Խոշոր պարգևավճարներ՝ ղեկավար անձնակազմերին «Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա».Պեսկով Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մասին՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան. տեսանյութ Stratfor. Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա կարող էր ազդել Քոչարյանի ձերբակալությունը Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ) Նախկին իշխանությունների պարգևատրումները մերժելի էին, իսկ ներկաներինը` ո՞չ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆոտոալբոմը Ի՞նչ ունեցվածք ունի Ֆելիքս Ցոլակյանը Ալիևի հետ հանդիպումը տևեց մոտ ժամուկես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Հայաստանը ռազմական կցորդ կունենա Ուկրաինայում Պուտին-Էրդողան հանդիպումը Կրեմլում շարունակվել է երեք ժամ Հրապարակվել է Թուրքիայի սեյսմիկ ռիսկի նոր քարտեզը Վենեսուելայում անկարգությունների հետևանքով չորս մարդ է զոհվել Այդպիսի պարգևատրումներ մեզ մոտ չկան, դա կարող է լինել 2 ամսվա աշխատավարձի, հավելավճարի և պարգևատրման հանրագումարը. ՊԵԿ նախագահի պարզաբանումը «յոթանիշ» պարգևավճարների մասին Կառավարությունը ԱԻՆ-ին պահուստային ֆոնդից գումար կտրամադրի Ժնևում գրանցված պայթյունը կարճ միացման հետևանք է եղել Խոշոր պարգևավճարներ՝ ղեկավար անձնակազմերին Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ Բուխարեստի առաջնորդանիստ հայոց տաճարում Էկումենիկ աղոթք է հնչել «Հայաստանում լրատվությունն այժմ ազատ է, քան երբևէ, բայց ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ». Փաշինյան «Ամեն ինչ հրաշալի է». Ռոնալդուն՝ դատական նիստից հետո Պրահան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին ՀՀ գլխավոր դատախազության հարցումը ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի ցանկանում Թրամփի օգտին քվեարկել 2020թ. Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում ԵԽԽՎ-ում Ալեքսանդր Պաչիերի զեկույցի ժամանակ Ռուբինյանը ներկա է գտնվել, սակայն Մարուքյանն է արձագանքել Բրազիլացի ուղևորուհին ծննդաբերել է Հռոմի օդանավակայանում Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ Փաշինյանն ու Բոլթոնը հեռախոսազրույց են ունեցել Սերժ Սարգսյանը պարգևատրեց շախմատի Հայաստանի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին Ռոնալդուն իր ցուցանիշով հավասարվել է Մեսսիին Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար Մարզպետարանների ու քաղաքապետարանի պարգևավճարների մասին Գարեգին Բաղրամյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. Daily Pakistan Հայաստանը ներդնում է գլխուղեղի անոթների ստենտավորման ծրագիր Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է ՊՍԺ-ն՝ որպես Կիլիան Մբապեի կամ Նեյմարի փոխարինող, դիտարկում է Անտուան Գրիզմանին Նիկոլ Փաշինյանը՝ պարգևավճարների շուրջ աղմուկի մասին Ինչո՞ւ է լռում Արցախի ղեկավարությունը. Ռուբեն Հակոբյան Ավելի լավ է լռեր. Աշոտյանը` Փաշինյանին Արցախում շնագայլի վրա կրակելիս գնդակը պատահաբար դիպել է 11-ամյա որդու գլխին ԱԱԾ-ն դիմել է քաղաքացիներին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբ Լևոն Քոչարյանի պատասխանը Վիլեն Գաբրիելյանին Մարտի 1-ի վերաբերյալ Ցանկացած հանդիպում, որն ապահովում է խաղաղ բանակցային գործընթացի շարունակությունը, ողջունում ենք. Դավիթ Բաբայանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Նարեկ Սարգսյանը դեռևս Պրահայում է «Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա».Պեսկով Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մասին՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել (Տեսանյութ) Գերագույն գլխավոր հրամանատարը չի ծառայել, առողջապահության նախարարը միշտ դեղը գրպանն է պահում... Արմեն Սարգսյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ Փաշինյանը մանրամասնում է Ալիևի հետ հանդիպումը (Տեսանյութ) ՀՔԾ-ն հարցաքննում է մարտի 1-ի իրադարձությունները լուսաբանած լրագրողներին Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան. տեսանյութ Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին «Հերթական կորսված գարնան շունչ է փչում». Զարուհի Փաստանջյան «Այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն». Գագիկ Ծառուկյան (Լուսանկար) Stratfor. Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա կարող էր ազդել Քոչարյանի ձերբակալությունը Վնասները պետք է դիտարկել որպես ԱԶԳԱԴԱՎ գործողություն Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ) Նախկին իշխանությունների պարգևատրումները մերժելի էին, իսկ ներկաներինը` ո՞չ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆոտոալբոմը Ուռուցքների պետպատվերով վիրահատության համար պետությունը կփոխհատուցի քաղաքացու ամբողջ գումարը (տեսանյութ) Տաքսու վարորդների և չգործող երթուղիների «գծատերերի» բողոքի ակցիան` ՈՒՂԻՂ Աջարիայի ևս 2 բնակիչ է մահացել «խոզի գրիպից». Rustavi2 Ի՞նչ ունեցվածք ունի Ֆելիքս Ցոլակյանը Հայկ Մարությանը համակարգի 1628 աշխատակցի պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով «Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք». Արսեն Թորոսյան ԵԱՏՄ տարածքում կա ավելի քան 60 խոչընդոտ. Նիկոլ Փաշինյան Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող Հայկազը ժամանակին հայհոյել է մորաքրոջն ու տատիկին (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել. «Իմ քայլի» պատգամավոր Բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, որ բանակցային գործընթացի արագացումը չի բխում հայկական կողմի շահերից (լուսանկար) Դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է. Բախշյան Կարելի էր կարծել, թե արու զավակ էին ունեցել Խտրական «հավասարությունը» Սերժի եւ Նիկոլի «վախտ» Մարտի 1-ի ակտուալացումը Արցախի խնդրի կոնտեքստում իր մեջ նոր Մարտի 1 է պարունակում. Ստեփան Դանիելյան ՋԷԿ-երի Գաբայանը գերազանցել է մարզպետների «ռեկորդը» Պետական գերատեսչություններից զանգվածային ազատումներ են սպասվում Ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները առավել մեծ թափանցիկություն տան արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Նախիջևանը՝ «ադրբեջանական» տարածք. Հայկական կողմն այդպես էլ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմե­քենա, ո´չ էլ փող Պաշտոնանկ արված Արթուր Գրիգորյանի գործելաոճը կառավարության սրտով չէր. նա «մեծ-մեծ խոսել է» ՊԵԿ-ը տուգանել է Սամվել Նիկոյանի կնոջը Անսպասելի ընտրություն. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահը ՀՀԿ խորհրդի անդամ է. մանրամասներ ԲՀԿ-ն աչք ունի նոր նախարարության վրա Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում Նաիրա Զոհրաբյանը ԵՄ-ից առաջարկ է ստացել ՀՖՖ նախագահի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը Փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններին իշխանական թիմը չի մասնակցում
Հարցում

Ասպարեզ է եկել ոչ թե Նոր Հայաստանի առաջին իշխանությունը, այլ Հին Հայասատանի վերջին իշխանությունը (Տեսանյութ)

Անցած տարվա ապրիլ - մայիսյան «թավշյա» իշխանափոխությունը հայտ ներկայացրեց «նոր էջ» բացել երկրի զարգացման մեջ և նույնիսկ դրա համար այս իրադարձությունները գնահատվեցին «թավշյա հեղափոխություն» ձևակերպմամբ:

Առաջին անգամ, սկսած 1991 թվականից, երկրում իշխանությունը փոխվեց «ներքևից», առաջին անգամ գրեթե ողջ ժողովուրդը միահամուռ կերպով աջակցեց Փաշինյանի թիմին՝ գահընկեց անելով նախկին ռեժիմի ներկայացուցիչներին: Առաջին անգամ ժողովուրդը Փաշինյանին տվեց գրեթե անսահմնան մանդատ երկրի կառավարման համար, հույս ունենալով, որ Փաշինյանն իրոք նոր մոտեցումներով հանդես կգա, որտեղ այլևս չեն լինի նախկին արատավոր երևույթները:

Սակայն ավաղ, այս 8-9 ամիսների ընթհացքում ոչ բարքերի և ոչ էլ մոտեցումների մեջ էական բան չփոխվեց: Դատարանների կախվածությունը մնաց նույնը, պնակալեզների քանակն ու որակը՝ նույնպես, ԽԾԲ-ների պրակտիկան նույն ձևով շարունակվում է, մոնոպոլիաները իրենց տեղը մնացին, պարզապես նրանց «օլիգարխ» մակդիրները վերացան:

Ասել, որ Փաշինյանը ստանալով լիակատար իշխանություն ուզում էր դրժել իր նախկին խոստումները, սխալ կլինի: Փաշինյանը անկեղծորեն ուզում էր կատարել այն, ինչ խոստացել է, որքանով որ դա հնարավոր է:

Պարզապես խնդիրը կայանում է նրանում, որ իրականում Փաշինյանը այն անձնավորությունը չէ, որ ունակ լիներ իսկապես «Նոր Հայաստան» առաջարկել հանրությանը:

Քանի որ Փաշինյանին հաջողվեց Սերժ Սարգսյանին գահընկեց անել, հանրության զգալի մասի մոտ այն տեսակետն ամրապնդվեց, որ ի դեմս Փաշինյանի առաջ էր եկել մի «հզոր անհատ, որ կարող էր դուխով սարեր շուռ տալ»:

Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ էր: Դեռ Լեբոնն էր նշում, որ «զանգվածների առաջնորդները սովորաբար խիստ սահմանափակ մարդիկ են լինում»: Ավելին, հենց այդպիսի մարդիկ են կարողանում իրականացնել նման փոփոխություններ: Դա է ցույց տալիս նաև մարդկության պատմությունը:
Խելոք մարդիկ, սովորաբար, կարողանում են դրսևորվել, համեմատաբար հանգիստ պայմաններում:

90-ականների պատմությունից մենք գիտենք թե ինչքան պատահական մարդիկ կարողացան սողոսկել իշխանության մեջ:

Եթե այս ամենին գումարենք, որ Փաշինյանը նաև ներառական իշխանության ձևավորման սկզբունքի կողմնակից չէ, ապա պարզ կդառնա, թե ինչ իրական բովանդակություն է ունենալու այս իշխանությունը: Իշխանություն, որտեղ գրեթե չի լինելու որևէ վառ անհատականություն: Իշխանություն, որտեղ մարդիկ, թևավոր ասած, «ոտքի վրա են» սովորելու երկիր կառավարել:

Իսկ ունի՞ արդյոք Հայաստանը բավարար ռեսուրս՝ դիմակայելու այս մարտահրավերին: Այդ հարցի պատասխանը պարզ չէ, բայց մեկ բան ակնհայտ է, որ ժողովուրդն է մանդատը տվել այս մարդկանց, և ուրեմն ժողովուրդն էլ հետագա հնարավոր անհաջողությունների համար ամբողջական պատասխանատվություն է կրելու:

Ինչպես օրինակ 1920 թվականին, 55 000 ք.կմ տարածքը կորցնելով՝ ընդամենը երկու տարվա ընթացքում, երկիրը հայտնվեց լիարժեք կործանման առաջ, և միայն օտար ուժերի շնորհիվ մի կերպ պահեց ... այդ տարածքի կեսը: Բայց մինչ այսօր չի հասկացել, թե ինչու այդպես ստացվեց՝ մեղքը, ինպես միշտ, բարդելով հիմնականում թուրքերի ու ռուսների վրա: Սա պատմական մանկամտության ամենավառ օրինակներից է, որը մինչ այսօր լուրջ չի ուսումնասիրված: Իսկ այն թեզը, թե իբր ժողովուրդը երբեք չի սխալվում, կեղծ է և հակագիտական: Պարզապես դա ժողովրդին քծնելու ձև է, որը հատկապես տարածված է հայ հանրության մեջ:

Այն, որ ժողովուրդը պարբերաբար կարող է սխալվել, հայտնի է ոչ միայն հայ ժողովրդի պատմությունից: Օրինակ, հիտլերյան նացիզմը ծնվեց հենց գերմանացիների ծոցից, որի արդյունքում էլ այդ ժողովուրդը պատմության առջև շատ թանկ գին վճարեց:
Մեր պարագայում անընդհատ կրկնվող ազգային աղետների գլխավոր պատճառը ադեկվատ և զարգացած ազգային վերնախավի բացակայության պատճառն է: Ի վերջո, ցանկացած իշխանություն ծնվում է ժողովրդի ծոցից և իր մակարդակով համապատասխանում է հենց ժողովրդին:

Ի վերջո ժողովրդից որակյալ ազգ ձևավորում է իր վերնախավը: Հակառակ դեպքում այդ ժողովուրդը ամբոխից ոչնչով չի տարբերվում: Դա է ցույց տալիս պատմությունը: Տեսեք, օրինակ, թե հետամնաց թուրքական ցեղերից ինչ ազգ ձևավորվեց ժամանակակից Անատոլիայի տարածքում: Դա նրանց վերնախավի հետևողական աշխատանքի արդյունքն էր:

Կամ անհույս պետականազուրկ հրեաներից ինչ պետություն կարողացավ կերտել ընդամենը 50-70 տարի առաջ նոր հրեական վերնախավը:

Կարծում ենք, որ իսկապես «Նոր Հայաստանի» կերտման համար անհրաժեշտ է նոր վերնախավ գեներացնել՝ նոր պատկերացումներով ու երկիրը կառավարելու նոր մոտեցումներով, որտեղ իր լուման կարող են ներդնել բոլոր այն հին ու նոր դեմքերը, ովքեր ունակ են զգալու այդ պահանջը:

Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իսկապես կերտել «Նոր Հայաստան»:
Իսկ այսօր մենք ականատեսն ենք «Հին Հայաստանի» վերջին իշխանությունների գործունեությանը: Վերջին, որոհետև Հայաստանը, իսկապես, երկարաժամկետ կտրվածքով այլևս ռեսուրս չունի՝ անգաղափար, իմիտացիոն գործունեությամբ իր գոյությունը մի կերպ ապահովելու:

Մենք ապրում ենք այնպիսի մի գերլարված աշխարհաքաղաքական տարածաշրջանում, որտեղ, պատկերավոր ասած, այսօրվա մեր «քաղաքական մանկապարտեզի» սաները երկարաժամկետի կտրվածքով ի վիճակի չեն լինի լուրջ որոշումներ կայացնել:
Եվ եթե այս իրավիճակը երկարի ու փոփոխությունը ուշանա, ապա բնությունը մեզ կպատժի, ինչպես որ պատժեց 1915-ին, 1920-ին և այսպես շարունակ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan