Խոշոր պարգևավճարներ՝ ղեկավար անձնակազմերին «Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա».Պեսկով Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մասին՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան. տեսանյութ Stratfor. Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա կարող էր ազդել Քոչարյանի ձերբակալությունը Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ) Նախկին իշխանությունների պարգևատրումները մերժելի էին, իսկ ներկաներինը` ո՞չ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆոտոալբոմը Ի՞նչ ունեցվածք ունի Ֆելիքս Ցոլակյանը Ալիևի հետ հանդիպումը տևեց մոտ ժամուկես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Հայաստանը ռազմական կցորդ կունենա Ուկրաինայում Պուտին-Էրդողան հանդիպումը Կրեմլում շարունակվել է երեք ժամ Հրապարակվել է Թուրքիայի սեյսմիկ ռիսկի նոր քարտեզը Վենեսուելայում անկարգությունների հետևանքով չորս մարդ է զոհվել Այդպիսի պարգևատրումներ մեզ մոտ չկան, դա կարող է լինել 2 ամսվա աշխատավարձի, հավելավճարի և պարգևատրման հանրագումարը. ՊԵԿ նախագահի պարզաբանումը «յոթանիշ» պարգևավճարների մասին Կառավարությունը ԱԻՆ-ին պահուստային ֆոնդից գումար կտրամադրի Ժնևում գրանցված պայթյունը կարճ միացման հետևանք է եղել Խոշոր պարգևավճարներ՝ ղեկավար անձնակազմերին Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ Բուխարեստի առաջնորդանիստ հայոց տաճարում Էկումենիկ աղոթք է հնչել «Հայաստանում լրատվությունն այժմ ազատ է, քան երբևէ, բայց ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ». Փաշինյան «Ամեն ինչ հրաշալի է». Ռոնալդուն՝ դատական նիստից հետո Պրահան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին ՀՀ գլխավոր դատախազության հարցումը ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի ցանկանում Թրամփի օգտին քվեարկել 2020թ. Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում ԵԽԽՎ-ում Ալեքսանդր Պաչիերի զեկույցի ժամանակ Ռուբինյանը ներկա է գտնվել, սակայն Մարուքյանն է արձագանքել Բրազիլացի ուղևորուհին ծննդաբերել է Հռոմի օդանավակայանում Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ Փաշինյանն ու Բոլթոնը հեռախոսազրույց են ունեցել Սերժ Սարգսյանը պարգևատրեց շախմատի Հայաստանի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին Ռոնալդուն իր ցուցանիշով հավասարվել է Մեսսիին Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար Մարզպետարանների ու քաղաքապետարանի պարգևավճարների մասին Գարեգին Բաղրամյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. Daily Pakistan Հայաստանը ներդնում է գլխուղեղի անոթների ստենտավորման ծրագիր Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է ՊՍԺ-ն՝ որպես Կիլիան Մբապեի կամ Նեյմարի փոխարինող, դիտարկում է Անտուան Գրիզմանին Նիկոլ Փաշինյանը՝ պարգևավճարների շուրջ աղմուկի մասին Ինչո՞ւ է լռում Արցախի ղեկավարությունը. Ռուբեն Հակոբյան Ավելի լավ է լռեր. Աշոտյանը` Փաշինյանին Արցախում շնագայլի վրա կրակելիս գնդակը պատահաբար դիպել է 11-ամյա որդու գլխին ԱԱԾ-ն դիմել է քաղաքացիներին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբ Լևոն Քոչարյանի պատասխանը Վիլեն Գաբրիելյանին Մարտի 1-ի վերաբերյալ Ցանկացած հանդիպում, որն ապահովում է խաղաղ բանակցային գործընթացի շարունակությունը, ողջունում ենք. Դավիթ Բաբայանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Նարեկ Սարգսյանը դեռևս Պրահայում է «Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա».Պեսկով Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մասին՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել (Տեսանյութ) Գերագույն գլխավոր հրամանատարը չի ծառայել, առողջապահության նախարարը միշտ դեղը գրպանն է պահում... Արմեն Սարգսյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ Փաշինյանը մանրամասնում է Ալիևի հետ հանդիպումը (Տեսանյութ) ՀՔԾ-ն հարցաքննում է մարտի 1-ի իրադարձությունները լուսաբանած լրագրողներին Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան. տեսանյութ Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին «Հերթական կորսված գարնան շունչ է փչում». Զարուհի Փաստանջյան «Այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն». Գագիկ Ծառուկյան (Լուսանկար) Stratfor. Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա կարող էր ազդել Քոչարյանի ձերբակալությունը Վնասները պետք է դիտարկել որպես ԱԶԳԱԴԱՎ գործողություն Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ) Նախկին իշխանությունների պարգևատրումները մերժելի էին, իսկ ներկաներինը` ո՞չ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆոտոալբոմը Ուռուցքների պետպատվերով վիրահատության համար պետությունը կփոխհատուցի քաղաքացու ամբողջ գումարը (տեսանյութ) Տաքսու վարորդների և չգործող երթուղիների «գծատերերի» բողոքի ակցիան` ՈՒՂԻՂ Աջարիայի ևս 2 բնակիչ է մահացել «խոզի գրիպից». Rustavi2 Ի՞նչ ունեցվածք ունի Ֆելիքս Ցոլակյանը Հայկ Մարությանը համակարգի 1628 աշխատակցի պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով «Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք». Արսեն Թորոսյան ԵԱՏՄ տարածքում կա ավելի քան 60 խոչընդոտ. Նիկոլ Փաշինյան Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող Հայկազը ժամանակին հայհոյել է մորաքրոջն ու տատիկին (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել. «Իմ քայլի» պատգամավոր Բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, որ բանակցային գործընթացի արագացումը չի բխում հայկական կողմի շահերից (լուսանկար) Դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է. Բախշյան Կարելի էր կարծել, թե արու զավակ էին ունեցել Խտրական «հավասարությունը» Սերժի եւ Նիկոլի «վախտ» Մարտի 1-ի ակտուալացումը Արցախի խնդրի կոնտեքստում իր մեջ նոր Մարտի 1 է պարունակում. Ստեփան Դանիելյան ՋԷԿ-երի Գաբայանը գերազանցել է մարզպետների «ռեկորդը» Պետական գերատեսչություններից զանգվածային ազատումներ են սպասվում Ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները առավել մեծ թափանցիկություն տան արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Նախիջևանը՝ «ադրբեջանական» տարածք. Հայկական կողմն այդպես էլ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմե­քենա, ո´չ էլ փող Պաշտոնանկ արված Արթուր Գրիգորյանի գործելաոճը կառավարության սրտով չէր. նա «մեծ-մեծ խոսել է» ՊԵԿ-ը տուգանել է Սամվել Նիկոյանի կնոջը Անսպասելի ընտրություն. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահը ՀՀԿ խորհրդի անդամ է. մանրամասներ ԲՀԿ-ն աչք ունի նոր նախարարության վրա Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում Նաիրա Զոհրաբյանը ԵՄ-ից առաջարկ է ստացել ՀՖՖ նախագահի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը Փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններին իշխանական թիմը չի մասնակցում
Հարցում

Առանց ԱԺ-ում տարիներ շարունակ աշխատող մարդկանց, առանց ինձ հետ եկած թիմի և պատգամավորների արձանագրված առաջընթացը հնարավոր չէր լինի. Արա Սաղաթելյան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների համար կազմակերպված Ամանորի ավանդական ընդունելությունից հետո պատասխանեց Tert.am-ի հարցերին:

-Պարո՛ն Սաղաթելյան, Դուք հրաժարականի դիմում եք ներկայացրել, ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը և ինչո՞վ եք ծրագրում զբաղվել ապագայում:

-Դիմում դեռ չեմ ներկայացրել, ամենայն հավանականությամբ կներկայացնեմ օրվա վերջում կամ երկուշաբթի առավոտյան: Նման ընթացքը կարծում եմ ողջամիտ է և տրամաբանական: Թեև Ազգային ժողովի աշխատակազմն ապաքաղաքական մարմին է, և ինքս որևէ կուսակցության անդամ չեմ, այդուհանդերձ կարծում եմ, որ մեր երկրի ներկայիս քաղաքական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ԱԺ գլխավոր քարտուղարը պետք է հեռանա այն քաղաքական թիմի և այն ղեկավարի հետ, ում հետ եկել է՝ խորհրդարանի նոր ղեկավարությանը հնարավորություն տալով այս պատասխանատու պաշտոնը վստահել իրենց թիմի ներկայացուցչին: ԱԺ գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելու մասին հրապարակավ հայտնել եմ դեռ դեկտեմբերին՝ աշխատակազմի համար կազմակերպված Ամանորի միջոցառման ժամանակ, շնորհակալություն եմ հայտնել ԱԺ նախագահ, հարգարժան պարոն Բաբլոյանին վստահության և համատեղ աշխատանքի հնարավորության համար, իսկ գործընկերներիս՝ միասին անցած ճանապարհի համար: Հորդորել եմ ապագայում ևս լինել նախաձեռնող, և բաց ու պատրաստակամ՝ իրականացնելու 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների գործունեության մասնագիտական ուղեկցումն ու սպասարկումը: Ընդգծելով աշխատակազմի դերը, որպես ինստիտուցիոնալ հիշողությունը կրող օրգանիզմի, վստահություն եմ հայտնել, որ մեր մասնագետները կանեն ամեն հնարավորը և ունակ են պատվով լուծել իրենց առջև դրված խնդիրները: Անձամբ ես իմ առաքելությունն Ազգային ժողովում այս պահին համարում եմ ավարտված:

-Նախորդ տարի մեր երկիրը բարդ շրջան ապրեց։ Իշխանափոխությունից հետո տևական ժամանակ պետական կառավարման ապարատում անորոշություն էր, անգամ տեսակետներ կային, որ երկրում կառավարման ճգնաժամ էր հասունանում։ Այդ ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմն ինչպե՞ս է աշխատել, և ի՞նչ դեր է ունեցել կառավարման ճգնաժամից խուսափելու գործում։

-Կրկին հիշեցնեմ, որ Ազգային ժողովի աշխատակազմն ապաքաղաքական մարմին է։ Այն Ազգային ժողովի կարևորագույն ինստիտուցիոնալ մասնիկն է, որը մի կողմից ապահովում է խորհրդարանի ենթակառուցվածքների համապատասխանությունը պատգամավորների աշխատանքային կարիքներին, պահանջներին, իսկ մյուս կողմից՝ երաշխավորում է խորհրդարանի՝ որպես քաղաքական թիվ մեկ կառույցի այնպիսի կարևոր գործառույթների լիարժեք ու համակողմանի իրականացման համար ամբողջական պայմաններ, ինչպիսիք են ներկայացուցչական, վերահսկողական, օրենսդրական գործառույթները։ Գիտակցելով այս ամենը` Ազգային ժողովի աշխատակազմը հայտնի իրադարձությունների ողջ շրջանում արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովի պատգամավորների սահմանադրական լիազորությունների և գործառույթների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Մենք հասկանում էինք, որ լարված իրավիճակում չհաշվարկված անգամ մեկ քայլը կարող էր հանգեցնել պետական ապարատում լրջագույն ցնցումների, խաթարել իշխանության ճյուղերի առանց այն էլ փխրուն հավասարակշռությունն ու մեր պետությունը կանգնեցնել այնպիսի մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարումը հսկայական ռեսուրսներ ու ժամանակ կպահանջեր։ Հիշում եք, որ այդ լարված շրջանում առաջին հերթին Ազգային ժողովի ղեկավարությունը բավական նախաձեռնողական գործելաոճ էր որդեգրել, որի առանցքն էր շահագրգիռ բոլոր կողմերին բերել երկխոսության, համատեղ քննարկումների ու լուծումների ռացիոնալ դաշտ։ Ազգային ժողովի աշխատակազմը հենց այն մարմինն էր, որն իր մասնագիտական և կառավարչական ֆունկցիոնալ կարողությունների համադրմամբ սպասարկում էր խորհրդարանի ղեկավարության նախաձեռնությունները, որոնք, կրկնում եմ, կոչված էին հարթել բոլոր սուր անկյունները, վեր դնել պետության շահն այսրոպեական շահերից։ Անընդհատ փոփոխվող դրության պայմաններում մեզ համար կարևոր էր չխաթարել պետական կառավարման մեջ բացառիկ արժեք ունեցող ինստիտուցիոնալ հիշողության ապահովման սկզբունքը, չտրվել էմոցիաներին ու տուրք չտալ համընդհանուր խառնաշփոթին։ Եթե կարճ ձևակերպեմ՝ մենք երեք խնդիր ունեինք. ապահովել պատգամավորների ու նախագահության բնականոն աշխատանքը, ապահովել օրենսդիր մարմնի կապն իշխանության մյուս երկու ճյուղերի հետ և զուգահեռ ապահովել Ազգային ժողովում վարչարարական բարեփոխումների իրականացումը, աշխատակազմի մասնագիտական հմտությունների զարգացումը, միջազգային համագործակցության անխափանությունը, ստանձնած հանձնառությունների կատարումը և իհարկե՝ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական համակարգի անցնելու նորմատիվ գործընթացն ավարտին հասցնելը, որում խորհրդարանի աշխատակազմի և պատգամավորների համատեղ աշխատանքը հանգուցային կետերից մեկն է։

-Ի՞նչ էական արդյունքներ կարող ենք արձանագրել Ձեր կողմից աշխատակազմի ղեկավարման ժամանակահատվածում:

-Շատ ծավալուն պատասխան ենթադրող հարց է, որի մասին կարելի է խոսել ժամեր շարունակ: Փորձեմ հակիրճ պատասխանել, ինչպես ասում են՝ խոշոր սեգմենտներով: Առաջինը, որպես գլխավոր քարտուղար, աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և աշխատանքի արդյունավետության բարձրացումն էր՝ Ազգային ժողովի մարմիններ-աշխատակազմ փոխգործակցության մեջ: Միաժամանակ, ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի միջազգային կապերի ընդլայնումը գործընկերների հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում՝ ինչպես Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների նախորդ տարի Թբիլիսիում ստորագրված հուշագրի և դրա Երևանյան հավելվածի շրջանակներում:

Ֆինանսատնտեսական ոլորտում կարելի է նշել հատկապես ծախսերի արդյունավետ կառավարման մշակույթի զարգացումը՝ սկսած համապատասխան կարգերի մշակման և ներդրման միջոցով ծախսերի կանոնակարգումից մինչև նյութական միջոցների արդյունավետ կառավարում: Հենց դրա արդյունքում է, որ, օրինակ, նախորդ տարվա ընթացքում խնայվել է շուրջ 400 միլիոն դրամ, ի հավելում դրան 2019-ի համար պահեստավորվել է զգալի քանակի ապրանքներ, գույք և վառելիք: Ի դեպ, երբ խոսում են պետական համակարգում կրճատված ծառայողական մեքենաների մասին դրանցից 14-ը կրճատվել են հենց ԱԺ-ում: Նշեմ, որ վերջին տարվա ընթացքում կատարվել է լայնածավալ բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ, որոնք աննախադեպ էին խորհրդարանի գործունեության վերջին տարիների համար սկսած զորանոցից մինչև լրատվամիջոցների համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովումը, գրադարանի, թանգարանի վերանորոգումը և այլն: Ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, որը ներդնումը ձգվում էր 2008-ից սկսած: Արդիականացվել են բազմաթիվ տեխնիկական միջոցներ՝ ապահովելով համապատասխան տեխնիկական մակարդակը: Ի թիվս այլ ձեռքբերումների այդ թվում՝ տնտեսված միջոցների հաշվին, 2018-ի ավարտին հաջողվեց խորհրդարանի լրատվական ծառայությունը հասցնել տեխնիկապես ամենաբարձր հագեցվածության՝ որպես խորհրդարանի աշխատանքների թափանցիկությանն ու հաշվետվողականությանը միտված մեր ծրագրի կարևոր մաս:

- Որո՞նք են, Ձեր կարծիքով, 7-րդ գումարման Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի գործունեության առաջնահերթությունները:

-Նորընտիր ԱԺ-ի գլխավոր քարտուղարը, բնական է, որ կարող է փոփոխել առաջնահերթությունների հերթականությունը, կարևորը` որ դրանց համալիր արդյունքը հանգեցնի Ազգային ժողովի օրենսդիր, ներկայացուցչական և վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացմանը: Ցանկացած պարագայում էական է շարունակականության ապահովումը, մասնավորապես՝ փորձագիտական կարողությունների էլ ավելի զարգացումը, խորհրդարանական վերահսկողական գործիքների լիարժեք կիրառումը, որոնց զարգացման վերաբերյալ ի դեպ ունենք միջազգային գործընկերների օժանդակության պատրաստակամությունը: Անհերքելի առաջնահերթություն է խորհրդարանական դիվանագիտության բաղկացուցչի զարգացումը, որն ուրույն կարևորություն ունի ինչպես խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու համատեքստում, այնպես էլ արտաքին աշխարհի կողմից մեր ազգային և պետական շահերի ընկալման տեսանկյունից: Խոսքս և՛ միջազգային միջխորհրդարանական կառույցներում ակտիվությանը, և՛ բարեկամական խմբերի գործունեությանը, և՛ խորհրդարանների միջև մասնագիտական փոխօգնությանն է վերաբերում: Ամեն դեպքում, աշխատակազմի դերը խորհրդարանի արդյունավետ գործունեության մեջ առանցքային է, իսկ խորհրդարանը պարտավոր է գործել արդյունավետ, քանի որ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, այլ դեպքում այն կորցնում է խորհրդանիշի դերը՝ միաժամանակ խաթարելով այն քաղաքական համակարգի լեգիտիմությունը, որի պայմաններում գործում է:

-Կարո՞ղ եք նշել մի քանիսն այն ծրագրերից, որոնք կիրագործեիք, եթե 7-րդ գումարման անդրանիկ նիստը լիներ ոչ թե հունվարի 14-ին, այլ, ենթադրենք, մայիսի 14-ին:

-Փորձեմ. նախ՝ կանեի ամեն հնարավորը, որ աշխատակազմը լիարժեք օժանդակեր ԱԺ մարմիններին՝ պառլամենտական վերահսկողության գործառույթների իրացման և գործիքակազմի կիրառման գործընթացում՝ վերլուծական ծառայության լիարժեք կայացումից և կադրային ապահովումից մինչև հանձնաժողովների փորձագետների մասնագիտական կարողությունների հզորացում: Զուգահեռաբար, միջոցներ կձեռնարկեի ԱԺ պաշտոնական կայքէջի ծրագրային արդիականացման և սերվերային բազայի վերազինման համար, որի բանակցային փուլը միջազգային կառույցների հետ ավարտին ենք հասցրել դեռ նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներին: Վրացի գործընկերների օրինակով կիրականացնեի ՀՀ ԱԺ թրեյնինգ-կենտրոնի ստեղծման նախագիծը, որի համար շենքային պայմաններ արդեն նախապատրաստված են:

Կշարունակեի միջոցառումներն ԱԺ-ի աշխատանքներն առավել թափանցիկ դարձնելու ուղղությամբ՝ լրացուցիչ պայմաններ ստեղծելով զարգացնելու քաղհասարակության ինստիտուտների և լրատվամիջոցների հետ գործընկերային հարաբերությունները, իսկ փոխառելով Կնեսսեթի փորձը՝ մուտքերի մոտ և կայքէջում զետեղված էլեկտրոնային վահանակների վրա կարտացոլվեր պատգամավորների՝ խորհրդարանում ներկայության վերաբերյալ տեղեկատվություն:

Ավարտին կհասցնեի նախորդ տարվա հունիսին սկսված աշխատանքներն՝ ԱԺ մասնաշենքում հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ: Թեև այս աշխատանքների հետ կապված նպատակային գումար հատկացնելու մեր հայտը կառավարությունը մերժել է, այդուհանդերձ կփորձեի ավարտին հասցնել այն: Կշարունակեի, 2017թ.-ին իմ կողմից նախաձեռնած, մշակութային արժեք հանդիսացող հիմնական մասնաշենքի սեյսմիկ վտանգավորության չեզոքացմանն ուղղված աշխատանքները: Միջոցներ կձեռնարկեի հաշվեքննիչ պալատը ՀՀ ԱԺ-ին պատկանող շենքից և տարածքից այլ վայր տեղափոխելու համար, իսկ պալատի կողմից զբաղեցվող տարածքը կծառայեցնեի խորհրդարանի կարիքներին: Այս ամենն, իհարկե, աշխատակազմի բնականոն գործունեությունը ապահովելուն զուգընթաց:

-Ըստ Ձեզ, որն է աշխատակազմի արդյունավետ գործունեության պարզ բանաձևը՝ մեկ նախադասությամբ:

-Բավարար նյութական ռեսուրսների առկայության պարագայում նվազագույնը՝ կարգ ու կանոն, կոմպետենտություն, զարգացում, ինստիտուցիոնալ հիշողություն: Ի դեպ, գործընկերների հետ քննարկման արդյունքում եկել ենք եզրահանգման, որ Արևելյան գործընկերության երկրների պարագայում կոմպետենտ, մրցունակ մարդկային ռեսուրսների ներգրավման խնդիրը ոչ բարձր աշխատավարձների և մասնավոր հատվածի հետ մրցակցության պայմաններում բոլոր աշխատակազմերի «աքիլեսյան գարշապարն» է: Իհարկե, այստեղ էլ կան լուծումներ, բայց դա առանձին զրույցի թեմա է:

-Անդրադառնալով արդեն հնչեցված հարցին, ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել մոտ ժամանակներս:

-Կվերադառնամ հանրային կապերի և տեղեկատվության ոլորտ, կշարունակեմ մանկավարժական գործունեությունս: Բացի այդ, մի խումբ օտարերկրյա գործընկերների առաջարկով և իրենց հետ համատեղ, իրականացնելու ենք ծրագրեր՝ պառլամենտարիզմի զարգացման, հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացման, աշխատակազմերի լավագույն փորձի փոխանցման և կիրառման ոլորտում:

Ընթացիկ ամսվա վերջին էլ կարճատև այցով կմեկնեմ Ուկրաինա, որտեղ նախատեսված են հանդիպումներ և քննարկումներ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ովքեր ժամանակին այցելել են Արցախ և հայտնվել Բաքվի իշխանությունների սև ցուցակում և արդեն շուրջ երկու ամիս է՝ Ադրբեջանի դեսպանատան կողմից ճնշումների են ենթարկվում:

-Շնորհակալություն համագործակցության և հարցազրույցի համար:

-Ես եմ շնորհակալ Ձեզ և բոլոր լրագրողներին, ովքեր այս տարիներին բարեխղճորեն և անաչառ կատարել են իրենց մասնագիտական և քաղաքացիական պարտքը: Միաժամանակ, առիթից օգտվելով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ողջ ընթացքում վստահեցին և օժանդակեցին ինձ: Միանշանակ է, որ առանց ԱԺ-ում տարիներ շարունակ աշխատող մարդկանց, առանց ինձ հետ եկած թիմի և պատգամավորների, ովքեր վստահեցին, համախմբվեցին և ջանքեր ներդրեցին, արձանագրված առաջընթացը հնարավոր չէր լինի: Հաջողություն եմ մաղթում նոր խորհրդարանին և խաղաղություն մեր երկրին:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan