Բրազիլացի ուղևորուհին ծննդաբերել է Հռոմի օդանավակայանում

Կրիստինա Վիդիանի դե Խեսուս Սանտոսը Հռոմից Սան Պաուլո թռչելիս երկունքի ցավեր է ունեցել: Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում, ինքնաթիռ բարձրանալուց առաջ, բրազիլացի ուղևորուհին ծննդաբերել է:
Ծնունդն ընդունել են օդանավակայանի շտապ բուժօգնության բաժանմունքի աշխատակիցները:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, մայրն ու նորածինը գտնվում են իտալական մայրաքաղաքի խոշոր շրջաններից մեկի՝ Օստիայի հիվանդանոցում:
Ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների:
Հետևե՛ք մեզ Telegram-ում