Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Պատերազմ Արցախում
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը

Խարդավանքով, ղզիկ մուտիլովկով ինձ հեռացրին իմ կյանքի գործից, իմ տեղում նշանակելով ՊՆ-ից մի բենզինագողի. Նիկոլայ Գրիգորյան

Լավատեսական խոհեր հին ու նորի, թաց ու չորի արանքից

Իմ շատ սիրելի ընկերներ, բարեկամներ ու հարազատներ՝ հայրենակիցներ, շնորհակալ եմ Ձեր՝ ձեզնից յուրաքանչյուրի, շնորհավորանք-բարեմաղթանքի համար: Ձեր կարճ ու ընդարձակ, հարգալից ու սիրառատ շնորհավորանքներով ինձ կրկին վերադարձրեցիք հանրային դաշտ, որն ընդամենը 15 օր ընդմիջումով լքել էի անցած տարվա մայիսից:

Ամբողջ ծառայությունս (մոտ 40 տարի, թղթակցից մինչև մեկնաբան, խմբագիր ու տնօրեն, լեյտենանտից մինչև գեներալ-մայոր), եղել էլ հանրության աչքի առաջ, հավատամքս՝ սպայի պատիվ ու արժանապատվություն, նվիրում ու պրոֆեսիոնալիզմ: Հիմնադրել եմ հեռուստաընկերություններ, շաբաթաթերթեր, գրել գրքեր, վարել հաղորդաշարեր, Կայացրել եմ ՆԳՆ, ԱԻՎ-ԱԻՆ լրատվական ծառայությունները, մասնակցել ՊՆ-ի Զինուժի ձևավորմանը՝ հարևնման 02-ին, դասավանդել եմ Երևանի պետական ու մանկավարժական համալսարաններում՝ լրատվությունն ու հանրային կապերն արտակարգ իրավիճակներում իմ մշակած առարկան:

Վերջին 20 տարին ամբողջությամբ նվիրել եմ մեր երկրում ԱԻ համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, բնակչության ու կառավարման մարմինների իրազեկմանն ու պատրաստվածության բարձրացմանը, համակարգ գալով պատրաստի հեռուստահաղորդաշարով՝ Արտակարգ ալիքով, հետո՝ կայք, շաբաթաթերթ, ուսումնական կենտրոն: Սեփական ու համաշխարհային փորձի համադրումով և ստեղծարար ու ինքնատիպ լուծումներով, միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնով ու արտակարգ ցանցով, ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման ծրագրերով Հայաստանը որպես լավագույն փորձ եմ ներկայացրել Եվրամիության ու Եվրախորհրդի աղետների ռիսկի նվազեցման պլատֆորմում, որից հետո Երևանում 4 խոշոր միջազգային համաժողով կազմակերպվեց՝ Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար խորագրով:

Հայաստանն այս ոլորտում առաջնորդող ճանաչվեց ամբողջ աշխարհում: Մնում էր ձևավորել միջազգային աշխատանքային խումբը: Եվ երբ արդեն ավարտուն տեսքի պիտի բերեի տասնյակ տարիների իմ աշխատանքն ու ամփոփ ներկայացնեի մեր երկրի դիմակայունության ազգային ծրագիրը, չարությամբ, խաբեությամբ, թշնամության հասնող խարդավանքով, ղզիկ մուտիլովկով, ինձ հեռացրին իմ կյանքի գործից, իմ առաքելությունից, իմ տեղում նշանակելով ՊՆ-ից մի բենզինագողի (նրանց մի մասը հեռացվել է, մյուսներով ԱԱԾ քննիչներն են զբաղվում, մի քանիսն էլ իմ բացակայությամբ ինքնահաստատվում են՝ սպասարկելով նեղ թայֆայական շահեր):

Այդ և իմ հետագա ոդիսականը նկարագրելն ավելի շատ Շեքսպիրի գրչին է վայել, բայց օգտվելով առիթից, կուզենայի վերահաստատել, որ պատրաստ եմ շարունակել ծառայությունս Հայաստանի Հանրապետությանը՝ իմ գիտելիքն ու փորձը ներդնելով երկրի անվտանգության ու դիմակայունության համակարգերի զարգացման ուղղությամբ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել այս ընթացքում և հիմա էլ իրենց շնորհավորանքներով ու ջերմ խոսքերով ևս մեկ անգամ նպաստեցին հանրային կյանք իմ վերադարձին։

Նիկոլայ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan