Սերժ Սարգսյանը ելույթ կունենա, իսկ Մանվելի սենյակը ավտոմատներով են հսկում. մամուլն այսօր.Տեսանյութ Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք Մայիս-հունիս ամիսներին ՀՀ-ում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ
ԼՐԱՀՈՍ
Վանեցյանը մարտահրավեր նետեց Սերժ Սարգսյանը ելույթ կունենա, իսկ Մանվելի սենյակը ավտոմատներով են հսկում. մամուլն այսօր.Տեսանյութ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա Ղարաբաղյան հակամարտություն՝ փոքր քայլերով դեպի մեծ կարգավորում. Մինսկի խմբի նախկին համանախագահ Եղա՞ն արդյոք մարդիկ, որոնք գտնվելով Փաշինյանի մերձավոր թիմում, հրաժարվեցին իրենց առաջարկված պաշտոններից Դի է հայտնաբերվել ՊՆ ուղղաթիռ է մեկնել Աղվերան Աղվերանում Ֆրանսիայի քաղաքացին մնացել է ձնահյուսի տակ և մահացել Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի (ֆոտոշարք) Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել. Էդուարդ Շարմազանով Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան «Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում». Արտակ Զեյնալյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» «ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռևս մնում են». Թրամփ Արցախյան շարժման պատմություն չկա Արայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին հայտնված լուրերին Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը Արմավիրում կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տան պատուհանները, ապա մտել տուն Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 «Ամերիա»-ում 4-ամյա երեխային չեն թույլատրել զուգարան մտնել Թավշյա հեղափոխությունից հետո 5 հազարից ավելի խուզարկության միջնորդություն է ստացվել Արայիկ Հարությունյանը անցել է «պահակության» Ինչո՞ւ են Էջմիածնի քաղաքապետին «անլվա» ասել Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երվանդ Բոզոյան. Լեռնային Ղարաբաղը մեր համար կյանքի հարց է, Ադրբեջանի համար՝ տարածքի (Տեսանյութ) Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք Անդրանիկ Թևանյան. Բանակցային սեղանի շուրջ Հայաստանը ոչ թե պետք է իր տեղը զիջի Արցախին, այլ տեղ բացի Արցախի համա (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանին հիվանդանոցում ավտոմատներով են հսկում Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին Մայիս-հունիս ամիսներին ՀՀ-ում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ անելիքներ ունի Հայաստանում. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ) Դավոսում Փաշինյանը ինչ-որ թեզերի շուրջ համաձայնությունների է եկել. Նա իր թիմակիցներին «սաստել է» ՌԴ ներկայությունը Կովկասի տարածաշրջանում խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը եւ ապակայունացմանը․ ՀՀ ՊՆ Մի շարք չինովնիկներ գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին Դատական հայցեր Հայկ Մարությանի դեմ. նա գլխացավանքների մեջ է հայտնվել «Դու ո՞վ եղար, լակոտ». Ինչու են ոստիկանության հետեւից ընկել Արմեն Սարգսյանի հանդիպումները Փաշինյանի մտքերն իրար են խառնել Կարդացի օրվա տնտեսական լրահոսը․ ամեն ինչ կար, բացի տնտեսական տեղեկատվությունից Գարո Փայլան. «Մայրենին պատիվդ է» Լսեցի ու զարմացա էս աստիճան ինքնահավան վիճակի վրա. Անահիտ Բախշյանը՝ Լենա Նազարյանին (տեսանյութ) Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովման վերաբերյալ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում բռնաբարության համար մեղադրվող կալանավորը ինքնասպան է եղել. հարուցվել է քրեական գործ Աննա Հակոբյանը հաստատել է, որ եղել է Դավոսում (տեսանյութ) Փետրվարի 21-ի առավել ուշագրավ լուրերը.Տեսանյութ ԵՊՀ գիտական խորհուրդը իշխանության ներկայացուցիչներին ուղղված հայտարարություն է տարածել Նազարբաևը ցրել է երկրի կառավարությունը ՌԴ դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների դեռեւս չօգտագործված ներուժի մասին. հանդիպում ԱԺ-ում ԵԱՀԿ-ն դրական ազդակ է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն` ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն. Պոլսահայ երգչուհին հայկական շքերթի հատուկ հյուրն է ԱՄՆ նախագահի թեկնածուն 1 օրում հավաքել է մոտ 6 մլն դոլար ԵՄ-ն Հայաստանին շուրջ 32 մլն եվրո կտրամադրի Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ծրագիրը Վերջին շրջանում հաճախացել են Քննչական կոմիտեի նախագահի հանդիպումները ամերիկյան կառույցների ներկայացուցիչների հետ Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն`ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում (ֆոտոշարք) Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Երևանում պայթյուն է որոտացել Վանեցյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հնարավորության մասին ԱԱԾ-ի նոր բացահայտումը Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ բանակցությունները կասեցնելու առաջարկը ԱԱԾ պետը՝ Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելու և օդից կախված այլ լուրերի մասին Քաղաքացին պիցցայի խմորի մեջ մեխ է հայտնաբերել.լուսանկարներ Անկարայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ «ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրության ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության այս փուլում». ՊՎԾ-ն պարզաբանում է Կարող ենք գերանդին առնել, աջ-ձախ անել, «հնձել» բոլորին․ Նիկոլ Փաշինյան Պետական մարմինների աշխատակիցները մասնակցում են հրաձգության հանրապետական մրցույթին. Տեսանյութ Գազի բալոնի արտահոսքից թունավորվել են 3 քաղաքացի Բացահայտվել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպք. ԱԱԾ Լավրովն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին իր գործունեության վեց ամսվա ընթացքում մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ․ Ա․ Հակոբյան
Հարցում

Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության. միակ ելքը նրան շտապ Գերմանիա տեղափոխելն է. հայտարարություն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին դատարանը բավարարել է Սամվել Մայրապետյանի պաշտպաններիս ներկայացրած միջնորդությունը կալանավորումը 30 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ: Դատարանի որոշման համար առանցքային նշանակություն է ունեցել Սամվել Մայրապետյանի ծանր առողջական վիճակը, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Անհամատեղելիությունը պայմանավորված է ոչ միայն նրա՝ կյանքի համար վտանգավոր բնույթի հիվանդությամբ, այլ նաև այն հանգամանքով, որ կալանավայրը անկարող է տրամադրել մասնագիտական բժշկական խնամք ու բուժում նման հիվանդությամբ տառապող կալանավորի համար, ինչպես նաև հատուկ դիետիկ սնունդ ու պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ։

Թեև այդ հանգամանքը միայն այսօր հիմք հանդիսացավ Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու համար, նշված խնդիրը կալանավորման առաջին օրից՝ հոկտեմբերի 6-ից շարունակաբար բարձրացվել է իրավասու մարմինների առջև, որը որևէ իրավական լուծում չի ստացել։ Մինչդեռ այդ ընթացքում նրա առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել՝ ունենալով անդառնալի հետևանք և նրա կյանքը դնելով իրական և անխուսափելի վտանգի առջև։ Տեղի ունեցածն ընդհամենը ապացուցում է այն ամենը, ինչի մասին բոլոր հնարավոր եղանակներով բարձրաձայվել է Սամվել Մայրապետյանի փաստաբաններիս ու բժիշկների կողմից նրա ձեռբակալման առաջին իսկ օրվանից: Անկասկած է, որ առողջական վիճակի վանթարացման և շարունակվող կալանքի միջև առկա է ուղղակի պատճառահետևանքային կապ, և դրա պատասխանատվությունն ընկած է իշխանությունների վրա, որոնց ցուցումով Սամվել Մայրապետյանը մոտ երեք ամիս պահվել է անհարկի անազատության մեջ։ Ներկայումս Սամվել Մայրապետյանի փաստաբաններս պատրաստվում ենք գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որով վիճարկելու ենք նրա առողջությանը հասցված վնասը և խափանման միջոց կալանավորման անօրինականությունը, որոնք վերագրվում են իշխանություններին։ Սամվել Մայրապետյանի կալանավորումը 2018 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում բարձրացնում է ՀՀ սահմանադրության 27-րդ (անձնական ազատության իրավունք) և 26-րդ (խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արգելք) հոդվածներով սահմանված հիմնարար իրավունքների խախտման լուրջ հարցեր։ Առավել ցավալի է, որ շատ փաստեր հիմք են տալիս եզրակացնելու, որ վերը նշված խախտումները ունեցել են խտրական բնույթ։

Ներկայումս ստեղծվել է նոր իրավիճակ, երբ ազատության մեջ հայտնված Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության՝ կյանքի ցուցումով։ Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան»։ Ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է: Այն կլինիկայում, որտեղ նախկինում բուժվել է Սամվել Մայրապետյանը ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շտապ կարգով համապատասխան բուժում ստանալու նպատակով։ Ավաղ, Սամվել Մայրապետյանի անձնագիրը գտնվում է Հատուկ Քննչական Ծառայությունում: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը անուղղակիորեն նշում է, որ գրավի կիրառմամբ ազատ արձակված անձի համար անհրաժեշտ է ստանալ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը տեղաշարժի իրավունքից օգտվելու անհրաժեշտության դեպքում։ Հաշվի առնելով հարցի լրջությունը, նախօրեին շտապ կարգով դիմում ենք ներկայացրել ՀՔԾ, սակայն մինչ այս պահը որևէ պատասխան չունենք:


ՀՔԾ-ի կողմից Սամվել Մայրապետյանի՝ Գերմանիա շտապ վիրահատության մեկնելու վերաբերյալ դիմումին ընթացք չտալու յուրաքանչյուր օրը վտանգի տակ է դնում նրա կյանքը, խախտում նրա ազատ տեղաշարժվելու հիմնարար իրավունքը։ Եթե այդ խախտումների արդյունքում Սամվել Մայրապետյանի առողջությանը հասցվի անդառնալի վնաս և նրա կյանքը հայտնվի անխուսափելի վտանգի առաջ, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ իշխանությունները։

 

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ

Երևան

29.12.2018 թ․

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan