Իրաքում Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հռչակվել
Դիտել նաև
Սուրբ Գայանե վանքում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ (տեսանյութ)
Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի ձեռամբ կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Ի՞նչ անեն Սուրբ Թերեզայի անվ. համալսարանի՝ կասեցված կրթական ծրագրով սովորողները. ներկայացնում է ԿԳՄՍՆ-ն
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 2,5 տարեկան տղա երեխա է մահացել. պարզաբանում
Դիմում ենք Ազգային Ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը. հայտարարություն
Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հռչակել երկրում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության թվիթերյան միկրոբլոգից:
«Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հռչակում ամբողջ Իրաքում: Ուրախ Սուրբ Ծնունդ մեր բոլոր քրիստոնյա քաղաքացիներին, իրաքցիներին և բոլոր նրանց, ովքեր ամբողջ աշխարհում տոնում են Սուրբ Ծնունդը»,- ասված է գրառման մեջ:
Ինչպես նշում է Al-Arabia հեռուստաալիքը՝ Իրաքի քրիստոնյաներն առաջին անգամ են Սուրբ Ծնունդը տոնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրված տարածքներում: Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողություններից առաջ երկրի քրիստոնյա բնակչությունը 1,5 մլն էր, որն այժմ կրճատվել է՝ հասնելով 300 հազարի: