ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ տարաձայնությունները կարգավորման ընթացքում են. Պեսկով «Մարտի 1»-ի երթի դրդապատճառները. Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը. Ստեփան Դանիելյան Սերժ Սարգսյանը ելույթ կունենա, իսկ Մանվելի սենյակը ավտոմատներով են հսկում. մամուլն այսօր.Տեսանյութ Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել.Տեսանյութ Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ
ԼՐԱՀՈՍ
ՊՆ պաշտոնյան զինապարտ քաղաքացուց կաշառք է ստացել՝ նրա զինգրքույկում կեղծ տեղեկություններ գրանցելու դիմաց. ԱԱԾ (տեսանյութ) Զոհված զինծառայողներից 2-ի ընտանիքները հատուցում կստանան Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Թալանել են Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի տունը Մենք միշտ էլ թիրախային կրակոցներին ենք պատասխանել. Պն խոսնակը՝ նախագահի խորհրդականի գրառման մասին 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ կա. Հովհաննես Գալստյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ տարաձայնությունները կարգավորման ընթացքում են. Պեսկով ՄԻԵԴ-ը 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելը օրինական է համարել «Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր կարևոր խնդիրն է». Ն. Փաշինյան Վիգեն Չալդրանյանը հրաժարվել է պաշտոնից Մանրամասներ Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացի վիճակի մասին «Մարտի 1»-ի երթի դրդապատճառները. Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը. Ստեփան Դանիելյան Վանեցյանը մարտահրավեր նետեց Սերժ Սարգսյանը ելույթ կունենա, իսկ Մանվելի սենյակը ավտոմատներով են հսկում. մամուլն այսօր.Տեսանյութ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա Ղարաբաղյան հակամարտություն՝ փոքր քայլերով դեպի մեծ կարգավորում. Մինսկի խմբի նախկին համանախագահ Եղա՞ն արդյոք մարդիկ, որոնք գտնվելով Փաշինյանի մերձավոր թիմում, հրաժարվեցին իրենց առաջարկված պաշտոններից Դի է հայտնաբերվել ՊՆ ուղղաթիռ է մեկնել Աղվերան Աղվերանում Ֆրանսիայի քաղաքացին մնացել է ձնահյուսի տակ և մահացել Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի (ֆոտոշարք) Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել. Էդուարդ Շարմազանով Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել.Տեսանյութ Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան «Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում». Արտակ Զեյնալյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» «ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռևս մնում են». Թրամփ Արցախյան շարժման պատմություն չկա Արայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին հայտնված լուրերին Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը Արմավիրում կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տան պատուհանները, ապա մտել տուն Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 «Ամերիա»-ում 4-ամյա երեխային չեն թույլատրել զուգարան մտնել Թավշյա հեղափոխությունից հետո 5 հազարից ավելի խուզարկության միջնորդություն է ստացվել Արայիկ Հարությունյանը անցել է «պահակության» Ինչո՞ւ են Էջմիածնի քաղաքապետին «անլվա» ասել Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երվանդ Բոզոյան. Լեռնային Ղարաբաղը մեր համար կյանքի հարց է, Ադրբեջանի համար՝ տարածքի (Տեսանյութ) Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք Անդրանիկ Թևանյան. Բանակցային սեղանի շուրջ Հայաստանը ոչ թե պետք է իր տեղը զիջի Արցախին, այլ տեղ բացի Արցախի համա (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանին հիվանդանոցում ավտոմատներով են հսկում Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին Մայիս-հունիս ամիսներին ՀՀ-ում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ անելիքներ ունի Հայաստանում. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ) Դավոսում Փաշինյանը ինչ-որ թեզերի շուրջ համաձայնությունների է եկել. Նա իր թիմակիցներին «սաստել է» ՌԴ ներկայությունը Կովկասի տարածաշրջանում խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը եւ ապակայունացմանը․ ՀՀ ՊՆ Մի շարք չինովնիկներ գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին Դատական հայցեր Հայկ Մարությանի դեմ. նա գլխացավանքների մեջ է հայտնվել «Դու ո՞վ եղար, լակոտ». Ինչու են ոստիկանության հետեւից ընկել Արմեն Սարգսյանի հանդիպումները Փաշինյանի մտքերն իրար են խառնել Կարդացի օրվա տնտեսական լրահոսը․ ամեն ինչ կար, բացի տնտեսական տեղեկատվությունից Գարո Փայլան. «Մայրենին պատիվդ է» Լսեցի ու զարմացա էս աստիճան ինքնահավան վիճակի վրա. Անահիտ Բախշյանը՝ Լենա Նազարյանին (տեսանյութ) Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովման վերաբերյալ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում բռնաբարության համար մեղադրվող կալանավորը ինքնասպան է եղել. հարուցվել է քրեական գործ Աննա Հակոբյանը հաստատել է, որ եղել է Դավոսում (տեսանյութ) Փետրվարի 21-ի առավել ուշագրավ լուրերը.Տեսանյութ ԵՊՀ գիտական խորհուրդը իշխանության ներկայացուցիչներին ուղղված հայտարարություն է տարածել Նազարբաևը ցրել է երկրի կառավարությունը ՌԴ դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների դեռեւս չօգտագործված ներուժի մասին. հանդիպում ԱԺ-ում ԵԱՀԿ-ն դրական ազդակ է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն` ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն. Պոլսահայ երգչուհին հայկական շքերթի հատուկ հյուրն է ԱՄՆ նախագահի թեկնածուն 1 օրում հավաքել է մոտ 6 մլն դոլար ԵՄ-ն Հայաստանին շուրջ 32 մլն եվրո կտրամադրի Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ծրագիրը Վերջին շրջանում հաճախացել են Քննչական կոմիտեի նախագահի հանդիպումները ամերիկյան կառույցների ներկայացուցիչների հետ Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն`ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում (ֆոտոշարք) Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Երևանում պայթյուն է որոտացել
Հարցում

«Սորոսական», Փաշինյանի անգլերենի ուսուցիչը, լրագրողներ, նախկին ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական, տնտեսագետներ, ոստիկան. «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները

Zham.am-ը ներկայացնում է նորընտիր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության կազմին

 

 

 

 


Աբրահամյան Գայանե

Գայանե Աբրահամյանը  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է: Մասնագիտությամբ լրագրող է: ՔՊ անդամ է:

 

Հովիկ Աղազարյան

Հովիկ Աղազարյանը նախորդ գումարման խորհրդարանի և գերագույն խորհրդի պատգամավոր է: Ի դեպ, Աղազարյանը նախկին ՀՅԴ-ական է: 1996թ. եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ: 1998թ. հեռացվել է ՀՅԴ շարքերից:
Ազատամարտիկ է, մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին, եղել է Սուրենավանի կամավորական ջոկատի հրամանատար:

Էդգար Առաքելյան

Էդգար Առաքելյանը անկուսակցական է: IT մասնագետ է:


Մաթևոս Առաքելյան

Մաթևոս Առաքելյանը ՔՊ անդամ է: Ըմբշամարտիկ է: Ծնունդով Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից է:

 

Ավետիսյան Ալեքսանդր

Ալեքսանդր Առաքելյանը ՔՊ անդամ է, Երևանի ավագանու  «Իմ քայլը» խմբակցության  անդամ: Մասնագիտությամբ լրագրող է:

 

Ավետիսյան Սոս

Սոս Ավետիսյանը ասորական համայնքի անդամ է: Ինչպես նշվում է Ավետիսյանի կենսագրության մեջ, 2014-2016 թվականներին սովորել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիոսի քոլեջում:
2017-2018 թվականներին աշխատել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունում՝ որպես քաղաքացիական հասարակության ծրագրերի պատասխանատու: Նշենք, որ «Բաց հասարակության հիմնադրամ»-ն առավել հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ: ՔՊ անդամ է:


Սերգեյ Ատոմյան


Սերգեյ Ատոմյանը լրատվամիջոցներին առավել հայտնի դարձավ սկանդալային պատմություններից: Ընտրությունների նախօրեին մամուլը գրեց. «Սերգեյ Ատոմյանի հայրը՝ Սամվել Ատոմյանը, երկար տարիներ աշխատելով ոստիկանությունում՝ ակտիվորեն մասնակցել է իշխանությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիաները ցրելով եւ ցուցարարների նկատմամբ հետապնդումներ կազմակերպելով: Սամվել Ատոմյանը ակտիվ է եղել նաեւ ապրիլյան դեպքերի ժամանակ՝ մասնակցելով Նոր կյանք գյուղի այն ժամանակ դեռեւս ՔՊ-ական գյուղապետ, հետագայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների կալանավորմանը: Չնայած դրանից հետո Ատոմյանը պաշտոնի բարձրացում ստացավ՝ դառնալով Արտաշատի ոստիկանապետ»:

Բադալյան Լուսինե

Լուսինե Բադալյանը հաղորդավար է: Մինչ այս Բադալյանը եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:


Բաղդասարյան ՆազելիՆազելի Բաղդասարյանը Գյումրու Ցայգ հեռուստաընկերության լրագրող-հաղորդավար է: Անկուսակցական է:

Բաղդասարյան Նիկոլայ

Նիկոլայ Բաղդասարյանը իրավաբան է: ՄԻնչ պատգամավոր ընտրվելը, Նիկոլայ Բաղդասարյանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը: ՔՊ անդամ է:


Բաքոյան Ռուստամ

Ռուստամ Բաքոյանը եզդական համայնքի անդամ է: ԴԵռ ընտրություններից առաջ մամուլում սկսվեց շրջանառվել, որ նախկինում ՀՀԿ-ի համար աշխատած մարդիկ այժմ էլ ՔՊ-ի համար են աշխատում, այդ թվում Ռուստամ Բաքոյանը:

Լրատվամիջոցներում հրապարակվեց նամակ, որում ասվում էր՝  «ՀՀԿ-ի համար անցյալ տարի ձայն հավաքած Նոր Կյանքի բնակիչ Ռուստամ Բաքոյանն այժմ էլ ուզում է մտնել ՔՊ: Անցյալ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային թեկնածու առաջադրված Մուրադ Մուրադյանի համար պայքարած, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին սատարող Ռուստամ Բաքոյանն այժմ էլ Արարատի մարզպետի միջոցով ուզում է մտնել ՔՊ՝ մի յուղոտ պաշտոնի համար»:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

Բեղլոյան Անուշ

Անուշ Բեղլոյանը հանրային կապերի մասնագետ է: ՔՊ անդամ է:


Արման Բոշյան
Արման Բոշյանը Սոցիալական ապահովության պետական ծառայության արդեն  նախկին պետն է: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է: 

 

Գաբրիելյան Սիսակ


Սիսակ Գաբրիելյանը լրագրող է, աշխատել է Ազատություն ռադիոկայանում: Ապրիլյան հեղափոխության օրերին ակտիվորեն լուսաբանել է ցույցները:
ՔՊ անդամ է:


Մերի Գալստյան

Մերի Գալստյանը  խորհրդարանի երիտասարդ անդամներից է: Եղել է բնապահպանության նախարարի խորհրդականը: Անկուսակցական է:


Գասպարյան Տաթևիկ

Տաթևիկ Գասպարյանն անգլերեն լեզվի մասնագետ է: 
Անկուսակցական է:


Գևորգյան Գոռ


Գոռ Գևորգյանն արևելագետ է: Անկուսակցական է:


Գևորգյան Հայկ
Հայկ Գևորգյանը  Հայկական ժամանակ օրաթերթի տնօրենն է  և տնտեսական մեկնաբանը: Անկուսակցական է:

Գրիգորյան Հռիփսիմե
Հռիփսիմե Գրիգորյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահն է: Քաղաքացիական պայմանագիր կոևսակցության անդամ է:


Գրիգորյան ՍուրենՍուրեն Գրիգորյանը փաստաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

 

Ալեքսեյ Սանդիկով

Ալեքսեյ Սանդիկովն անկուսակցական է, ռուսական համայնքի ներկայացուցիչ:

Գրիգորյան Վահագն

Վահագն Գրիգորյանը Երևանի ավագանու  «Իմ քայլը» խմբակցության անդամ է, մասնագիտությամբ տնտեսագետ է: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

Դանիելյան Համազասպ

Համազասպ Դանիելյանն ընտրական գործընթացների փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու է: Անկուսակցական է:


Դավթյան Արթուր


Արթուր Դավթյանը «ԴԱՎԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է: Արթուր Դավթյանը եղել է Արբիտրաժային Դատարանի նախագահը: Երևանի ավագանու անդամ է: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

Արփինե Դավոյան

Արփինե Դավոյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնականն է:

 

Եղոյան Արման

Արման Եղոյանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը: Քաղաքացիական պայմանագիր կուսակցութան անդամ է:


Վիկտոր Ենգիբարյան


Վիկտոր Ենգիբարյանն այս պահին անկուսակցական է: Նախկինում Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ է եղել: Ընտրությունների նախօրեին հայտարարեց կուսակցությունից դուրս գալու և Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին:

Զեյնալյան Նարեկ

Նարեկ Զեյնալյանը մասնագիտությամբ բժիշկ է, էնդոսկոպիստ: Երևան ավագանու անդամ է, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ:

Միքայել Զոլյան

Միքայել Զոլյանը քաղաքագետ է: Անկուսակցական է: Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի որդին է:

 

Թևոնյան Սեդրակ

Սեդրակ Թևոնյանը մասնագիտությամբ գինեգործ է: Անկուսակցական է:

Թևոսյան Վահագն

Վահագն Թևոսյանը լրագրող է, Հ1-ի Լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենն է:

Թովմասյան Թագուհի

Թագուհի Թովմասյանը ևս լրագրող է: Նա ժողովուրդ օրաթերթի հիմնադիր խմբագիրն է: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

Թունյան Բաբկեն
Բաբկեն Թունյանը տնտեսական մեկնաբան է, B4B.am հարթակի հիմնադիրն է: Անկուսակցական է:

Թորոսյան Շիրակ


Շիրակ Թորոսյանը նախորդ գումարման Հանրապետական խմբակցության պատգամավոր է:
Հիշեցնենք, որ 2018 թվական մայիսի 8-ին նա այն հանրապետական պատգամավորներից էր, ով կողմ քվեարիկեց Նիկոլ Փաշինյանի՝  վարչապետի թեկնածությանը:

Իգիթյան Հովհաննես
Հովհաննես Իգիթյանը Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել: Անկուսակցական է:

Խանդանյան Սարգիս

Սարգիս Խանդանյանը մինչ այս եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը: մասնագիտությամբ լրագրող է, աշխատել է Սիվիլնեթ լրատվական կայքում: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:


Խաչատրյան Նարինե

Նարինե Խաչատրյան-Թուխիկյանը Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենն է:

Խաչատրյան Արմեն


Արմեն Խաչատրյանը Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալն է: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

Խաչատրյան Արամ

Արամ խաչատրյանը Լոռու մարզպետի տեղակալն է: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

Կարապետյան Աննա

Աննա Կարապետյանը առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն է, մասնագիտությամբ իրավաբան է: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

Կարապետյան Մարիա

Մարիա Կարապետյանը ՔՊ անդամ է, մասնագիտությամբ լեզվաբան է:


Կարապետյան Վարազդատ

Վարազդատ Կարապետյանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը: Անկուսակցական է:

Կարապետյան Տիգրան

Տիգրան Կարապետյանը պատգամավոր է ընտրվել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող ընտրատարածքից: Անկուսակցական է: Նախկինում եղել է Գորիսի քաղաքապետի թեկնածու:

Կոնջորյան Հայկ

Հայկ Կոնջորյանը Լուսավոր Հայաստան կուսակցության ակտիվ անդամներից էր: Ընտրությունների նախօրեին հայտարարեց կուսակցությունից դուրս գալու և «Իմ քայլը» դաշինքին սատարելու մասին: Այս պահին անկուսակցական է:

Հակոբյան Երջանիկ
Երջանիկ Հակոբյանը մինչ այս եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետը: Մասնագիտությամբ իրավաբան է, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ:

Հակոբյան Հրաչյա


Հրաչյա Հակոբյանը եղել է ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր: Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝  Աննա հակոբյանի եղբայրն է: ՔՊ անդամ է:


Հակոբյան Վաղարշակ
Վաղարշակ Հակոբյանը արևելագետ է, Սփյուռքի նախարարի օգնականը: Սփյուռքի արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի համակուրսեցին է: ՔՊ անդամ է:

Համբարձումյան Կարեն


Կարեն Համբարձումյանը Սյունիքի նախկին մարզպետն է: Նախկինում կարկառուն բհկ-ական, ապա ԲՀԿ-ից դուրս եկած Կարեն Համբարձումյանը Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է: Այս պահին անկուսակցական է:

Հայրապետյան Մխիթար
Մխիթար Հայրապետյանը Սփյուռքի նախկին նախարարն է: ՔՊ անդամ է:


Հայրապետյան Տաթևիկ

Տաթևիկ Հայրապետյանն ադրբեջանագետ է: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:


Հասանով Կնյազ
Կնյազ Հասանովը Հայաստանի քրդական համայնքի ղեկավարն է: Վեցերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր է: Անկուսակցական է:

Նազարյան Լենա

Լենա Նազարյանը ՔՊ վարչության անդամ է, վեցերրորդ գումարման Ելք խմբակցության ղեկավար: ԱԺ փոխնախագահն է:


Մակունց Լիլիթ

Լիլիթ Մակունցը մշակույթի նախկին նախարարն է: Նորընտիր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է: Ինչպես գրել է մամուլը, Մակունցը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անգլերենի դասախոսը:

Հովակիմյան Վահագն

Վահագն Հովակիմյանը ՔՊ վարչության անդամ է, եղել է Ազգային ժողովի Ելք խմբակցության փորձագետ:


Միրզոյան Արարատ

Արարատ Միրզոյանը ՀՀ նախկին առաջին փոխվարչապետն է: ՔՊ վարչության անդամ է:  ՀՀ ԱԺ նորընտիր  նախագահն է: 

Պապոյան Գևորգ

Գևորգ Պապոյանը ՔՊ անդամ է, ՀՊՏՀ դոցենտ:


Սիմոնյան Ալեն

Ալեն Սիմոնյանը ՔՊ վարչության անդամ է: Վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր:
ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ:


Սիմիդյան Հակոբ

Հակոբ Սիմիդյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն է եղել: ՔՊ անդամ է, նախկինում եղել Նիկոլ Փաշինյանի օգնականը՝  Ազգային Ժողովում:


Մեխակյան Արգիշտի

Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի քաղաքապետի տեղակալն է: Անկուսակցական է:


Մկրտչյան Նարեկ

Նարեկ Մկրտչյանը քաղաքագետ է, պատմական գիտությունների թեկնածու, դասախոս: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:


Մովսիսյան Սերգեյ

Սերգեյ Մովսիսյանը մամուլին հայտնի դարձավ սկանդալային պատմությամբ: Ընտրություններից առաջ Ժամանակ թերթը գրել էր. « «Իմ քայլը» դաշինքի կողմից Արագածոտնի մարզը ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սերգեյ Մովսիսյանը հայտնի է որպես Աշտարակ քաղաքում գործող գիշերային ակումբի` սթրիփ բարի մենեջեր: Ժամանակին Մովսիսյանը ընտրություններին մասնակցում էր տասովշիկի կարգավիճակով՝ ձայներ ապահովելով ԲՀԿ-ի համար»: Սերգեյ Մովսիսյանը ՔՊ անդամ է:

Սարգսյան Հայկ

Հայկ Սարգսյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալն է: Հեղափոխության օրերին նա հայտնի դարձավ որպես Նիկոլ Փաշինյանի թիկնապահ:

Նշենք, որ Հայկ սարգսյանը կենսաթոշակային վարչության նախկին պետ Զարեհ Սարգսյանի որդին է: Ինչպես գրում է մամուլը, Զարեհ Սարգսյանը նախկինում է հաճախ է սկանդալային պատմությունների մեջ ընկել: Ասում են, որ նրա դեմ մի շարք քրեական գործեր են եղել, որոնց, սակայն, ընթացք չեն տրվել Անդրանիկ Մարգարյանի հովանավորության շնորհիվ: Մամուլում գրում են, որ երբ Զարեհ Սարգսյանը 2000-ականներին Ճամբարակից Երևան է տեղափոխվել, կառուցել է քաղաքի առաջին 4 հարկանի տունը:

Մկրտչյան Արեն

Արեն Մկրտչյանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը` կոռուպցիայի դեմ պայքարի գծով: Անկուսակցական է:

Պետրոսյան Արտաշես

Արտաշես Պետրոսյանը տնտեսագետ է, «Առաքելություն» կուսակցության անդամ է:

Միքայելյան Սասուն

Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության նախագահն է, վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր է:

Հովհաննիսյան Վահե

Վահե Հովհաննիսյանը ֆինանսիստ է, «Առաքելություն» կուսակցության անդամ է:

Ստեփանյան Լիլիթ

Լիլիթ Ստեփանյանը Կրթության Ազգային Ինստիտուտի փոխտնօրենն է: Բացի այդ, այս տարվա հուլիսին նշանակվել էր Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: ՔՊ անդամ է:


Սարուխանյան Կարեն

Կարեն Սարուխանյանը Շիրակի նախկին մարզպետն է: ՔՊ անդամ է:

Մարզպետի նշանակումից հետո Սարուխանյանը զավեշտալի պատմության մեջ էր ընկել: Հրապարակ օրաթերթը գրել էր. «Շիրակի «ՔՊ»-ական մարզպետ Կարեն Սարուխանյանն ուշագրավ գիտելիքների տեր անձնավորություն է: Օրեր առաջ նա հանձնարարել է փակել «Գյումրիի ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան:
Երբ նրան ասել են՝ չենք կարող, փռի բացումը հովանավորել և մասնակցել է Սվիտալսկին, նա զայրացել է՝ Ռուսաստանի դեսպանն ինչ գործ ունի մեր փռի հետ: Նրան բացատրել են, որ Սվիտալսկին ոչ թե Ռուսաստանի դեսպանն է, այլ՝ Եվրամիության: Նա հետաքրքրվել է՝ իսկ Եվրամիությունը ո՞ր երկիրն է: Երբ օրեր անց պարզել է, որ փուռը չի փակվել, հայտարարել է. «Երևի Ստանիսլավսկին հարցը լուծեց»»։

Հովսեփյան Սոֆիա

Սոֆիա Հովսեփյանը Շիրակի մարզպետի տեղակալն է: ՔՊ անդամ է:


Փաշինյան Սիփան

Սիփան Փաշինյանը Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է: Մինչ այս, նա տարածքային կառավարման նախարարության Վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության հարցերի վարչության խորհրդականն էր:

Ղալումյան Վահե

Վահե Ղալումյանը Տավուշի նախկին մարզպետն է: Ղալումյանը և Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկերներ են: ՔՊ անդամ է:

Միխայլով Արսեն


Արսեն Միխայլովը ասորական համայնքից է: Նա եղել է 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Հանրապետական ֆրակցիայից: Անկուսակցական է:

Ռուբինյան Ռուբեն

Ռուբեն Ռուբինյանը ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանի որդին է: Մինչ այս եղել է արտաքին գործերի փոխնախարար: ՔՊ անդամ է:

Տիգրանյան Հերիքնազ

Հերիքնազ Տիգրանյանն իրավաբան է, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կազմակերպության իրավախորհրդատու:


Սողոմոնյան Եղիշե


Եղիշե Սողոմոնյանը տնտեսագետ է, Առաքելություն կուսակցության անդամ է:


Փամբուխչյան Արմեն


Արմեն Փամբուխչյանը եղել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ: ՔՊ անդամ է:


Քոչարյան Անդրանիկ

Անդրանիկ Քոչարյանը Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ղեկավարն է: Անկուսակցական է:

Պողոսյան Քրիստինե

Քրիստինե Պողոսյանը եղել է առաջին փոխվարչապետի օգնականը:  ՔՊ անդամ է:


Վարդանյան Վլադիմիր

Վլադիմիր Վարդանյանը  եղել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը: ՔՊ անդամ է:


Ուլիխանյան Տիգրան

Տիգրան Ուլիխանյանը եղել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալը: ՔՊ անդամ է:


Ղազարյան Թագուհի

Թագուհի Ղազարյանը գրականագետ է, Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող: ՔՊ անդամ է:

Ջուլֆալակյան Արսեն

Արսեն Ջուլֆալակյանն ըմբշամարտիկ է,   օլիմպիական արծաթե մեդալակիր: Մասնագիտությամբ միջազգայնագետ է: Անկուսակցական է:


Հովհաննիսյան Հովհաննես

Հովհաննես Հովհաննիսյանը եղել է կրթության և գիտության նախարարի տեղակալը: ՔՊ անդամ է:

Ղազարյան Սոնա

Սոնա Ղազարյանը եվրոպագետ է, Երևանի ավագանու անդամ: ՔՊ անդամ:

Մկրտչյան Կորյուն

Կորյուն Մկրտչյանը տնտեսագետ է: Առաքելություն կուսակցության անդամ է:

Մանուկյան Արտակ

Արտակ Մանուկյանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը: Մասնագիտությամբ տնտեսագետ է: Անկուսակցական է:


Վարդանյան Ծովինար

Ծովինար Վարդանյանը ՔՊ անդամ է: Մասնագիտությամբ տնտեսագետ է:

 

Ջուլհակյան Արուսյակ

Արուսյակ Ջուլհակյանը մասնագիտությամբ իրավաբան է: Երևանի ավագանու և ՔՊ անդամ է:


Պատրաստեց Ակաթի Վահանյանը

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan