոցը: Հասկանալու համար, թե ինչպես են ձևավորվել նրա հայացքները, բերենք ընդամենը մեկ օրինակ: Երբ 60-ական թվականներին ամերիկյան երիտասարդության մեջ պոպուլյար էին հակապատերազմական տրամադրությունները, կապված վիետնամական պատերազմի հետ, Բոլթոնը հայտնվել էր այն փոքրաթիվ երիտասարդների շարքում, ովքեր պատերազմի կողմնակիցներ էին: Ավելին, երիտասարդ Բոլթոնը նույնիսկ խելագար սենատոր Գոլդոուտերի աջակիցն էր, ով այն ժամանակ կոչ էր անում ռմբակոծել ԽՍՀՄ-ը՝  օգտագործելով միջուկային ռումբը:
Հետագայում այդ հայացքները դարձան նրա գործունեության ուղենիշը: Նա տանել չէր կարողանում լիբերալ հայացքներ ունեցող գործիչներին: Հետագայում նա աշխատել է Ռեյգանի ու Բուշի վարչակազմերում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Սակայն հետաքրքիրն այն է, որ բոլոր ժամանակներում նա համարվել է «վարչակազմի ամենածայրահեղ գործիչը»՝ կապված արտաքին քաղաքականության տարբեր խնդիրներում իր որդեգրած դիրքորոշման հետ:

Բոլթոնի հայացքները ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Իրանի և Իսրայելի վերաբերյալ

Բոլթոնը ՄԱԿ-ը միշտ համարել է «հնամաշ կառույց», որտեղ ոչ մի լուրջ հարց չի կարող լուծել ԱՄՆ-ն: Նա միշտ դեմ է եղել, որ ԱՄՆ –ն միանար Միջազգային Քրեական Դատարանին /ՄՔԴ/, քանզի, ըստ նրա, այն կսահմանափակեր ԱՄՆ –ի սուվերեն իրավունքները:
Բոլթոնը միշտ համարել է, որ Իրանի, Կուբայի և Հյուսիսային Կորեայի հետ «որևէ երկխոսություն հնարավոր չէ անցկացնել, քանզի նրանք ԱՄՆ –ի թշնամիներն են ի սկզբանե»: Բոլթոնի կարծիքով, այդ երկրների հարցը պիտի լուծվի բացառապես ռազմական ճանապարհով: Բոլթոնը որևէ այլ լուծման տարբերակ չէր տեսնում ի սկզբանե:
Ավելին, նա կործանարար էր համարում, ցանկացած «մեղմ» մոտեցման գործելաոճը այդ երկրների նկատմամբ: Ռուսաստանին և նրա դաշնակիցներին նա համարում է «Չարի առանցքի երկրորդ շերտը, որը նույնպես պետք է վերացնել ցանկացած գնով»:
Այս երկրների հետ երկխոսությունը նա համարում է որպես «տակտիկական մանևր», որի արդյունքում պետք է հնարավորինս «թուլացնել նրանց և բթացնել նրանց զգոնությունը»:
Իրանի հետ, այսպես կոչված, «միջուկային գործարքը» նա համարում էր «կատաստրոֆա Արևմուտքի համար», որից օր առաջ պետք էր «ազատվել»:
2010 թվականին Բոլթոնը իր մի շարք գործիչների հետ հիմնել է «Իսրայելի ընկերների նախաձեռնություն» միջազգային կառույցը, որի գլխավոր նպատակն էր հռչակվել՝ «ամենուրեք հետապնդել Իսրայելի շահերը», քանզի, ըստ Բոլթոնի, ներկայիս արևմտյան կառույցները պատշաճ մակարդակով «չեն գիտակցում Իսրայելի նկատմամբ սպառնալիքներն Իրանի կողմից»:
Այդ իմաստով, Բոլթոնը ԱՄՆ –ում համարվում է Իրանի ամենահետևողական քննադատներից մեկը, ով նույնիսկ պաշտպանում է Իրանի մասնատման ծրագրերը: Իսկ որ այդպիսի ծրագրեր կան, փաստում են այն բազմաթիվ կենտրոնների գոյութույնը, որոնք գործում են ԱՄՆ –ում:
Բոլթոնի կարծիքով «Թուրքիան ԱՄՆ–ի ամենահետևողական դաշնակիցն է տարածաշրջանում»: Նա հիացած է եղել միշտ Թուրքիայով, և միակ «պրոբլեմը» համարել է «Էրդողանին, ում վաղ թե ուշ պիտի հեռացնել իշխանությունից»:

Ինչպիսին է Բոլթոնի պատկերացումները Ղարաբաղի վերաբերյալ

Բոլթոնը միշտ համարել է, որ «ԱՄՆ պետք է հիմնվի ուժեղ դաշնակիցների վրա», իսկ թույլերը ամերիկացիներին օգուտ չեն տա: Այդ իմաստով Բոլթոնը համարվել է ԱՄՆ –ի ամենաթուրքամետ գործիչներից մեկը: Ավելին, եթե իր նախորդը՝ Ֆլինը, համարվում էր նույնպես «թուրքամետ», սակայն գաղափարապես այդպիսին չէր, քանզի Թուրքիայի լոբբինգով էր զբաղված շահադիտական նպատակներով, ինչը ապացուցված էր և դրա պատճառով էլ, նաև , ստիպված եղավ հեռանալ պաշտոնից, ապա Բոլթոնը «թուրքամետ է» իր կենսագրությամբ և գաղափարական հայացքներով: Քանզի «Թուրքական Աշխարհի» ձևավորման միջոցով նա տեսնում է հնարավորություն՝ կազմալուծել միաժամանակ՝ Իրանը, իսկ հետագայում՝ նաև Ռուսաստանը:
Հենց այդ գաղափարական հենքից էլ ծնվել են նրա պատկերացումները ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ: Այս տարածաշրջանում նա տեսնում է, որպես հեռանկար, բացառապես «ուժեղ Ադրբեջան և ուժեղ Թուրքիա»:
Իսկ ինչ վերաբերվում է հայերին, ապա, ըստ Բոլթոնի, մենք «պետք է վերանայենք մեր պատմական կարծրատիպերը՝ հարմարեցնելով այն Բոլթոնի տեսակետներին»:
Պարզ է, որ Բոլթոնի պատկերացմամբ հայերը «ոչ միայն ստիպված պետք է լեզու գտնեն թուրքերի ու ադրբեջանցիների հետ, այլև դուրս գան ռուսական ազդեցությունից»:
Իսկ Անդրկովկասի գլխավոր խաղացող՝ Բոլթոնը տեսնում է բացառապես Թուրքիային:


Սակայն Բոլթոնը ողջ Ամերիկան չէ, իսկ բոլոր ամերիկացիներն էլ «բոլթոն չեն»

Պետք է նշել, որ Բոլթոնը նույնիսկ ԱՄՆ–ում է համարվում «խիստ ծայրահեղ գործիչ», ինչպես, օրինակ, Ժիրինովսկին Ռուսաստանում: Այնպես որ, մենք դատապարտված չենք, ամերիկյան քաղաքականությունը դիտարկել բացառապես Բոլթոնի դիտակետից: Այդ իմաստով Բոլթոնին պետք է դիտարկել որպես «ժամանակավոր» երևույթ և կարողանալ այս փուլն անցնել առանց ցնցումների:
Սակայն ցավոք, Փաշինյանի ճչացող անփորձությունը, հատկապես այս փուլում, մեզ կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ հայտնվենք վտանգավոր երկըրնտրանքի առջև, կամ ծանր պատերազմ, կամ՝ փուլային կապիտուլյացիա, որից կարողացել էին խուսափել նախկինները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan