Ադրբեջանցիներն անհանգստացած են. Արմեն Սարգսյանը կարող է գահընկե՞ց անել Նիկոլ Փաշինյանին.Տեսանյութ

Այս թեմայով
- Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ)
- Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել.Տեսանյութ
- ՌԴ ներկայությունը Կովկասի տարածաշրջանում խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը եւ ապակայունացմանը․ ՀՀ ՊՆ
- Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ծրագիրը
Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական մամուլը այնպիսի դիֆերամբներ է շնորհում Փաշինյանին, որ այդ երևույթին նույնիսկ Իլհամ Ալիևը կարող է խանդել: Օրինակ, ՀՅԴ-ի ընդհանուր ժողովի աշխատանքներն ավարտելուց հետո, որպես արարողային կարգ, դաշնակցական պատվիրակության հետ հանդիպեցին հերթով Բակո Սահակյանը, Փաշինյանը, այնուհետ՝ Արմեն Սարգսյանը: Այստեղ իհարկե ոչ մի սենսացիոն երևույթ չկար: Սակայն, երբ Արմեն Սարգսյանին հարցրել էին, թե ինչպես է նա վերաբերվում Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցային գործընթացին, նա իրեն բնորոշ զգուշավորությամբ նշել էր, որ տեղյակ չէ մանրամասներից և կարիք չի համարում այդ հարցի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես գալ: Արմեն Սարգսյանի այս պատասխանը, պարզվում է, խիստ մտահոգել է... ադրբեջանցիներին: Պարզվում է, նրանք՝ ադրբեջանցիները, այնքան են գոհ Փաշինյանից, որ վախենում են, որ նրա հետ ինչ - որ բան կարող է պատահել: Ավելին, ադրբեջանցիները կանխատեսում են, որ Հայաստանում կարող է հեղաշրջում կատարվի Փաշինյանի դեմ, և Արմեն Սարգսյանը կարող է այս հարցում որոշակի դեր ունենալ: Մասնավորապես, նրանց կարծիքով, Արմեն Սարգսյանը կարող է այն դերը կատարել, ինչ որ կատարեց 1991-ին Յանաևը ԽՍՀՄ-ի ժամանակ: Որպես փաստարկ ադրբեջանցիները նույնիսկ հաշվել են, թե քանի անգամ է Արմեն Սարգսյանը Մոսկվա մեկնել և ում կողմից է «ջերմ» ընդունելության արժանացել:
Աներևակայելի է, բայց փաստ է, որ ղարաբաղյան շարժումով անցած հայ ժողովրդին ու ադրբեջանցիներին այսօր միայվորում է... Փաշինյանի հանդեպ դրական վերաբերմունքը:
Իհարկե դա լավ կլիներ, եթե այս ամենից մենք շահեինք, սակայն ավաղ, ամեն ինչ ճիշտ հակառակ պատկերն ունի:
Այս ամենից հետո, պարզապես անբարոյականություն է 1915-ի ցեղասպանության, կամ 1920-ին պետականության կորստի համար մեղադրել ռուսներին, եվրոպացիներին, կամ թուրքերին: Քանզի ինքնակործանման մազոխիստական գենետիկական կոդը հենց մեր մեջ է: Դրա պատճառով էլ, Կիլիկիան չհաշված, մենք 1000 տարուց ավել չենք ունեցել պետականություն և պարբերաբար ենթարկվել ենք ցեղասպանությունների:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Հետևե՛ք մեզ Telegram-ում