Խոշոր պարգևավճարներ՝ ղեկավար անձնակազմերին «Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա».Պեսկով Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մասին՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան. տեսանյութ Stratfor. Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա կարող էր ազդել Քոչարյանի ձերբակալությունը Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ) Նախկին իշխանությունների պարգևատրումները մերժելի էին, իսկ ներկաներինը` ո՞չ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆոտոալբոմը Ի՞նչ ունեցվածք ունի Ֆելիքս Ցոլակյանը Ալիևի հետ հանդիպումը տևեց մոտ ժամուկես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Հայաստանը ռազմական կցորդ կունենա Ուկրաինայում Պուտին-Էրդողան հանդիպումը Կրեմլում շարունակվել է երեք ժամ Հրապարակվել է Թուրքիայի սեյսմիկ ռիսկի նոր քարտեզը Վենեսուելայում անկարգությունների հետևանքով չորս մարդ է զոհվել Այդպիսի պարգևատրումներ մեզ մոտ չկան, դա կարող է լինել 2 ամսվա աշխատավարձի, հավելավճարի և պարգևատրման հանրագումարը. ՊԵԿ նախագահի պարզաբանումը «յոթանիշ» պարգևավճարների մասին Կառավարությունը ԱԻՆ-ին պահուստային ֆոնդից գումար կտրամադրի Ժնևում գրանցված պայթյունը կարճ միացման հետևանք է եղել Խոշոր պարգևավճարներ՝ ղեկավար անձնակազմերին Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ Բուխարեստի առաջնորդանիստ հայոց տաճարում Էկումենիկ աղոթք է հնչել «Հայաստանում լրատվությունն այժմ ազատ է, քան երբևէ, բայց ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ». Փաշինյան «Ամեն ինչ հրաշալի է». Ռոնալդուն՝ դատական նիստից հետո Պրահան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին ՀՀ գլխավոր դատախազության հարցումը ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի ցանկանում Թրամփի օգտին քվեարկել 2020թ. Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում ԵԽԽՎ-ում Ալեքսանդր Պաչիերի զեկույցի ժամանակ Ռուբինյանը ներկա է գտնվել, սակայն Մարուքյանն է արձագանքել Բրազիլացի ուղևորուհին ծննդաբերել է Հռոմի օդանավակայանում Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ Փաշինյանն ու Բոլթոնը հեռախոսազրույց են ունեցել Սերժ Սարգսյանը պարգևատրեց շախմատի Հայաստանի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին Ռոնալդուն իր ցուցանիշով հավասարվել է Մեսսիին Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար Մարզպետարանների ու քաղաքապետարանի պարգևավճարների մասին Գարեգին Բաղրամյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. Daily Pakistan Հայաստանը ներդնում է գլխուղեղի անոթների ստենտավորման ծրագիր Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է ՊՍԺ-ն՝ որպես Կիլիան Մբապեի կամ Նեյմարի փոխարինող, դիտարկում է Անտուան Գրիզմանին Նիկոլ Փաշինյանը՝ պարգևավճարների շուրջ աղմուկի մասին Ինչո՞ւ է լռում Արցախի ղեկավարությունը. Ռուբեն Հակոբյան Ավելի լավ է լռեր. Աշոտյանը` Փաշինյանին Արցախում շնագայլի վրա կրակելիս գնդակը պատահաբար դիպել է 11-ամյա որդու գլխին ԱԱԾ-ն դիմել է քաղաքացիներին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբ Լևոն Քոչարյանի պատասխանը Վիլեն Գաբրիելյանին Մարտի 1-ի վերաբերյալ Ցանկացած հանդիպում, որն ապահովում է խաղաղ բանակցային գործընթացի շարունակությունը, ողջունում ենք. Դավիթ Բաբայանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Նարեկ Սարգսյանը դեռևս Պրահայում է «Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա».Պեսկով Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մասին՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել (Տեսանյութ) Գերագույն գլխավոր հրամանատարը չի ծառայել, առողջապահության նախարարը միշտ դեղը գրպանն է պահում... Արմեն Սարգսյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ Փաշինյանը մանրամասնում է Ալիևի հետ հանդիպումը (Տեսանյութ) ՀՔԾ-ն հարցաքննում է մարտի 1-ի իրադարձությունները լուսաբանած լրագրողներին Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան. տեսանյութ Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին «Հերթական կորսված գարնան շունչ է փչում». Զարուհի Փաստանջյան «Այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն». Գագիկ Ծառուկյան (Լուսանկար) Stratfor. Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա կարող էր ազդել Քոչարյանի ձերբակալությունը Վնասները պետք է դիտարկել որպես ԱԶԳԱԴԱՎ գործողություն Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ) Նախկին իշխանությունների պարգևատրումները մերժելի էին, իսկ ներկաներինը` ո՞չ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆոտոալբոմը Ուռուցքների պետպատվերով վիրահատության համար պետությունը կփոխհատուցի քաղաքացու ամբողջ գումարը (տեսանյութ) Տաքսու վարորդների և չգործող երթուղիների «գծատերերի» բողոքի ակցիան` ՈՒՂԻՂ Աջարիայի ևս 2 բնակիչ է մահացել «խոզի գրիպից». Rustavi2 Ի՞նչ ունեցվածք ունի Ֆելիքս Ցոլակյանը Հայկ Մարությանը համակարգի 1628 աշխատակցի պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով «Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք». Արսեն Թորոսյան ԵԱՏՄ տարածքում կա ավելի քան 60 խոչընդոտ. Նիկոլ Փաշինյան Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող Հայկազը ժամանակին հայհոյել է մորաքրոջն ու տատիկին (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել. «Իմ քայլի» պատգամավոր Բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, որ բանակցային գործընթացի արագացումը չի բխում հայկական կողմի շահերից (լուսանկար) Դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է. Բախշյան Կարելի էր կարծել, թե արու զավակ էին ունեցել Խտրական «հավասարությունը» Սերժի եւ Նիկոլի «վախտ» Մարտի 1-ի ակտուալացումը Արցախի խնդրի կոնտեքստում իր մեջ նոր Մարտի 1 է պարունակում. Ստեփան Դանիելյան ՋԷԿ-երի Գաբայանը գերազանցել է մարզպետների «ռեկորդը» Պետական գերատեսչություններից զանգվածային ազատումներ են սպասվում Ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները առավել մեծ թափանցիկություն տան արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Նախիջևանը՝ «ադրբեջանական» տարածք. Հայկական կողմն այդպես էլ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմե­քենա, ո´չ էլ փող Պաշտոնանկ արված Արթուր Գրիգորյանի գործելաոճը կառավարության սրտով չէր. նա «մեծ-մեծ խոսել է» ՊԵԿ-ը տուգանել է Սամվել Նիկոյանի կնոջը Անսպասելի ընտրություն. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահը ՀՀԿ խորհրդի անդամ է. մանրամասներ ԲՀԿ-ն աչք ունի նոր նախարարության վրա Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում Նաիրա Զոհրաբյանը ԵՄ-ից առաջարկ է ստացել ՀՖՖ նախագահի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը Փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններին իշխանական թիմը չի մասնակցում
Հարցում

Ինչո՞ւ փչացան հայ - ղազախական հարաբերությունները

Պետք է նշել, որ ղազախական Կարագանդա քաղաքում ընթացող զարգացումները դիտարկել բացառապես որպես կենցաղային բնույթի դեպքեր՝ ոչ միայն սխալ է, այլև` վտանգավոր: Այս երևույթները կենցաղային են միայն առաջին հայացքից: Ինչո՞ւ 28 տարիների ընթացքում ոչ մի միջադեպ չէր գրանցվում, և միայն հենց այս պահին այն կատարվեց:

Ղազախստանում ապրող մեր ազդեցիկ հայրենակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշում է, որ հայերի հանդեպ լարվածությունը առաջացավ ՀԱՊԿ-ի շուրջ քննարկումներից հետո: Ըստ նրա, Ղազախստանը խիստ ավտորիտար երկիր է, և այստեղ հենց այնպես ցնցումներ չեն կատարվում: Այս երկրի անվտանգության մարմինները ուշի ուշով հետևում են պոտենցիալ վտանգ պարունակող բոլոր ծայրահեղ խմբավորումների ներկայացուցիչներին: Չմոռանանք, որ խոսքը գնում է նաև մահմեդական երկրի մասին: Ճիշտ է, այստեղ ծայրահեղ մահմեդական խմբավորումներ չկան, բայց...

Ո՞րն է Ղազախստանի տեղն ու դերը թյուրքական աշխարհում

Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1992 թվականին, ամեն տարի անցկացվում է թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթնաժողով, որտեղ քննարկվում են թյուրքալեզու երկրներին հուզող կարևորագույն խնդիրներ: Այդ ժողովներին մշտապես մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ղրղզստանի ղեկավարները:
1998-ին Բաքվում հիմնվեց թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը:
Իսկ 2009-ին Նախիջևանում հիմնվեց «Թյուրքական խորհուրդ» կազմակերպությունը, որի մեջ սակայն սկզբնական փուլում չմտան Ուզբեկստանն ու Թուրքմենստանը: Հետագայում՝ 2014-ին, այդ կառույցին միացավ Թուրքմենստանը:
Եթե Թուրքիայի գլխավոր նպատակն է եղել համախմբել այդ երկրներին իր շուրջ, ապա Ղազախստանի դերը փոքր - ինչ տարբերվում էր, քանզի նրա վրա միշտ մեծ է եղել Մոսկվայի դերը:

Եվ զարմանալի չէ, որ երբ թյուրքալեզու երկրների գագաթնաժողների ժամանակ Ադրբեջանը միշտ փորձ էր անում ղարաբաղյան հարցը դարձնել գլխավոր առանցքը, հիմնականում այդ գաղափարին հակադրվում էր հենց... Ղազախստանը:
Հայաստանում, բնականաբար, այդ նուրբ քաղաքական նրբերանգների մասին երբեք տեղյակ չեն եղել:

Ադրբեջանցիները միշտ դժգոհել են, քանզի չէին հասկանում, թե ինչու Արաբական լիգայում Իսրայելի դատապարտման խնդիրը միշտ կենտրոնական դերում է եղել, իսկ «Թյուրքական Աշխարհի» երկրների համար Հայաստանի դատապարտումը կենտրոնական դերում չի եղել:
Այս ամենի պատասխանը եղել է այն, որ միջինասիական երկրների վերնախավերը չափից դուրս շատ են ռուսիֆիկացված, սակայն խնդիրը միայն դրանում չի եղել:

Բանն այն է, որ Ղազախստանի տեղն ու դերն է երկիմաստ, քանզի նա ոչ միայն «Թյուրքական Աշխարհի» լիարժեք ներկայացուցիչ է, այլ նաև ռուսական «Եվրասիական Աշխարհի»-ի լիարժեք ներկայացուցիչ: Եվ այդ իմաստով նրա հակահայկական դիրքորոշումը խորը հակասության մեջ կմտներ «Եվրասիական վեկտորի» հետ:
Ահա թե ինչու՝ Մոսկվայի խնդրանքով Նազարբաևը պարբերաբար թյուրքալեզու երկրների գագաթնաժողովների ժամանակ զսպող դեր էր կատարում հայկական հարցում, ինչը բնականաբար դուր չէր գալիս Բաքվին:

Փոխարենը Նազարբաևը «Եվրասիական տիրույթում» փորձում էր զսպել արդեն Հայաստանին, այսպիսով «ասիմետրիկ բալանս» պահելով Երևանի ու Բաքվի միջև: «Ասիմետրիկ», քանզի Ղազախստանի համար Երևանն ու Բաքուն տարբեր կշիռներ ունեն:
Ադրբեջանն ավելի հարուստ երկիր է, քան Հայաստանը: Բացի այդ, Ադրբեջանն աշխարհաքաղաքական կարևոր հանգույց է, որտեղով անցնում են նավթագազային ռազմավարական բնույթի մագիստրալներ: Բացի այդ, նաև Ադրբեջանը եղբայրական «թյուրքալեզու» պետություն է, մինչդեռ Հայաստանը Ղազախստանի համար որևէ հետաքրքրություն չի ներկայացնում: Այս հանգամանքները հաշվի առնելով, Նազարբաևը միշտ «մեղադրվում էր» թյուրքալեզու երկրների կողմից՝ որպես, հարաբերականորեն իհարկե, «հայամետ» դիրքորոշում ունեցող գործիչ: Իհարկե, վերջինս միշտ փորձում էր հակաքայլերով բալանսավորել իր իմիջը, սակայն «թյուրքական ներվը» նրա հանդեպ միշտ առկա էր:

Փաշինյանը զգալիորեն «ազատեց» Նազարբաևի ձեռքերը հայկական հարցում

Հայաստանում «թավշյա» հեղափոխությունից հետո Ղազախստանի դիրքորոշման մեջ զգալի փոփոխություններ կատարվեցին: Նախ, եթե նախկինում Նազարբաևը որոշակի պարտավորված էր իրեն զգում հայկական հարցում՝ առաջին հերթին Մոսկվայի առջև, ապա այսօր իրավիճակը էապես փոխվել է:

Նախ Երևանում իշխանության է եկել Նազարբաևի համար դասակարգային իմաստով խիստ վտանգավոր գործիչ: Ինքը` Նազարբաևը, արդեն տասնյակ տարիներ իշխում է իր երկրում, և հայաստանյան օրինակը խիստ վտանգավոր է նրա համար:
Երկրորդ՝ հայաստանյան օրինակը վտանգավոր է ոչ միայն իր, այլ նաև Պուտինի և մյուս «եվրասիական» ղեկավարների համար, և ուրեմն, Փաշինյանի հաջողությունը կարող է վտանգավոր օրինակ ծառայել մյուս «եվրասիական ժողովուրդների» համար: Եվ ճիշտ հակառակը՝ Փաշինյանի անհաջողությունը կարող է բարեհաջող դեր կատարել մյուս «եվրասիական» երկրների համար: Իսկ դա նշանակում է, որ նախկին «կաշկանդվածությունը հայկական հարցում» Նազարբաևը այլևս չի ունենա, ինչը լեգիտիմ հիմք կտա նրան ավելի մերձենալ Բաքվի հետ:

Իսկ Փաշինյանի հակաբելառուսական ու հակաղազախական որոշակի շեշտադրումներն իր հռետորաբանության մեջ հիմք տվեցին վերջին 6 ամիսների ընթացքում ֆոնային հակահայկական վերլուծական արշավ սկսել ղազախական որոշ լրատվամիջոցների միջոցով:

Բանն այն է, որ ինչքանով Փաշինյանին է հարկավոր իր «դուխը» ցույց տալ ներքին լսարանում, այնքան էլ Նազարբաևի համար «западло» է չպատասխանել Փաշինյանին՝ իր լսարանի մոտ: Հակառակ դեպքում Նազարբաևը կարող էր ընկալվել որպես «թույլ» բռնապետ, իսկ դա չափազանց վտանգավոր է իր համար: Ահա թե ինչու էր նա դատապարտված պատասխանել Փաշինյանին:

Սակայն քաղաքական այս «պինգպոնգը» սովորաբար անհետևանք չի մնում, այն ֆոնային ազդեցություն է թողնում, նույնիսկ ավտորիտար հասարակության վրա: ՀԱՊԿ-ի հայտնի ճգնաժամից հետո, Ղազախստանի հայկական բիզնես շրջանակները իրենց վրա ազդեցութունը արդեն զգում էին: Եվ այս ամենը իր կնիքը թողեց նաև կենցաղային փոխհարաբերությունների վրա, որի ծայրահեղ արտահայտութունը մենք տեսանք արդեն Կարագանդայում:

Այնպես որ, «դուխով», այլ ոչ թե «խելքով» գործելը վտանգավոր է ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին հարաբերություններում: Չե՞ք հավատում, հարցրեք մեր Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք բառիս բուն իմաստով իրենց մաշկի վրա են զգում այս ամենը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan