Վաշինգտոնը դեղին քա՞րտ է ցույց տալիս Փաշինյանին Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ Ֆրանկլին Գոնսալեսի զանգը և գեյ պաշտոնյաները. օրվա ամենաուշագրավ լուրերը.տեսանյութ Պարադոքս. «Լիդիան Արմենիանը» ահազանգում է բնապահպանական խնդրի մասին, իսկ «բնապահպաներն» ու կառավարությունը… լռում են Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը Գեյ պաշտոնյաների ցուցակ, Նարեկ Սարգսյանը հայտնվել է. մամուլն այսօր.Տեսանյութ Վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ադրբեջանական դիրքերը հրդեհվել են․մանրամասներ. տեսանյութ Իշխանության եկած մարդիկ հարվածում են Հայաստանի և Արցախի հիմքերին. Ռոբերտ Քոչարյան Փետրվարի 19-ի ուշագրավ լուրերը.Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
«Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են». Նիկոլ Փաշինյան Վաշինգտոնը դեղին քա՞րտ է ցույց տալիս Փաշինյանին Եվս մի քանի օր՝ առանց տեղումների Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում. Սիրուշո Հեծանիվ հայտնագործելու այս անուրախ ընթացքը Կառավարությունն Ազատամուտում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում ընդունեց Ինչու՞ են ներդրողները շրջանցում հետհեղափոխական Հայաստանը. Գագիկ Համբարյան Բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով 5 աղմկահարույց քրեական գործ կվերանայվի (տեսանյութ) Դու՞ չէիր ասում՝ նրանք չլինեն, ով ուզում ա՝ լինի. Տեսանյութ 18+ ԱԱԾ-ի աշխատակիցը մտել է Դանիել Իոաննիսյանի գրասենյակ Ուկրաինայում բերման են ենթարկել հայաստանցի «օրենքով գողի» (տեսանյութ, լուսանկար) 2018-ին, 2014-ի հետ համեմատած, միջին աշխատավարձի աճ կամ բարձրացում արձանագրվել է միայն մայրաքաղաքում և երեք մարզում 25-ամյա երիտասարդը ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և իրեն ցած նետել Նիկոլի «բոցը» Կիմ Չեն Ունի և Թրամփի գագաթնաժողովը կարող է սահմանափակվել մեկ օրով. YTN Թուրքիայում թուրք առևտրականի սպանության մեջ Հայաստանի քաղաքացիներ են կասկածվում Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից Երևանում և ևս 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Թրամփը ստորագրել է Թուրքիային F-35-ների վաճառքի հետաձգման օրինագիծը Անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին Արամ Սիմոնյանը ստում է, ԵՊՀ 100-ամյակը նշվելու է մեծ շուքով. ԿԳ նախարար. տեսանյութ Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը» Գուցե այս նախաձեռնությունն Ալեն Սիմոնյանի համար ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է․․․ «Գոլդեն Փելես» հյուրանոցը բե՞ռ, թե՞ ընծա կդառնա. կուտակած պարտքերը գաղտնի են պահվում Ինչու՞ էր ՌԴ դեսպանն ամբողջ օրը խորհրդարանում «Ես Գագիկ Բեգլարյանի տղան եմ, ասեմ՝ իմանաք». Գագիկ Հարությունյանի փեսային գործից հանում են Տիգրան Սարգսյանի հորեղբոր դուստրը դատի է տվել Բժշկական համալսարանին Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ «Զինվորի հաց գողացողին» պաշտոն է տրվել Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արեւմուտքի հետ․ Հայաստանը համաձայնություն երբեք չի տա «Ճիշտ» դիրքավորում՝ ՊԵԿ-ում. Եգանյանները Սերժ Սարգսյանի ռեժիմի վերջին օրերին «քայլել» են Աշխարհը ստորաբար չի խոնարհվում մեր հեղափոխության առաջ ու ներդրումներ չի անում. Որն է պատճառը Հերթը Հայաստանի իշխանություններինն է, ԵՄ-ն իր գործն այս հարցում իրականացրել է Մարտի 1-ին երթ ենք անում. ուղերձով կդիմեմ ժողովրդին. Փաշինյան. տեսանյութ Վաչագան Ղազարյանի եղբորորդին համաներումով ազատ է արձակվել Ֆլեշ Բարսեղի սիրտը շատ փող է ուզում՝ որոշել է բենզինը թանկացնել Ինչու էին պատգամավորները դժգոհ Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից Քաղցկեղի անվճար բուժում հնարավոր չէ իրականացնել, համակարգում կոլապս կառաջանա Ութերորդ պատգամավորն է լքել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը Կառլ Լագերֆելդի ունեցվածքը կարող է ժառանգել նրա սիրելի կատուն. լրատվամիջոցներ Հայաստանի համար մարդու իրավունքների խախտման դեմ պայքարն առանցքային է. կայացավ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018-ը Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Ֆրանկլին Գոնսալեսի զանգը և գեյ պաշտոնյաները. օրվա ամենաուշագրավ լուրերը.տեսանյութ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար. Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան Տղամարդը զանգահարել է ոստիականություն և հայտնել, որ իր կողմից վրաերթի ենթարկված կինը մահացել է (Լուսանկարներ) Պաշտոնյաները, որոնք վախենում են պատասխանատվությունից, պետք է հեռանան. Պուտինն ուղերձով դիմել է Դաշնային խորհրդին Рафик послал всех нафиг (Տեսանյութ) Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթել Տեխասի միջազգային մրցաշարում ՔԿ-ն Երևանում տեղի ունեցած դանակահարության մասին «Վալեքսը» Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների կդադարեցնի ապրիլի 30-ին Ապօրինություններ Երևանի պետական համալսարանում (Տեսանյութ) Դանակահարություն Երևանում Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան Բաքվում տղան սպանել է մորը, երբ վերջինս հրաժարվել է նրան բջջային հեռախոս գնելու համար գումար տալ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա. թվով 27-րդ մենահամերգը 13-ամյա գործունեության ընթացքում (ֆոտոշարք) Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ Հայաստանում հանքարդյունաբերության ռիսկերն ու առավելությունները. տեսակետների խաչներուկ Ֆլեշի Բարսեղի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց ԱԱԾ-ից հերքում են Դավիթ Սանասարյանի դեմ քրգործ հարուցելու մասին տեղեկությունները Ադրբեջանցի դիվանագետի մուտքը Թուրքիա արգելվել է Ալեն Սիմոնյանն ստեղծել է աշխատանքային խումբ, որն օրհներգի վերաբերյալ մրցույթ կհայտարարի Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում Վրաստանում մտադիր են Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր համարել Արդյունավետ հանդիպում ունեցա «Իմ քայլը» խմբակցության հետ․ նախարար Դատախազությունը բողոք կներկայացնի Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով դատավճռի դեմ Էրդողանը պաշտոն է տվել իր մորաքրոջ որդուն Արսեն Թորոսյանը հաստատեց, որ Լֆիկին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ն ստացել է ավելի շատ պետպատվեր (տեսանյութ) Պարադոքս. «Լիդիան Արմենիանը» ահազանգում է բնապահպանական խնդրի մասին, իսկ «բնապահպաներն» ու կառավարությունը… լռում են Կյանքին հրաժեշտ է տվել Տիգրան Հեքեքյանի մայրը՝ Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Ալիկ Սարգսյանի և Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը շարունակվում է. ՀՔԾ
Հարցում

Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ. Հակահեղափոխությունն այլևս պետք է փնտրել իշխանության ներսում

«Փաստ» թերթը գրում է. «Հակահեղափոխական վերագրվող ուժերին քաղաքական պայքարում հաղթելուց հետո թե՛ իշխանության ներսում, թե՛ դրանից դուրս կար մի թյուր մտայնություն առ այն, որ ահա գտնվել է այն վերջնական հանգրվանը, որից հետո ամեն ինչ լավ է լինելու: Բազմիցս փորձել ենք ակնարկել, որ պայմանական հակահեղափոխությանը կամ հին համակարգին հաղթելուց հետո սկսվում է ամենաբարդ փուլը:

Փուլ, երբ այլեւս չկա հակադրման առանցք, չկա բարեփոխումները հետաձգելու որեւէ հիմնավորում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններով, կան ահռելի սպասելիքներ: Ու այն հանգամանքը, որ ավագանիում, խորհրդարանում, համայնքներում ներկայիս իշխանությունները ունեն ավելի քան մեծամասնություն, որեւէ կերպ չի հեշտացնում նրանց գործը, եթե չասենք՝ ավելի է բարդացնում այն: Ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխանության վրա, դրան գումարած չկա որեւէ իրատեսական թվացող քավության նոխազ:

Հակահեղափոխությունն այլեւս պետք է փնտրել իշխանության ներսում, սակայն ոչ թե դավադրությունների, այլ արդյունավետության պակասի տեսքով: Գլխավոր հակահեղափոխականներն այժմ իշխանությունների կողմից ուշացվող ռեֆորմներն են ու այդ ռեֆորմներին չսպասող ժամանակը:

Ընդ որում, ժամանակը սեղմում է նոր իշխանություններին թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո: Դե յուրե նոր իշխանությունն ունի կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրակարգ, որն անհասկանալիորեն մնում է շղարշված անթափանցիկությամբ: Սակայն սա չարյաց փոքրագույնն է: Առավել ծանրակշիռ է այն ժամանակը, որը տվել է իշխանություններին հասարակությունը:

Կարող է թվալ, թե կա այդ ժամանակի սպառման կոնկրետ կետ, որից հետո իշխանություններն այլեւս չեն լինի: Բնավ ոչ: Իշխանությունները կարող են շարունակել գործել ավելի երկար, քան նրանց տրված ժամանակն է: Խնդիրն այն է, որ այդ տրված ժամանակի սահմանները չգիտակցելու դեպքում իշխանությունը գործելու է բոլորովին այլ, ոչ հեղափոխական չափանիշներով:

Անազնիվ կլինի ասել, թե իշխանությունները չեն գիտակցում ժամանակի սղությունը: Գիտակցում են, այլապես չէինք ունենա այն ցայտնոտը, որի ականատեսն ենք, եւ որը արտացոլվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների տեսքով, երբ անհայտ է, թե երբ ու ինչպես է այդ օրակարգը հաստատվելու, հաստատվելու է, թե ոչ, հաստատվելու է կառավարության կազմը 5 օրում նշանակելու պարտադիր պահանջն իրականացնելուց առաջ, թե հետո:

Բայց մեծ հաշվով այս օրակարգն ընդամենն այդ ցայտնոտի երեւացող մասն է: Ցայտնոտը ակներեւ է նաեւ այն կադրային որոնումներում, որոնցով հիմա զբաղված են իշխանությունները, արտաքին հարաբերություններում այն սառեցված նախագծերով, որոնց որեւէ կերպ նոր շունչ հաղորդելու ազդակներ տեսանելի չեն:

Ինչո՞ւ է այսպես ստացվել, արդյոք կա՞ն օբյեկտիվ պատճառներ: Բնականաբար կան: Հեղափոխական ռիթմը, սպասելիքները միշտ էլ ինչ–որ պահից բախվում են իրականության հետ:

Բայց քիչ չեն նաեւ սուբյեկտիվ պատճառները, որոնցից գլխավորը հեղափոխության համաժողովրդական ռեսուրսը մսխելն էր, այդ ռեսուրսը կոնսերվացնելն ու դրանից միայն նեղկուսակցական, ստերիլ ֆորմատ ստանալը: Այդ ստերիլ ֆորմատը, նեղ հայացքն են, որ այսօր թույլ չեն տալիս կոմպետենտ կերպով արձագանքել լրջագույն մարտահրավերների»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan