Հայրենիքի համար ծնված «ֆանտաստիկ» Գևը. Տեսանյութ Լացելը գիտեիր, մոլագար ամուսնուդ ասեիր՝ կանգնեցներ պատերազմը Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ–ից․ 10 րոպեն՝ 110.000 դոլար
22
Էրդողան. «Ադրբեջանն օգտագործել է «ինքնապաշտպանվելու» իր իրավունք» Այս իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից խաղաղության խաբկանքի ներքո են. Սեյրան Օհանյան. Տեսանյութ Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել Ապարանի եւ հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը Զոհված զինծառայողների հարազատների մոմերով երթը դեպի «Եռաբլուր». Տեսանյութ Ադրբեջանցիները շարունակում են կրակել Կութի ուղղությամբ Թուրք ընթերցողները սպառնում են Փաշինյանին. «Միջանցք չտրամադրես, մենք այն կբացենք ուժով մեր ադրբեջանցի եղբայրների հետ» Փաշինյանի «նախաձեռնողականությունը» և Էրդողանի «ապտակը» Վիճաբանություն ռազմական ոստիկանների եւ զոհվածների զինծառայողների հարազատների միջեւ. Տեսանյութ 44-օրյա պատերազմը հարուստի և աղքատի կռիվ էր. Սամվել Կարապետյան. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Հայրենիքի համար ծնված «ֆանտաստիկ» Գևը. Տեսանյութ Դրական էր, որ Ադրբեջանը մեկուկես օր անց վերադարձրեց մեր մոլորված քաղաքացիներին. Ռուբեն Ռուբինյան Հայկոյի վիճակը ծանրացել է Ստացվում ա, որ էս տղե՞րքն էին ձեզ խանգարում ախպերություն անել թուրքի հետ Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 273-ով ԱԺ-ում համայնքների խոշորացման վերաբերյալ լսումներ են․ ուղիղ Էրդողան. «Ադրբեջանն օգտագործել է «ինքնապաշտպանվելու» իր իրավունք» Էնպես են խոսում ընդդիմության մասին կարծես ՊՆ-ը Օհանյանն է, երկրի ղեկավարը՝ Քոչարյանը. Ա.Մինասյան. Տեսանյութ Իրանի ազգայնական հատվածը թվիթերում Թուրքիայի դեմ բավականին ակտիվ քարոզչական գործողություններ են իրականացնում Այդ դրոններով քանի կյանք կփրկեինք պատերազմում... 44-օրյա կործանարար պատերազմից և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Ադրբեջանի և Հայաստանի մայրաքաղաքներում տեղի են ունեցել երկու միջոցառումներ Էրդողանը կրկին հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կոչով Բլինքենը ՄԱԿ-ի շրջանակներում Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղը Նոր Նորքի, Ջրվեժի որոշ հատվածներում եւ Արարատի մարզի մի շարք ձեռնարկություններում վաղը մի քանի ժամ գազ չի լինի Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը Լացելը գիտեիր, մոլագար ամուսնուդ ասեիր՝ կանգնեցներ պատերազմը Հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Թեև անազատության մեջ եմ, սակայն, վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականագվելու է. Առուշ Առուշանյանն առաջադրում է իր թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին Այս իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից խաղաղության խաբկանքի ներքո են. Սեյրան Օհանյան. Տեսանյութ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է Ո՞վ լսի այս ապուշությունը ու չլացի Նիկոլի տեղեկատվական մարտավարությունը այս երեք տարում նույնն է. ամեն գնով լինել մեդիադաշտի օրակարգ թելադրողը Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ–ից․ 10 րոպեն՝ 110.000 դոլար Պարզվեց ցանկության դեպքում, լիքը դռոն ա ճարվում. Հազարներով Սպանում ես երեխեքին, իսկ իրանց ծնողներին երկնքում գունավոր լույսեր ես ցույց տալիս, և ծնողները գոհ և շնորհակալ են քեզանից Հափշտակություն Արցախում. Հայկ Խանումյանն է թերացե՞լ Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են. Փաշինյանի թիրախում Ավինյանն է. խնդիր է դրված փչացնել նրան Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել Մեսսին վնասվածքի պատճառով բաց կթողնի հաջորդ հանդիպումը Արցախի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 երեխայի․ վարորդի դին հայտնաբերվել է կախված վիճակում «Ես հավատում եմ... տաճարը հաղթելու է փողոցին». Տավուշի թեմի առաջնորդ Դավաճան սրիկաների հետ ամեն ինչ պարզ է 16 որդեկորույս մոր խոսք խեղաթյուրել են կառավարությունում. մենք չենք համաձայնել…ակցիայի մասնակից. Տեսանյութ Սասուն Միքայելյանը Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մորը՝ տիկին Լիդային, ով մինուճար որդուն է տվել Արցախի համար, այսօր մեղադրեց Արցախը ծախելու մեջ. Տեսանյութ Ամիրյան փողոցում ոստիկանները տեղադրել են երեք կետ, մետաղորսիչ սարքերով ստուգում են քաղաքացիներին. Տեսանյութ Իրանի փոխարտգործնախարարը եռօրյա այց կկատարի Ադրբեջան Ապարանի եւ հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը Արմեն Գևորգյանը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին «Ծիրանագույն հոգով տղե՛ք, էդ ո՞նց, ինչ աստիճանի կյանքից կախվածություն չունեիք». Ավետ Բարսեղյան. Տեսանյութ Ինչո՞ւ Էրդողանը մերժեց Փաշինյանին. Տեսանյութ Աա ձեր նվերն է հայ ազգին՝ ՀՀ-ի անկախության 30 ամյակին. արցախցի պատգամավոր. Տեսանյութ Մատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ ՈՒՂԻՂ. Քաղաքացիները գալիս են հրապարակ՝ «գունագեղ» միջոցառմանը Հայկոն բուժում է ստանում, ստաբիլ վիճակում է Եթե փոփոխությունները չեն գալիս ներսից, ապա դրանք պարտադրվելու են դրսից Զոհված զինծառայողների հարազատների մոմերով երթը դեպի «Եռաբլուր». Տեսանյութ Քարի լիճ տանող ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Կենացները քաղցրանում են

«Իրատես» թերթը գրում է. «Նոր իշխանությունների համար «գըմփ-գըմփ-հուն» երկրորդական է դառնում՝ տեղը զիջելով ադրբեջանաթուրքական մուղամներով, սուլոցներով ու քաղցրահամ կենացներով խնջույքներին: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո գրեթե ամեն օր սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվում, որտեղ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները տոնում են իրենց հաղթանակը՝ մարզպետներից մինչեւ կառավարության ներկայացուցիչներ:

Նախորդ իշխանությունների ռեստորանային քեֆ-ուրախությունները, գիշերային ժամերի հրավառությունն ու ճոխ կնունքների մասին ամենատարբեր առիթներով բարձրաձայնող նորեկները, փաստորեն, արագորեն համակերպվել են իշխանության անուղղակի մաս կազմող կերուխումի ու «աշխարհը ոտի տակ խալի լինելու» իրողության հետ:

Վերջիններիս թվում է, թե իրենց հաղթանակը տոնելու կամ, ինչպես իրենք են ասում, կատարած աշխատանքի համար թիմին շնորհակալություն հայտնելու համար կազմակերպված խնջույքն ընդամենը ծանրագույն աշխատանքից լիցքաթափվելու տարբերակ է: Բայց հաղթանակի համար շնորհակալություն հայտնել պետք է միայն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, որի անձի կարեւորությանը հավատալով` հասարակությունն ընտրել է «Իմ քայլն» ու նրա թեկնածուներին: Նույն այդ մարդիկ մեկ տարի առաջ նախկին իշխանավորների կազմակերպած խնջույքներին էին ուրախանում, կենացներ ասում, դիֆիրամբներ ձոնում վերադասին, երգում ու ասմունքում էին՝ ցանկալի պաշտոնին հասնելու համար: ՈՒ եթե նոր կառավարիչներին թվում է, թե այդ մարդիկ իրենց երդվյալ համախոհներն են, ապա շտապեմ հիասթափեցնել.՝ Հայաստանում ժողովրդի զանգվածային տարհանում չի եղել, հասարակության ներկայացուցիչները նույն մարդիկ են՝ նույն տրամաբանությամբ եւ առաջ գնալու ուրույն տեսլականով:

Նոր Հայաստանի քաղաքակիրթ արժեքներ կրողը լինելու մասին հայտարարող ուժն այդ մարդկանց մոտ, առաջին հերթին, նոր մշակույթ պետք է ձեւավորի, անի ամեն բան «հին ու բարի ավանդույթներ» փոխելու համար, թե չէ ժամանակի հետ բարքերը ոչ էլ փոխվում են:

Քավ լիցի, ոչ ոք դեմ չէ, երբ պաշտոնյան աշխատանքից հետո կազմակերպում է իր ժամանցն ու ուրախանում ընկերների հետ, բայց աղքատության նման ցուցանիշ ունեցող երկրում, որտեղ 30 տարի անընդմեջ աղետի գոտու մասին ենք լսում, զինվորների սանիտարական տարրական պայմանները ծնողներն են հոգում, տատիկ-պապիկներն իրենց արտագաղթած երեխաներին ու թոռներին տեսակապով են «սիրում», նման մասշտաբի խնջույքներն ուղղակի բարոյական չեն:

Հայաստանում վերնախավային քեֆ-ուրախությունների տրամաբանությունը խիստ պարզունակ է` մեկ բաժակ, երկու, երեք, հետո ռաբիս երաժշտություն, այնուհետ՝ մեր դեմ խաղ չկա, մենք բոլորս ախպերներ ենք, ու միմյանց ցավը տանելու շքերթ: «Զորահանդեսի հրամանատարին» թվում է, թե երկրագունդն իր շուրջն է պտտվում, մինչդեռ ամեն պտույտի հետ պետությունը հետ է մնում արտաքին աշխարհից, սեփական ժողովրդից, տնտեսությունից:

Այս տրամաբանությամբ քեֆ անողի քեֆը, երկրի հոգսերի նման, երբեք չի պակասի: Կարծում եմ՝ պետական այրերը պետք է կամք դրսեւորեն ու խորոված-քյաբաբային միջավայրից աշխատասենյակ տեղափոխվեն: Փորձը ցույց է տալիս, որ ռեստորանների սրտակեղեք երգերի ներքո պետական հարցերը լուծում չեն ստանում, իշխանությունների առջեւ դրված օրհասական խնդիրները, այն էլ պատերազմող երկրի պարագայում, բոլորովին այլ միջավայր ու սեղանակիցներ են ենթադրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan