ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ տարաձայնությունները կարգավորման ընթացքում են. Պեսկով «Մարտի 1»-ի երթի դրդապատճառները. Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը. Ստեփան Դանիելյան Սերժ Սարգսյանը ելույթ կունենա, իսկ Մանվելի սենյակը ավտոմատներով են հսկում. մամուլն այսօր.Տեսանյութ Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել.Տեսանյութ Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ
ԼՐԱՀՈՍ
ՊՆ պաշտոնյան զինապարտ քաղաքացուց կաշառք է ստացել՝ նրա զինգրքույկում կեղծ տեղեկություններ գրանցելու դիմաց. ԱԱԾ (տեսանյութ) Զոհված զինծառայողներից 2-ի ընտանիքները հատուցում կստանան Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Թալանել են Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի տունը Մենք միշտ էլ թիրախային կրակոցներին ենք պատասխանել. Պն խոսնակը՝ նախագահի խորհրդականի գրառման մասին 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ կա. Հովհաննես Գալստյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ տարաձայնությունները կարգավորման ընթացքում են. Պեսկով ՄԻԵԴ-ը 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելը օրինական է համարել «Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր կարևոր խնդիրն է». Ն. Փաշինյան Վիգեն Չալդրանյանը հրաժարվել է պաշտոնից Մանրամասներ Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացի վիճակի մասին «Մարտի 1»-ի երթի դրդապատճառները. Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը. Ստեփան Դանիելյան Վանեցյանը մարտահրավեր նետեց Սերժ Սարգսյանը ելույթ կունենա, իսկ Մանվելի սենյակը ավտոմատներով են հսկում. մամուլն այսօր.Տեսանյութ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա Ղարաբաղյան հակամարտություն՝ փոքր քայլերով դեպի մեծ կարգավորում. Մինսկի խմբի նախկին համանախագահ Եղա՞ն արդյոք մարդիկ, որոնք գտնվելով Փաշինյանի մերձավոր թիմում, հրաժարվեցին իրենց առաջարկված պաշտոններից Դի է հայտնաբերվել ՊՆ ուղղաթիռ է մեկնել Աղվերան Աղվերանում Ֆրանսիայի քաղաքացին մնացել է ձնահյուսի տակ և մահացել Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի (ֆոտոշարք) Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել. Էդուարդ Շարմազանով Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել.Տեսանյութ Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան «Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում». Արտակ Զեյնալյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» «ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռևս մնում են». Թրամփ Արցախյան շարժման պատմություն չկա Արայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին հայտնված լուրերին Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը Արմավիրում կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տան պատուհանները, ապա մտել տուն Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 «Ամերիա»-ում 4-ամյա երեխային չեն թույլատրել զուգարան մտնել Թավշյա հեղափոխությունից հետո 5 հազարից ավելի խուզարկության միջնորդություն է ստացվել Արայիկ Հարությունյանը անցել է «պահակության» Ինչո՞ւ են Էջմիածնի քաղաքապետին «անլվա» ասել Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երվանդ Բոզոյան. Լեռնային Ղարաբաղը մեր համար կյանքի հարց է, Ադրբեջանի համար՝ տարածքի (Տեսանյութ) Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք Անդրանիկ Թևանյան. Բանակցային սեղանի շուրջ Հայաստանը ոչ թե պետք է իր տեղը զիջի Արցախին, այլ տեղ բացի Արցախի համա (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանին հիվանդանոցում ավտոմատներով են հսկում Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին Մայիս-հունիս ամիսներին ՀՀ-ում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ անելիքներ ունի Հայաստանում. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ) Դավոսում Փաշինյանը ինչ-որ թեզերի շուրջ համաձայնությունների է եկել. Նա իր թիմակիցներին «սաստել է» ՌԴ ներկայությունը Կովկասի տարածաշրջանում խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը եւ ապակայունացմանը․ ՀՀ ՊՆ Մի շարք չինովնիկներ գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին Դատական հայցեր Հայկ Մարությանի դեմ. նա գլխացավանքների մեջ է հայտնվել «Դու ո՞վ եղար, լակոտ». Ինչու են ոստիկանության հետեւից ընկել Արմեն Սարգսյանի հանդիպումները Փաշինյանի մտքերն իրար են խառնել Կարդացի օրվա տնտեսական լրահոսը․ ամեն ինչ կար, բացի տնտեսական տեղեկատվությունից Գարո Փայլան. «Մայրենին պատիվդ է» Լսեցի ու զարմացա էս աստիճան ինքնահավան վիճակի վրա. Անահիտ Բախշյանը՝ Լենա Նազարյանին (տեսանյութ) Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովման վերաբերյալ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում բռնաբարության համար մեղադրվող կալանավորը ինքնասպան է եղել. հարուցվել է քրեական գործ Աննա Հակոբյանը հաստատել է, որ եղել է Դավոսում (տեսանյութ) Փետրվարի 21-ի առավել ուշագրավ լուրերը.Տեսանյութ ԵՊՀ գիտական խորհուրդը իշխանության ներկայացուցիչներին ուղղված հայտարարություն է տարածել Նազարբաևը ցրել է երկրի կառավարությունը ՌԴ դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների դեռեւս չօգտագործված ներուժի մասին. հանդիպում ԱԺ-ում ԵԱՀԿ-ն դրական ազդակ է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն` ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն. Պոլսահայ երգչուհին հայկական շքերթի հատուկ հյուրն է ԱՄՆ նախագահի թեկնածուն 1 օրում հավաքել է մոտ 6 մլն դոլար ԵՄ-ն Հայաստանին շուրջ 32 մլն եվրո կտրամադրի Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ծրագիրը Վերջին շրջանում հաճախացել են Քննչական կոմիտեի նախագահի հանդիպումները ամերիկյան կառույցների ներկայացուցիչների հետ Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն`ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում (ֆոտոշարք) Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Երևանում պայթյուն է որոտացել
Հարցում

Ադրբեջանցիները Հիտլերի օրինակով սպառնում են ինքնավարությո՞ւն ստեղծել Վրաստանում. Տեսանյութ

Ախալքալաքի Բուղաշեն համայնքում Ղարաբաղյան պատերազմի մասնակից Միքայել Ավագյանի կիսանդրու վերակառուցման թեման ադրբեջանցիները դեռ շարունակում են շահարկել: Վերջիններս որևէ կերպ չեն կարողանում մարսել եղելությունը ու եղբայրական Վրաստանի կողմից նման վերաբերմունքը: Ադրբեջանը սովոր է, որ եթե Վրաստանի վերաբերմունքը մոտ չէ իր որդեգրած դիրքորոշմանը, ապա գոնե չեզոք պետք է լինի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանն ունի Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիր, Ադրբեջանի իշխանությունները Վրաստանին փորձում են ներկայացնել որպես բախտակից հարևան: Հասկանալի է, որ նման միջոցառման անցկացումը Վրաստանի թեկուզև հայաբնակ տարածքներում Ադրբեջանի կողմից որևէ կերպ չի կարող ընկալվել: Բայց Վրաստանը ժողովրդավարության ձգտող երկիր է և հանձնառություններ ունի իր ազգային փոքրամասնությունների առաջ: Այս ամենն առանց վերլուծելու Ադրբեջանի մերձիշխանական վերլուծաբաններն արդեն սկսում են շահարկել նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի Վրաստան վերադառնալու ցանկությունը, ու դա այն կոնտեքստում, թե Ադրբեջանին Սաակաշվիլի վերադարձն ավելի ձեռնտու է: Մեր հարևան երկրի ղեկավար մարմիններն արդեն մի քանի օր շեշտում են, թե Վրաստանին իրենք միլիարդավոր դոլարների օժանդակություն են տրամդրել, ներդրումներ արել, հետևաբար Վրաստանի պահվածքն առավել քան վասալային պետք է լինի, շարժվի այնպես, ինչպես իրենք են ուզում:

Վերջիններս այնքան են վրդովվել մի կիսանդրու պատմությամբ, որ Վրաստանի Մառնեուլիի տարածաշրջանում Ադրբեջանի ինքնավարություն ստեղծելու մասին են հոխորտում: Նշենք, որ այդ տարածաշրջանում ադրբեջանաբնակ մի քանի գյուղեր կան, գյուղեր էլ կան, որտեղ միայն հայեր են բնակվում, որոշ գյուղերում էլ ադրբեջանցիներն ու հայերը հարևանությամբ են ապրում: Ադրբեջանցիների՝ ինքնավարությամբ վախեցնելու միտումը խոսում է այն մասին, որ վերջիններիս լկտիությունը չափ ու սահման չունի: Եթե Վրաստանի հետ, որի միջոցով Ադրբեջանը պահում է Թուրքայի հետ միակ հաղորդակցությունը, նման տոնով է խոսում, ապա պարզից էլ պարզ է, թե ինչպիսի հրամայական ոճով նրանք կխոսեն, եթե հարաբերվեն մեզ հետ: Այնպես չէ, որ Վրաստանը բացառապես կախում ունի Ադրբեջանից, երկրների հարաբերությունը երկակի է փոխկապակցված միմյանց, քանի որ առանց Վրաստանի Ադրբեջանը չի կարող մուտք ունենալ իր եղբայր Թուրքիայի տարածք՝ երկաթուղիով և այլն:

Սա ևս մեկ փաստարկ է, որ այդ երկրի հետ հարաբերակցվելը խիստ վտանգավոր է, իսկ մեր իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված խաղաղության պլատֆորմի ու ժողովուրդներին խաղաղության տանելու գաղափարը հղի է վտանգավոր երանգներով: Քավ լիցի, ոչ ոք դեմ չէ ժողովուրդների բարեկամությանը, ու դրա ապացույցը վերը բերված փաստարկն է, որ հայերն ու ադրբեջանցիները վրացական գյուղերում ապրում են կողք-կողքի, առանց որևէ խնդիր: Բայց ադրբեջանցիների հետ բարեկամանալը կշարունակի դեռ այնքան հեռու գտնվել, քանի դեռ այդ երկրի ղեկավարությունը սթափ չի մտածում՝ նույնիսկ դաշնակից երկրի հետ հարաբերվելիս:

Պետություններն իրենց կայացման ճանապարհին գնալով առավել քան ավտորիտար ու ազգայնական են դառնում, այդպիսին է նաև այսօրվա Ադրբեջանը: Իսկ այդպիսի երկրներին խրախուսելը կամ նրանց նկատմամբ թուլություն ցուցաբերելը չափազանց վտանգավոր է: Օրինակ՝ 1930-ականներին Եվրոպական երկրների խրախուսմամբ, Գերմանիան Չեխոսլովակիայի Սուդեթյան մարզը: Եվրոպական երկրները Գերմանիայի այդ քայլն արդարացնում էին նրանով, թե Չեխոսլովակիայի այդ մարզում հիմնականում գերմանացիներ են ապրում, ու երկրամասի միացումը վերջ կդնի Հիտլերի նկրտումներին: Բայց դրանից հետո տեղի ունեցավ նաև Ավստրիայի անշլյուզը, այնուհետ հարձակումը Լեհաստանի վրա ու սկսվեց համաշխարհային երկրորդ պատերազմը: Նման ասոցացիա կա նաև այսօր մեր տարածաշրջանում: Եթե Ադրբեջանը, մեկ էլ հանկարծ, որոշի Վրաստանում ինքնավարություն ստեղծել, ապա սարսափելի է անգամ մտածել, թե ինչ կարող է լինել որոշ ժամանակ անց: Սարսափելի է մտածել նաև, թե վերջինիս ախորժակը մինչև ուր կհասնի: Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու թեզով զբաղվելը, անխոս, լավ է, ինչ-որ տեղ՝ նաև անհրաժեշտ: Բայց քանի դեռ Ադրբեջանը զուսպ չէ իր ցանկությունների ու գործողությունների մեջ, դրա մասին խոսելը դեռ վաղ է: 

Ռոբերտ Ասրյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan