Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
23
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

2018-ը «Լիդիան Արմենիայի» և այլ միջազգային ներդրողների համար լավ տարի չեղավ

Երեկ Նիկոլ Փաշինյանը Ամանորի և Սուր Ծննդյան տոների առթիվ իր անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպել էր ընդունելություն: Շնորհավորական խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ անցնող 2018 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2019 թվականից ակնկալիքներին: Փաշինյանը նշեց, որ 2019 թվականի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ կառավարության և գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով: Վարչապետի պաշտոնակատարը հատուկ ընդծեց, որ Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի անհաջողությամբ իշխանությունը շահագրգռված լինի որևէ պատճառաբանությամբ և չկա գեթ մեկ ընկերություն, որի հաջողությամբ շահագրգռված չլինի:

Անկասկած Փաշինյանի խոսքերը առաջին հայացքից շատ գեղեցիկ են հնչում, բայց առնվազն մեկ ընկերությանը իր խոսքերը փաստացի չի վերաբերվում: Խոսքը, ինչպես կռահեցիք, «Լիդիան Արմենիայի» մասին է: Մի ընկերության մասին, ով մինչ այս տարվա ամառ պարկեշտությամբ կատարում էր իր օրենքով սահմանված պարտավորությունները և այս տարվա վեց ամիսների կտրվածքով պետբյուջե էր մուծել ավելի քան 3 մլրդ դրամ հարկ: Եվ դա այն դեպքում, երբ հանքը դեռ չի շահագործվում: Իսկ հանքի շահագործման դեպքում տարեկան հարկային մուծումները կարող էին հասնել մինջև 50-ից 60 մլրդ դրամի չափի:

Բայց արի ու տես, որ մի խումբ մարդկանց պատճառով դեպի հանք ճանապարհը փակվել է, և ընկերությունը ամբողջովին անօրինական ձևով զրկվել է իր գործունեությունից, ինչը աննախադեպ է միջազգային պրակտիկայի տեսանկյունից:
Ցավոք սրտի, այս մասին վարչապետի պաշտոնակատարը երեկ ոչինչ չասաց: Չասաց նաև, որ դրա արդյունքում Հայաստանի միջազգային ներդրումները լրջորեն վտանգված են, քանզի, որ մի խելագարը ներդրում կանի մի երկրում, որտեղ մի խումբ մարդիկ օրը ցերեկով, խախտելով բոլոր օրենքները, կարող են խափանել ցանկացած ընկերության գործունեություն: Ավելին, եթե կարող է խափանվել միջազգային հեղինակություն ունեցող ընկերության գործունեությունը, ապա ինչ կարելի է ասել փոքր ընկերությունների գործունեության ապահովության մասին: Եվ այստեղ կոռուպցիայի բացակայությունը, որը դեռ ցանկության ոլորտից է, արդեն էական դեր չի կատարի: եվ որպես փաստ, եթե այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում դրսից ներդրումները կազմել են մոտ 100 մլն դոլարի չափի, ապա երկրորդ կիսամյակից այս կողմ ներդրումների ծավալը տատանվում է 10-15 մլն -ի սահմաններում: Միթե սա դրա վառ ապացույցը չէ:

Գործարաները, հատկապես լուրջ ներդրողները, հետևում են ոչ թե գործիչների խոսքերին, այլ պրակտիկ գործերին: Իսկ այդ հարցում մեր երկրում ցավոք վիճակը բարվոք չէ: Մի երկրում, որտեղ պարզունակ պոպուլիզմը դեռ գերակա դեր է կատարում, իսկ օրենքները բացահայտ անտեսվում են, լուրջ ներդրումներ ակնկալելը դատարկ զբաղմունք է:
Դա պարզ է դարձել արդեն հանրության առավել լուրջ հատվածի համար: Հանրության մյուս մասը դա կհասկանա ժամանակի ընթացքում, երբ այս ամենի հետևանքները ազդի արդեն հանրության մեծ մասի վրա: Բայց միթե սա էր մեր բոլորի ցանկությունը, երբ այս տարվա ապրիլին հրաժեշտ տվեցինք վարկաբեկված անցած համակարգին:

Հարցադրումը հռետորական է, բայց և ակտուալ, քանզի դրա պատասխանից է կախված լինելու մեր երկրի ապագան:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan