ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ տարաձայնությունները կարգավորման ընթացքում են. Պեսկով «Մարտի 1»-ի երթի դրդապատճառները. Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը. Ստեփան Դանիելյան Սերժ Սարգսյանը ելույթ կունենա, իսկ Մանվելի սենյակը ավտոմատներով են հսկում. մամուլն այսօր.Տեսանյութ Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել.Տեսանյութ Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ
ԼՐԱՀՈՍ
ՊՆ պաշտոնյան զինապարտ քաղաքացուց կաշառք է ստացել՝ նրա զինգրքույկում կեղծ տեղեկություններ գրանցելու դիմաց. ԱԱԾ (տեսանյութ) Զոհված զինծառայողներից 2-ի ընտանիքները հատուցում կստանան Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Թալանել են Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի տունը Մենք միշտ էլ թիրախային կրակոցներին ենք պատասխանել. Պն խոսնակը՝ նախագահի խորհրդականի գրառման մասին 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ կա. Հովհաննես Գալստյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ տարաձայնությունները կարգավորման ընթացքում են. Պեսկով ՄԻԵԴ-ը 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելը օրինական է համարել «Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր կարևոր խնդիրն է». Ն. Փաշինյան Վիգեն Չալդրանյանը հրաժարվել է պաշտոնից Մանրամասներ Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացի վիճակի մասին «Մարտի 1»-ի երթի դրդապատճառները. Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը. Ստեփան Դանիելյան Վանեցյանը մարտահրավեր նետեց Սերժ Սարգսյանը ելույթ կունենա, իսկ Մանվելի սենյակը ավտոմատներով են հսկում. մամուլն այսօր.Տեսանյութ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա Ղարաբաղյան հակամարտություն՝ փոքր քայլերով դեպի մեծ կարգավորում. Մինսկի խմբի նախկին համանախագահ Եղա՞ն արդյոք մարդիկ, որոնք գտնվելով Փաշինյանի մերձավոր թիմում, հրաժարվեցին իրենց առաջարկված պաշտոններից Դի է հայտնաբերվել ՊՆ ուղղաթիռ է մեկնել Աղվերան Աղվերանում Ֆրանսիայի քաղաքացին մնացել է ձնահյուսի տակ և մահացել Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի (ֆոտոշարք) Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել. Էդուարդ Շարմազանով Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել.Տեսանյութ Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան «Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում». Արտակ Զեյնալյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» «ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռևս մնում են». Թրամփ Արցախյան շարժման պատմություն չկա Արայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին հայտնված լուրերին Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը Արմավիրում կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տան պատուհանները, ապա մտել տուն Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 «Ամերիա»-ում 4-ամյա երեխային չեն թույլատրել զուգարան մտնել Թավշյա հեղափոխությունից հետո 5 հազարից ավելի խուզարկության միջնորդություն է ստացվել Արայիկ Հարությունյանը անցել է «պահակության» Ինչո՞ւ են Էջմիածնի քաղաքապետին «անլվա» ասել Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երվանդ Բոզոյան. Լեռնային Ղարաբաղը մեր համար կյանքի հարց է, Ադրբեջանի համար՝ տարածքի (Տեսանյութ) Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք Անդրանիկ Թևանյան. Բանակցային սեղանի շուրջ Հայաստանը ոչ թե պետք է իր տեղը զիջի Արցախին, այլ տեղ բացի Արցախի համա (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանին հիվանդանոցում ավտոմատներով են հսկում Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին Մայիս-հունիս ամիսներին ՀՀ-ում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ անելիքներ ունի Հայաստանում. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ) Դավոսում Փաշինյանը ինչ-որ թեզերի շուրջ համաձայնությունների է եկել. Նա իր թիմակիցներին «սաստել է» ՌԴ ներկայությունը Կովկասի տարածաշրջանում խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը եւ ապակայունացմանը․ ՀՀ ՊՆ Մի շարք չինովնիկներ գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին Դատական հայցեր Հայկ Մարությանի դեմ. նա գլխացավանքների մեջ է հայտնվել «Դու ո՞վ եղար, լակոտ». Ինչու են ոստիկանության հետեւից ընկել Արմեն Սարգսյանի հանդիպումները Փաշինյանի մտքերն իրար են խառնել Կարդացի օրվա տնտեսական լրահոսը․ ամեն ինչ կար, բացի տնտեսական տեղեկատվությունից Գարո Փայլան. «Մայրենին պատիվդ է» Լսեցի ու զարմացա էս աստիճան ինքնահավան վիճակի վրա. Անահիտ Բախշյանը՝ Լենա Նազարյանին (տեսանյութ) Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովման վերաբերյալ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում բռնաբարության համար մեղադրվող կալանավորը ինքնասպան է եղել. հարուցվել է քրեական գործ Աննա Հակոբյանը հաստատել է, որ եղել է Դավոսում (տեսանյութ) Փետրվարի 21-ի առավել ուշագրավ լուրերը.Տեսանյութ ԵՊՀ գիտական խորհուրդը իշխանության ներկայացուցիչներին ուղղված հայտարարություն է տարածել Նազարբաևը ցրել է երկրի կառավարությունը ՌԴ դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների դեռեւս չօգտագործված ներուժի մասին. հանդիպում ԱԺ-ում ԵԱՀԿ-ն դրական ազդակ է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն` ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն. Պոլսահայ երգչուհին հայկական շքերթի հատուկ հյուրն է ԱՄՆ նախագահի թեկնածուն 1 օրում հավաքել է մոտ 6 մլն դոլար ԵՄ-ն Հայաստանին շուրջ 32 մլն եվրո կտրամադրի Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ծրագիրը Վերջին շրջանում հաճախացել են Քննչական կոմիտեի նախագահի հանդիպումները ամերիկյան կառույցների ներկայացուցիչների հետ Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն`ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում (ֆոտոշարք) Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Երևանում պայթյուն է որոտացել
Հարցում

Փաշինյանը Ղարաբաղի հարցում փորձում է իրականացնել Տեր-Պետրոսյանի ծրագիրը՝ թաքցնելով այն նույնիսկ իր մոտ շրջապատից (Տեսանյութ)

Երեկվա՝ Փաշինյան - Ալիև դավոսյան հանդիպումը  լայն քննարկման առարկա է դարձել միջազգային փորձագետների շրջանում: Նրանց ճնշող մեծամասնությունը համոզված է, որ Ղարաբաղի շուրջ փաստացի ընթացող հայ - ադրբեջանական բանակցությունները վերջնական փուլ են թևակոխել: Ընդ որում, արևմտյան փորձագետները նույնիսկ սենսացիոն արդյունքներ են ակնկալում, այն իմաստով, որ բանակցությունների այս փուլում շեշտակիորեն նվազելու է Մոսկվայի դերակատարությունը, և ճիշտ հակառակը, մեծ է լինելու Թուրքիայի և ԱՄՆ-ի դերը: Իզուր չէր, որ հենց հանդիպումից անմիջապես հետո, Փաշինյանին զանգահարեց Բոլթոնը, ով հայերին առաջարկել էր շտապ կարգով «փոխել հարևանների հանդեպ նախկին կարծրատիպերը»: Ուշադրություն պետք է դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ Բոլթոնը զանգահարել էր միայն Փաշինյանին: Ամերիկացիները նույնիսկ չեն էլ ուզում թաքցնել, որ ֆորմալ պարիտետ պահելու ժամանակներն անցել են, և ժամանակն է, որ Փաշինյանը արդեն իր խոստումները ներկայացնի նաև «սեփական հանրությանը»: Ալիևից, բնականաբար, զիջումներ չեն ակնկալում:

Զուգահեռաբար, Թուրքիայում հիմնադրվում է «առաջին հայկական հեռուստաալիքը», ինչը զարմանք է առաջացրել շատերի մոտ, քանզի նման լսարան Թուրքիայում վաղուց չկա: Այս քայլը նույնպես «կարծրատիպեր քանդելու շրջանակներից է»: Հետաքրքիր է, որ հենց օրերս Չավուշողլուն, Անթալիայում հանդես գալով ուսանողների մոտ, բացահայտում արեց, նշելով, որ «Հայաստանի թավշյա հեղափոխությունը նոր էջ կարող է բացել՝ հայ-թուրքական հարաբերություններում»: Մասնավորապես, նա նշեց, որ 2019-ին մեծ «հույսեր կան՝ բարելավելու Երևանի հետ հարաբերությունները», միաժամանակ ավելացնելով, որ «առանց Ղարաբաղի խնդրի լուծման դա հնարավոր չի լինի»:

Հետաքրքիր է նաև, որ Շվեդիայի ԱԳՆ –ի աջակցությամբ Թուրքիայում լույս է տեսել առաջին «ուղեցույցը» Հայաստանի վերաբերյալ՝ թուրքերեն լեզվով: Նպատակը նույնն է՝ ծանոթացնել թուրքերին Հայաստանի հետ: Այս բոլոր քայլերը նախապատրաստող քայլեր են՝ Անկարայի ու Երևանի միջև «ավելի սերտ կապեր» հաստատելու համար: Իհարկե, այդ հարաբերությունների դեմ Հայաստանում ոչինչ չունեն: Պարզապես Երևանում միշտ կարծել են, որ դա չպիտի շաղկապված լինի Ղարաբաղյան հարցի հետ: Հենց դրա համար հայ -թուրքական գործընթացը ձախողվեց: Սակայն պարզվում է, որ Անկարայում մեծ հույսեր ունեն, որ այն նոր թափ կարող է ստանալ այս տարի: Հարց է առաջանում , ո՞րն է թուրքերի համոզվածության պատճառը: Չէ՞ որ նրանք, նախապայման դնելով Ղարաբաղը, փաստացի վիժեցրին այդ գործընթացը 2009-ին: Պարզ է, որ ուրեմն «ինչ - որ բան է փոխվել», որը նրանք գիտեն, իսկ մենք՝ ոչ:

Իսկ ի՞նչ է փոխվել, ըստ ադրբեջանցի փորձագետների

Այստեղ նշում են, որ Փաշինյանը ոչ միայն հաշվի է առնում Ադրբեջանի աճող ուժը, այլև նույնիսկ համաձայնվել է «ուղղակի բանակցություններ վարել Բաքվի հետ», դրանով իսկ էապես նվազեցնելով միջնորդների դերն այս հարցում: Ադրբեջանն այստեղ շահում է մի քանի ասպեկտով: Նախ շեշտակիորեն մեծանում է խնդրի լուծման հնարավորությունը, և նվազում է աշխարհաքաղաքական մրցակցության գործոնը: Բացի այդ, խնդրի վերջնական լուծման պարագայում, այսպես կոչված «խաղաղապահ ուժերի» դերն ու նշանակությունը կարող է նույնպես նվազել: Իսկ դա կնշանակի, որ Ռուսաստանի դերը տարածաշրջանում նույնպես կնվազի:

Ռուսաստանի փոխարեն, կարող է մեծանալ Թուրքիայի դերը, ով Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում, ներկայացնելով NATO-ի հարավային ֆլանգն Անդրկովկասում:

Փաստացի Փաշինյանի համաձայնության դեպքում Ադրբեջանը կստանա ոչ միայն իր 7 հարակից տարացքները, այլև վերջնականապես «կփակի» Մոսկվայի մուտքը Անդրկովկաս, զուգահեռաբար, այս տարածաշրջան «դուռ բացելով» Անկարայի համար:

Ըստ ադրբեջանական վերլուծաբանների, Ղարաբաղը կստանա «ժամանակավոր կարգավիճակ», որից հետո, «հայերի ու ադրբեջանցիների իրար հետ խաղաղ ապրել սովորելուց հետո», հեշտ կլինի այն «ինտեգրել Ադրբեջանին»:

Սակայն, ըստ ադրբեջանցի դիտորդների, Փաշինյանին «հեշտ չի լինի համոզել հայ հասարակությանն այդ ծրագիրը կյանքի կոչելու համար»: Դրա համար էլ Մամեդյարով - Մնացականյան բանակցություններին զուգահեռ, ըստ դիտորդների, ընթանում է նաև «գաղտնի շփումներ, որտեղ քննարկվում են նաև Փաշինյանին տնտեսապես օգնելու խնդիրներ», որպեսզի նա կարողանա իր հանրությանը ներկայացնել՝ Ղարաբաղի դիմաց՝ Հայաստանի օգուտները:

1997-ին Տեր-Պետրոսյանը, երբ նշում էր, որ «առանց Ղարաբաղի հարցի լուծման Հայաստանը զարգացման հեռանկար չի կարող ունենալ», դա հիմնավորում էր նրանով, որ Հայաստանի արտաքին տրանսպորտային կոմունիկացիաների 89 տոկոսը անցնում էր Ադրբեջանի տարածքով: Եվ ուրեմն, նշում էր Տեր-Պետրոսյանը, առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու, Հայաստանը մեծ հաշվով «ապագա չի ունենա և Սերգոն լավ չի ապրի»:

Մոտավորապես նմանատիպ «տեքստ» էլ Բաքվում, Անկարայում և Վաշինգտոնում ակնկալում են նաև Փաշինյանից՝ մոտ ապագայում, և միաժամանակ զգուշացնում, որ նա իր քայլերը պիտի կատարի «արագացված տեմպերով», քանզի ժամանակն աշխատում է իր դեմ, և իր վարկանիշն անկում է ապրում: Եվ վտանգ կա, որ եթե այս գործընթացը ձգվի, ապա Փաշինյանը այլևս չի կարողանա իրականացնել այս ծրագիրը:

Հենց այդ ենթատեքստում էլ պիտի դիտարկել նաև մարտի 1 –ի գործը, Քոչարյանի ձերբակալումը, բարձրաստիճան զինվորականների հետապնդման խնդիրը և այլն:

Հասկանալի է, որ եթե Բաքվի ու Անկարայի համար այս հարցը այլ կարևորություն ունի, ապա Վաշինգտոնի համար այն միջանկյալ հետաքրքրություն ունի, քանզի նրանց գլխավոր «փորացավը Իրանն է»: եվ հենց այդ խնդրի լուծման ենթատեքստում է նրանց անհրաժեշտ ձևավորել «ուժեղ Թուրքիայի և ուժեղ Ադրբեջանի» դաշինք, որին այս վերջին 20 տարիներին խանգարում էին ՀՀ նախկին իշխանությունները՝ ձգձգելով Ղարաբաղի խնդրի լուծումը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan