Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Պատերազմ Արցախում
Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201

Ծանր փորձություն նոր իշխանության համար. գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման վտանգը

«Փաստ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 31–ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը, ինչը նշանակում է, որ Հայաստանը ռուսական կողմի, մասնավորապես Գազպրոմի հետ պետք է բանակցի նոր պայմանագրի շուրջ: Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց, որ ռուսական կողմը որոշել է գազի սակագինը բարձրացնել, ինչին ի պատասխան կառավարությունից հնչում են հայտարարություններ, որ գնի շուրջ բանակցությունները դեռեւս ընթացքի մեջ են: Նախքան այդ էլ հնչում էին հավաստիացումներ, որ գազի գնի բարձրացումը բացառված է, սակայն վերջին օրերին հնչող մտքերը, իսկ ավելի շուտ կառավարության կցկտուր պատասխանները ցույց են տալիս, որ բանակցություններում ինչ–որ խնդիր կա:

Ընդհանրապես գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցը բավական բազմաշերտ է այն իմաստով, որ նախկինում, երբ իշխանությունները ընդդիմության դերում էին, անընդհատ թմբկահարում էին այս հարցերը՝ նշելով, որ այս երկու ոլորտներում կան ահռելի չարաշահումներ, եւ դրանք վերացնելու դեպքում հնարավոր է սակագների էական նվազեցում: Սակայն արդեն իշխանության կարգավիճակում 8 ամսից ավելի աշխատանքը ցույց տվեց, որ կամ նման չարաշահումներ բացահայտվել են, բայց չկա դրանց ընթացք տալու քաղաքական կամք, կա՛մ էլ չեն բացահայտվել՝ կրկին կա՛մ կամքի, կա՛մ էլ պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով:

Խնդիրն, ընդ որում, հասկանալի պատճառներով ունի աշխարհաքաղաքական երանգ, որովհետեւ թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի դեպքում մենք գործ ունենք ռուսական կազմակերպությունների կամ ռուսական միջավայրը ներկայացնող անձանց հետ: Երկու դեպքում էլ ստացվում է, որ Հայաստանի համար կենսական ոլորտներում կա ռուսական գերակայություն: Ու այս իմաստով դժվար է մեղադրել նոր իշխանություններին, որ այդ մենաշնորհի դեմ հնարավոր չէ պայքարել նույն այն մեթոդներով, որոնցով, օրինակ, պայքար է գնում երկրի ներսում այս կամ այն չարաշահումների դեմ:

Նախորդ իշխանությունների քաղաքականությունն այս հարցում աչքի չէր ընկնում ռուսական կողմի հետ արժանապատիվ հարաբերություններ կառուցելու դրսեւորումներով, ու հարցը տեղափոխվում էր առավելապես ներվերնախավային «խաթրի» մակարդակ: Մի դեպքում, օրինակ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գազպրոմյան կապերը, մեկ այլ դեպքում Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ սեփականատեր լինելու հանգամանքը դառնում էին գործոններ, որոնք այս կամ այն փուլում զսպում կամ էլ գոնե որոշ խավերի համար զեղչում էին գազի ու էլեկտրաէներգիայի գինը: Բնականաբար, այդ լավություններն արվում էին ոչ անվճար ու ունենում էին վարձատրություն քաղաքական կապիտալի տեսքով:

Թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի դեպքում մենք գործ ունենք լայն սոցիալական խոցելիություն ունեցող խնդրի հետ: Իսկ սոցիալական լայն խոցելիության դեպքում արդեն հետաքրքիր չի լինելու, թե ինչու թանկացավ գազը, ինչ քայլերի կամ դրանց բացակայության հետեւանքով: Այս իմաստով նոր իշխանություններն իսկապես ծանր փորձության առաջ են կանգնած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan