Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան

Ձեռքներդ հեռու Կիմ Բալայանից, այ խունվեյբին-հեղափոխականներ (Տեսանյութ)

Նորաստեղծ «Ազգային առաջնթաց» կուսակցության մամլո-խոսնակ ոմն Հայկ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան գրարման մեջ նշել է, թե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխած դատավորը Դավիթ Բալաjանն է` Կիմ Բալայանի որդին: Վերջինս հիշեցնում է` այս կուսակցության մամլո խոսնակը նախկինում եղել է դաշնակցական, կարծես ակնարկելով հանրությանը, թե որտեղ է «թաղված շան գլուխը», այսինքն, որտեղ պիտի փնտրել գեներալ Մանվելի խափանման միջոցի փոփոխման պատճառները:

Դա էլ հերիք չէր, սույն երիտասարդ հեղափոխականը ավետում է, որ պարզվում է Կիմը ունի ևս որդիներ, որոնք զբաղեցնում են բարձր պաշտոններ: Այս, իբր երիտասարդ սոցիալ-դեմոկրատը, բայց իրականում հեղափոխական- խունվեյբինը կարծես գործ է տալիս հանրությանն ու իշխանությանը, թե տեսեք ինչ պոտենցիալ «ականներ» կան մեր պետական համակարգում:

Նախ մի քանի խոսք Կիմ Բալայանի մասին: Այս մարդը մեր երկրի եզակի պարկեշտ մարդկանցից մեկն է, բարձր որակի պրոֆեսիոնալ և հումանիստ, ով իր սկզբունքների համար նաև տուժվել է: Բայց քանի որ խոսք գնաց արդեն այսպիսի մակարդակի բամբասանքի մասին, ապա կարո՞ղ ենք մենք էլ մեր հռետորական հարցադրումն անել դեռ բոլորիս համար անհայտ երիտասարդ Հակ Գրիգորյանի մասին: Նա շատ էր հրապարակայնորեն հանդես գալիս ընտրությունների ժամանակ և թողնում էր խիստ պրիմիտիվ և չկրթված երիտասարդի տպավորություն: Ընտրությունների արդյունքներով այս ուժը հավաքել էր զրոից մի քիչ բարձր տոկոսի ձայներ, բայց ամպագորգոռ հայտարարությունով հանդես եկավ, կարծես գտնվում էր հաղթողի դերում: Այստեղից այն տպավորությունն էր առաջ գալիս, որ նրանք ընտրություններին մասնակցում էին այլ նպատակով: Բայց սա մի կողմ թողնենք, այս երիտասարդի վերջին հայտարարությունը արդեն հուշում է, որ սրանք ոչ թե քաղաքական ուժ են, այլ շարքային գործ տվողների թիմ, որոնց միակ նպատակը բամբասանքային գործունեությունն է, փնովել կոնկրետ շրջանակների՝ հավանաբար կոնկրետ շահեր հետապնդելով: Եվ քանի որ այս երիտասարդը իրեն թույլ է տվել երևույթները գնահատելիս անցնել անձերի և բարեկամների վրա, ապա մենք էլ մեզ կարող ենք թույլ տալ ենթադրելու, որ սրանք 37 թվականների ստուկաչների հավատարիմ ժառանգորդներն են, որոնք կործանեցին մեր ժողովրդի լավագույն մասին: Ափսոս, որ այդ ստուկաչները իրենց արժանի պատիժը չստացան և Հայաստանում լյուստրացիա չկատարվեց: Եթե մենք էլ գնայինք Բալթյան երկրների ճանապարհով, ապա հաստատ այս մարդկային տեսակի գենետիկական հետևորդների այսօր չէինք հանդիպի և որպես երկիր իր բարոյական նկարագրով մեկ քայլով առաջ կլինեինք՝ ներկայիս վիճակի հետ համեմատ:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan