Բողոքի ակցիա Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով. տեսանյութ
Դիտել նաև
Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ
ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը
«Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան
Հրապարակվել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով վճիռը
Փաշինյանի «բարի» և «չար» «ոստիկանները»
Մի խումբ քաղաքացիների բողոքի ակցիա են անցկացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով։
Նրանք պնդում են, որ «Մանվել Գրիգորյանը մնալով ազատության մեջ հանրության համար մեծ վտանգ է ներկայացնում»։
«Մանվել Գրիգորյանն ամբողջ ազգի համար եղել է մեծ վերք։ Նա 25 տարի դիկտատուրայի ռեժիմում է պահել մի քաղաք, նա 25 տարի թալանել է բանակը, նա 25 տարի թալանել է պետական բյուջեն։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քաղաքացի հստակ գիտի, որ եթե կա Մանվել Գրիգորյանն, ուրեմն կա խնդիր», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակցիայի կազմամերպիչներից Ջիվան Աբրահամյանը՝ շարունակելով. - «Մենք պահանջում ենք արագացված դատավարություն։ Մենք մեր ակցիաները շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է»։