«Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա».Պեսկով Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մասին՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան. տեսանյութ Stratfor. Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա կարող էր ազդել Քոչարյանի ձերբակալությունը Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ) Նախկին իշխանությունների պարգևատրումները մերժելի էին, իսկ ներկաներինը` ո՞չ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆոտոալբոմը Ի՞նչ ունեցվածք ունի Ֆելիքս Ցոլակյանը Ալիևի հետ հանդիպումը տևեց մոտ ժամուկես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանը տեղափոխվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ.Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
ԵԽԽՎ-ում Ալեքսանդր Պաչիերի զեկույցի ժամանակ Ռուբինյանը ներկա է գտնվել, սակայն Մարուքյանն է արձագանքել Բրազիլացի ուղևորուհին ծննդաբերել է Հռոմի օդանավակայանում Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ Փաշինյանն ու Բոլթոնը հեռախոսազրույց են ունեցել Սերժ Սարգսյանը պարգևատրեց շախմատի Հայաստանի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին Ռոնալդուն իր ցուցանիշով հավասարվել է Մեսսիին Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար Մարզպետարանների ու քաղաքապետարանի պարգևավճարների մասին Գարեգին Բաղրամյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. Daily Pakistan Հայաստանը ներդնում է գլխուղեղի անոթների ստենտավորման ծրագիր Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է ՊՍԺ-ն՝ որպես Կիլիան Մբապեի կամ Նեյմարի փոխարինող, դիտարկում է Անտուան Գրիզմանին Նիկոլ Փաշինյանը՝ պարգևավճարների շուրջ աղմուկի մասին Ինչո՞ւ է լռում Արցախի ղեկավարությունը. Ռուբեն Հակոբյան Ավելի լավ է լռեր. Աշոտյանը` Փաշինյանին Արցախում շնագայլի վրա կրակելիս գնդակը պատահաբար դիպել է 11-ամյա որդու գլխին ԱԱԾ-ն դիմել է քաղաքացիներին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբ Լևոն Քոչարյանի պատասխանը Վիլեն Գաբրիելյանին Մարտի 1-ի վերաբերյալ Ցանկացած հանդիպում, որն ապահովում է խաղաղ բանակցային գործընթացի շարունակությունը, ողջունում ենք. Դավիթ Բաբայանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Նարեկ Սարգսյանը դեռևս Պրահայում է «Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա».Պեսկով Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մասին՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել (Տեսանյութ) Գերագույն գլխավոր հրամանատարը չի ծառայել, առողջապահության նախարարը միշտ դեղը գրպանն է պահում... Արմեն Սարգսյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ Փաշինյանը մանրամասնում է Ալիևի հետ հանդիպումը (Տեսանյութ) ՀՔԾ-ն հարցաքննում է մարտի 1-ի իրադարձությունները լուսաբանած լրագրողներին Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան. տեսանյութ Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին «Հերթական կորսված գարնան շունչ է փչում». Զարուհի Փաստանջյան «Այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն». Գագիկ Ծառուկյան (Լուսանկար) Stratfor. Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա կարող էր ազդել Քոչարյանի ձերբակալությունը Վնասները պետք է դիտարկել որպես ԱԶԳԱԴԱՎ գործողություն Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ) Նախկին իշխանությունների պարգևատրումները մերժելի էին, իսկ ներկաներինը` ո՞չ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆոտոալբոմը Ուռուցքների պետպատվերով վիրահատության համար պետությունը կփոխհատուցի քաղաքացու ամբողջ գումարը (տեսանյութ) Տաքսու վարորդների և չգործող երթուղիների «գծատերերի» բողոքի ակցիան` ՈՒՂԻՂ Աջարիայի ևս 2 բնակիչ է մահացել «խոզի գրիպից». Rustavi2 Ի՞նչ ունեցվածք ունի Ֆելիքս Ցոլակյանը Հայկ Մարությանը համակարգի 1628 աշխատակցի պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով «Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք». Արսեն Թորոսյան ԵԱՏՄ տարածքում կա ավելի քան 60 խոչընդոտ. Նիկոլ Փաշինյան Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող Հայկազը ժամանակին հայհոյել է մորաքրոջն ու տատիկին (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել. «Իմ քայլի» պատգամավոր Բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, որ բանակցային գործընթացի արագացումը չի բխում հայկական կողմի շահերից (լուսանկար) Դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է. Բախշյան Կարելի էր կարծել, թե արու զավակ էին ունեցել Խտրական «հավասարությունը» Սերժի եւ Նիկոլի «վախտ» Մարտի 1-ի ակտուալացումը Արցախի խնդրի կոնտեքստում իր մեջ նոր Մարտի 1 է պարունակում. Ստեփան Դանիելյան ՋԷԿ-երի Գաբայանը գերազանցել է մարզպետների «ռեկորդը» Պետական գերատեսչություններից զանգվածային ազատումներ են սպասվում Ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները առավել մեծ թափանցիկություն տան արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Նախիջևանը՝ «ադրբեջանական» տարածք. Հայկական կողմն այդպես էլ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմե­քենա, ո´չ էլ փող Պաշտոնանկ արված Արթուր Գրիգորյանի գործելաոճը կառավարության սրտով չէր. նա «մեծ-մեծ խոսել է» ՊԵԿ-ը տուգանել է Սամվել Նիկոյանի կնոջը Անսպասելի ընտրություն. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահը ՀՀԿ խորհրդի անդամ է. մանրամասներ ԲՀԿ-ն աչք ունի նոր նախարարության վրա Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում Նաիրա Զոհրաբյանը ԵՄ-ից առաջարկ է ստացել ՀՖՖ նախագահի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը Փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններին իշխանական թիմը չի մասնակցում Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա՝ մշտական բնակու­թյուն հաստատելու Կամաց-կամաց ընկերանում են Ալիևի հետ հանդիպումը տևեց մոտ ժամուկես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Երևանում Opel-ը բախվել է գերեզմանի պատնեշին և գլխիվայր շրջվել (ֆոտոշարք) «Կորսված գարուն» ֆիլմը միակողմանի քաղաքական քարոզչական նյութ է Էնպես չի, որ արաբա-թուրքական վնգստոց-վայնասուն տարածող հեռուստաալիքներին ֆեյսում քֆրտում ենք... Մեկ ուժի, մեկ մարդու իշխանության մտավախություն կա. Գագիկ Գինոսյան (Տեսանյութ) Նախիջևանի դիպուկահարներին թուրքերը կրակել են սովորեցնում Մարջան Ավետիսյանն ամուսնու հետ սիրառատ լուսանկարներ է հրապարակել ԱՄՆ-ից Հայաստանը որպես հարևան՝ չկա Ադրբեջանի բնակչության մեծամասնության պլաններում Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Քուկին Բա, սովոր էիք 10 տարի սուբյեկտիվ ու միակողմանի կարծիք լսելուն (Տեսանյութ) Փաշինյանը մտադիր է Դավոսում Ալիեւի հետ ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Սամվել Կարապետյանի դստեր նոր լուսանկարները
Հարցում

Համայնքային գրադարանները՝ աղետալի վիճակում (ֆոտոշարք)

Համայնքային գրադարանների թիվը վերջին 25 տարվա ընթացքում նվազել է, գրադարանային ֆոնդը շուրջ 4 միլիոնով նվազել: Միայն անցյալ տարի 58 համայնքային գրադարան է փակվել: Գրադարանային ոլորտի ներկայացուցիչները ահազանգում են՝ համայնքային գրադարանների վիճակը աղետալի է: Համայնքային գրադարաններին վերաբերող խնդիրները այս շաբաթ քննարկվել են Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում:

Գրադարան. գրապահոց, թե՝ մշակութային օջախ: Հայաստանի համայնքներում այս հարցերը այնքան էլ ակտուալ չեն, քանի որ շատ գյուղերում գրադարաններն այսօր ուղղակի գոյություն չունեն: Համայքները խոշորացմանը զուգահեռ Տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող գյուղական գրադարանները իրար հետեւից փակվում են: 7-9 գյուղերի համար միայն մեկ գրադարան է գործում: Այն որ , գյուղը գրադարան չի ունենա, գյուղացին էլ վատ աշխատող տրանսպորտի պայմաններում մի քանի կիլոմետր չի անցնի գիրք վերցնելու համար համարվում է երրոդական- չորրոդական խնդիր:

«Վատ սրտի աշխատանքի ժամանակ ինչպե՞ս է սարքը թրթռում, գրադարանային ոլորտի խնդիրները նույնպիսին են, չափազանց շատ են ու տարատեսակ: Ես միշտ ասում եմ, եթե ուզում եք հասկանալ ինչպես են վերաբերում Հայաստանում մշակույթին եւ դրա ենթատեքստում գործող գրադարաններին, նայեք պետբյուջեին: Մշակույթը՝ պետական բյուջեում գտնվում է ամենավերջին տողում , գրադարանները ՝ այդ ամենավերջի տողի ամենավերջում…»,-ասում է Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը ու ավելացնում պետական մոտեցում է անհրաժեշտ՝ համակարգային լուծում:

Համայնքային գրադարանների շուրջ ամբողջ այս խառնաշփոթը սկսվել է 1997 թվականից, երբ ընդունվել է ՏԻՄ մասին օրենքը: Օրենք, որտեղ մեկ տողով նշված է միայն, որ համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի մշակութային կյանքի համար: Համայնքապետը ոչինչ չպարտադրող, անհասկանալի լիազորություններ է ստանում եւ գրադարանի լինել-չլինելու հարցը դառնում է նրա սուբյեկտիվ որոշման առարկան:

«Մենք՝ գրադարանային գործիչներս, երկար աշխատում էինք համայնքային գրադարաններին վերաբերող օրինագծի վրա, բայց ազգային ժողովում ընդունվեց մի անհասկանալի օրենք, որը ոչ մի աղերս չուներ մեր կազմած օրենքի նախագծի հետ: Այդ օրենքը բերեց նրան, որ տվյալ համայնքի մշակույթի խնդիրը դարձավ սուբյեկտիվ: Խնդիրը պետական մտահոգության դաշտից տեղափոխվեց մասնավոր, սուբյեկտիվ դաշտ եւ դրա արդյունքում գրադարանների նման ջարդ տեղի ունեցավ»,-նշում է Հասմիկ Կարապետյանը:

Վերջին 25-30 տարում համայնքային գրադարանները նոր գրքերով չեն համալրվել: Տեխնոլոգիայի դար համարվող 21-րդ դարում գյուղական գրադարանները անգամ մեկ համակարգիչ չունեն: Գրադարաններում 10 տոկոս հասարակական քաղաքական գրականություն կա, որ Սովետական Միությունից է ժառանգություն մնացել՝ բարձրաձայնում են քննարկման մասնակիցները:

«Ասում ենք գրադարան չեն այցելում, ինչո՞ւ չեն այցելում: Եթե 25 -30 տարի գրադարանը ոչ թերթ է ստացել, ոչ գիրք է ստացել, ի՞նչ պետք է գտնի ընթերցողն այնտեղ: Չունենք գյուղական գրադարան, որը արտահայտի մշակութային իրավիճակը»,- փաստում է Գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը:

Գրադարանը փակվում է, գրադարանավարի հաստիքը՝ կրճատվում: Իսկ ի՞նչ է լինում գրադարանում պահվող գրականության հետ : Համայնքապետերից շատերը հպարտությամբ նշում են, որ գրքերը հանձնել են դպրոցական գրադարանին, ինչն էլի ճիշտ չէ: Դպրոցական եւ համայնքայաին գրադարանները տարբեր գործառույթներ ունեն, գյուղացին ոչ մի դեպքում չի մտնի դպրոցական գրադարան եւ գիրք խնդրի: Բայց դա լավագույն դեպքում: Մշակույթի նախարարությունը վերջերս, օրինակ, ահազանգ էր ստացել, որ Հեր-հեր գյուղի փակված գրադարանի գրքերը չէին իմացել ինչ անել, ավելի լավ լուծում չէին գտել ու ուղղակի վառել էին…

«Մենք գրություն ուղարկեցիքն տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, մեզ պատասխանեցին, որ համայնքը միավորվել է եւ գրադարանը գործում է խոշորացված համայնքում: Նրանք, իհարկե, չեն ասում, որ գրքերը այրել են, բայց դա փաստ է, որ պատմում էր ականատեսը»,-ասում է ՀՀ Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժող. արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը:

«21-րդ դարում գիրք է վառվում, դա սարսափելի է եւ մենք այդ մասին ուղղակի խոսում ենք… ոչ ոքի մտքով չի անցել գնալ ու անձամբ տեսնել ինչ է կատարվում: Այն ժամանակ, երբ գրադարանավարները, գրադարանի տնօրենները կմիավորվեն, ասելիք կունենան ու տեր կկանգնեն այդ ասելիքին՝ ոչ մի չինովնիկի մտքով չի անցնի չլսել նրանց»,- հակադարձում է նախաձեռնության հիմնադիր ղեկավար Գեւորգ Թադեւոսյանը ու առաջարկում համայնքային գրադարանների խնդիրների շուրջ քննարկումներ պարբերաբար կազմակերպել: Ծրագրեր քննարկել, լուծումներ առաջարկել ու ներկայացնել պատկան մարմիններին:

«Համայնքապետը մեղավոր չէ, որ գրադարանը դրվել է իր իրավասության տակ: Նա կառավարում է այնպես, ինչպես կարողանում է ու ինչպես իրեն թույլ են տալիս: Մեղավորը ոլորտի պատասխանատուներն են, որ չեն բարձրաձայնում խնդիրները, տեղ չեն հասցնում ասելիքը: Լուրջ քննարկումներ են անհրաժեշտ ու լուծումներ, որ ոչ ոքի մտքով հետագայում չանցնի գիրք վառել»,-ընդգծում է նա:

YerevakLur.am

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan