Գլեդիս Բերեջիկյանը հավանական է դառնա Ուելսի վարչապետ
Ուելսի նոր վարչապետը կարող է դառնալ հայուհի Գլեդիս Բերեջիկյանը։
Wnews.am-ն արդեն ներկայացրել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարար հայուհի Գլեդիս Բերեջիկյանին։
Ըստ միջազգային լրատվամիջոցների, վարչապետ Մայք Բերդը որոշել է հեռանալ քաղաքականությունից անձնական պատճառներով, ուստի Գլեդիսը, որը եղել է Մայքի աջ ձեռքը, այժմ, ամենայն հավանականությամբ, կընտրվի վարչապետ:
Մայքլն Բերդն անձամբ է վստահեցրել, որ հայուհին հրաշալի վարչապետ կլինի։
Նշենք, որ Գլեդիսը հրաժարվել է փոխել իր ազգանունը: 2003 թ. Նոր Ուելս նահանգի խորհրդարանի սենատորի պաշտոնը ստանձնելիս՝ նա իր խոսքում նշել է, որ բախտավոր է Ավստրալիայի հայ ընտանիքում ծնվելու և մեծանալու համար: Նա նշել է, որ հպարտանում է իր ազգանունով և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն ընտրել են՝ չկարողանալով արտաբերել անգամ իր ազգանունը:
Նոր վարչապետը կընտրվի հաջորդ շաբաթ՝ Լիբերալ կուսակցության հանդիպման ժամանակ:

