Անկարան ողջունում է ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից
Թուրքիան ողջունում է ԱՄՆ-ի որոշումը դուրս բերել զորքերը Սիրիայից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
- Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի որոշումը դուրս բերել զորքերը Սիրիայից: Հիմա չի կարելի անվտանգության հարցում վակուում թույլ տալ Սիրիայում: Զորքերի դուրսբերումը հարկավոր է իրականացնել համակարգված, - ասաց Չավուշօղլուն:
Նախարարը նաև նշեց, որ զորքերի դուրսբերումը «կարևոր քայլ է Սիրիայում քաղաքական կարգավորման համար...», հավելելով, որ «Թուրքիան կողմ է հանդես գալիս Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Մենք վաղուց ենք պայքաում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ և գտնում ենք, որ այն վերջապես պարտվել է»:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 19-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին որոշում է ստորագրել:
Zham.am