Վլադիմիր Կարապետյանին` Փաշինյանի մամլո-խոսնակ նշանակումը հուսադրող քայլ է, բայց....Տեսանյութ

Այս թեմայով
- ՌԴ ներկայությունը Կովկասի տարածաշրջանում խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը եւ ապակայունացմանը․ ՀՀ ՊՆ
- Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ծրագիրը
- ՔԿ վարչության պետ Դավիթ Թումասյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
- Ի՞նչ նպատակով է Հայաստանը 100 մլն դոլարի վարկ վերցնելու Ռուսաստանից
Անկասկած, Վլադիմիր Կարապետյանը լավ անձնավորություն է և գրագետ պաշտոնյա: Նրա նշանակումը այս պաշտոնում ցույց է տալիս, որ «դեռ ամեն ինչ կորած չէ»: Եթե իշխանության մեջ շատանում են ադեկվատ գործիչները , ապա դա ցուցիչ է, որ ոչ ադեկվատների դերը կարող է թուլանալ: Հետաքրքիր է, որ իշխանության, պայմանական ասած, առողջ հատվածը սկսել է ակտիվանալ: Օրինակ, երբ ՊՆ Դավիթ Տոնոյանը անձամբ է դիմավորում Խաչատուրովին՝ բանակի տոնի առթիվ, սա արդեն դրական ցուցիչ է: Ավելին, հրավիրվածների շարքում էր նույնիսկ Սեյրան Օհանյանը, ինչը իսկական հերոսություն կարելի համարել Տոնոյանի կողմից: Փաստացի կարող ենք արձանագրել, որ երկրի ուժային կառույցները դեռ արտաքին ուժերի կառավարման ձեռքում չեն գտնվում: Իսկ Վլադիմիր Կարապետյանի նշանակումը, համոզված ենք, կարող է ուժեղացնել «հայաստանակենտրոն շրջանակներին» իշխանության մեջ:
Հատկապես երեկ, բանակի տոնի առթիվ զգացվում էր ՀՔԾ-ի պետի խղճուկ վիճակը, ով կցկտուր փորձում էր արդարանալ և ակնհայտ շփոթված էր Վիտալի Բալասանյանի գնահատականներից: Պարզ է մեկ բան, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կպարզաբանվի և բոլորի համար հայտնի կդառնա, թե ով ով է իշխանության մեջ:
Սակայն ժամանակից շուտ չարժե հանգստանալ, քանզի ի վերջո իշխանության մեջ Փաշինյանի դերը չափազանց մեծ է: Եվ դժվար է ասել, թե մոտ ապագայում որոնք են լինելու նրա քայլերը այս կամ այն հարցում: Քանզի ներկայիս իշխանության անորոշության գործակիցը չափազանց մեծ է,և այն խիստ բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանի վրա:
Իսկ վերջնարդյունքում, այս անորոշությունից տուժում է պետությունը:
Դավիթ Մկրտչյան
Հետևե՛ք մեզ Telegram-ում