«Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա».Պեսկով Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մասին՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան. տեսանյութ Stratfor. Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա կարող էր ազդել Քոչարյանի ձերբակալությունը Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ) Նախկին իշխանությունների պարգևատրումները մերժելի էին, իսկ ներկաներինը` ո՞չ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆոտոալբոմը Ի՞նչ ունեցվածք ունի Ֆելիքս Ցոլակյանը Ալիևի հետ հանդիպումը տևեց մոտ ժամուկես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանը տեղափոխվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ.Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Ռոնալդուն իր ցուցանիշով հավասարվել է Մեսսիին Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար Մարզպետարանների ու քաղաքապետարանի պարգևավճարների մասին Գարեգին Բաղրամյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. Daily Pakistan Հայաստանը ներդնում է գլխուղեղի անոթների ստենտավորման ծրագիր Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է ՊՍԺ-ն՝ որպես Կիլիան Մբապեի կամ Նեյմարի փոխարինող, դիտարկում է Անտուան Գրիզմանին Նիկոլ Փաշինյանը՝ պարգևավճարների շուրջ աղմուկի մասին Ինչո՞ւ է լռում Արցախի ղեկավարությունը. Ռուբեն Հակոբյան Ավելի լավ է լռեր. Աշոտյանը` Փաշինյանին Արցախում շնագայլի վրա կրակելիս գնդակը պատահաբար դիպել է 11-ամյա որդու գլխին ԱԱԾ-ն դիմել է քաղաքացիներին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբ Լևոն Քոչարյանի պատասխանը Վիլեն Գաբրիելյանին Մարտի 1-ի վերաբերյալ Ցանկացած հանդիպում, որն ապահովում է խաղաղ բանակցային գործընթացի շարունակությունը, ողջունում ենք. Դավիթ Բաբայանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Նարեկ Սարգսյանը դեռևս Պրահայում է «Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա».Պեսկով Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մասին՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել (Տեսանյութ) Գերագույն գլխավոր հրամանատարը չի ծառայել, առողջապահության նախարարը միշտ դեղը գրպանն է պահում... Արմեն Սարգսյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ Փաշինյանը մանրամասնում է Ալիևի հետ հանդիպումը (Տեսանյութ) ՀՔԾ-ն հարցաքննում է մարտի 1-ի իրադարձությունները լուսաբանած լրագրողներին Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան. տեսանյութ Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին «Հերթական կորսված գարնան շունչ է փչում». Զարուհի Փաստանջյան «Այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն». Գագիկ Ծառուկյան (Լուսանկար) Stratfor. Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա կարող էր ազդել Քոչարյանի ձերբակալությունը Վնասները պետք է դիտարկել որպես ԱԶԳԱԴԱՎ գործողություն Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ) Նախկին իշխանությունների պարգևատրումները մերժելի էին, իսկ ներկաներինը` ո՞չ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆոտոալբոմը Ուռուցքների պետպատվերով վիրահատության համար պետությունը կփոխհատուցի քաղաքացու ամբողջ գումարը (տեսանյութ) Տաքսու վարորդների և չգործող երթուղիների «գծատերերի» բողոքի ակցիան` ՈՒՂԻՂ Աջարիայի ևս 2 բնակիչ է մահացել «խոզի գրիպից». Rustavi2 Ի՞նչ ունեցվածք ունի Ֆելիքս Ցոլակյանը Հայկ Մարությանը համակարգի 1628 աշխատակցի պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով «Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք». Արսեն Թորոսյան ԵԱՏՄ տարածքում կա ավելի քան 60 խոչընդոտ. Նիկոլ Փաշինյան Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող Հայկազը ժամանակին հայհոյել է մորաքրոջն ու տատիկին (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել. «Իմ քայլի» պատգամավոր Բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, որ բանակցային գործընթացի արագացումը չի բխում հայկական կողմի շահերից (լուսանկար) Դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է. Բախշյան Կարելի էր կարծել, թե արու զավակ էին ունեցել Խտրական «հավասարությունը» Սերժի եւ Նիկոլի «վախտ» Մարտի 1-ի ակտուալացումը Արցախի խնդրի կոնտեքստում իր մեջ նոր Մարտի 1 է պարունակում. Ստեփան Դանիելյան ՋԷԿ-երի Գաբայանը գերազանցել է մարզպետների «ռեկորդը» Պետական գերատեսչություններից զանգվածային ազատումներ են սպասվում Ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները առավել մեծ թափանցիկություն տան արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Նախիջևանը՝ «ադրբեջանական» տարածք. Հայկական կողմն այդպես էլ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմե­քենա, ո´չ էլ փող Պաշտոնանկ արված Արթուր Գրիգորյանի գործելաոճը կառավարության սրտով չէր. նա «մեծ-մեծ խոսել է» ՊԵԿ-ը տուգանել է Սամվել Նիկոյանի կնոջը Անսպասելի ընտրություն. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահը ՀՀԿ խորհրդի անդամ է. մանրամասներ ԲՀԿ-ն աչք ունի նոր նախարարության վրա Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում Նաիրա Զոհրաբյանը ԵՄ-ից առաջարկ է ստացել ՀՖՖ նախագահի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը Փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններին իշխանական թիմը չի մասնակցում Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա՝ մշտական բնակու­թյուն հաստատելու Կամաց-կամաց ընկերանում են Ալիևի հետ հանդիպումը տևեց մոտ ժամուկես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Երևանում Opel-ը բախվել է գերեզմանի պատնեշին և գլխիվայր շրջվել (ֆոտոշարք) «Կորսված գարուն» ֆիլմը միակողմանի քաղաքական քարոզչական նյութ է Էնպես չի, որ արաբա-թուրքական վնգստոց-վայնասուն տարածող հեռուստաալիքներին ֆեյսում քֆրտում ենք... Մեկ ուժի, մեկ մարդու իշխանության մտավախություն կա. Գագիկ Գինոսյան (Տեսանյութ) Նախիջևանի դիպուկահարներին թուրքերը կրակել են սովորեցնում Մարջան Ավետիսյանն ամուսնու հետ սիրառատ լուսանկարներ է հրապարակել ԱՄՆ-ից Հայաստանը որպես հարևան՝ չկա Ադրբեջանի բնակչության մեծամասնության պլաններում Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Քուկին Բա, սովոր էիք 10 տարի սուբյեկտիվ ու միակողմանի կարծիք լսելուն (Տեսանյութ) Փաշինյանը մտադիր է Դավոսում Ալիեւի հետ ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Սամվել Կարապետյանի դստեր նոր լուսանկարները «Հիմա ի՞նչ… թաքուն ենք գլուխ քորելու, որ հանկարծ չկասկածեն ոջիլ ունես ու պտի հարկվես…». Վահագն Գրիգորյան ՔՊ-ն ՀՀԿ-ի Մելիք Ադամյանի գրասենյակն իրենով անելու մտադրություն չունի «Եթե մարզում կան կիսատ խնդիրներ, ապա *** են կերել իրենք իրենց պարգևատրել են». Արշակ Զաքարյան «Առանցքը կրկին մղվեց երկրորդ պլան». Բաբկեն Պիպոյան ՀՅԴ-ի հետ պատրաստ ենք համագործակցության. Նիկոլ Փաշինյանի ամբողջական ուղերձը
Հարցում

Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ կաթողիկոսն այցելել են զինվորներին (ֆոտո, վիդեո)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ տոների նախաշեմին այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք:

Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին, այդ թվում՝ հայրենական արտադրության: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնել նվերներ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ լինելը, որովհետև այն բովանդակությունը, որ խորհրդանշում է մեր այսօրվա հավաքույթը, թերևս ամենակարևոր բովանդակությունն է մեր պետության, ժողովրդի համար: Այդ բովանդակությունը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումն է և մեր ժողովրդի երազանքների իրականացումը՝ որպես առաքելություն:

Ես ուզում եմ մի բան ասել, որպեսզի հստակ լինի մեզնից յուրաքանչյուրի համար. Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրը և նպատակը շատ պարզ է՝ քաղաքական գործունեության ընթացքում որպես կառավարություն առավելագույնը պաշտպանել մեր ազատամարտիկների և Զինված Ուժերի ձեռքբերումները, որովհետև մենք չենք կարող այդ ձեռքբերումներին վերաբերվել որպես սովորական բանի, որպես սովորական իրադրության:

Մենք այդ ձեռքբերումներին վերաբերվում ենք որպես մեր ժողովրդի պատմական հնարավորություն, որը մեր ամենօրյա կյանքում յուրաքանչյուրս մեր դիրքում պարտավոր ենք պաշտպանել, պահպանել և դրա համար անել առավելագույնը, որպեսզի մեր նահատակների առաջ կարողանանք կանգնել պարզ ճակատով և չամաչել: Բայց մենք նաև պետք է հասկանանք, որ դա սովորական խնդիր չէ և այդ խնդրի լուծումը մեզնից յուրաքանչյուրից պահանջում է առանձնահատուկ ջանք, առանձնահատուկ պատասխանատվություն: Նաև մեր այսօրվա շրջայցը ցույց է տալիս, որ մեր երկրում, Զինված Ուժերում այդ պատասխանատվությունը կա և մեր խնդիրն է այդ պատասխանատվության բարձր զգացումը հնարավորինս ինստիտուցիոնալ տարածման արժանացնել:

Տեսեք, մենք գործ ունենք մի դիրքի հետ, որի կառուցման գործում մեր հայրենակից բարերարն իր ներդրումն է ունեցել, զինվորական ղեկավարությունը՝ իր, քաղաքական ղեկավարությունը՝ իր և մենք այս համագործակցությամբ ստացել ենք իրավիճակի որոշակի բարելավում: Վերջերս ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստ, որը տևել է մի ամբողջ օր:

Նիստում կայացվել են շատ կարևոր որոշումներ, որոնց մեջ առանցքային նշանակություն է ունեցել այն, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր զինվորականների սոցիալական պաշտպանվածության մակարդակի վրա: Մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր զինվորների ծառայության պայմանների վրա, ընդ որում, մենք խոսում ենք ոչ միայն գործող սպաների, այլև զինվորական թոշակի անցած անձանց մասին:

Իհարկե, բանակի հզորության մեծագույն գործոնը հզոր և ամուր թիկունքն է, հզոր և ամուր հանրությունը, որն առաջին հերթին հավատում է ինքն իրեն, հավատում է իր Զինված Ուժերին, կառավարությանը և ի վերջո հավատում է Աստծուն, ինչը պակաս կարևոր չէ, քանի որ նույնիսկ ամենամեծ նյութական ապահովվածության պայմաններում առանց հավատի հնարավոր չէ որևէ հաջողության, նվաճման հասնել:

Առաջարկում եմ բաժակ բարձրացնել այս ամբողջության համար, այն բանի համար, որ մեզնից յուրաքանչյուրն իր դիրքում իր ծառայությունը կատարի: Ի վերջո, սա մարտական դիրք է, բայց շատ կարևոր է, որ բոլորս հարցերին մոտենանք այնպես, որ նույնպիսի մարտական դիրք է վարչապետի աշխատասենյակը, մարզպետի աշխատասենյակը, համայնքի ղեկավարի աշխատասենյակը, նույնպիսի մարտական դիրք է այն դասասենյակը, որտեղ մտնում է ուսուցիչը:

Մեր խնդիրն է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն իր մարտական դիրքում պատրաստ լինի նույնպիսի զոհողությունների, ինչպես մեր զինվորը, որն աչալուրջ կանգնած է շոգին, ցրտին, կենցաղային այսպիսի պայմաններում: Եթե մեզնից յուրաքանչյուրն իր ծառայությանն այսպիսի ընկալում և մոտեցում ցուցաբերի՝ համոզված եմ՝ հենց այդ հանգամանքի բերումով հարյուրավոր հարցեր կլուծվեն: Ես խմում եմ մեր բոլոր մարտական դիրքերի կենացը, ես խմում եմ նրա համար, որ յուրաքանչյուրս մեր մարտական դիրքում լինենք այնպիսին, որպեսզի արժանի լինենք մեր նահատակներին, զինվորներին, մեր անցյալին և սերունդներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Zham.am

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan